ՊՆ. Սպա Գուրգեն Ալավերդյանի մոլորվելու հարցով կիրականացվի ծառայողական քննություն
Քաղաքական
11:16 25/08/2020
Հայաստան

ՊՆ. Սպա Գուրգեն Ալավերդյանի մոլորվելու հարցով կիրականացվի ծառայողական քննություն

Օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթված և մոլորված սպա Գուրգեն Ալավերդյանի հարցով կիրականացվի ծառայողական քննություն։ 

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությանն առաջարկում ենք ավելորդ ջանքեր չգործադրել իրականությունը խեղաթյուրելու համար: Կարճ ժամանակ անց եղելությունը կպարզվի:

Տեղեկացնում ենք, որ կիրականացվի ծառայողական քննություն: Ըստ մեր  տվյալների` սպա Գուրգեն Ալավերդյանը մոլորվել է»,- ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ 

 

Placeholder
ՊՆ. Սպա Գուրգեն Ալավերդյանի մոլորվելու հարցով կիրականացվի ծառայողական քննություն