Բեյրութի պայթյունի հետևանքով մահացել է հայ միանձնուհի Սոֆի Խոսրովյանը
Աշխարհում
17:07 08/08/2020
Աշխարհ

Բեյրութի պայթյունի հետևանքով մահացել է հայ միանձնուհի Սոֆի Խոսրովյանը

Օգոստոսի 4-ին տեղի ունեցած Բեյրութի հուժկու պայթյունի հետևանքով մահացած 13 հայերից մեկը միանձնուհի Սոֆի Խոսրովյանն է: Այդ մասին հայտնում է «Արևելք»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին: Նշվում է, որ քույր Սոֆին իրանահայ էր և որպես մայրապետ ծառայում էր Լիբանանի վանքերից մեկում: Նա Գթության քույրերի միաբանության անդամ էր:

Ավելի վաղ հայտնի էին դարձել պայթյունի հայազգի զոհեր  Նազար Նաջարյանի, Ջեսիկա Բեզջյանի, Դելիա Փափազյանի, Ժակ Բարամագյանի, Անահիտ Բերբերյանի, Լիզա Գավուքջեան-Գոզուբոյուկյանի, Վարուժան Թոսունյանի, Գայա Ֆոտուլյանի, Սարգիս Թեքիրյանի, Շանթ Հակոբյանի և Ալիս Բալյանի անունները:

Placeholder
Բեյրութի պայթյունի հետևանքով մահացել է հայ միանձնուհի Սոֆի Խոսրովյանը