Կրթություն 16:36 01/08/2020

Տնօրենի ընտրության տապալումից մինչև ծնողների հեռախոսային ձայնագրությունների հրապարակում. Ահազանգում է ուսուցչուհին

Նորամարգի Ա.Քադեշյանի անվան միջն. դպրոցի Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Փերինե Գալստյանն ահազանգում է դպրոցի տնօրենի ընտրության դիտավորյալ տապալման դեպքի մասին։ Նա հաղորդագրություն է ուղարկել խմբագրություն, որը ներկայացնում ենք ստորև։

«Դիմում-բողոք-խնդրանք

Հայտնում ենք Ձեզ,որ սույն թվականի հուլիսի 17-ին պետք է տեղի ունենար Արարատի մարզի Ա.Քադեշյանի անվան միջն. դպրոցի տնօրենի թափուր տեղի մրցույթ:Սակայն մրցույթը չկայացավ,որովհետև մրցույթին չներկայացավ ԿԳՍՄ նախարարության ներկայացուցիչ դիտորդը:Իսկ կարգի համաձայն՝ նրա բացակայելու դեպքում մրցույթը չի կայանում:Բացի այդ,խորհդի անդամներից 2-ը՝ մարզպետարանի ներկայացուցիչ Հայկազ Տերտերյանը և համայնքապետարանը ներկայացնող Առաքել Ավետիսյանը, ներկա չգտնվեցին նիստին:Վերջինս մինչ այդ գյուղում տարածել էր,որ գնում է կորոնավիրուսի վարակման թեստ հանձնելու:

Խորհրդի 3-րդ անդամը՝ Արամ Գասպարյանր,որը նախարարության կողմից ներկայացված անձն էր խորհրդի կազմում,մրցույթը սկսվելուց մի քանի րոպե առաջ զանգով տեղեկացրեց,որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մրցույթը սկսելու նույն ժամին իրեն կանչել է մարզպետարան: Այս ամենը տեղի ունեցավ,չնայած այն բանին,որ խորհրդի նախագահը մի քանի անգամ բոլոր անդամներին զգուշացրել էր մրցույթի մասին,բազմիցս զանգահարել էր նախարարության համապատասխան բաժիններին և ստացել էր հավաստիացումներ,որ ներկայացուցիչը  ներկա է գտնվելու:

Հիմա արդեն,երբ մարզպետարանը խոստովանեց,որ տապալումը իրենց կողմից միտումնավոր է եղել,կարելի է զարմանալ կազմակերպման եռաստիճանության վրա.բոլոր հնարավոր  լծակներն օգտագործել էին տապալման համար,չնայած դրանցից մեկն էլ բավարար կլիներ:

Տնօրենի թափուր տեղի մրցույթին մասնակցում էին 3 հավակնորդ.
1/Ծովինար Գալստյանը,որը նախկին տնօրենն է,ապրում է Նորամարգ գյուղում և հարգված է աշակերտների,ծնողների,ուսուցիչների,գործընկերների կողմից:

2/Գևորգ Մինասյանը,մեկ այլ գյուղի՝ Սիփանիկի  դպրոցի  ուսմասվարն է:

3/Գոհար Սահակյանը,որը ապրում է Այնթափ գյուղում, մրցույթի հայտ ներկայացրել է վերջին օրվա վերջին  15 րոպեին:

Մրցույթի այս կարգի տապալումը զարմացրեց խորհրդի ներկա  անդամներին,հավակնորդ Ծ.Գալստյանին, ուսուցչական և ծնողական կազմին: Նրանք, զգալով միտում և անարդարություն,2 անգամ դիմեցին մարզպետարան՝ բողոքի ակցիա կազմակերպելով.ընդ որում հաշվի առնելով արտակարգ դրության բոլոր նորմերը: Երկու անգամ էլ մարզպետը անձամբ չի ներկայացել,2-րդ անգամ լրագրողների ներկայությամբ մարզպետարանի  կրթության բաժնի աշխատակիցները հավաստիացրին,որ հաջորդ մրցույթը կկայանա հավուր պատշաճի:

Հուլիսի 23-ին մեկ անգամ հետաձգված մրցույթը 2-րդ անգամ չկայացավ.նիստին չներկայացան մարզպետարանի 2 ներկայացուցիչները և համայնքապետարանի ներկայացուցիչը,որը համայնքապետի հետ միասին համագյուղացիներին ասել էր,որ «վերևից» չեն ուզում, և ինքը չի ներկայանալու մրցույթին:

