Քաղաքական 17:21 12/08/2020 Հայաստան

Վանեցյան. Փաշինյանը լավ չի ընկալել համաշխարհային միտումները. հակադրվում են կարանտինը և տնտեսությունը, բայց ոչ երբեք՝ մարդկանց կյանքը

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը «Առավոտ»-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների մահվան դեպքերին, ընդգծել դրա պատճառների վերհանումը, հետագայում քննության իրականացումը։

Հարց-Ինչպե՞ս եք գնահատում վարչապետ Փաշինյանի երեկ արած հայտարարությունը, որ «ցավոք ունենք շատ զոհեր, բայց եթե միայն առողջապահական տրամաբանությամբ առաջնորդվեինք, սոցիալական կոլապսի առաջ էինք կանգնելու»։ Այս միտքը կոշտ արձագանք է ստացել սոցիալական ցանցերում։

Ա. Վանեցյան-Այս ձևակերպումը մի քանի խորքային սխալ է պարունակում։ Նախ՝ այն ընդունելի չէ բարոյական տեսակետից. խոսքը 1000-ից ավելի մեր հայրենակիցների մասին է, և այդ թիվն առ այսօր կանգ չի առնում։ Այստեղ կարիք կա ավելի զգույշ և ավելի հարգալից խոսելու։ Հարցի շեշտադրումն ինքնին մեծ սխալ է պարունակում. չի կարելի հակադրել կյանքը (մահը) սոցիալական խնդրին։

 Հայաստանում կա 1000-ից ավելի մահ ամենևին ոչ կարանտինի թուլացման պատճառով։ Եթե վարչապետը նման բան է ասում իսկապես կարծելով, թե ինքը ճիշտ է, իրոք այդպես է մտածում, ապա իրավիճակը Հայաստանում չի շտկվելու։ Մեծ թվով մահերն ակնհայտորեն ունեն այլ պատճառներ, որոնք ունեն լուրջ և հրատապ ուսումնասիրման կարիք։

Հարց-Վարչապետն ասաց նաև, որ «մենք հիմա կորի շարունակական շատ լուրջ անկում ենք արձանագրում, բայց մեր ամենօրյա մահերի թիվը դեռևս չի նվազում…»:

Ա. Վանեցյան-Ես հենց դրա մասին եմ ասում. մենք պետք է հասկանանք պատճառները։ Ակնհայտ է, որ ինչ-որ տեղ, ինչ-որ օղակներում կոպիտ սխալներ կան, որոնք էլ հանգեցնում են այս ողբերգական վիճակին։ Ես ցավում եմ, բայց կառավարությունն այդ լուրջ, ամենակարևոր գործը թողած՝ ուղղակի սկսել է շատ հեշտ խոսել մահերի մասին։

Կառավարությունը պետք է գտնի սխալները, իսկ դրանք կան, պետք է կարողանա հասկանալ՝ որտե՞ղ է հիմնական պրոբլեմը, որպեսզի կարողանա խափանել մահերի մեքենան։ Ամիսներ շարունակ թեսթերը, դեղորայքը, համակարգչային հետազոտությունը հազարավոր քաղաքացիների համար եղել են դժվար հասանելի կամ ընդհանրապես անհասանելի։

Գուցե մեծ թվով մահվան պատճառը հենց դրա՞ մեջ է։ Օրեր շարունակ վատառողջ, հիվանդ քաղաքացին չի կարողացել թեսթավորում անցնել (և դա եղել է համատարած), լսել է «ցուցում չկա» պատասխանը, որը հաճախ դարձել է դատավճիռ, կորցրել է շատ կարևոր օրեր՝ այդ ընթացքում չստանալով բուժում։ 5-6 օր հետո դրական թեսթով հիվանդը հաճախ արդեն միջին կամ ծանր վիճակում է. սա մահվան պատճա՞ռ չէ։ Կառավարությունն ի՞նչ է արել այս օղակի սխալը ուղղելու համար։ Ամիսներ շարունակ՝ ոչինչ։ Տնային պայմաններում բուժում ստացողները թողնվել են մենակ։

