ՊՆ. Սպան մոլորվել է վատ եղանակի պատճառով
Քաղաքական
09:00 24/08/2020
Հայաստան

ՊՆ. Սպան մոլորվել է վատ եղանակի պատճառով

Օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ իրականացվում են որոնողական աշխատանքներ: 

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության` դիվերսիայի մասին տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է, որով մոլորվածը ներկայացվում է որպես դիվերասանտ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Շ.Ստեփանյանը։ 

Placeholder
ՊՆ. Սպան մոլորվել է վատ եղանակի պատճառով