Ղազախստանի մարզերում շարունակվում են Հայաստանից ներմուծված ավտոմեքենաների գրանցումը
Իրավունք
11:15 05/09/2020
Տարածաշրջան

Ղազախստանի մարզերում շարունակվում են Հայաստանից ներմուծված ավտոմեքենաների գրանցումը

Սեպտեմբերի 1-ի դրությամբ Ղազախստանի միայն Մանգիստայի մարզում գրանցվել է Հայաստանից ներմուծված 3276 տրանսպորտային միջոց: Ավտոմեքենաների գրանցումը շարունակվում է և մեքենաների սեփականատերերը կարող են գրանցվել մարզի Ակտաուի, Ժանաօզենի և Բեյնեուի շրջանների  Հատուկ գոտիներում: «Լադա.կզ»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել են ոստիկանության մարզային վարչության մամուլի ծառայությունից:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ եթե մեքենաների տերերը ժամանակ չեն ունեցել գրանցել իրենց մեքենաները, նրանք դա կարող են անել մարզի Ակտաուի, Ժանաօզենի և Բեյնեուի շրջանների Հատուկ գոտիներում:

Ոստիկանության ռեյդերի ժամանակ վարչական պատասխանատվություն չի կիրառվի մեքենաների այն սեփականատերերի վերաբերյալ, որոնք չեն հասցրել գրանցել մեքենան մինչև 2020 թ. սեպտեմբերի 1-ը:

Բացի այդ, սեպտեմբերի 1-ից Հատուկ գոտիներում սկսվել են Հայաստանից ներմուծված տրանսպորտային միջոցների գրանցումը՝ աջակողմյան ղեկի համակարգը ձախակողմյանի փոխելու փաստաթղթերի առկայությամբ, հայտնել է մարզային ոստիկանությունը:

Հայաստանից ներմուծված ավտոմեքենաների սեփականատերերը, իրենց մեքենաները գրանցելիս, պետք է վճարեն 11 946 տենգե (13000 ՀՀ դրամ):
 

Placeholder
Ղազախստանի մարզերում շարունակվում են Հայաստանից ներմուծված ավտոմեքենաների գրանցումը