Հասարակություն 17:11 20/08/2020 Հայաստան

Ամուլսարի պահապան. «Սա ջերմուկցու պայքարն է՝ իր ոտնահարված իրավունքները պաշտպանելու համար»

«Ամուլսար ասելիս ծնկներս դողում են» ՀՀ կառավարություն», «Ամուլսարի ՇՄԱԳ-ը ուժը կորցրած պիտի ճանաչենք», «Մենք ենք մեր սարերը ու կողքի մանր-մունր քարերը» կոչերով Երևանի Ազատության հապարակում մեկնարկեց բողքի ակցիա՝ ի պաշտպանություն Ամուլսարի։

Ակցիայի մասնակիցներից Անի Խաչատրյանը տեղեկացրեց, որ օնլայն ստորագրահավաք է սկսվել՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պերոսյանին։ Նա ընթերցեց տեքստը, որով իրենք դիմում են Կառավարությանը.

«Հարգելի՛ պարոն վարչապետ և նախարար, կարիք չենք համարում կրկնել Ամուլսարի հարցի շուրջ վերջին՝ առնվազն ութ տարում ներկայացված փորձագիտական հիմնավորումները՝ Հայաստանի և առավելապես Վայոց Ձորի էկոլոգիայի, ջրային պաշարների, տնտեսության ճյուղերի՝ ներառյալ խաղողագործության և գինեգործութան, ինչպես նաև դեմոգրաֆիայի և մարդկանց առողջության վրա ունեցած ազդեցության մասին։ Մենք հիմք ենք ընդունում «Էլարդ»-ի զեկույցը, որը հստակ և առանց տարընթերցումների, մատնանշում է «Լիդիանի»՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության (ՇՄԱԳ) և այլ փաստաթղթերի թերի լինելը։ Եվ նման հիմնավորումը չպետք է ընդունել, ուստի անհրաժեշտ է նոր ու գիտականորեն հիմնավորված ՇՄԱԳ»։

Խաչատրյանը ներկայացրեց Ջերմուկ խոշորացված համայնքի բնակչության ճնշող մեծամասնության դիրքորոշումը, այն է՝ Ամուլսարը սար թողնել, և արգելել մետաղական հանքարդյունաբերությունը։

«Պահանջում ենք ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2016 թվականին տված փորձաքննական  դրական եզրակացությունը»,- նշեց նա։

Նա հիշեցրեց, որ 2.5 տարի ջերմուկցիները փակ են պահել դեպի հանք տանող ճանապարհները և պահանջում են հանքի շահագործման նախագիծը հետ կանչել։

Անի Խաչատրյանը շեշտեց՝ Կառավարությունը մինչև օրս որևէ կերպ չի արձագանքում ջերմուկցիների բողոքին։

«Կան բոլոր հիմքերը, ՇՄԱԳ-ը ուժը կորցրած ճանաչելու։ Կառավարությունը 400 հազար դոլար վճարեց «Էլարդ» և «Թիարսի» ընկերություններին, և նրանց եզրակացության մեջ ասվում է՝ այս ՇՄԱԳ-ով հնարավոր չէ կառավարել ռիսկերը և ծրագիրը իրականացնել։ Նրանք էլ են ասել, որ նոր ՇՄԱԳ-ի կարիք կա։ Մեր պահանջն էլ այն է, որ Կառավարությունը կատարի իր խոստումը, իսկ Նիկոլ Փաշինյանը շատ անգամներ հայտարարել է՝ եթե փորձաքննությունն ասի՝ նոր ՇՄԱԳ-ի կարիք կա, ապա ուժը կորցրած կճանաչվի հին ՇԱՄԳ-ը։ Հիմա մենք ուզում ենք հիշեցնել իր խոստումը»,- ասաց նա։

Ակցիայի մասնակիցներին զայրացրել է նաև այն, որ Ամուլսարի համար մղվող պայքարը ոմանք որակում են` որպես որոշակի քաղաքական ուժերի կողմից հրահրվող քայլ։

