Կրթություն, գիտություն 15:57 18/08/2020 Հայաստան

Դպրոցներն ու ծնողները անորոշության մեջ են, չգիտեն՝ ինչպե՞ս և ի՞նչ ցուցումներով պետք է սկսվի դասապրոցեսը

Հեղինակ` Նարե Գևորգյան

Սեպտեմբերի 15-ին կմեկնարկի նոր ուսումնական տարին, բայց ուսուցիչները դեռևս տեղյակ չեն՝ ինչպես են անցկացվելու դասերը, բոլո՞ր աշակերտներն են հաճախելու դպրոց, թե՞ նրանց մի մասը շարունակելու է հեռավար ուսուցմամբ սովորել։

«Շատ բարդ իրավիճակ է։ Մենք դեռ մարզպետարանից ցուցում չենք ստացել, բայց որքան ուսումնասիրում և հետևում ենք առկա պահանջներին, ապա նախատեսված է, որ ամեն դասասենյակում պետք է 10 աշակերտ լինի։ Դա բարդագույն խնդիր է լինելու մեզ համար, քանի որ մենք ունենք բազմաթիվ դասարաններ, որտեղ սովորում է 35 աշակերտ։ Այդ դեպքում առնվազն եռահերթ պետք է լինեն դասերը, որպեսզի կարողանանք աշակերտներին տեղավորել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Սարիբեկ Դարբինյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Խանում Ղազարյանը։

Դպրոցի տնօրենը նշում է, որ իրենք այդքան ռեսուրս չունեն, որ կարողանան եռահերթ դասեր անցկացնել. «Ոչ այնքան դասասենյակ ունենք, որ մի հերթով դասերն անցկացնենք, ոչ էլ այնքան ուսուցիչ, որ կարողանանք եռահերթ կարգով դասեր անցկացնել»։

Խանում Ղազարյանի խոսքով, իրենք սպասում են, որ ցուցումները հստակեցվեն, որպեսզի հասկանան՝ ինչպես պետք է դասապրոցեսը կազմակերպել։

«Մենք պատրաստ ենք դպրոցում դասերն անցկացնելուն. ախտահանիչներն ունենք, հիմա չգիտենք՝ ձեռնոցները դպրո՞ցն է տրամադրելու, թե աշակերտներն են բերելու իրենց տներից։ Շատ հարցերի պատասխան դեռևս չունենք։ Ինչ վերաբերում է ուսուցչական կազմին, ապա նրանք նոր էլեկտրոնային գրանցումներին, էլեկտրոնային մատյաններով գնահատելուն և հեռավար դասեր անցկացնելուն ևս պատրաստ են. այդ խնդիրը չունենք։ Ուսուցման երկու տարբերակին էլ մենք պատրաստ ենք»,- վստահեցրեց դպրոցի տնօրենը։

Հիմա մեծ խնդրի առաջ են կանգնած 1000 և ավելի աշակերտներ ունեցող դպրոցները։

«Մենք ունենք 1000-ից ավելի աշակերտներ և 35 դասասենյակ։ Այսինքն՝ շենքային պայմաններն այնքան մեծ հնարավորություն չեն տալիս, որ մենք գնանք ճոխության։ Առնվազն պետք է երկհերթ կամ եռահերթ դառնանք։ Մեծ դպրոցների պարագայում, կարծում եմ, պետք է որոշակի տարբերվող ցուցումներ լինեն»,- ասաց Խանում Ղազարյանն, ապա հավելեց, որ ամբողջությամբ հեռավար դասեր անցկացնելուն ևս դպրոցը պատրաստ չէ.

«Մենք ունենք ինտերնետ կապ և 20 համակարգիչ։ Բայց եթե, օրինակ, ուսուցիչները դպրոցից հեռավար դասեր անցկացնեն, բնականաբար ամեն օր մենք պետք է ունենանք 35 նորմալ աշխատող համակարգիչ, որ ուսուցիչները կարողանան դասապրոցեսն անցկացնել։ Բայց այդքան համակարգիչ չունենք, ունեցած 20 համակարգչից մի քանիսն էլ վարչական աշխատողների աշխատանքների համար են։ Այնպես որ այս պարագայում մենք խնդիր կունենանք։ Բայց ունենք ֆինանսական միջոցներ, կարող է ընթացքում որևէ բան փոփոխենք ու կազմակերպենք»։

Նա տեղեկացրեց, որ այս պահին դպրոց հաճախելու համար հայտագրված է 114 առաջին դասարանցի.

