Արշակունյաց պողոտայում բախվել են մեքենան ու մոտոցիկլետը
Հասարակություն
10:33 04/09/2020
Հայաստան

Արշակունյաց պողոտայում բախվել են մեքենան ու մոտոցիկլետը

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն երեկ ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 89 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են մոտոցիկլետը և ավտոմեքենան․ կա տուժած։

ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Phaeton» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կարեն Ա․) և մոտոցիկլետը (վարորդ՝ Վաղարշակ Մ․)։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մոտոցիկլետի վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարների օգնության կարիքը չի եղել։

 

Placeholder