Այս 5 օրերի իրադարձությունների մեջ հստակ առանձնանում էր մեկ մարդու ՝Լիլիթ Միրզախանյանի դերակատարումը, գնալով պարզ  էր դառնում ,որ նա տարօրինակ շահագրգռվածություն ունի:Նախ նա հավակնորդների մրցույթին մասնակցելու վերջին րոպեներին զանգահարել էր խորհրդի  քարտուղարին և շտապեցրել,որ արագ ընդունի Գ.Սահակյանի  դիմումը, այնուհետև  առաջին նիստի տապալումից հետո  խորհրդի անդամների ներկայությամբ զանգահարել  է նախարարության ներկայացուցչին և ասել,որ նա  կարող է այլևս չգալ,մինչ այդ հայտնել էր,որ վերջինս ուշանալու է՝ քաջ գիտենալով,որ, կարգի համաձայն, ուշացումը պատճառ է լինելու մրցույթի տապալման.ապշեցուցիչը այն էր,որ խորհրդի նախագահին ոչ մի կերպ չէր հաջողվել կապ հաստատել դիտորդի հետ,ճշտել հեռախոսահամարը,որովհետև նախարարությունից ասել էին,որ վերջինիս այդ տվյալները չունեն:Լիլիթ Միրզախանյանը նաև տեղեկացրել է,որ Հ.Տերտերյանին կանչել են կառավարություն:

2-րդ տապալումից հետո արդեն խորհրդի  մի քանի անդամներ հայտնեցին,որ այս մեկ ամսվա ընթացքում իրենց մոտեցել են տարբեր անձինք, համոզել,գայթակղիչ առաջարկություններով հանդես եկել,որպեսզի ընտրեն իրենց ուզած թեկնածուին:

Այս ամենից հետո առավել քան պարզ էր,որ տապալումը միտումնավոր էր:Ուսուցչական կոլեկտիվը,ծնողները հիասթափված և վրդովված բողոքի ակցիա կազմակերպեցին համայնքապետարանի առջև,այնուհետև կառավարության շենքի մոտ: Նրանք աջակցում էին Ծ.Գալստյանին,քանի որ Գալստյանը  եղել է այդ գյուղի ուսուցիչ,այնուհետև փոխտնօրեն,ուսմասվար:2015թ.ընտրվել է տնօրեն:5 տարիների ընթացքում նրա շնորհիվ մեծապատիվ Ս.Գևորգյանը և ամերիկաբնակ Մ.Դեգիրմեսյանը հիմնովին վերանորոգել են վատթար վիճակում գտնվող դպրոցը՝ ծախսելով մոտ 50 000 ամերիկյան դոլար, բարերար Էմիլյա Ավանեսյանի հետ իրականացրել են մի շարք բարեգործական ծրագրեր,դպրոցը սրընթաց հաղթանակներ է գրանցել կրթական,մարզական և այլ ոլորտներում:Համայնքի բնակիչները ողջ գյուղով հավաքել էին մոտ 600 ստորագրություններ՝ ի պաշտպանություն Ծ.Գալստյանի և արդարության վերականգնման,որը նամակի հետ փոխանցեցին վարչապետ պարոն Ն.Փաշինյանին:

Սակայն նույն օրը՝  23-ին,Արարատի մարզպետարանը մի պարզաբանում հրապարակեց,որով բացահայտեց իրեն՝ որպես տապալման կազմակերպիչ և հավակնորդներից որևէ մեկի հովանավորյալ: Նա հրապարակման մեջ խոստավանում է,որ տապալումը իրենք են կազմակերպել,որովհետև նախապես գիտեին,որ օրինական ճանապարհով ընտրվելու է
Ծ.Գալստյանը,քանի որ նրան սատարում են ուսուցիչներին և ծնողներին ներկայացնող խորհրդի անդամները:Այնուհետև հրապարակեց ծնողների հեռախոսային ձայնագրությունները,որոնք ապօրինի էին ձեռք բերվել: Այս քայլը ,իհարկե մարդու իրավունքների հերթական կոպիտ խախտումն է,որը ըստ էության մարզպետարանի պնդումների հետ կապ էլ չուներ:

Ցավալի է,որ հեղափոխությունից և իշխանափոխությունից հետո Արարատի մարզպետարանը շարունակում է նախկին ռեժիմի գործելաոճը՝ ակնհայտորեն ոտնահարելով և շրջանցելով օրենքը,չ արաշահելով պաշտոնեական դիրքը:

Խնդրում ենք Ձեզ ականջալուր լինել մեր ահազանգին և օգնել հասնել արդարության»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:44
Լիբանանահայ մեր բոլոր հայրենակիցներին պատրաստ ենք ընդունելու մեր օջախներում․ԱՀ նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 10-ին հրավիրել է լիբանանահայությանը ցուցաբերվող աջակցությանը նվիրված աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
20:30
ԱՀԿ-ն կորոնավիրուսը չի համարում սեզոնային հիվանդություն
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) որևէ ցուցում չունի, որ նոր կորոնավիրուսային հիվանդությունը սեզոնային է: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:24
ՇՄՆ-ն սահմանում է Սևանա լճում ձկան որսի վերահսկողության նոր գործիքներ
Սևանա լճում ապօրինի ձկնորսության դեմ պայքարը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Այս մասին ...
Աղբյուր` Panorama.am
20:15
Խաղաղապահների հերթական զորախումբն ավարտել է իր առաքելությունը
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը, կատարելով իր առջև դրված խնդիրները, հերթափոխը հանձնել է հայ խաղաղապահների նոր...
Աղբյուր` Panorama.am
20:08
Ախալքալաքի ջարդերից մինչև հայ համայնքներ․Այլընտրանքային նախագծեր խումբ
Այլընտրանքային նախագծեր խումբը հաղորդագրություն է տարածել ՝անդրադառնալով Ախալքալաքի ջարդերից մինչև հայ համայնքներին։ «Նախօրեին...
Աղբյուր` Panorama.am
20:04
Եթե նույնիսկ ինձ ձերբակալեն, ես զոհի կերպար չեմ կարող լինել,ես այնքան մահ եմ տեսել․Վ․Գասպարյան
Այս հանդիպման առաջարկը ես կմերժեի, սակայն տեսնելով, թե երեկ ինչ աղմուկ է բարձրացել այդ «միջադեպի» պատճառով, որոշեցի ինչ-որ...
Աղբյուր` Panorama.am
20:03
ՇՎՏՄ-ն կրկնայցեր է իրականացրել Գյումրիում
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները կրկնայցեր են իրականացրել Գյումրի քաղաքում. Էական խախտումներ ու թերություններ չեն...
Աղբյուր` Panorama.am
19:54
Գորիսի հյուրանոցների կասեցումներ,ԱԱՏՄ լայնածավալ ստուգումներ է իրականացրել
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային բոլոր ստորաբաժանումներն այսօր համաժամանակյա դիտարկումներ են անցկացրել տասնյակ...
Աղբյուր` Panorama.am
19:44
Արցախում կայացել է ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Արթուր Հարությունյանի նախագահությամբ օգոստոսի 10-ին...
Աղբյուր` Panorama.am
19:39
Խաղաղ հավաքների ազատությունը պետք է օր առաջ վերադարձվի քաղաքացուն․Ռ․Մելիքյան
Հենց նոր ԱԺ շենքի դիմացից վարչական ձերբակալման ենթարկեցին հերթական խումբ քաղաքացիներին, որոնք, ըստ ոստիկանության հավաք էին իրականացնում, իսկ ըստ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Օգոստոսի 9-ի դրությամբ իրականացվել է 64256 ստուգում
Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման  նպատակով՝ օգոստոսի 9-ի դրությամբ իրականացվել է 64256  ստուգում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ո՞ր հիվանդությունների դեպքում պետք է սուրճը փոխարինել կակաոյով
Ստամոքս-աղիքային և սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդիկ պետք է սահմանափակեն սուրճի սպառումը, կամ էլ պետք է այն փոխարինեն կակաոյով, գրում...
Աղբյուր` Panorama.am
19:12
Սյունիք գյուղի մոտակայքում այրվել է 50 հա խոտածածկ տարածք․ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 39 փրկարար ծառայող
Օգոստոսի 10-ին, ժամը 11։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիք գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։...
Աղբյուր` Panorama.am
19:02
«Նոան»` Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հաղթող
 Օգոստոսի 9-ին` ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, կայացավ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթ 2020-ի հանդիպումը, որում իրար դեմ...
Աղբյուր` Panorama.am
18:52
Սևրի պայմանագիրը դաս-ազդակ է հայության համար․ «Ժառանգություն»
