Կրթություն 12:58 23/07/2020 Հայաստան

Կորոնավիրուսային պայմաններում գուցե չարժեր այդ փոփոխութունն արվեր. Կրթության փորձագետ

«Մենք սպասում էինք այսպիսի դժգոհությունների, բայց, այնուամենայնիվ, առաջնահերթությունը տվել ենք մասնագիտական կողմնորոշման»,- առցանց քննարկմանն ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը՝ խոսելով բուհեր չընդունված դիմորդների ու նրանց ծնողների բարձրացրած խնդիրների մասին, որոնք  դժգոհում են ընդունելության քննությունների արդյունքներից, գնահատման համակարգից ու կրթական գերատեսչության նոր մոտեցումից:

Նա նշեց, որ 18 և բարձր ստացած դիմորդներից ընդամենը 6 հոգի չեն ընդունվել բուհ: Կ. Նասիբյանն ասաց, որ, իհարկե, այս հարցը քննարկման փուլում է, մնացածը ստացել են 18-ից  ցածր միավորներ:

«Չեմ հասկանում այն ծնողներին, որոնց երեխաները ստացել են, օրինակ, 13, 13,5 միավոր, ասում են՝ թող 7,5, 8 միավոր ստացածներին հանեն, իրենց երեխաներին ընդունեն: Դա մեզ համար ընդունելի չէ»,- ասաց ԳԹԿ փոխտնօրենը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոֆյա Հովսեփյանն ասաց, որ ընդունելության քննություններին բարձր միավորներ ստացած, բայց բուհ չընդունված դիմորդների ու նրանց ծնողների կողմից բարձրացված հարցերը երեկ քննարկվել են ԱԺ-ում, պատգամավորներն իրեն մտահոգություններն են բարձրացրել, թեև չեն փարատվել:

«Բավականին լուրջ խնդիրներ կան, մեկն այն է, որ կարգ է փոխվել, ուժի մեջ է մտնել այն օրը, երբ արդեն նախօրեին սկսվել էին  դիմում-հայտերի ընդունումը: 
Արդյո՞ք նման հրատապության կարիք կար: Արդեն իսկ բավականին լուրջ մրցակցություն էր, որ ընդամենը մեկ քննություն էր, եթե երկրորդ քննությունը լիներ, նման պատկեր չէր լինի:  ԿԳՄՍ նախարարությունը, ԳԹԿ-ն ռիսկերը պետք է հաշվի առնեին: Ռիսկերի չափում տեղի չի ունեցել: Թեև երեկ վստահեցրեցին, որ իրենք գիտեին՝ նման բան կարող է լինել, այդ դեպքում ավելի վատ է, երբ գիտեին ու չէին կանխում: Քանի որ բոլորը գիտեին ու մի շարք հարցերի շուրջ աչքի էին փակել, թերացել էին կամ չէին հասցրել,  ապա պետք է առավելագույն լուծումներ գտնեին, որպեսզի այդ երեխաները չհայտնվեին այդ իրավիճակում»,- ասաց Ս. Հովսեփյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ  Աննա Կոստանյանն ասաց, որ հաշվի չի առնվել կարևոր հանգամանք՝ կորոնավիրուսի գոյության փաստը, ինչն իր հերթին բազմաթիվ հարցեր է առաջացրել բոլոր ոլորտներում, նաև կրթության:  Ըստ նրա, պետք է  հաշվարկ արված լինեին: Ա. Կոստանյանի խոսքով, հաշվի չի առնվել նաև այն, որ տեղեկատվական տեխնոլոգիաները միգուցե ոչ բոլորին է հասնալի, կամ ոչ բոլոր ծնողներն են հասկանում, ընկալում, եթե տեսանյութերի միջոցով ցույց էին տալիս կարգը,  հայտագրման գործընթացը, պետք է ավելի մանրամասն, պատկերավոր ներկայացվեր:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի կարծիքով, գործող համակարգը պետք է փոխվի, քանի որ այն, ինչ այսօր կա, հակասում է բուհերի ինքնավարության սկզբունքին. բուհերը, ըստ էության, ուսանող ընտրելու իրավունք չունեն, մինչդեռ միջազգային հանրույթում ընդունված է բուհերի ինքնավարության  սկզբունքներից մեկը լինի այն, երբ բուհն  ինքն է որոշում ում վերցնի իր մոտ ուսանող:

