Իրավունք 12:12 31/07/2020 Հայաստան

Միքայել Մինասյանի հայտարարության հիման վրա ՀՔԾ-ում հարուցված քրեական գործը կարճվել է

Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությունից հետո ՀՔԾ-ում հարուցված քրեական գործը կարճվել է։ Այսօր լրագրողներին տեղեկացրեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։

«Մենք դիմել էինք, որ ստանանք գործի նյութերը։ Մեզ պատասխան է եկել, քանի որ պարոն Վանեցյանը հրավիրված է եղել որպես վկա, մեզ նյութեր չեն տրամադրվելու։ Սակայն քրեական գործը կարճված է հանցակազմի բացակայության հիմքով։ Մեզ նման պատասխան են տվել։ Հայտարարությունից ելնելով՝ եթե նայենք մասնակիցների ցանկը, շատ հետաքրքրական է, թե ով է եղել այն անձը, որը պետք է հնարավոր մեղադրյալ լիներ»,- ասաց Լուսինե Սահակյանը։

Նա նշեց, քանի որ այդ գործով Արթուր Վանեցյանն ունեցել է վկայի կարգավիճակ, ապա վարչապետ Փաշինյանը թող պատասխանի հարցին՝ հրավիրվե՞լ է ՀՔԾ, թե՞ ոչ։

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 2-ին Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը պատմել էր, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նախաձեռնությամբ  իրենք հանդիպել են 2019 թ. փետրվարին, Հռոմում։

Նախկին դեսպանը հիշեցրել էր, որ Վանեցյանն ավելի վաղ հայտարարել է այդ հանդիպման մասին՝ նշելով, որ այն եղել է Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ։ ԱԱԾ նախկին տնօրենը մինչ հանդիպումը տեղեկացրել է՝ Նիկոլ Փաշինյանը մեսիջ ունի Մինասյանին, որն արդեն մի քանի ամիս դեսպան չէր։

«Ես ասացի շատ լավ։ Հանդիպումը տեղի ունեցած Հռոմի կենտրոնում գտնվող սրճարանում։ Վանեցյանն ասաց, ես այստեղ եմ որպես ԱԱԾ տնօրեն, իրավասու եմ խոսել Նիկոլ Փաշինյանի անունից։ Ասացի՝ խնդրեմ։ Ասաց՝ ունենք առաջարկ, դու մուծում ես սիմվոլիկ գումար, կքննարկենք ոնց, ինչ-որ հիմնադրամի, հստակ ձևակերպում չի եղել, դրանից հետո դու երբեք Հայաստան չես գալիս, գոնե առաջիկա տարիների ընթացքում։
Բոլոր այն մարդիկ, ովքեր լսում ենք քեզ, դու նրանց համար շատ կարևոր ես, դադարում են պայքարել Նիկոլ Փաշինյանի դեմ, դու ապրում ես երջանիկ, Հայաստանից դուրս, և հենց այդ րոպեին որ մենք պայմանավորվում ենք, բոլոր քրեական գործերը, հետապնդումները դադարեցվում են, խոսքը վերաբերում է հորս, ընկերներիս մասին, մենք միանգամից դառնում ենք իրար չճանաչող լավ բարեկամներ»,- մանրամասնել էր  նախկին դեսպանը։

Մինասյանի խոսքով, ինքը մերժել է այդ առաջարկը։

Մի քանի օր անց հայտնի դարձավ, որ Միքայել Մինասյանի՝ Facebook-ում հրապարակված տեսանյութի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել։ 

