Չինարի գյուղի մանկապարտեզը կկառուցվի նոր, անվտանգ վայրում
Հասարակություն
17:23 07/09/2020
Հայաստան

Չինարի գյուղի մանկապարտեզը կկառուցվի նոր, անվտանգ վայրում

Սահմանամերձ Չինարի գյուղ կատարած աշխատանքային այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացավ հունիսյան ռմբակոծությունից հետո գյուղի վնասված տների վերկանգնման աշխատաքներին: Վարչապետը այցելեց ամբողջովին նոր կառուցվող տան շինհրապարակ, որտեղ ծանոթացավ նաև տեղի բնակիչների համար կառուցվող նոր ռմբապաստարանի շինարարության ընթացքին:

Մարզպետ Հայկ Չոբայնանը և Քաղաքաշինության կոմիտերի նախագահի պաշտոնակատար  Արմեն Ղուլարյանը հայտնեցին, որ Չինարի գյուղի մանկապարտեզը թշնամու կրակին հասանելի վտանգավոր հատվածում է և նախատեսվում է նոր մանկապարտեզ կառուցել լրիվ նոր, անվտանգ վայրում:

Պատգամավոր Հրաչ Հակոբյանն էլ զեկուցեց, որ «Ամերիա» բանկի աջակցությամբ գյուղի 25 հեկտար տարածքում պոմպակայաններով կաթիլային ոռոգման համակարգ է կառուցվում թզի այգիներ հիմնելու համար: Ըստ պատգամավորի, միակ խնդիրն այն է եղել, որ չեն կարողացել գյուղացիների մեջև չափաբաժինները սահմանեն և առանց դրան են նախագիծը սկսել, հակառակ դեպքում մեկնրակը կուշանար:

Նիկոլ Փաշինյանն առաջարկեց այդ տարածքներում գյուղացիական կոոպերատիվներ ստեղծել: Գյուղապետ Սամվել Սաղոյանը  սկզբից չհամաձայնեց վարչապետի հետ՝ նկատելով, որ այնտեղ փաստացի ողջ գյուղը հողամասեր ունի, բայց հետո խոստացավ դիտարկել այդ տարբերակը:

Հրաչ Հակոբյանը հավաստիացրեց, որ մի քանի տարի հետո յուրաքանչյուր ընտանիք այդ հողատարածքով իր ֆինանսական խնդիրը կարող է լուծել:

Մարզպետ Հայկ Չոբանյանն էլ հայտնեց, որ 40 հեկտար էլ Չորաթանի մոտ գտնվող  տարածքում է թզենու այգիների հմնման ծրագիր իրականացվում:

Վարչապետը շատ ուրախացավ, երբ մարզպեից տեղեկացավ, որ նախորդ տարի արտահանելու համար տեղի գյուղացիներից թուզը մթերել են նաև 1000 դրամով:

Գյուղացիներին հրաժեշտ տալուց Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ իր նախորդ այցերի ժամանակ նրանք միշտ բողոքում էին, որ «գյուզալական» խորհրդային կոլտնտեսութթյունները քանդել են և առաջարկեց, նոր ոռոգվող հողերի վրա ստեղծել գյուղական կոոպերատիվներ:
 

Placeholder
Չինարի գյուղի մանկապարտեզը կկառուցվի նոր, անվտանգ վայրում