«Օրինակ, ենթադրենք, ԵՊՀ միջազգային հարաբերություններից որպես շեմ սահմանվում է 15 միավորը,  15-ից պակաս հավաքվածները չի ընդունելու: Եթե բուհերն այդ շեմերը սահմանեին, դա  իրենց ինքնավարությունն է, այս խնդիրը մենք չէինք ունենա: Կարծում եմ՝ ժամանակն է վերջապես կրթական հարցերին ռազմավարական լուծումներ տալ, այլապես անընդհատ իրավիճակային կռիվների մեջ ենք: Սկզբունքները շատ արագ պետք է փոխվեն, համապատասխանեցվեն  համալսարանների ինքնավարությանը»,- ասաց փորձագետը:

Ս. Խաչատրյանի խոսքով, առաջին հայտի գերակայության սկզբունքը ողջամիտ է, թեև ոչ բոլոր 18 տարեկաններն են շատ լավ կողմնորոշված լինում մասնագիտության ընտրության հարցում:  Նոր կարգի մասին իրազեկելու հետ կապված նա նշեց, որ հայտարարվել է այդ մասին. «Բայց հարցն այն է, որ մասնագետները կարող էին դա հասկանալ, թե ինչ է: Գուցե նախարարությունը սոցիալական մի հոլովակ նկարեր, որտեղ պատկերավոր կասեր՝ կարող է դիմորդը հավաքի 18 միավոր ու չընդունվի, իսկ 7,5 միավոր հավաքածն ընդունվի, քանի որ առաջին հայտով է դիմել այդտեղ»:

Կրթության փորձագետի կարծիքով, կորոնավիրուսային պայմաններում գուցե չարժեր այդ փոփոխութունն արվեր, թեև լավ փոփոխություն է:

