Կրթություն 17:09 01/08/2020 Հայաստան

Լիլիթ Գալստյան. Ինչպես են խաթարվում մեր ինքնության հիմքերը

ՀՅԴ ԳՄ անդամ, թարգմնաիչ, հրապարակախոս Լիլիթ Գալստյանը պնդում է՝ նման չափորոշիչների մշակումը հատուկ հանձնառությամբ է արվել։

«Կրթության մասին ՀՀ գործող օրենքի 4-րդ Հոդվածն հետևյալ հաստատումներն ունի՝ 

«Կրթության բնագավառում պետական քաղաքականության հենքն ազգային դպրոցն է:
ՀՀ կրթական համակարգը նպատակաուղղված է հայ ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդմանը, ազգային և համամարդկային արժեքների պահպանմանն ու զարգացմանը: Այդ գործին իր նպաստն է բերում նաև Հայ Եկեղեցին:

Կրթության բնագավառում պետական քաղաքականության կազմակերպական հիմքը ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ է, որը ՀՀ կառավարության ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը»

Ըստ էության, ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ կարևորագույն՝ օրենքին համազոր այն փաստատուղթն է, որը սահմանում է կրթության ոլորտում պետության պատասխանատվությունների և հանձնառությունների սահմանը, անձի, հասարակության և պետության շահերից բխող առաջնահերթությունները, նպատակներն ու թիրախները, պատասխանում է շատ կարևոր մի հարցի՝ ինչ հասարակություն ենք կերտում, որն է նրա արժեքային համակարգը, որքանով է այդ արժեքային համակարգը նպաստում է համահայկական միասնական շահերին, հոգևոր, տեղեկատվական դաշտի ամրապնդմանը:

.Փաստորեն, չունենալով ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ, փորձ է արվում վերաձևել դպրոցը, մեր հասարակությունը, մեր ապագան: Պարզից էլ պարզ է՝ անհնար է և անթույլատրելի կրթական ծրագրերի բովանդակություն և շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջներ՝ պետական կրթական չափորոշիչ սահմանել, երբ չկա պետության կողմից հաստատված ծրագիր-նպատակ-խնդիր: Սա համարժեք է, օրենքը չգոյության պայմաններում նորմատիվ ակտ սահմանելուն: Առատորեն պարգևավճար ստացող նախարարն ու թիմը այս անելու համար ավելի քան երկու տարի ժամանակ ունեին…
Սա ըստ էության հենց այն ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԹԵՐԱՑՈՒՄՆ Է, ԳՈՒՑԵԵՎ ՀԱՏՈՒԿ ՄՏԱԾՎԱԾ ԲԱՑԸ, որի վրա կառուցվում են հետագա սխալները, իսկ ավելի ճիշտ՝ կասկածելի և վտանգավոր նպատակադրումները:

Եվ այսպիսի իրավիճակում և մթնոլորտում շատ բնական է չափորոշիչներ մշակող աշխատանքային խմբերում որոշ պատահական «մասնագետների» թափանցում-ընտրությունը, կամայական և հայեցողական վերաբերմունքը, ոչ պրոֆեսիոնալիզմը, օրգինալ, աննախադեպ ու տարաշխարհիկ երևալու մարմաջը և իհարկե՝ ազգային բաղադրիչի մերժումը, նսեմացումն ու արհամարհումը: Այս վերջինն տենդենցն արդեն շատ առարկայական է և անհերքելի:

Վերջին օրերին հանրային քննարկման առարկա են դարձել հատկապես Հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն», «Ես և իմ հայրենիքը» «Հայոց լեզու» և «Գրականություն» բաժիններն, ինչը շատ բնական է: Հենց այս առակայախմբի տիրույթում է հիմնականում ձևավորվում ազգային դպրոցը և հենց այս առարկայախմբի չափորոշիչներում են աղետալի բացթողումներ, «վերաձևումներ» արձանագրվել: Բնական էին և գնահատելի մեր ակադեմիական շրջանակների՝ ՀՀ ԳԱԱ-ն և ԵՊՀ-ն ներկայացնող գիտական հանրույթի հրապարակային տեսակետներն ու եզրակացությունները:

