Քաղաքական 22:08 29/07/2020 Հայաստան

Մենք առաջին անգամ կանխել ենք Ադրբեջանի ցանկությունը՝ բարելավել իրենց դիրքերը․Ռոբերտ Քոչարյան

«5-րդ ալիք», «Հ2» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը անդրադարձել է սահմանյին իրավիճակին, նշելով, որ Ադրբեջանը փորձել է բարելավել դիրքերը սահմանի այդ հատվածում։

«Հայկական ուժերը ոչ միայն կանխել են այդ փորձերը, այլև արժանի հակահարված տալով, իրենք են բարելավել իրենց դիրքերը։ Սա կատարվել է սահմանի այդ հատվածում։ Համարում եմ, որ մեր զինված ուժերն արձագանքել են ճիշտ, ժամանակին, արագ և համարժեք։ Դրանից հետո, փորձելով վերադարձնել նախկին իրավիճակը, Ադրբեջանը սկսել է ռմբակոծել հայկական գյուղերը, օգտագործելով և հրետանի, և անօդաչու սարքեր։ Եվ, ըստ էության, այդ լոկալ մարտը վերածվեց ավելի մասշտաբային մարտական գործողությունների։ Սա է շատ կարճ բնութագիրը, ինչ կատարվել է։ Հիմա, ինչո՞ւ էր Ադրբեջանի արձագանքը այդ լոկալ միջադեպին, այդքան, այսպես ասենք, ցավագին։ Գիտեք, մենք պետք է այս ամենը դիտարկենք անցած 2 տարվա կտրվածքով՝ ինչ էր տիրում սահմանին, ինչ էր տիրում հայ-ադրբեանական շփման գծի վրա։ Ըստ էության, մենք առաջին անգամ կանխել ենք Ադրբեջանի ցանկությունը՝ բարելավել իրենց դիրքերը։ Իսկ դիրքային առավելությունը չափազանց կարևոր է։ Ընդհանրապես, զինվորականները պետք է համարեն, որ այս հակամարտությունը լուծում չունի։ Սա տևելու է շատ և շատ երկար, և  եթե քո դիրքը հարմար է, մարտական դիրքի մասին է խոսքը, ապա դու երկար տարիներ ունենում ես շատ քիչ գլխացավանք, և հակառակը՝ մյուս կողմի համար։ Դրա համար, չափազանց կաևւոր է առաջնագծում միշտ մտածել դիրքերը բարելավելու և  ամրապնդելու մասին, ինչը, ցավոք, մենք չէինք անում վերջին 2 տարվա ընթացքում։ Իրենք անարգել բարելավում էին իրենց դիրքերը և անարգել ամրացնում եղած մարտական դիրքերը։ Եվ, հավանաբար, սովորել էին, որ այդպես էլ պետք է լիներ։ Եվ երբ կանխվեց ու հակառակը տեղի ունեցավ, ապա  խաղաղ բնակչությանը ռմբակոծելով, փորձում էին  ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ մեկ պարզ պատճառով․ վերադարձնել այն, ինչի համար այս ամենը սկսվել էր՝ դիրքային բարելավում»,-ասաց Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ բանակի առջև միշտ խնդիր էր դրված՝ մաքսիմալ կերպով բարելավել դիրքերը և դիրքերի էական ամրացումները սկսվել են հենց այդ տարիներին։

«Ամեն տարի ես այցելում էի առաջին գիծ, հիմնականում դա Ղարաբաղի հատվածն էր, և կազմում էինք տարեկան ծրագիր այն աշխատանքների, որ պետք է արվեին առաջնագծում։ Ամեն տարի մենք լուրջ միջոցներ էինք ներդնում դիրքերը բարելավելու համար, երկրորդ պաշտպանական էշելոնը կառուցելով, երրորդը կառուցելով։ Սա ամենօրյա աշխատանք է և  այդպես պետք է լինի։ Եվ Բանակի ղեկավարությունը գիտեր, որ յուրաքանչյուր տեղ, յուրաքանչյուր հատվածում, եթե ուներ հնարավորություն դիրքերը բարելավելու և ամրացնելու, ուրեմն, առանց հարցնելու, դա իրենց սուրբ պարտականությունն է, իրենք պարտավոր են դա անել։ Սա է եղել մոտեցումը։ Եվ փորձեմ նաև կապել այս սահմանային իրադարձությունները մեր վարած քաղաքականության հետ․ առաջին հետևությունը, երևի, հետևյալն է՝ պարզվեց, որ Ադրբեջանի նախագահն այդքան էլ կոնստրուկտիվ չէ, Ադրբեջանը այդքան էլ խաղաղասեր չէ, և Ադրբեջանի ժողովուրդն այդքան էլ պատրաստ չէ խաղաղության։ Իսկ մեր հանրությանն ինչո՞վ էին «կերակրում», հատկապես Դուշանբեից հետո, որ ունենք շատ կոնստրուկտիվ տրամադրված հակառակորդ, որի հետ բանակցում ենք, և եթե հանկարծ իրենք չգնան հարցի կարգավորման խաղաղ ճանապարհով, ապա մենք կդիմենք Ադրբեջանի ժողովրդին։ Հիմա՝ ի՞նչ մնաց այս 2 տարում որդեգրված մոտեցումից։ Դուք ինձ ասեք՝ մի բան մնա՞ց, թե՞ չմնաց։ Նույնիսկ պատերազմի ժամանակ, 91-94 թվականներին, այսպիսի բախումներ հայերի և ադրբեջանցիների միջև Մոսկվայում կամ Միացյալ Նահանգներում երբեք չեն եղել։ Հիմա մենք պետք է ֆիքսենք երկու չափազանց կարևոր փաստ․ մենք այսօր ունենք ոչ միայն ռևանշի ձգտող կառավարություն Ադրբեջանում, այլև  ռևանշի ձգտող ժողովուրդ Ադրբեջանում։ Այս 2 հանգամանքը միանում են իրար և պատերազմի վերսկսման վտանգը շատ ավելի մեծ է լինում։ Եվ մենք պետք է հասկանանք, որ այլևս ժողովրդին դիմելու բանաձևը, կառավարության կոնստրուկտիվիզմի հետ այլևս հույսեր կապելու բանաձևը չկա, և  կառավարությունը այսօր պետք է խոստովանի, որ այս 2 տարվա ընթացքում այս հարցի շուրջ սխալ քաղաքականություն է վարել։ Եվ պետք է ընդունի, որ պատերազմի վերսկսման առումով ունենք ավելի վտանգավոր իրավիճակ, քան ունեցել ենք 2 տարի առաջ»,-նշել է Ռոբերտ Քոչարյանը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}