Տասնյակ հազարավոր մեր քաղաքացիներ ուղղակի չունեն ողջ ընտանիքով թանկ դեղորայքային բուժում ստանալու հնարավորություն։ Սա վիճակի վատացման և մահվան պատճա՞ռ չէ։ Տասնյակ հազարավոր մեր քաղաքացիներ չունեն համակարգչային հետազոտության հնարավորություն. սա մահվան պատճա՞ռ չէ։ Մամուլում հայտնվում են սարսափելի պատմություններ, երբ պոլիկլինիկաներում ռենտգեն հետազոտություն են արել և «բան չկա» ձևակերպմամբ ուղարկել տուն՝ մահանալու։ Չէ՞ որ բոլորը վաղուց գիտեն, որ ռենտգեն հետազոտությունն այս հիվանդության պարագայում անիմաստ է։ Սա մահվան պատճա՞ռ չէ։

Կա առանձին և հրատապ ուսումնասիրության խնդիր՝ արդյոք բոլոր այն հիվանդանոցները, որոնք արագ վերապրոֆիլավորվել են որպես կովիդ- բուժհաստատություններ, ունե՞ն անհրաժեշտ որակները՝ մասնագիտական և սարքավորումների, վերակենդանացման բաժանմունքների առումով։ Այդ բոլոր հիվանդանոցներն ունե՞ն անհրաժեշտ մասնագիտացումներով բժիշկներ։ Սա լրջագույն և հրատապ ուսումնասիրման թեմա է։ Պրոցեսը կանգ չի առել, և աշխարհը դեռ չգիտի, թե ինչ է սպասվում առաջիկայում։ Կառավարությունն ունի՞ վիճակագրություն և վերլուծություն, թե որ հիվանդանոցներն են ավելի շատ մահեր տվել։ Սա միայն առողջապահական խնդիր չէ, սա պետության անվտանգության խնդիրն է։ Եվ վերջապես չի կարելի առանց լուրջ հետևությունների այդքան հեշտ խոսել 1000-ից ավելի մահերի մասին։ Ոչ մի երկրում, ոչ մի հասարակության մեջ սա չի կարող անհետևանք անցնել։

Եթե ոչ այսօր, ապա վաղը սա դառնալու է մեծ քննության առարկա։ Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը սա պետք է դարձնի իրենց հիմնական օրակարգային հարցերից մեկը, նույնը պետք է անեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։ Իսկ կառավարության ուղղակի պարտավորությունն է՝ հասկանալ մահերի պատճառները և խափանել այդ «մահերի մեխանիզմը»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