Ուսանողական քաղաքացիական նախաձեռնության անդամ Տիգրան Ազիզյանն ասաց, որ խոսվում է բարձրագույն կրթության ոլորտում կարճաժամկետ խնդիրների մասին, մինչդեռ անհրաժեշտ է ունենալ ռազմավարություն, փաստաթուղթ: Նա նշեց, որ երևում է նաև գործադրի ու օրենսդրի վատ համագործակցությունը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:18
ՊՆ ներկայացուցիչ. Համառ մարտերը շարունակվում են տարբեր ուղղություններով
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրում է. «Համառ մարտերը շարունակվում են տարբեր ուղղություններով։...
Աղբյուր` Panorama.am
12:05
Հաղթելու համար մեզ ամենաշատը պետք է հավատալ. Արայիկ Հարությունյանի կոչը Աղդամից
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է հայ ժողովրդին. «Սիրելի ՛ հայրենակիցներ, Քիչ առաջ եմ վերադարձել առաջնագծից: Մեր...
Աղբյուր` Panorama.am
12:00
Էջմիածինը Հադրութին ամենագնաց է նվիրում
Էջմիածնի քաղաքապետ Դիաննա Գասպարյանը գրում է. «Էջմիածնի փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանը կամավորների ջոկատով մեկնեց առաջնագիծ: Էջմիածին...
Աղբյուր` Panorama.am
11:54
Քաղաքագետ. Նոր Հայաստանից պետք է անցում կատարել Իսկական Հայաստան
Քաղաքագետ Ստեփանյան Դանիելյանը գրում է. «Պատերազմը քաղաքականության շարունակությունն է, կամ ավելի ճիշտ քաղաքականության դրսեւորումների...
Աղբյուր` Panorama.am
11:52
Հոգեբանական աջակցություն՝ արցախցի երեխաներին
«Երևան իմ սեր» հիմնադրամն իր նոր նախաձեռնության շրջանակում հոգեբանական աջակցություն  է տրամադրում Արցախում պատերազմական...
Աղբյուր` Panorama.am
11:43
Ամերիկյան Ֆաուլեր քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆաուլեր քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն դատապարտել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան, ճանաչել է Արցախի ինքնորոշման...
Աղբյուր` Panorama.am
11:34
Քաղաքագետ. Ռուսներին պետք չի, որ մենք պարտվենք, Թուրքերին էլ պետք չի, որ Ալիևը հաղթի
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է. «Իրականության մեջ ռուսներին պետք չի, որ մենք պարտվենք, Թուրքերին էլ պետք չի, որ Ալիևը հաղթի:...
Աղբյուր` Panorama.am
11:25
Թունյան. Այս նկարը կոտրեց «Բայրաքթարների» անխոցելիության միֆը
ԱԺ Տնտեսական մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը գրում է. «Իսկ մտածե՞լ եք այս նկարը նաև ինչի մասին է։ Սա ոչ թե մի քանի միլիոն...
Աղբյուր` Panorama.am
11:15
ՄԻՊ աշխատանքային խմբերն այցելել են Արցախից ՀՀ տեղափոխված խաղաղ բնակիչների կացարաններ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային 3 խմբերը հերթական այցեր են իրականացրել Ադրբեջանի զինված ուժերի հարձակումների պատճառով...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԵՄ-ն Վրաստանը հանել է անվտանգ երկրների ցուցակից
Վրաստանն այլևս ընդգրկված չէ անվտանգ երկրների ցուցակում, որոնք չեն հանդիսանում Եվրամիության անդամ, որոնց քաղաքացիները կկարողանան մեկնել Շենգենյան...
Աղբյուր` Panorama.am
11:10
Արթուր Վանեցյան. Եկե՛ք միասին Հայրենիքը պաշտպանելու. տղերքը մեր կարիքն ունեն
«Հայրենիք» կուսակցության նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տղե՛րք, Հայրենիքը վտանգի...
Աղբյուր` Panorama.am
11:04
22.10.2020. Կորոնավիրուսի 2306 նոր դեպք է գրանցվել, 16 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 5189 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2306 նոր դեպք: Առողջացել է 568 մարդ: Մեկ օրում...
Աղբյուր` Panorama.am
11:01
Ֆրանսիացի ուսուցչի սպանողին սատարող ռուս մարզիկը ջնջել է իր գրառումը
Բացարձակ մենամարտերի առաջնությունը (UFC) արձագանքել է ռուս մարտիկ Զելիմ Իմադաևի՝ չեչեն Աբդուլահ Անզորովին սատարելու խոսքերին, որը հոկտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
10:54
Իրանի տարածք շարունակում են հրթիռներ ընկնել
Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի նահանգապետի քաղաքական և անվտանգության փոխնախարարը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության տարածքից Իրանի...
Աղբյուր` Panorama.am
10:40
Թշնամական ռազմական ենթակառուցվածքների ոչնչացումը
Արցախի ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով թշնամական ռազմական ենթակառուցվածքների ոչնչացումը։
