Արտակ Թովմասյանը հանդիպում ունեցավ Լիբանանում ՀՀ դեսպանի հետ՝ ամփոփելու համար այցի և մատուցած աջակցության արդյունքները
Հասարակություն
12:02 18/08/2020
Հայաստան

Արտակ Թովմասյանը հանդիպում ունեցավ Լիբանանում ՀՀ դեսպանի հետ՝ ամփոփելու համար այցի և մատուցած աջակցության արդյունքները

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած խոշոր պայթյունն անդառնալի հետևանքներ առաջացրեց տեղի բնակչության համար՝ խլելով բազմաթիվ մարդկային կյանքեր և անօթևան ու առանց եկամուտի թողնելով բազմահազար տեղացիների, այդ թվում նաև Բեյրութում բնակվող մեր հայրենակիցներին։

«Թովմասյան» բարեգործական հիմնադրամը, անմիջապես արձագանքելով ստեղծված ծանր իրավիճակին, իր աջակցությունը ցուցաբերեց լիբանանահայությանը։

Հավաքած 120 նվիրատվության արկղերը 1 տոննա քաշով ներառում են սնունդ, հագուստ և հիմնական առաջին անհրաժեշտության ապրանքներ:

Օգնությունը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ բեռնափոխադրվեց անձամբ «Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի՝ բարերար Արտակ Թովմասյանի կողմից։ 

Աջակցությունը հանձնվել է Լիբանանի վերականգնման միասնական հանձնախմբին, որը գործում է Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա Կաթողիկոսի հովանու ներքո և ղեկավարվում է Լիբանանի հայոց թեմի առաջնորդի կողմից։ Մարմնի կազմում են լիբանանահայ համայնքի երեք հարանվանությունների ղեկավարները, երեք քաղաքական կուսակցությունների ղեկավարները և երեք բարեսիրական կուսակցությունների ղեկավարները։ Ստացված աջակցությունը բաշխվում է հավասարափաչ՝ առավելագույնս թիրախավորված և արդյունավետորեն նպատակին ծառայեցնելու համար։

Բեյրութ այցի ընթացքում Արտակ Թովմասյանը հանդիպում ունեցավ Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի հետ՝ ամփոփելու համար այցի և մատուցած աջակցության արդյունքները։  Դեսպանն իր երախտագիտության խոսքն ուղղեց բարերարին՝ հիմնադրամի կոմից ծավալվող գործունեության և ցուցաբերած օգնության համար։

Հանդիպման շրջանակներում քննարկվեցին նաև հետագա համագործակցության հեռանկարները՝ միտված աղետալի պայթյունի պատճառած հետեվանքների վերացմանը և Լիբանանի վերականգնմանը։

Ավելի վաղ՝ մայիսի 2-ին, Թովմասյան հիմնադրամը մեկնարկեց «Միասին մենք կարող ենք» միջազգային բարեգործական համերգ-մարաթոն ավելի քան 120 միջազգային աստղերի մասնակցությամբ աշխարհի 4 մայրցամաքներից, որի նպատակն էր համաճարակային իրավիճակում անհրաժեշտ սարքավորումների միջոցով օգնել առողջապահական համակրգին փրկելու կյանքեր:

Հիմնադրամը նախատեսում է բարեգործական միջոցառման շրջանակում հատուկ բանկային հաշիվ բացել, որի միջոցով հավաքված ողջ գումարը կօգտագործվի ՝ պայթյունի հետևանքով տուժածներին օգնելու համար: Եվս մեկ անգամ ապացուցենք, որ «միասին մենք կարող ենք»:

Ամբողջ համերգը հասանելի է Youtube-ում։

«Միասին մենք կարող ենք» նախաձեռնությունը դեռ շարունակում է ընդլայնել իր սահմանները:

Դրամահավաքը, բարեգործական աճուրդը և #Twecan ֆլեշմոբը դեռ շարունակվում են:
Լրացուցիչ մանրամասները կարող եք գտնել www.tovmasyanfoundation.com կայքում

Placeholder