ՔԿ. Պարզվում են զինծառայողի մահվան հանգամանքները
Իրավունք
16:45 22/08/2020
Հայաստան

ՔԿ. Պարզվում են զինծառայողի մահվան հանգամանքները

Օգոստոսի 21-ին՝ ժամը 15:00-ին,  ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Խաչիկ Գասպարի Բաղդասարյանն ուշագնաց է եղել և վայր ընկել: Վերջինս տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք, որտեղ իրականացվել են վերակենդանացման միջոցառումներ, սակայն ժամը 16:15-ին գրանցվել է Խ.Բաղդասարյանի կենսաբանական մահը:

ՀՀ քննչական կոմիտեի  տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժնից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

 

Placeholder
ՔԿ. Պարզվում են զինծառայողի մահվան հանգամանքները