Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Սպասվում է, որ այսօր Լոնդոնի Կենտրոնական քրեական դատարանում կսկսվեն Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ արտահանձնման գործով հիմնական լսումները:
Դատավոր Վանեսա Բարայտսերի ավելի վաղ կայացրած որոշման համաձայն՝ լսումները պետք է տեղի ունենան դատարանի դահլիճում մեղադրյալի ներկայությամբ, դրանք կտևեն երեք-չորս շաբաթ: Այս մասին գրում է Վեստի.ռու կայքը:
Ասանժը պետք է տեղափոխվի Լոնդոնի կենտրոնում գտնվող դատարան մայրաքաղաքի արևելքում գտնվող Բելմարշ բանտից` հատուկ մեքենայով, որը նախատեսված է բանտարկյալների տեղափոխման համար:
Ավելի վաղ պաշտպանական կողմը հայտարարել էր, որ Ասանժը վատառողջ է և կորոնավիրուսով վարակվելու ռիսկը մեծ է, այդ պատճառով վերջին ամիսներին նա ի վիճակի չէր անձամբ մասնակցել նիստերին և նույնիսկ բանտից տեսազանգի միջոցով միանալ լսումների:
Ակնկալվում է, որ առաջիկա դատական նիստերը տեղի կունենան սոցիալական հեռավորությունը պահելու կանոններից ելնելով. դատավարության որոշ մասնակիցներ, Ասանժի կողմնակիցները և մամուլը դատավարությունը կհետևեն տեսակապի միջոցով:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը 2019 թ. ապրիլի 10-ին ձերբակակել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, որը վեց տարի ապրում էր Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը։ 2012-ի ամռանը Ասանժը ապաստան էր խնդրել Էկվադորի ԱԳՆ-ից, որպեսզի խուսափի Շվեդիա արտահանձնումից, որտեղ նա մեղադրվում էր սեռական բնույթի հանցագործությունների մեջ, կամ ԱՄՆ, որտեղ նա կարող էր բանտարկվել լրտեսության համար: