Սվետլանա Տիխանովսկայան անկեղծացել է, թե ինչու է լքել Բելառուսը
Քաղաքական
12:44 11/08/2020
Հայաստան

Սվետլանա Տիխանովսկայան անկեղծացել է, թե ինչու է լքել Բելառուսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան լքել է երկրի տարածքը՝ մեկնելով Լիտվիա։ Պաշտոնական Վիլնյուսը հաստատել է, որ կին գործիչն իրենց երկում է։

«Սվետլանա Տիխանովսկայան անվտանգ է։ Նա գտնվում է Լիտվայում»,-թվիթերի իր միկրոբլոգում գրել է Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկևիչուսը։
 

Հրապարակած տեսաուղերձում, ըստ պաշտոնական տվյալների, պարտված կին թեկնածուն նշում է, որ որոշումը շատ դժվար է եղել, երևի ինքը եղել է թույլ կին, ինչպես սկզբում էր։

Գիտի, շատերն իրեն կհասկանան, շատերը ՝կդատապարտեն, կքննադատեն։ Նա ընդգծել, որ որոշումը կայացրել է ինքնուրույն, որևէ մեկը դրա վրա չի ազդել։

Տիխանովսկայան կոչ է արել մարդկանց պահպանել իրենք, կարևորել մարդկային կյանքը։

«Աստված չանի, որ որևէ մեկը հայտնվի այնպիսի ընտրության դիմաց, որի առաջ ես եմ: Այս կյանքում ամենակարևորը երեխաներն են»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ Բելառուսի ԿԸՀ հրապարակած նախնական տվյալների համաձայն, գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի օգտին քվեարկել է ընտրության մասնակիցների 80.23 տոկսը,  ձայների քանակով երկորդ տեղում Սվետլանա Տիխանովսկայան է, նրա օգտին քվեարկել է 9.9 տոկոսը։

Placeholder
Սվետլանա Տիխանովսկայան անկեղծացել է, թե ինչու է լքել Բելառուսը