Կրթություն 11:12 26/08/2020

20-ից ավելի աշակերտ ունեցող դասարանները կբաժանվեն խմբերի, յուրաքանչյուրը 3 օր կհաճախի դպրոց. փոխնախարար

«Ինչպես հայտնել ենք՝ ուսումնական գործընթացը սկսվելու է սեպտեմբերի 15-ից՝ բացառությամբ առաջին դասարանցիների, որոնք դպրոց կգնան սեպտեմբերի 14-ին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով, թե համավարակի պայմաններում ինչպես են գործելու հանրակրթական դպրոցները։

Նրա խոսքով, առաջին դասարանցիները կկարողանան առաջին օրն առանձին հաճախել դպրոց, սակայն կա սահմանափակում՝ մեկ անձի ուղեկցությամբ կարող է երեխան գնալ դպրոց։ Ըստ փոխնախարարի, յուրաքանչյուր դպրոցում նշանակվելու է COVID-19-ի հսկողության պատասխանատու՝ ի պաշտոնե դպրոցի տնօրենը, որը պատասխանատու է լինելու կորոնավիրուսի տարածմումը կանխարգելող կանոնները պահպանելու համար։

«Մինչև դպրոցում ուսումնական գործընթացի սկիզբը պետք է իրականացվեն անհրաժեշտ բոլոր նախապատրաստական աշխատանքները՝ ինչպես աշխատակիցների համապատասխան վերապատրաստման, այնպես էլ դպրոցում անհրաժեշտ գծանշումների և պարագաների ապահովման և մյուս ուղղություններով։ Ընդ որում, մեծ կարևորություն ենք տալիս բուժքրոջ ներգրավմանը։ Իհարկե, շատ կարևոր է, որ դպրոցներն ապահովվեն անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներով և ախտահանման համար անհրաժեշտ պայմաններով, որի համար նախատեսված են տարբեր աղբյուրներ»,- ներկայացրեց փոխնախարարը։

Ի՞նչ միջոցներով դպրոցները կապահովվեն անհրաժեշտ պարագաներով

ԿԳՄՍ նախարարությունը հավաքագրել է դպրոցների ունեցած խնայողությունների մասին տեղեկատվություն։ Այդ խնայողությունների աղբյուրները եղել են նախորդ ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում՝ մասնավորապես գարնան կոմունալ և այլ հիմնական ծախսերի կրճատումը, որն արվել է հեռավար ուսուցման շնորհիվ։

ԿԳՄՍ փոխնախարարը հայտնեց, որ այդ և պետական հավելյալ միջոցներն են ուղղվել անհրաժեշտ պարագաների ձեռքբերմանը։

Դպրոցները կապահովվեն բոլոր անհրաժեշտ պարագաներով և մեկից ավելի մուտք ունեցող դպրոցների բոլոր մուտքերը կօգտագործվեն

«Շատ կարևոր է, որ յուրաքանչյուր դպրոցի համար գծագրվի մուտքի և ելքի, ինչպես նաև դպրոցի ներսում շարժի գործընթացը։ Կորոնավիրուսի տարածման ռիսկը շատ ավելի է բարձրանում մեծ քանակով մարդկաց ինտենսիվ շփման պարագայում։ Հենց այս պատճառով փորձել ենք այնպիսի կանոններ սահմանել, որոնք հնարավորություն են տալիս հնարավորինս նվազեցնել ինտենսիվ շփումը։

Այդ կանոններից է, օրինակ, դպրոցների հնարավոր բոլոր մուտքերի օգտագործումը։ Սա նշանակում է, որ մենք փորձում ենք  խորհուրդ տալ, հաշվի առնելով դպրոցի կառուցվածքը, տարբեր մուտքերով երեխաներին ընդունել»,-ասաց փոխնախարարը։

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց նաև, որ ուսուցիչների և աշակերտների տեղաշարժերը ևս սահմանափակվել և կարգավորվել են այն սկզբունքից ելնելով, որ ինտենսիվ շփումները հնարավորինս կրճատվեն։

Քսանից ավելի աշակերտ ունեցող դասարանները եռօրյա հերթափոխով կհաճախեն դպրոց

Առաջարկվել է, որ մինչև քսան աշակերտ ունեցող դպրոցների պարագայում ուսումնական գործընթացն իրականացվի՝ ուղղակի պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները։

Իսկ այն դպրոցները, որտեղ ամեն դասարանում կա ավելի քան 20 աշակերտ, ապա դասարանը կկիսվի խմբերի։ Երեխաները դպրոց կհաճախեն հերթականությամբ՝ յուաքանչյուր խումբը 3 օր։

Ըստ Ժաննա Անդրեասյանի, այս կանոնը հնարավորություն է տալու կրճատել միաժամանակ դպրոցում գտնվողների թիվը, ինչը ևս շփման ինտենսիվության նվազեցման հիմք է։