«Չորս դասարան է ձևավորվելու։ Բայց առաջին դասարանի աշակերտին մենք ո՞նց բացատրենք, որ ինքը պետք է հեռավար և առանց ուսուցչի սովորի։  5.5- 6 տարեկան երեխայի համար շատ բարդ կլինի, որ ինքը չունենա բացատրող ուսուցիչ։ Կարծում եմ, որ առաջին դասարանցիների դեպքում ամենաարդյունավետը կլինի առկա ուսուցումը»։

Իսկ թե ո՞րն է դասապրոցեսը կազմակերպելու լավագույն տարբերակը, դպրոցի տնօրենն ասաց՝ ավելի հարմար կլիներ անցնել վեցօրյա ռեժիմի, որ երեք օր երեխաների մի խումբը հաճախեր դպրոց, երեք օր՝ մյուսը։

Իսկ ահա Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոցում այսպես թե այնպես յուրաքանչյուր դասասենյակում մինչև 10 աշակերտ է սովորում։

Դպրոցի տնօրեն Նարինե Սահակյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ դպրոցի աշակերտների թիվը փոքր է՝ 83, յուրաքանչյուր դասարանում 5-8 աշակերտ է սովորում.

«Նրանք իրենց առանձին սեղաններն ունեն, իրարից հեռու նստում են։ Այդ առումով որևէ խնդիր չունենք»։

Հարցին, թե արդյո՞ք դպրոցը պատրաստ է աշակերտներին ընդունելու՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները, Նարինե Սահակյանը պատասխանեց՝ դեռ ոչինչ հստակ չէ։

«Մենք դեռ չգիտենք, թե ինչ ցուցումներ կլինեն, ինչ պահանջներ կներկայացնեն։ Բայց ընդհանուր առմամբ, ախտահանող նյութեր ունենք։ Իսկ թե ով պետք է դիմակներով ու ձեռնոցներով ապահովի աշակերտներին, չգիտենք։ Սպասում ենք մարզպետարանի ցուցումներին»,- նշեց դպրոցի տնօրենը։

Դպրոցի տնօրենը նշեց, որ հեռավար տարբերակով դասապրոցեսը կազմակերպելուն ևս ուսուցիչները պատրաստ են։

«Կան ընտանիքներ, որ երկու երեխա է դպրոցում սովորում, բայց մեկ համակարգիչէ առկա, այդ դեպքում էլ փորձում ենք դասապրոցեսը տարբեր ժամերի կազմակերպել։ Օրինակ, դեպքեր ունենք, երբ երեխաներից մեկը տարրական դասարանում է սովորում, մյուսը՝ միջին դասարանում։ Այդ դեպքում տարրական դասարանի դասերը սկսում ենք կեսօրին»,- ներկայացրեց Նարինե Սահակյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ դպրոցն այս տարի կարող է առաջին դասարանցի չունենալ, քանի որ ընդամենը երկու երեխա է հայտագրվել. «Ծնողները որոշել են իրենց երեխաներին ավելի մեծ դպրոցներ տանել, որպեսի 35 հոգանոց դասարաններում սովորեն։ Կարծում են, որ այդ պարագայում մրցակցությունը ավելի մեծ կլինի, երեխան էլ ավելի շատ բան կսովորի»։

Թե երբ դպրոցների տնօրենները կստանան դասապրոցեսն անցկացնելու համար նախատեսված ցուցուները, Գեղարքունիքի մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը հստակ չնշեց։ Panorama.am-ի հետ զրույցում նա ասաց, որ իրենք էլ սպասում են ԿԳՄՍ նախարարության ցուցումներին.

«Պետք է մենք նախարարությունից ստանանք ցուցումներ, որպեսզի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող դպրոցների տնօրեններին տեղեկացնենք, թե ինչպես պետք է կազմակերպվի դասապրոցեսը»։