00:33
Շուշան Ստեփանյանը հրապարակել է Թուրքական F 16 կործանիչի թռիչքի հետագիծը արձանագրած տեսանյութ
Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել, որում առկա  քարտեզի վրա երևում է...
Աղբյուր` Panorama.am
00:24
Արշավիր Ղարամյանը չի սպանվել
Ադրբեջանական մամուլը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր սպանվել է գեներալ Արշավիր Ղարամյանը։ «Տեղեկատվության ստուգման...
Աղբյուր` Panorama.am
00:06
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հերթական անորակ կեղծիքը
Ֆեյսբուքի օգտատեր Yeghia Tashjian-ը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Ադրբեջանի Թվիթերյան էջում հրապարակած կեղծ լուսանկարը և գրել....
Աղբյուր` Panorama.am
00:06
Պատերազմի ավարտին նպաստող գլխավոր ֆակտորը խելքն է, որը բացակայում է թշնամու մոտ. Արցախի նախագահ
«Ապրիլյանի ժամանակ Արցախի դեմ կռվում էր Ադրբեջանը, և ռուսն ի վիճակի էր «համոզելու» Ադրբեջանին և խնդրելու Հայաստանին՝...
Աղբյուր` Panorama.am
23:53
Մինչև վերջ կատարել ենք մեր խնդիրը.վիրավորված զինվոր
«Մինչև վերջ կատարել ենք մեր խնդիրը, որը հրամանատարը դրել էր մեր առջև»,- «Զինուժի» թղթակցին ասում է Ստեփանակերտի...
Աղբյուր` Panorama.am
23:41
Ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով ստիպված եղանք դադարեցել աշխատանքները. Թաթոյան
Հայաստանի Մարդու իրավունքնեի պաշտպան Արման Թաթոյանը գրում է. «Այսօր փաստահավաք աշխատանքների նպատակով Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս...
Աղբյուր` Panorama.am
23:35
Ես չգիտեի, որ պետք է կռվեմ․BBC-ն Ղարաբաղի դեմ կռվում Սիրիայից վարձկան է գտել
Մինչ Ղարաբաղում պատերազմ սկսելը, Թուրքիայի կողմից վերահսկվող սիրիական տարածքներից մի քանի հարյուր վարձկաններ են տեղափոխվել Ադրբեջան, և նրանք...
Աղբյուր` Panorama.am
23:18
Վալերի Դանելին. վերջին թռիչքը՝ դեպի անմահություն
Սեպտեմբերի 29-ի առավոտյան, Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16...
Աղբյուր` Panorama.am
23:07
Արցախում Ադրբեջանի ոտնձգությունների հետևանքով սպանվել է ընդհանուր յոթ խաղաղ բնակիչ, տուժել 31 անձ
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մեկնարկած փաստահավաք առաքելության շրջանակում կատարվել է սեպտեմբերի 27-30-ն...
Աղբյուր` Panorama.am
23:07
Բորելն ու Լավրովը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության...
Աղբյուր` Panorama.am
22:45
Բանաստեղծ Սոկրատ Խանյանը՝ ապաստարանից. «Մենք կկռվենք էլ, կապրենք էլ ու կարարենք էլ»
Հայ դաշնակահար։ ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը գրում է. «Իմ թանկագին 90-ամյա պապս՝ բանաստեղծ Սոկրատ Խանյանը, ով Արցախի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
22:37
Փաշինյանը Շառլ Միշելի հետ զրույցում ընդգծել է ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածության անթուլատրելիությունը
ՀՀ վարչպետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության...
Աղբյուր` Panorama.am
22:36
Ունենք 18 տարեկան երիտասարդ, որն արդեն հասցրել է խոցել հակառակորդի 9 զրահատեխնիկա
«Դիրքերի շոշափելի փոփոխություն տեղի չեն ունեցել։ Լայնածավալ մարտական գորոծողություններ են ընթացել նույն տարածքներում՝ հիմնականում Օմարում,...
Աղբյուր` Panorama.am
22:34
Արցախի ՊՆ-ն հրապարակել է նահատակված 23 զինծառայողների անունները
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների տվյալները։  Զոհվածների թվում մեկ...
Աղբյուր` Panorama.am
21:54
Արցախի նախագահ. Մարտական ընկերներս խոցել են թշնամու 1 զրահատեխնիկա, իսկ 3-ն առգրավել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել. «Հարգելի ՛ հայրենակիցներ,...
Աղբյուր` Panorama.am
