Սերբիայում ձերբակալվել է Ադրբեջանի դեսպանը
Իրավունք
19:58 13/08/2020
Աշխարհ

Սերբիայում ձերբակալվել է Ադրբեջանի դեսպանը

Սերբիայում, Չեռնոգորիայի, Բոսնիա և Հերցեգովինայի Ադրբեջանի դեսպան Էլդար Հասանովը ձերբակալվել է` խոշոր գումարներ յուրացնելու և բյուջետային միջոցների յուրացման կասկածանքով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ին՝ հղում անելով Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության մամուլի ծառայությանը։

«Կալանավորվել է Սերբիայում, Չեռնոգորիայի, Բոսնիա և Հերցեգովինայում Ադրբեջանի դեսպան Էլդար Հասանովը: Նա մեղադրվում է մեծ քանակությամբ բյուջետային միջոցներ յուրացնելու  և այլ իրավախախտումների համար: Էլդար Հասանովը, որպես կասկածյալ, ձերբակալվել է հետաքննության ընթացքում: Քրեական գործը քննության փուլում է: Կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ քրեական գործի քննության վերաբերյալ»,- ասված է  հաղորդագրության մեջ:
 

Placeholder
Սերբիայում ձերբակալվել է Ադրբեջանի դեսպանը