Սեպտեմբերը արագորեն մոտենում է, բայց նախարարությունից ձայն-ձուն չկա. Երևի հույսները ուսուցիչներն ու դպրոցների տնօրեններն են, որ ստիպված մի բան կանեն՝ սրտացավ են։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:19
Վայոց Ձորում գործարկվելու են էլեկտրական շչակները, խնդրում ենք չանհանգստանալ.Փրկարար ծառայություն
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են. «Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած...
Աղբյուր` Panorama.am
08:25
Ավելի շուտ Պիզայի աշտարակը կուղղվի, քան Արտյոմն ու թմրանյութները իրար հետ որևէ, անգամ վիզուալ կապ կունենան.Սոս Հակոբյան
«Հայրենիք» կուսակցության անդամ Սոս Հակոբյանը գրում է: Երբ դու Արթուր Վանեցյանի որդին ես, ոչ միայն իրավունք չունես իրավախախտում...
Աղբյուր` Panorama.am
00:18
ՔՊ-ի գաղափարները չկրող մարդիկ 2024-ից դուրս կգան կուսակցությունից. Փաշինյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարները չկրող մարդիկ 2024 թ. փետրվարից դուրս կգան կուսակցությունից: Այս մասին հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
23:58
Ինչու գերիների փոխանակություն սկսվեց. Քաղաքագետ
«Ալիևը հիմա ակցանի մեջ է՝ մի կողմից Ռուսաստանի ու Իրանի, մյուս կողմից ԱՄՆ-ի միջև և փորձում է ժամանակ շահել»
Աղբյուր` Panorama.am
22:00
Կարմիրբերետավորը բռունցքով հարվածներ է հասցրել մեր ընկերներից մեկի գլխին. «Զանգ»
Հրապարակել են նրա լուսանկարն ու խնդրում են նրան ճանաչող մարդկանց գրել
Աղբյուր` Panorama.am
21:23
ԱԱԾ սահմանապահները կարգը չիմանալու պատճառով երեխաներին արգելել են ծնողների հետ մեկնել իրենց տուն՝ Իռլանդիա
Աբրահամ Բալաբանյանը 2022թ. օգոստոսի 14-ին կնոջ և երկու անչափահաս երեխաների հետ «Զվարթնոց» օդանավակայանից ցանկացել է մեկնել...
Աղբյուր` Panorama.am
21:14
Ներկը գլխին լցնել, գլուխը պատին տալ. Ինչպես են Երևանում պատժում լկտի պահվածքով օտարեկրացիներին
Տելեգրամ ալիքներում տարածվում են տեսանյութեր, թե ինչպես են դիմակավորված տղամարդիկ պատժում Երևանում լկտի պահվածք ցուցաբերած ռուսներին։ Նա...
Աղբյուր` Panorama.am
20:58
Փաշինյանն Իջևանում նիստ է անցկացրել
Իջևան քաղաքում կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
20:52
Թիվ 122 դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուքը վերածվել է ծնողների ծեծկռտուքի. Երկու մարդ հիվանդանոցում է
Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 նորակառույց դպրոցի պաշտոնական բացումից օրեր առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել դպրոցի աշակերտներից մի քանիսի,...
Աղբյուր` Panorama.am
20:31
«Բացառում ենք Արցախի քաղաքացիների վերադարձը Ադրբեջանի իրավազորության ներքո»
Արցախի Հանրապետության քաղաքական և քաղաքացիական ուժերի ուղերձը
Աղբյուր` Panorama.am
20:28
Ինքնասպանության փորձ կատարած 25-ամյա ոստիկանը օնլայն խաղերով մեծ պարտքեր է կուտակել
Մաշտոցի քննչական բաժնում իրեն ամրացված ատրճանակով ինքնասպանության փորձ կատարած 25-ամյա ոստիկանը վիրահատվել է և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։...
Աղբյուր` Panorama.am
20:00
«Արմանիմացիա 85». Կցուցադրվեն հայկական մուլտֆիլմերի համար ստեղծված պաստառները
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Գեղագիտության ազգային կենտրոնի հետ համատեղ իրականացնում է «Հայկական անիմացիոն ֆիլմերի պաստառներ»...
Աղբյուր` Panorama.am
19:51
Ձախ Հարութը հրապարակել է կողակցի հետ լուսանկար
Սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանը, ով հայտնի է  Ձախ Հարութ բեմական անունով, լուսանկար է հրապարակել իր նոր կողակցի հետ կից գրելով՝...
Աղբյուր` Panorama.am
19:45
Միխայիլ Պիոտրովսկին խոսել է իրավահաջորդի պատրաստման մասին
Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին, ով ղեկավարում է թանգարանը ավելի քան 30 տարի, RBC-ին տված հարցազրույցում ասել է, որ իրեն...
Աղբյուր` Panorama.am
19:30
Չինաստանում ավելի քան 5000 տարվա բրնձի դաշտ է հայտնաբերվել
Չինաստանի արևելյան Չժեցզյան նահանգում հնագետները հայտնաբերել են հնագույն բրնձի դաշտ, որը մոտ 5300-5500 տարեկան է։ Այս մասին հայտնում է news.cn...