21:44
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել հակամարտության գոտուց դուրս հանել վարձկաններին ու ահաբեկիչներին
ՌԴ ԱԳՆ  տեղեկատվության դեպարտամենտը տարածել է հայտարարություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում օտարերկրյա վարձկանների տեղափոխման...
Աղբյուր` Panorama.am
21:38
«Լեռնային Ղարաբաղը կա և միշտ կլինի հայկական՝ «արյան և աղոթքի գնով»». Սլոբոդան Սամարջիայի անդրադարձը
«Политика» թերթում հրապարակվել է Սլոբոդան Սամարջիայի «Պատերազմը  Լեռնային Ղարաբաղում սրվում է»...
Աղբյուր` Panorama.am
21:33
Մոսկվան պատրաստ է կազմակերպել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 30-ին առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և...
Աղբյուր` Panorama.am
21:22
Արցախում հանդիպել են նախկին նախագահները
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպել են Արցախի Հանրապետության երեք նախկին նախագահները` Ռոբերտ Քոչարյանը, Արկադի Ղուկասյանը և...
Աղբյուր` Panorama.am
21:12
Շնորհակալ եմ ձեզ, տղե՛րք, որ անսասան կանգնեցիք ու հետ մղեցիք շուն թշնամուն. Սարգիս Ստեփանյան
ԶՈՒ սպա, մայոր Սարգիս Ստեփանյանն այսօր հանդիպել է արցախյան շփման գծում հակառակորդի կրակից վիրավորված զինծառայողներին։ «Րոպեներ առաջ...
Աղբյուր` Panorama.am
21:10
Քննչական կոմիտեում հարուցվել է քրգործ Ադրբեջանի կողմից շփման գծում վարձկաններ օգտագործելու և այլ դեպքերի առթիվ
2020թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ռազմաքաղաքական ղեկավարությունը, կոպտորեն խախտելով`...
Աղբյուր` Panorama.am
21:07
Ադրբեջանական ապատեղեկատվության աբսուրդ օրինակներից
«Ադրբեջանական կողմը երեկ սերբ դերասանի նկար է գցել ու գրել, որ հայկական կողմի վարձկան է, սերբ դերասանը ստիպված անձամբ է հերքել այդ լուրն...
Աղբյուր` Panorama.am
21:02
Սեր, շոկոլադ, ծխախոտ ու ժպիտներ՝ դեպի ռազմաճակատ
Համացանցում է հայտնվել դեպի Արցախ՝ զինվորներին ուղարկվող շոկոլադներով լի արկղիկի տուփ, որի վրա գրված է .«Գրազի Snickers-ներն եկան։ Հանգիստ...
Աղբյուր` Panorama.am
20:51
Էմոցիոնալ առումով ես Հայաստանի կողմից եմ. Պոզներ
Շատերն ինձ խնդրում են խոսել Ադրբեջանի և Հայաստանի միջև ղարաբաղյան հակամարտության մասին: Ավելի ճիշտ, շատ հայեր ինձ հարցնում են այդ մասին:...
Աղբյուր` Panorama.am
20:49
Սաակաշվիլին պետք է զրկվի ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից. նախարար
Սաակաշվիլին պետք է զրկվի ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:...
Աղբյուր` Panorama.am
20:33
Այսօր հավաքագրվել է ավելի քան 250 մլն դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար
Սեպտեմբերի 30-ին հավաքագրվել է ավելի քան 250 մլն դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում:...
Աղբյուր` Panorama.am
20:29
ԱԽ արտահերթ նիստում քննարկվել են հայկական ԶՈՒ-ի հետագա քայլերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Այս մասին հայտնում են վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Բոլորն էլ գիտակցում են՝ Թուրքիան այս տարածաշրջանում չարիք է դարձել.Արցախի ԱԺ պատգամավոր
«Քաղաքական ասպարեզում նախաձեռնությունները պետք է մեծացնել, որովհետև շատ դեպքերում համաշխարհային հանրությունը տեղյակ չէ այն զարգացումներին,...
Աղբյուր` Panorama.am
20:14
Հավանաբար Էրզրում-Կարս հատվածում է գտնվում թուրքական հրամանատարությունը. Հովհաննիսյան
Արցախի և Հայաստանի դեմ օդային հարվածների հրամանատարությունն Ադրբեջանի ղեկավարությունը հանձնարարել է Թուրքիային: Այս մասին ճեպազրույցի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան
11:07 24/09/2020

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}