«Ուրեմն այդ մարդիկ չեն կարողանում մեզ հետ մասնագիտական դաշտում բանավիճել և ինչ-որ պատմություններ են հնարում։ Բայց սա ջերմուկցու պայքարն է՝ իր ոտնահարված իրավունքները պաշտպանելու համար։ Շուրջ 3000 հոգի արդեն ստորագրել է, որ դեմ է Ամուլսարի շահագործմանը»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:51
Քննարկվել են ՀԱԷԿ-ի նախագծային շահագործման ժամկետի երկարացման ծրագրին վերաբերող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ...
Աղբյուր` Panorama.am
17:45
Հարոյանը հեռացավ «Ուրալից»
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը հաստատել է իր հեռացումը «Ուրալից»: Այս լուրը հրապարակել է  Sport 24...
Աղբյուր` Panorama.am
17:36
Վրաստանում բնակվող հայերի թիվը նվազել է
Վրաստանի վիճակագրական կենտրոնի 2014 թվականի մարդահամարի (վերջին մարդահամար) տվյալների, Վրաստանում ապրում էր 168 հազար 100 հայ, որոնք կազմում էին...
Աղբյուր` Panorama.am
17:30
Վարորդական վկայականի հետ կապված գործողությունների համար հերթագրվել roadpolice.am-ի միջոցով
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վարորդական իրավունքի վկայականների հետ կապված գործողությունների կատարման նպատակով նույն անձի կողմից...
Աղբյուր` Panorama.am
17:23
Ո՞րն է եղել 30֊ամյա ծննդկանի մահվան պատճառը
«Շենգավիթ» ԲԿ-ից այսօր դուրս է գրվում մահացած ծննդկան, 30-ամյա Սեդա Ասատրյանի նորածինը։ Ընտանիքի կնքահայր Հովհաննես...
Աղբյուր` Panorama.am
17:16
Երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Սոցիալական աջակցության մասին» օրենքում կրկնակի փոփոխության նախագիծը
Ազգային ժողովը 88 կողմ ձայներով երկրոդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ...
Աղբյուր` Panorama.am
17:12
Հայաստանի պարտքը հասել է 3 տրիլիոն 852 մլն դրամի
Այս տարվա 7 ամիսների ընթացքում Հայաստանի պարտքը ավելացել է մոտ 240 մլրդ դրամով՝ հասնելով 3 տրիլիոն 851 մլրդ 940 մլն դրամի: Նման թվեր է...
Աղբյուր` Panorama.am
17:03
Դատախազի խորհրդականն անընդունելի է համարում Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ հրապարակումները
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որևէ նոր միջնորդություն չի ներկայացվել դատարան: Նման հայտարարություն է տարածել...
Աղբյուր` Panorama.am
16:58
Մշակութային ՊՈԱԿ-ներում նորոգումներ կլինեն, ձեռք կբերեն անհրաժեշտ տեխնիկա
Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 10-ի N 1519-Ն որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության,...
Աղբյուր` Panorama.am
16:51
Ամուլսարի փրկության կողմնակիցներին են ձերբակալել և տեղափոխել Երևան. Բունիաթյան
Ջերմուկ համայնքի երեք բնակիչներ են կալանավորվել, որոնք տեղափոխվել են Երևան և նրանց մեղադրանքներ է առաջադրվում։ Այս մասին տեղեկացնում է Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
16:46
Փաստաբան. Քննիչ Մուշեղյանի մասնակցությամբ ձեռք բերած ապացույցները ճանաչել անթույլատրելի
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանն ընդհանուր իրավասության Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի...
Աղբյուր` Panorama.am
16:42
ՍԴ հարցով «Իմ քայլում» ծագած բանավեճի պատճառով Համազասպ Դանիելյանը մանդատը վայր չի դնի
«Իմ կողմից մանդատը վայր դնելու մասին լուրերը լրատվամիջոցի հորինվածքն են: Ես շատ պարզ, հստակ գիտեմ, թե որ պարագայում պատրաստ կլինեմ հետ...
Աղբյուր` Panorama.am
16:36
Հոր և որդու դանակահարության համար մեղադրանք է առաջադրվել Սևանի 21- ամյա բնակչին
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 22:10-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի առաջնային պատի...
Աղբյուր` Panorama.am
16:30
Արտակ Զաքարյան. Ինչո՞ւ օրինակ չեն գրել, որ 2048թ. Հայաստանը պաշտոնապես պետք է դառնա ատոմային երկիր
ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տոնն անցավ, և օրեցօր ահագնացող...