Աղբյուր` Panorama.am
10:37
Տիգրան Աբրահամյան. Առաջնագծի ինժիներական կառույցներն իրենց խնդիրը այս պատերազմում լուծել են
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Առաջնագծի ինժիներական կառույցները արդեն 25 օր է...
Աղբյուր` Panorama.am
10:36
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը
Ավստրալիայի ամենամեծ նահանգներից մեկի՝ Նոր Հարավային Ուելսի Օրենսդիր ժողովը պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը:...
Աղբյուր` Panorama.am
10:29
Չեխական DANA-ների հարցով հայաստանցի պատգամավորը չեխ գործընկերներին կոչ է արել հետաքննություն իրականացնել
Հայաստան- Չեխիա խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գայանե Աբրահամյանը դիմել է  չեխ գործընկերներին հետաքննելու, թե ինչպես են չեխական...
Աղբյուր` Panorama.am
10:27
43 պատանդ, կես մլն դոլար. Ի՞նչ է հայտնի վրացական բանկի կողոպուտի մասին
Երեկ Վրաստանի Զուգդիդի քաղաքի «Վրաստանի բանկի» մասնաճյուղերից մեկում տեղի ունեցած զինված հարձակումը ամբողջ օրվա ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
10:18
Կարեն Բեքարյան. ՄԽ համանախագահող երկրների կողմից Ադրբեջանին պետք է ներկայացվի շատ հստակ և կարճաժամկետ վերջնագիր
ԱԺ նախկին պատգամավոր, վերլուծաբան Կարեն Բեքարյանը գրում է. «Հանուն Արցախի ժողովրդի գոյության, . հանուն մարդու անօտարելի...
Աղբյուր` Panorama.am
10:17
Հրդեհ է բռնկվել «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի տանիքում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հոկտեմբերի 22-ին, ժամը 08։51-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 5...
Աղբյուր` Panorama.am
10:14
«Ժողովուրդ». Արցախը կողմ է բանակցությունների սեղանին վերադառնալու գաղափարին. Ընդամենը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արտախորհրդարանական ուժերի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 20-ի հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
10:11
Ադրբեջանի հայտարարությունը՝ ՀՀ-ն Գաբալայի և Քյուրդամիրի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել, ցինիկ սուտ է. ՊՆ խոսնակ
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրում է. «Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե Հայաստանը Գաբալայի և...
Աղբյուր` Panorama.am
10:08
«Հրապարակ». Փաշինյանը կոչով ասաց այն, ինչը մեզ արգելված է եղել գրել այս օրերին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այն ժամին, երբ ՀՀ ԱԳ նախարարը գտնվում էր Մոսկվայում և ՌԴ իր...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական կեղծիքները
ՀՀ Պաշտպանության նախարարությունը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական կեղծիքն է ներկայացնում։ «Նախօրեին հակառակորդի զինվորներն իրենց...
Աղբյուր` Panorama.am
10:01
«Ժողովուրդ». Ամենայն հվանականությամբ Գագիկ Ծառուկյանը գրավի դիմաց ազատ կարձակվի
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝...
Աղբյուր` Panorama.am
09:53
«Հրապարակ». Էյֆորիան Ադրբեջանում խիստ նվազել է, իսկ խուճապային տրամադրությունները գլուխ են բարձրացրել
«Հրապարակ» թերթը գրում է. «Բանակցություններն ու հրադադարը մերժող Ադրբեջանը մեծ ախորժակ ունի և կարծում է, որ կարողանալու է...
Աղբյուր` Panorama.am
09:52
«Փաստ». «Ցավոք, նմանօրինակ բարդ ու ֆորսմաժորային իրավիճակներում ենք հասկանում ազգային միասնականության գաղափարի կարևորությունը»
«Փաստ» թերթը գրում է. «Առկա իրավիճակով պայմանավորված՝ վարչապետ Փաշինյանը հանդիպումներ է ունենում ոչ իշխանական ուժերի, այդ...
Աղբյուր` Panorama.am
09:40
«Ժողովուրդ». Դատավորի թեկնածուները անհամբեր սպասում են, թե ինչ կորոշվի
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր Բարձրագույն դատական խորհուրդը դիմելու է...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Հրապարակ». Հանդիպումները բավական են հասկանալու համար, որ իրավիճակը ռազմաճակատում շարունակում է մնալ բարդ ու լարված
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին երկու օրերին Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքում փակ քննարկման ռեժիմով հանդիպել է...
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}