Այդ դեպքում, ըստ փոխնախարարի, ուսուցիչները կարիք կունենան վերանայելու ուսումնական ծրագիրը, բաշխել այսպիսի դասացուցակ, որ բոլոր աշակերտներին տրամադրեն անհրաժեշտ նյութերը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:16
Պետք է Կառավարությանն առաջարկել, որ կրճատի 44-օրյա պատերազմին մասնակցած տղաների ծառայության ժամկետը. Հովսեփյան
«Այսօր մենք ընունեցինք օրենք ժամկետային զինծառայությունից խուսափած անձանց համաներում շնորհելու մասին, և որևէ մեկը չմտածեց՝ իսկ ի՞նչ...
Աղբյուր` Panorama.am
13:13
Գեղամ Նազարյան. Դերասան-խելագարի ճիչերը և մեր անելիքը
«Ճշմարտություն սերունդների համար»  նախաձեռնությունը տարածել է նախաձեռնության հիմնադիր, քաղաքագետ Գեղամ Նազարյանի հեղինակած...
Աղբյուր` Panorama.am
13:09
Քաղտեխնոլոգ. Նման հայտարարությունից խուսափողները միանշանակ դիտարկվում են որպես ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻ կողմից ներդրված ական
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրում է. «Այսօրվանից սկսած բոլոր այն կուսակցությունները, որոնք դիրքավորվում են որպես ընդդիմություն (էական...
Աղբյուր` Panorama.am
12:59
Վերջին շրջանում ավելացել են լրագրողների հարցերին պատասխանելու անհիմն մերժումները. ՄԻՊ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն այսօր ՄԻՊ  զեկույցին անդրադարձավ նախ շնորհակալական խոսքով՝ ասելով, որ...
Աղբյուր` Panorama.am
12:51
Կառուցվող 15 մոդուլային դպրոցներում նախատեսված են ապաստարաններ. Վահրամ Դումանյան
«Նախատեսվում է գումար հատկացնել Քաղաքաշինության կոմիտեին՝ փոքրաքանակ երեխաներով համալրված 15 դպրոցի մոդուլային շենքերի կառուցման...
Աղբյուր` Panorama.am
12:48
Լատվիան պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Կողմ է արտահայտվել Սաեյմայի 100 անդամներից 58-ը։
Աղբյուր` Panorama.am
12:48
Հիմա ինչո՞ւ մարդու իրավունքների ոչ մի կազմակերպություն Արցախ չի այցելում. ՄԻՊ
«Ցավոք, պատերազմի ընթացքում միջազգային կառույցների լռությունը նաև բերեց մարդու իրավունքների խախտումների այդ ծավալի»,- Ազգային...
Աղբյուր` Panorama.am
12:42
ՔԿ. Նալբանդյանում հունվարին տեղի ունեցած վիճաբանության հետքերով
Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2021թ. հունվարի 3-ին`...
Աղբյուր` Panorama.am
12:37
Արա Այվազյան. Ռազմագերների վերադարձի խնդիրը պետք է հնարավորինս արագ լուծվի
«Կարևորագույն հարցը Ադրբեջանի կողմից  բոլոր ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց վերադարձի ապահովումն է:...
Աղբյուր` Panorama.am
12:33
ՀԲ-ն 3,7 մլն դոլարի դրամաշնորհ կտա Արցախից բռնագաղթածների սոցիալական խնդիրները մեղմելու համար
«Համաշխարհային բանկը պատրաստակամություն է հայտնել 25-ից 4 միջոցառման գծով հանդիսանալ անհատույց համաֆինանսավորող և 3 մլն 718 հազար դոլարի...
Աղբյուր` Panorama.am
12:28
Պատգամավորների փոխարեն աշակերտներն են լսում ՄԻՊ զեկույցը
ԱԺ-ում ՄԻՊ զեկույցը պատգամավորների փոխարեն լսում են Գեղարքունիքի մարզի Վարդենիկ և Նորատուս համայնքների աշակերտներն ու ուսուցիչները, որոնք...
Աղբյուր` Panorama.am
12:25
Այսօր և վաղը վթարային ջրանջատումներ են սպասվում Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 6-ի...
Աղբյուր` Panorama.am
12:11
Բուհերի ինքնակառավարման վերաբերյալ կառավարության որոշումը ՄԻՊ-ը կվիճարկի ՍԴ-ում
Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը դիմեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝...
Աղբյուր` Panorama.am
12:08
ՊՇՌ հավաստագիրը և «Կանաչ անձնագիրը» հավասարապես կգործեն որպես սահմանի հատման պահանջ. Անահիտ Ավանեսյան
«Նախագծով առաջարկվում է, որ այն քաղաքացիները, որոնք կունենան պատվաստման հավաստագիրը, կամ «Կանաչ անձնագիր», այսինքն...
Աղբյուր` Panorama.am
12:07
Քաղաքացիները խմբագրել են. «Կա ապագա առանց Նիկոլ»
Չնայած խորհրդարանը դեռ լուծարված չէ, ընտրություններ նշանակված չեն, իշխող ուժը լծվել է լայնածավալ քարոզչության։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած...
Աղբյուր` Panorama.am
11:55
Զինվորը կոմայի մեջ է, ծնողի հետ ներքին օղակները շատ ստոր ձևով են վարվել․ Կոստանյան