Քրեական գործը հարուցվել էր Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` «Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:41
60 տարեկանում մահացել է Դիեգո Մարադոնան
Արգենտինայում 60 տարեկան հասակում մահացել է արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան։ Այս մասին տեղեկանում ենք ռուսական НТВ լրատվամիջոցից։...
Աղբյուր` Panorama.am
20:38
Ֆրանսիայի սենատոր․ Հայերին մարդկության պարտքը մենք այսօր պետք է ստանձնենք՝ ընդունելով Արցախի ճանաչման բանաձևը
Ֆրանսիայի Հանրապետության Սենատը քննարկում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը:...
Աղբյուր` Panorama.am
20:29
Մենք այնքան «չմո» ենք ,որ ոչ միայն համակերպվել ենք Արցախի մոտ 72%-ի կորստի,այլև չենք պահանջում կապիտուլացիա ստորագրած իշխանության հրաժարականը․ Ս․ Պետրոսյան
Դատելով Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցից մենք որպես ժողովուրդ չունենք նրա հրաժարականի հանրային պահանջ։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է...
Աղբյուր` Panorama.am
20:12
Սրանք իմ անձի դեմ ուղղված գործողություններ են,ես չեմ ասում, որ սա քաղաքական հետապնդում է․Արա Սաղաթելյան
ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը հրավիրվել էր ՀՔԾ։ «Ինձ հրավիրել էին ցույցերի կազմակերպման և...
Աղբյուր` Panorama.am
19:54
Բաթումիի «կովիդ հյուրանոցներից» մեկում հիվանդը հարձակվել է բուժքրոջ վրա
Բաթումիում՝ «կովիդ հյուրանոցներից» մեկում, վարակվածներից մեկը հարձակվել է բուժքրոջ վրա, ապա ինքնավնասում կատարել: Դեպքը տեղի է...
Աղբյուր` Panorama.am
19:43
Արման Դիլանյանը մասնակցել է ԵԱՏՄ դատարանի միջազգային խորհրդաժողովին
 2020 թվականի նոյեմբերի 25-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը տեսաուղերձով մասնակցել է Եվրասիական տնտեսական միության...
Աղբյուր` Panorama.am
19:36
Օր չկա, որ Ալիևը քեզ ծաղրի առարկա չդարձնի, իսկ դու խոսելու տեղ չունես․Տիգրան Աբրահամյանը՝ Նիկոլ Փաշինյանին
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլ, հարցազրույցումդ ասում...
Աղբյուր` Panorama.am
19:32
Կարեն Բեքարյանն ու Արա Սաղաթելյանը հրավիրվել են ՀՔԾ
ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանը և ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը հրավիրվել են Հատուկ քննչական...
Աղբյուր` Panorama.am
19:29
ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ռազմական դրությունը վերացնելու մասին հարցին
ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց Հայաստանում հայտարարված ռազմական...
Աղբյուր` Panorama.am
19:27
Լուիզ Մուշիկիվաբոն կարևորել է գերիների, պատանդների ազատման և անհետ կորած անձանց վերադարձի առաջնայնությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Yerevan.Today․ՀՀ ֆինանաների նախարարը 73 մլն 105 հազար դրամ պարգևատրում է բաշխել ինքն իրեն ու ենթականերին
ՀՀ ֆինանաների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ում ի պահ է տրված պետության  գանձարանը, պարզվում է՝ այնքան անզուսպ շռայլ է, որ պատերազմի ամենաթեժ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Հենց թողնում ենք առաջնագիծը հակառակորդը գալիս է ու մտնում․Ալբերտ Բաղդասարյան
Մենք ունենք որոշակի խնդիրներ, որոնք անհևրաժշտ է հաշվի առնել, մասնավորապես՝ սահմանների պահպանման հետ կապված։ Այս մասին ԱԺ հանձնաժողովի...
Աղբյուր` Panorama.am
18:44
Ռոնալդուն, Մեսսին և Լևանդովսկին հավակնում են տարվա լավագույն ֆուտբոլիստ կոչմանը
Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան՝ ՖԻՖԱ, ներկայացրել է  տարվա լավագույն խաղացողի, լավագույն դարպասապահի և լավագույն մարզչի...
Աղբյուր` Panorama.am
18:41
«Բերձորը տալի՞ս ենք, թե՞ չէ». Քաղաքի բնակիչներն ակնկալում են պաշտոնատար անձանց հստակ պատասխան
Բերձոր քաղաքում այսօր առավոտից բնակիչները մտահոգված են, տարակուսած, միմյանց տեսնելիս առաջինը հարցնում են՝ Բերձո՞րն էլ են տալիս։ Հարցի պատասխանն...
Աղբյուր` Panorama.am
18:14