Մի քանի անդրադարձ կատարեմ «Հայոց լեզու» և «Գրականություն» բաժիններին, թեև տարակուսելի է՝ արդյոք իմաստ ունի քննարկել օրենքի խախտումով մշակված մի փաստաթուղթ…

. Նախ, գրականության և լեզվի ուսուցման նպատակ հետապնդող առարկայական չափորոշիչները և օրինակելի ծրագիրը շարադրված է այնպիսի ցածրորակ լեզվամտածողությամբ, քերականական և ոճական այնպիսի աղաղակող սխալներով, որ տպավորություն է, թե թարգմանական անհանհաջող ձեռնարկ է, խնդրին անտեղյակ, սիրողական մի խմբակի մտավարժանք: Իսկ փաստաթղթի սևագիր լինելու հեղինակների արդարացումը որքան անլուրջ է, նույնքան՝ ամոթալի…

.Անհնար է հավատալ, որ հայ գրականության և մշակույթի երևելիներ Մաշտոցը, Ագաթանգեղոսը, Խորենացին, Բուզանդը, Եղիշեն, Նարեկացին և Քուչակը անփութաբար են մոռացվել:
Իսկ, այնուամենայնիվ, եթե մոռացվել են, այդ դեպքում, կարելի՞ է արդյոք չափորոշչի մշակում վստահել մի խմբի, որը մեր ինստիտուցիոնալ հիշողության կրողը չէ և մեր ինքնության մի քանի դարի ու դարաշրջանի վրայով կարող է այդպես չիմացյալ ցատկ կատարել: Մի՞թե կարիք կա հաստատելու, որ հանրակրթության շրջանակներում առանց վերոհիշյալ մեծությունների արժևորման անկարելի է ամբողջական հայ մարդ, անհատականություն, ազգային նկարագիր և աշխարհայացք ձևավորել: Ոչ, դուք մտածված եք աղքատացնում ձևավորվող անհատականության, հայ աշակերտի մտահորիզոնը, նեղացնում նրա ինքնության շրջանակը:

.Հավանաբար հենց այս նպատակադրումով էլ ողջ ծրագրում ժամանակագրական և ժանրային խառնաշփոթ է, հեղինակների և թեմաների անտրամաբանական հաջորդականություն:

.«Հանրակրթական դպրոցի 7-12-րդ դասարանների հայոց լեզու ծրագիր» վերնագրի ներքո՝ հետագա շարադրանքում հայտնվում է Հանրակրթական դպրոցում հայոց լեզվի և գրականության ուսումնառության ՀԱՅԵՑԱԿԱՐԳ-ի (նախագիծը): Կամ պետք է զատել առարկաները, կամ՝ վերնագիրը փոխել: Անհասկանալի է և անտրամաբանական, թե ինչու է իբրև միասնական առարկա դիտվում հայոց լեզուն և առհասարակ գրականությունը, ոչ թե՝ հայ գրականությունը:

. «Հայոց լեզվի և գրականության ուսումնասիրության հիմնական նպատակը բանավոր և գրավոր խոսք կառուցելու, տեքստ ստեղծելու ուսուցումն է», սահմանում է նախագիծը: Այս խիստ մակերեսային, սահմնափակ և նեղ մոտեցմամբ, առանց վարանելու կասեի՝ ԿՈՆՑԵՊՏՈՒԱԼ մոտեցումովէ ներկայացվում լեզվի և գրականության ուսումնասիրության նպատակը, մինչդեռ լեզուն և գրականությունը աշխարհայացք են, մտածողություն, արժեքային համակարգ, աշխարհընկալում: Լեզուն ամենամեծ մշակույթն է, չկա լեզվից դուրս ոչինչ…

.Նույնքան մակերեսային և խոցել է գրական երկի ուսումնասիրության նպատակի սահմանումը: Նախ, իբրև առաջնային նպատակ շեշտված է երկի ենթիմաստի բացահայտումը: Իսկ հետո բախվում ես հետևյալ անհասկանալի, ոչ գրագետ շարադրանքին՝ «Տարբեր ոճերի տեքստերի մանրազնին ուսումնասիրումը կհանգեցնի գլխավոր նպատակադրման իրականացմանը, այն է՝ բանավոր և գրավոր խոսքի առկայություն, մշտական զարգացում և կատարելագործում»:

. Հանրակրթական դպրոցի 1-12-րդ դասարաններում հայոց լեզվի և գրականության ուսումնառության և ոչ մի փուլում հայ գրականությունն իբրև առանձին առարկա ներկայացված չէ: Ահա, այսպես է իրականացվում ազգային դպրոց ունենալու օրենքի պահանջը…

. Հասկացություններում և ընդհանրապես ողջ տեքստում չկա ազգային արժեհամակարգ կամ ազգային ինքնություն հասկացությունը: Խնդիրն այն է, որ կոնցեպտուալ իմաստով պարզապես չկա այդպիսի նպատակադրում և խնդիր: Այս չափորոշիչը և ծրագիրը ուղղված են ազգային ինքնագիտակցության թույլ պատկանելությամբ աշխարհաքաղաքացու ձևավորմանը: Այս պատճառով է, որ տեքստում ոչ ինքնություն և ոչ էլ՝ մշակույթ հասկացությունների կողքին ազգային բնութագրիչը չի հանդիպում:

. Ժամանակակից հայ գրականության ներկայացվածությանն ու գործերի ընտրությանը արդարացիորեն շատերն են անդրադարձել, քննադատել: Կարևոր մի բացթողումի մասին ևս չի կարելի լռել. Ինչպե՞ս կարելի է կրթական ծրագրում չներառել xx դարը ներկայացնող սփյուռքահայ գրողների:

. Արտասահմանյան գրականության անհասկանալի ընտրությունն ու մասնավորապես ռուս գրականության բացակայությունը երևի նույնպես անմեղ մոռացումի շարքում է:

. Լեզվի և գրականության ծրագրից պարզ է դառնում, որ իբրև ուսուցման կազմակերպման մեթոդաբանություն ընտրվել է ամերիկացի մանկավարժ Բենջամին Բլումի աստիճանակարգում՝ «Բլումի տաքսոնոմիա» անունով հայտնի մեթոդը, որ մշակվել և գործադրվել է անցյալ դարի 1960-ականներին, ԱՄՆ-ում և ներկայումս գործադրման նեղ շրջանակ ունի:

Հ.Գ. Մտքերս շարադրում եմ և ավելի կարծրանում համոզումիս մեջ՝ հնարավո՞ր է արդյոք առաջարկություններով և դիտողություններով բարեփոխել մի փաստաթուղթ, որը մշակվել է հստակ հանձնառությամբ՝ խաթարել ազգային արժեհամակարգն ու թուլացնել մեր ինքնության իմացական հիմքերը: Իսկ, որ բազմաթիվ գրանտային ծրագրերով, օտար գործակալական ցանցը վաղուց է աշխատել մեր պատմության և գրականության դասավանդման բովանդակության վրա, փաստ է»,-գրել է Լիլիթ Գալստյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:44
Լիբանանահայ մեր բոլոր հայրենակիցներին պատրաստ ենք ընդունելու մեր օջախներում․ԱՀ նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 10-ին հրավիրել է լիբանանահայությանը ցուցաբերվող աջակցությանը նվիրված աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
20:30
ԱՀԿ-ն կորոնավիրուսը չի համարում սեզոնային հիվանդություն
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) որևէ ցուցում չունի, որ նոր կորոնավիրուսային հիվանդությունը սեզոնային է: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:24
ՇՄՆ-ն սահմանում է Սևանա լճում ձկան որսի վերահսկողության նոր գործիքներ
Սևանա լճում ապօրինի ձկնորսության դեմ պայքարը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Այս մասին ...
Աղբյուր` Panorama.am
20:15
Խաղաղապահների հերթական զորախումբն ավարտել է իր առաքելությունը
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը, կատարելով իր առջև դրված խնդիրները, հերթափոխը հանձնել է հայ խաղաղապահների նոր...
Աղբյուր` Panorama.am
20:08
Ախալքալաքի ջարդերից մինչև հայ համայնքներ․Այլընտրանքային նախագծեր խումբ
Այլընտրանքային նախագծեր խումբը հաղորդագրություն է տարածել ՝անդրադառնալով Ախալքալաքի ջարդերից մինչև հայ համայնքներին։ «Նախօրեին...
Աղբյուր` Panorama.am
20:04
Եթե նույնիսկ ինձ ձերբակալեն, ես զոհի կերպար չեմ կարող լինել,ես այնքան մահ եմ տեսել․Վ․Գասպարյան
Այս հանդիպման առաջարկը ես կմերժեի, սակայն տեսնելով, թե երեկ ինչ աղմուկ է բարձրացել այդ «միջադեպի» պատճառով, որոշեցի ինչ-որ...
Աղբյուր` Panorama.am
20:03
ՇՎՏՄ-ն կրկնայցեր է իրականացրել Գյումրիում
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները կրկնայցեր են իրականացրել Գյումրի քաղաքում. Էական խախտումներ ու թերություններ չեն...
Աղբյուր` Panorama.am
19:54
Գորիսի հյուրանոցների կասեցումներ,ԱԱՏՄ լայնածավալ ստուգումներ է իրականացրել
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային բոլոր ստորաբաժանումներն այսօր համաժամանակյա դիտարկումներ են անցկացրել տասնյակ...
Աղբյուր` Panorama.am
19:44
Արցախում կայացել է ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Արթուր Հարությունյանի նախագահությամբ օգոստոսի 10-ին...
Աղբյուր` Panorama.am
19:39
Խաղաղ հավաքների ազատությունը պետք է օր առաջ վերադարձվի քաղաքացուն․Ռ․Մելիքյան
Հենց նոր ԱԺ շենքի դիմացից վարչական ձերբակալման ենթարկեցին հերթական խումբ քաղաքացիներին, որոնք, ըստ ոստիկանության հավաք էին իրականացնում, իսկ ըստ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Օգոստոսի 9-ի դրությամբ իրականացվել է 64256 ստուգում
Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման  նպատակով՝ օգոստոսի 9-ի դրությամբ իրականացվել է 64256  ստուգում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ո՞ր հիվանդությունների դեպքում պետք է սուրճը փոխարինել կակաոյով
Ստամոքս-աղիքային և սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդիկ պետք է սահմանափակեն սուրճի սպառումը, կամ էլ պետք է այն փոխարինեն կակաոյով, գրում...
Աղբյուր` Panorama.am
19:12
Սյունիք գյուղի մոտակայքում այրվել է 50 հա խոտածածկ տարածք․ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 39 փրկարար ծառայող
Օգոստոսի 10-ին, ժամը 11։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիք գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։...
Աղբյուր` Panorama.am
19:02
«Նոան»` Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հաղթող
 Օգոստոսի 9-ին` ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, կայացավ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթ 2020-ի հանդիպումը, որում իրար դեմ...