«Արդյո՞ք դուք դիմումներ ստացել եք զոհված կամ վիրավորում ստացած զինծառայողների հարազատներից, որոնք նեշել են, որ իրենց նկատմամբ անբարյացակամ...
Աղբյուր` Panorama.am
11:53
Մեծ Բրիտանիան երկու նավ կուղարկի Լա Մանշ՝ Ֆրանսիայի սպառնալիքներից հետո
Մեծ Բրիտանիան երկու պարեկային նավ է ուղարկելու Լա Մանշի նեղուցի մոտ գտնվող Ջերսի կղզի: Այդ մասին  հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն:...
Աղբյուր` Panorama.am
11:47
2020 թվականի ճգնաժամային տարվա համեմատ ապահովվել է ընդամենը 12.3 մլրդ դրամով ավել հարկային մուտք
«Ապրիլ ամսվա արդյունքներով հավաքագրված եկամուտներով հանդերձ 4 ամիսների  հարկային հավաքագրումները կազմում են 513 մլրդ դրամ, որը նախորդ...
Աղբյուր` Panorama.am
11:34
Մարդիկ երեկոյան ժամերին խուսափում են գնալ Կապան, նույնիսկ եթե բժշկական օգնության կարիք ունեն. Թաթոյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն այսօր, դիմելով ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին, հարց հնչեցրեց՝ արդյո՞ք...
Աղբյուր` Panorama.am
11:33
Վրաստանում պահանջում են Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հարցով ստեղծել քննչական հանձնաժողով
Վրաստանի ժողովրդավարական նախաձեռնություն» (GDI) ՀԿ-ի խորհրդական և Իվերի Մելաշվիլիի փաստաբան Գիորգի Մշվենիերաձեն պահանջում է ստեղծել...
Աղբյուր` Panorama.am
11:27
Արևիկ համայնքում էլեկտրաշչակ է փորձարկվելու
Մայիսի 7-ին՝ ժամը 13:00-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչությունը Արևիկ համայնքում անցկացնելու է «Պատսպարման կազմակերպումը...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կորոնավիրուսի համավարակի ժամանակ գլխավոր խնդիրը խուճապային վիճակն էր. Թաթոյան
«Առհասարակ, կորոնավիրուսի դեմ պայքարը երկու բարիքների պաշտպանության և հավասարակշռման բալանսի քաղաքականություն է պահանջում»:
Աղբյուր` Panorama.am
11:12
Քաղաքագետը՝ իշխանություններին. Մինսկի խմբի հայտարարության մեջ ինչո՞ւ է բացակայում ռազմագերի/Prisoner of war (POW) տերմինը
Քաղաքագետ Կնյազ Սարոյանը, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ մայիսի 5-ի տարածած հայտարարությանը, գրել է. «Հուսով եմ` իշխող ուժի...
Աղբյուր` Panorama.am
11:06
Սերգեյ Լավրովն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Նախօրեի երեկոյան Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի...
Աղբյուր` Panorama.am
11:04
Ճիշտ ռազմավարություն մշակելու և ունենալու դեպքում Հայաստանը կդառնա այն երկիրը, որը երազում են բոլորը․ Փույա Հոսեյնի
Իրանի շուկայի պահանջարկը Հայաստանում մինչ օրս խորապես չի ուսումնասիրվել։
Աղբյուր` Panorama.am
10:59
06.05.2021. Կորոնավիրուսի 425 նոր դեպք է գրանցվել, 17 մարդ մահացել է
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5224 կորոնավիրուսով հիվանդ։
Աղբյուր` Panorama.am
10:58
Ռազմական գործողությունների ընթացքում եղել են գլխատումներ ու մարմնի մասերի անդամահատումներ. Թաթոյան
2020 թվականի սեպտմբերի 27-ին Արցախյան շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը ուղեկցվել է Հայաստանի ու Արցախի նկատմամբ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
10:55
«Կասպերսկի». Սմիշինգն ավելի ու ավելի է սպառնում բջջային օգտատերերի ֆինանսներին. ինչպես պաշտպանվել դրանից
Սմիշինգային գրոհները հատկապես վերջին տարվա ընթացքում մեծ թափ են հավաքել ամբողջ աշխարհում։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալներով՝...
Աղբյուր` Panorama.am
10:52
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ․ Վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը՝ համանախագահների հովանու ներքո
 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հանդես են եկել համատեղ...
Աղբյուր` Panorama.am
10:49
ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն անդրադարձել է 3 հայ ռազմագերիների ազատ արձակմանը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անդրադարձել է Ադրբեջանի կողմից 3 հայ ռազմագերիների ազատ արձակմանը։ «ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գևորգ Ջավախյան. Անավարտ մնացած մի կյանք
11:45 03/05/2021

Գևորգ Ջավախյան. Անավարտ մնացած մի կյանք

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}