Փաշինյանը ներկայացրել է գերեվարված անձանց հետվարադարձի ուղղությամբ տարվող աշխատանքները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում շարունակում է հանդիպումները արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված, անհետ կորած զինվորականների և...
Աղբյուր` Panorama.am
18:08
Լևոն Արոնյանը նվաճել է քառորդ եզրափակիչի ուղեգիր
Երևանցի  Լևոն Արոնյանը կշարունակի պայքարը Skilling Open 2020 շախմատի առցանց միջազգային մրցաշարում։ Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։ Երեկ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Այսուհետ՝ Արցախ մուտքն ու ելքը հնարավոր է միայն Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով
Հետայսու Արցախի Հանրապետություն մուտք գործելն ու Հանրապետությունից ելք կատարելը հնարավոր է միայն Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:43
«Հաղթական կամարների վրա ոտքերը չռած «հաղթում էիք». վայելեք ձեր ստեղծած քաոսը․․․». Էդիկ Բաղդասարյան
«Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ցռան Վերգոներ, ձեզ թվում էր՝ ֆեյսբուքով են...
Աղբյուր` Panorama.am
17:32
Քաշաթաղը կամավորների կարիք ունի
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանը կամավորների աջակցության կարիք կա։  «Սիրելի՛ կամավորներ Ինչպես պատերազմի ընթացքում՝...
Աղբյուր` Panorama.am
17:03
«Միքայել, դավաճան». Ակցիա իշխանական պատգամավորի տան մոտ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Միքայել Զոլյանի  բնակարանի շքամուտքի  մոտ այսօր մի քանի քաղաքացիներ բողոքի ակցիա են...
Աղբյուր` Panorama.am
16:59
Հակահարձակման սխալ հրամանին է, որ խառնվել է վարչապետի տիկինը. Հրանտ Բագրատյան
«Պատերացրեք՝ դա ինչ է, ես պատկերավոր թվերով ասեմ՝ ինչպե՞ս կարող է 1000 հոգին 10 000 հոգու շրջափակել, կատարյալ անասուն պետք է լինես նման...
Աղբյուր` Panorama.am
16:58
Վարազդատ Կարապետյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։ «Սիրելի՛ ընկերներ, այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:45
Ամայացած Քարվաճառ
Արցախի Քարվաճառի շրջանը հանձնվեց Ադրբեջանին։ «Ֆոտոլուր»-ը մի վերջին անգամ եղել է այնտեղ։...
Աղբյուր` Panorama.am
16:35
ԱԷԿ-ում մեկնարկել են ռեակտորի իրանի վերականգնողական թրծման նախապատրաստական աշխատանքները
Հայկական ԱԷԿ-ում մեկնարկել են ռեակտորի իրանի վերականգնողական թրծման նախապատրաստական աշխատանքներ: Հայկական ԱԷԿ-ի աշխատակիցները ռուսաստանյան ...
Աղբյուր` Panorama.am
16:33
Սադրանք էր անձամբ իմ նկատմամբ. Իշխանյանն՝ իրեն բերման ենթարկելու մասին
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը բերման է ենթարկվել կառավարության շենքի դիմացից ծեծի ենթարկելու կասկածանքով։ Այս մասին ասաց Իշխանյանը ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ադրբեջանցի խաղաղ բնակիչները քաջ գիտակցում են, որ պատերազմը կարող է վերսկսվել. Պեգով
Արցախում այժմ էլ սադրանքներն անխուսափելի են։ Ըստ ռազմական լրագրող Սեմյոն Պեգովի, պետք է հաշվի առնել այն, որ այսօր Ադրբեջանում հայտնված ...
Աղբյուր` Panorama.am
16:10
ՊՆ պաշտոնյաները, այդ թվում հանրահայտ սուտասան Արծրուն Հովհաննիսյանը, ինձ ձեռք էին առնում. Հրանտ Բագրատյան
«Մենք 80 տոկոսով պարտվել ենք ԱԹՍ-ների, հատկապես՝ բայրաքթարների պատճառով»,- ասուլիսում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ...
Աղբյուր` Panorama.am
16:04
Կորոնավիրուսային հիվանդացության ցուցանիշն առավել բարձր է եղել Երևանում և Կոտայքի մարզում
Նոր կորոնավիրուսային վարակով հիվանդացության վերլուծության արդյունքում պարզվել է, որ վերջին տասնօրյակում հիվանդացության ցուցանիշն առավել բարձր է...
Աղբյուր` Panorama.am
16:01
Փաստաբաններն այցելել են հացադուլ հայտարարած Կիմ Բալայանին
Հայտնի փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Երվանդ Վարոսյանն այսօր այցելել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անժամկետ հացադուլ հայտարարած ՍԴ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան
16:30 16/11/2020

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}