Աղբյուր` Panorama.am
18:52
Սևրի պայմանագիրը դաս-ազդակ է հայության համար․ «Ժառանգություն»
Սևրի պայմանագիրը դաս-ազդակ է հայության համար։ Այս մասին նշված է «Ժառանգություն» կուսակցության  տարածած  հայտարարության...
Աղբյուր` Panorama.am
18:46
Ո՞վ է լինելու ԱՄՆ հաջորդ նախագահը՝ ըստ քաղաքագետի
Քաղաքագետ և պատմաբան, Վաշինգտոնի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Ալան Լիխթմանը, որը հայտնի է ընտրությունների արդյունքների կանխատեսումների...
Աղբյուր` Panorama.am
18:20
Ոստիկանները բերման ենթարկեցին գործագործ խաղացող երիտասարդներին
Այսօր՝ ժամը 18։00-ին, բնասերները Ազգային ժողովի այգում հանուն Ամուլսարի պաշտպանության` գործագործ պետք է խաղային։ ԱԺ-ի դռները փակ էին, փոխարենը...
Աղբյուր` Panorama.am
18:19
Հայտնի է դարձել Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացողը
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա խաղացող, հայտնում է Եվրոպական ֆուտբոլային...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անտոնիո Բանդերասը վարակվել է կորոնավիրուսով
Հոլիվուդյան դերասան Անտոնիո Բանդերասը հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։ «Ես ուզում եմ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Տոկիոյի Օդայբա ծովածոցում տեղադրված օլիմպիական օղակներով հարթակը կվերանորոգվի
Այս տարվա հունվարին  Տոկիոյի Օդայբա ծովածոցում տեղադրվել  է օլիմպիական օղակներով հարթակը։ Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։ Այն ...
Աղբյուր` Panorama.am
17:59
Քաղաքացիները պահանջում են լիբանանահայության վերադարձը, իսկ Կառավարությունը չի լսում
Այսօր մի շարք քաղաքացիներ՝ «Հայենադարձություն, անկախություն, ինքնիշխանություն»  գրառմամբ պաստառներով, բողոքի ակցիա էին...
Աղբյուր` Panorama.am
17:46
Սեպտեմբերի 15-ից հանրակրթական դպրոցներում դասերը կվերսկսվեն
Սովորողները կգնան դպրոց։ Ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։  «Այսօր պարետատան նիստի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Բազեի որս կատարած տղամարդուն գտել են
Ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախույզները, ապօրինի որս կատարելու կասկածանքով, Երևան-Գյումրի ճանապարհի՝ Հոռոմ գյուղի խաչմերուկից բերման են...
Աղբյուր` Panorama.am
17:37
Փաշինյանը շնորհավորել է Լուկաշենկոյին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին` պաշտոնում վերընտ8վելու կապակցությամբ:...
Աղբյուր` Panorama.am
17:29
Գողացած հորթերին «Օպել» են նստացրել ու Սպիտակ տարել
Ոստիկանություն զանգած Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի բնակիչներից մեկը օգոստոսի 7-ին հայտնեցլ է, որ նույն օրը գյուղի ֆուտբոլի դաշտի մոտակայքից...
Աղբյուր` Panorama.am
17:26
Խախտումներ են արձանագրել կանոնավոր երթուղիներում
Օգոստոսի 10-ին քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուժեղացված...
Աղբյուր` Panorama.am
17:12
Ամենաիրական մաչոն` Անտոնիո Բանդերասը 60 տարեկան է
Այսօր իր 60-րդ տարեդարձն է նշում Հոլիվուդի ամենափայլուն աստղերից մեկը՝ Անտոնիո Բանդերասը։ «Ռիա Նովոստի»-ն գրել է, թե ինչու...
Աղբյուր` Panorama.am
17:06
Լիբանանի հայ նախարարը պահանջում է կառավարության հրաժարականը
Լիբանանի վարչապետ Հասսան Տիապիի կառավարության անդամ Վարդինե Օհանյանը պահանջում է կառավարության հրաժարականը։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
16:50
Օգոստոսի 17-ին տեղի կունենա «Մեդիա Վահան 2020» մրցանակաբաշխությունը
Օգոստոսի 17-ին` ժամը 9։30-ին` «Բեստ Վեստերն Փլաս Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա «Մեդիա պաշտպան» նախաձեռնության...
Աղբյուր` Panorama.am
16:40
Հայտնի է հայ ֆուտբոլիստի մահվան պատճառը
Նախկին ֆուտբոլիստ և մարզիչ 34-ամյա Լևոն Ղասաբօղլյանի մահվան պատճառ են դարձել սրտի հետ կապված խնդիրները։ «Սպուտնիկ Ղազախստան»-ը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ցուցադրվեցին  ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները
15:41 21/07/2020

Ցուցադրվեցին ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}