Սևրի պայմանագիրը դաս-ազդակ է հայության համար։ Այս մասին նշված է «Ժառանգություն» կուսակցության  տարածած  հայտարարության...
Աղբյուր` Panorama.am
18:46
Ո՞վ է լինելու ԱՄՆ հաջորդ նախագահը՝ ըստ քաղաքագետի
Քաղաքագետ և պատմաբան, Վաշինգտոնի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Ալան Լիխթմանը, որը հայտնի է ընտրությունների արդյունքների կանխատեսումների...
Աղբյուր` Panorama.am
18:20
Ոստիկանները բերման ենթարկեցին գործագործ խաղացող երիտասարդներին
Այսօր՝ ժամը 18։00-ին, բնասերները Ազգային ժողովի այգում հանուն Ամուլսարի պաշտպանության` գործագործ պետք է խաղային։ ԱԺ-ի դռները փակ էին, փոխարենը...
Աղբյուր` Panorama.am
18:19
Հայտնի է դարձել Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացողը
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա խաղացող, հայտնում է Եվրոպական ֆուտբոլային...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անտոնիո Բանդերասը վարակվել է կորոնավիրուսով
Հոլիվուդյան դերասան Անտոնիո Բանդերասը հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։ «Ես ուզում եմ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Տոկիոյի Օդայբա ծովածոցում տեղադրված օլիմպիական օղակներով հարթակը կվերանորոգվի
Այս տարվա հունվարին  Տոկիոյի Օդայբա ծովածոցում տեղադրվել  է օլիմպիական օղակներով հարթակը։ Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։ Այն ...
Աղբյուր` Panorama.am
17:59
Քաղաքացիները պահանջում են լիբանանահայության վերադարձը, իսկ Կառավարությունը չի լսում
Այսօր մի շարք քաղաքացիներ՝ «Հայենադարձություն, անկախություն, ինքնիշխանություն»  գրառմամբ պաստառներով, բողոքի ակցիա էին...
Աղբյուր` Panorama.am
17:46
Սեպտեմբերի 15-ից հանրակրթական դպրոցներում դասերը կվերսկսվեն
Սովորողները կգնան դպրոց։ Ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։  «Այսօր պարետատան նիստի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Բազեի որս կատարած տղամարդուն գտել են
Ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախույզները, ապօրինի որս կատարելու կասկածանքով, Երևան-Գյումրի ճանապարհի՝ Հոռոմ գյուղի խաչմերուկից բերման են...
Աղբյուր` Panorama.am
17:37
Փաշինյանը շնորհավորել է Լուկաշենկոյին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին` պաշտոնում վերընտ8վելու կապակցությամբ:...
Աղբյուր` Panorama.am
17:29
Գողացած հորթերին «Օպել» են նստացրել ու Սպիտակ տարել
Ոստիկանություն զանգած Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի բնակիչներից մեկը օգոստոսի 7-ին հայտնեցլ է, որ նույն օրը գյուղի ֆուտբոլի դաշտի մոտակայքից...
Աղբյուր` Panorama.am
17:26
Խախտումներ են արձանագրել կանոնավոր երթուղիներում
Օգոստոսի 10-ին քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուժեղացված...
Աղբյուր` Panorama.am
17:12
Ամենաիրական մաչոն` Անտոնիո Բանդերասը 60 տարեկան է
Այսօր իր 60-րդ տարեդարձն է նշում Հոլիվուդի ամենափայլուն աստղերից մեկը՝ Անտոնիո Բանդերասը։ «Ռիա Նովոստի»-ն գրել է, թե ինչու...
Աղբյուր` Panorama.am
17:06
Լիբանանի հայ նախարարը պահանջում է կառավարության հրաժարականը
Լիբանանի վարչապետ Հասսան Տիապիի կառավարության անդամ Վարդինե Օհանյանը պահանջում է կառավարության հրաժարականը։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
16:50
Օգոստոսի 17-ին տեղի կունենա «Մեդիա Վահան 2020» մրցանակաբաշխությունը
Օգոստոսի 17-ին` ժամը 9։30-ին` «Բեստ Վեստերն Փլաս Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա «Մեդիա պաշտպան» նախաձեռնության...
Աղբյուր` Panorama.am
16:40
Հայտնի է հայ ֆուտբոլիստի մահվան պատճառը
Նախկին ֆուտբոլիստ և մարզիչ 34-ամյա Լևոն Ղասաբօղլյանի մահվան պատճառ են դարձել սրտի հետ կապված խնդիրները։ «Սպուտնիկ Ղազախստան»-ը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ցուցադրվեցին  ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները
15:41 21/07/2020

Ցուցադրվեցին ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}