Աղբյուր` Panorama.am
16:05
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հայերին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն օգոստոսին և սեպտեմբերին հերթական այցերն են իրականացրել այն անձանց, որոնք պահվում են...
Աղբյուր` Panorama.am
16:00
Ստամբուլում հայտնաբերվել է ծագումով ռուս ամերիկացի լրագրողի դին
Երեքշաբթի Ստամբուլում իր մեքենայում հայտնաբերվել է Ռուսաստանում ծնված ամերիկացի լրագրող Անդրե Վլչեկի դին: NTV-ն հայտնում է, որ ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
15:51
Իվետա Տոնոյան. Մարդկանց կալանավորելով երկրի առջև ծառացած խնդիրները չեն լուծվելու
ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանն արձագանքել է կուսակցության առաջնորդ Գգաիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ տարածված լուրերին։ Նա գրել...
Աղբյուր` Panorama.am
15:43
Արագածոտնի մարզպետը վարակվել է կորոնավիրուսով
Սեպտեմբերի 17-ին, որոշակի ախտանշաններ ի հայտ գալուց հետո, հանձնել եմ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեսթ, որի պատասխանը եղել է դրական:...
Աղբյուր` Panorama.am
15:38
Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ռազմավարությունը, ըստ Մակունցի, երազանք է
«Առաջարկում եմ, որ հենց իրենց ուղղեք այս հարցը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը»...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատարանը հետաձգեց պաշտպանական կողմի միջնորդության լուծումը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի՝...
Աղբյուր` Panorama.am
15:27
Թադևոս Ավետիսյան. Ապաշնորհ կառավարման համար բարձրաստիճանների պարգևատրման ևս մեկ փաստ
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը հերթական հոդվածում գրում է....
Աղբյուր` Panorama.am
15:17
Քննարկվել է 2021թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2021թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ: Այս...
Աղբյուր` Panorama.am
15:12
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. Իրավունք ունենք կասկածի տակ դնել թե քննիչների, թե դատախազների գործողությունները
«Հարգելի դատարան, ցանկացած գործով պաշտպանության կողմն իրավունք ունի կասկածի տակ դնել քննիչի, դատախազի գործողությունները։ Հենց դրա համար...
Աղբյուր` Panorama.am
15:06
Փորձաքննության ենթարկված ալկոգելերում թունավոր նյութեր չեն հայտնաբերվել. ՇՎՏՄ
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտարարություն է տարածել, որում  նշված է. «Օրեր առաջ հանրապետության որոշ շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
14:59
Մեծ Բրիտանիան կորոնավիրուսի նոր սահմանափակումներ է ներկայացնում՝ դեպքերի ալիքի դեմ պայքարելու համար
Մեծ Բրիտանիայում պանդոկները, բարերը և հյուրընկալության այլ վայրերը հինգշաբթի օրը ստիպված կլինեն փակվել երեկոյան 10-ին, աշխատողներին խորհուրդ է...
Աղբյուր` Panorama.am
14:54
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում
Հայաստանի տարածքում սեպտեմբերի 22-ի ցերեկը, 23-25-ն առանձին շրջաններում, 26-ին շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և...
Աղբյուր` Panorama.am
14:48
Ինքնորոշման իրավունքի մերժումը կարող է միմիայն հանգեցնել բռնաճնշման և նոր բռնությունների. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ 75-րդ տարեդարձին հանդես է եկել ելույթով։
Աղբյուր` Panorama.am
14:43
Չարենցավանից մինչև Հրազդան ճանապարհի ձախակողմյան հատվածը ժամանակավորապես փակ է լինելու
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է‚ որ Մ-4‚...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խաղողի գինը եղել ա 170 դրամ Քոչարյանի ժամանակ, բա ի՞նչ եղավ հիմա էդ գինը․ խաղողագործ
15:43 17/09/2020

Խաղողի գինը եղել ա 170 դրամ Քոչարյանի ժամանակ, բա ի՞նչ եղավ հիմա էդ գինը․ խաղողագործ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}