Աղբյուր` Panorama.am
19:15
Վթար՝ վառելիքի արտահոսքով, կան տուժածներ
Դեկտեմբերի 9-ին, ժամը 14:32-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բուժական գյուղի...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ֆինլանդիայում նոր հսկա խավարասերներ են նկատել
Ֆինլանդիայում հայտնվել է հսկայական խավարասերների նոր տեսակ, որը նախկինում երկրում երբևէ չէր եղել։ Այս մասին հայտնում է YLE-ն։...
Աղբյուր` Panorama.am
18:50
ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանը գործուղվել է Նյու-Յորք՝ Հռոմի ստատուտը վավերացրած երկրների վեհաժողովին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը դեկտեմբերի 9-14-ը կլինի Նյու Յորքում՝ մասնակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:37
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են Ուկրաինայում կայուն խաղաղության պայմանը
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ուկրաինայում կայուն խաղաղություն հնարավոր է միայն այն դեպքում, եթե Արևմուտքը դադարեցնի զենք փոխանցել Կիևին և Կիևն...
Աղբյուր` Panorama.am
18:23
Արցախում բնակվող 2 հայ լուսանկարվել են «Պապիկ-Տատիկ»-ի մոտ, պարզ է, որ դա արել են ադրբեջանցիները. Քաղաքագետ
Արցախում բնակվող ազգությամբ հայ երկու քաղաքացիներ՝ Սարգիս Գալստյանն ու իր կինը, այցելել են Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը»...
Աղբյուր` Panorama.am
18:20
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը միջազգային մրցաշարում զբաղեցրել է 1-ին հորիզոնականը
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Իսպանիայում անցկացված «Gran Hotel Bali Chess Festival 2023» մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 8 միավոր...
Աղբյուր` Panorama.am
18:06
Երևանում խուլիգանական վարք դրսևորած ՌԴ քաղաքացին հաղորդել է՝ դիմակավորված անձինք նվաստացրել են իրեն, կտրել մազերը և ներկ լցրել գլխին
Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել 2 ռուս քաղաքացիների մասին, ովքեր  Երևանում խուլիգանական վարք են դրսևորել. «2023թ․...
Աղբյուր` Panorama.am
17:56
Մահացել է պարուսույց Գրիգորի Սեդրակյանը
ԱՄՆ-ում մահացել է հայտնի պարուսույց, պարային ստուդիայի հիմնադիր Գրիգորի Սեդրակյանը։ Մահվան հանգամանքներն առայժմ հայտնի չեն։ Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:45
Տարբեր մարզատեսակների համար իդեալական ժամանակը
Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ​​ինստիտուտի Մոլեկուլային ախտորոշման կենտրոնի փորձագետ Կիրա Գլինկան նշել է...
Աղբյուր` Panorama.am
17:36
ՔԿ-ն՝ քննչական բաժնում հնչած կրակոցի մասին
2023 թվականի դեկտեմբերի 9-ին` ժամը 09:25-ին, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում լսվել է կրակոցի...
Աղբյուր` Panorama.am
17:26
Դիլիջանում «Opel»-ն ավտոճանապարհի երթևեկելի հատվածում շրջվել է
Դեկտեմբերի 9-ին, ժամը 14:05-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
17:17
Forbes. Հայաստանը զարգացող տեխնոլոգիական տերություն է Հարավային Կովկասում
Ամերիկյան հեղինակավոր Forbes ամսագիրը Հայաստանին ուշադրություն դարձնելու պատճառներից մեկը նշել է հանրապետությունում արագ զարգացող տեխնոլոգիական...
Աղբյուր` Panorama.am
16:57
Երևանում մի քանի ժամ փակ փողոցներ կլինեն
Երևանում ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր ժամը 22:00-ից մինչև դեկտեմբերի 10-ի ժամը 06:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի...
Աղբյուր` Panorama.am
16:48
Լեոնիդ Ագուտինը վիրահատվել է
Ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինը պատմել է իր վիրահատության մասին։ «Ես չէի կարողանում ուղիղ քայլել։ Ուլտրաձայնային հետազոտություն արեցին,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռուբեն Վարդանյանի ցանկում չլինելն է Ռուսաստանի լռության պատճառը. Քաղտեխնոլոգ
13:52 08/12/2023

Ռուբեն Վարդանյանի ցանկում չլինելն է Ռուսաստանի լռության պատճառը. Քաղտեխնոլոգ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}