Կրթություն, գիտություն 17:25 07/09/2020 Հայաստան

«Կրոնդ ուրացար, Արայի՛կ, հեռացի՛ր». Ակցիա ԿԳՄՍ-ի դիմաց

«Արայիկ հեռացի՛ր», «Հայրենիքդ ուրացար, Արայի՛կ», «Կրոնդ ուրացար, Արայի՛կ, հեռացի՛ր» վանկարկումներով մեկնարկեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան։

Ակցայի մասնակիցներին չի գոհացնում նախարարի վարած քաղաքականությունը։ Նրանք պդնում են, որ Արայիկ Հարությունյանն իրավունք չունի դիպչելու հայ ազգի պատմությանն ու կրոնին։

Սա առաջին անգամը չէ, ինչ «Կամք» ՀԿ-ի անդամները ակցիա են կազմակերպում՝ պահանջելով ԿԳՄՍ նախարարի հրաժարականը։ Ինչպես նրանք են նշում, իրենց պայքարը վերքաղաքական է, այն միտված է հայի տեսակը պահպանելուն։ Միևնույն ժամանակ, Արայիկ Հարությունյանն էլ արձագանքել է, որ ակցիայի մասնակիցներն ու իր հրաժարականը պահանջողները կա՛մ հանրակրթության և դրա չափորոշիչների մասին գիտելիք չունեն, կա՛մ էլ կեղծում են, թե անտեղյակ են։

Ակիցայի մասնակիցները չեն բացառում, որ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջը կարող է ավելի ընդլայնվել, և նրանք կարող են պահանջել, իրենց խոսքով, ողջ ապաշնորհ Կառավարության հրաժարականը։

Ակցիայի կազմակերպիչներից Տիգրան Չոբանյանը նախ հորդորեց, որ քաղաքացիները պահպանեն սոցիալական հեռավորությունը, դրա համար արվել են վարդագույն նշաններ։
Բացի այդ, նրա խոսքով, ոստիկանության հետ առաջացած ցանկացած հարցից առաջ պետք է ակցիայի մասնակիցներն իրեն դիմեն՝ զերծ մնալու ցանկացած խնդրից և բախումից։

«Խնդրում եմ, առավել հարգանքով վերաբերել ոստիկաններին, մենք պարտավոր ենք հարգել նրանց ուսադիրները։ Ոստիկանը մերն է, նա էլ իր պարտքն է կատարում։ Եվ, եթե դիմակներ չկրեք, ապա ոստիկաններն իրենց օրինական պահանջն են կատարելու, ու մենք չենք միջամտելու։ Ովքեր չունեն դիմակ, թող դիմեն, մենք կտրամադրենք»,- շեշտեց Տիգրան Չոբանյանը։

Վերջինիս խոսքն ընդհատեցին ակցիայի մասնակիցները՝ վանկարկելով՝ «Արայի՛կ, հեռացիր»։

Մյուսներն էլ շարունակեցին. «Արայի՛կ, քո տեղն աղբանոցում է, մենք այդ տեղն արդեն որոշել ենք»։

Ակցիայի մասնակիցները ևս մեկ անգամ հիշեցրին, որ իրենց պայքարը քաղաքական չէ, մեկ անձի դեմ չէ, այն ազգային արժեքների պահպանման խնդրի շուրջ է, այն նվիրված է օրհասական մի շարք խնդիրներին, որոնք ծառացած են հայ ժողովրդի առաջ։

«Իշխանության անփորձ, կամ օտար շահերին ծառայող մի շարք անդամներ, իշխանության գալու հաջորդ օրվանից լծվեցին օտարածին արժեքներ ներմուծելու ազգադավ գործին։ Նրանցից աչքի ընկավ ԿԳՄՍ սուպերնախարար Արայիկ Հարությունյանը, որը շարքային դասախոսությունից բացի չունենալով որևէ փորձառություն, ընդամենն աչքի է ընկել որպես քայլով։ Նա ջանք չի խնայում ամենաստոր եղանակներով կազմալուծելու մեր ինքնությունը ներկայացնող ազգային արժեքները։ Նրանք ընդունում են որոշումներ, որոնք ուղղակի միտված են քայքայելու, խաթարելու և այլասերելու մեր ամբողջ կրթական համակարգը՝ սկսած հանրակրթական դպրոցներից մինչև բուհեր»,- նշեց նրանցից մեկը։

Նրանք նախ ներկայացրին դասագրքերում եղած նյութերը, որոնք, ըստ ակցիայի մասնակիցներ, աղբ են.««Հայրիկը սկսում է ոռնալ..., մայրիկը սկսում է ծեծել հայրիկին..., հայրիկը տրուսիկի միջից ճմռթված 1000 դրամ է հանում...». ահա այսպիսի նյութով են պղծում մատաղ սերնդին, սա 11-րդ դասարանի դասագրքում է գրվելու։ Ո՞վ պիտի այս ամենի պատասխանատվությունը կրի։
Հաջորդը, որ մի շատ կարևոր բանաստեղծություն՝ «Ոսպ մը, ոսպ մը, ոսպ մը քար, ոսպ մը, ոսպ մը, քար մը...»։ Ահա այսօրվա բանաստեղծության տեսակը։ Կամ սա՝ «Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր...»։ Սա է մեր այսօրվա գրականության դասագրքի նյութը»։

Ըստ ակցիայի մասնակիցների, ներկայիս Կառավարությունը միտված է հայ ազգային արժեքների ոչնչացմանը։

«Օգտվելով պաշտոնից՝ Արայիկ Հարությունյանը ջանք չի խնայում կազմալուծելու նաև մեր և մեր պետությունը ներկայացնող այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են մշակույթը, գիտությունը և սպորտը։ Մենք անհապաղ պահանջում ենք Արայիկ Հարությունյանի հրաժարականը, քանի որ նա որևէ կապ չունի հայկական արժեհամակարգի հետ»,- շեշտում են ակցիայի մասնակիցները։





Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:14
Արման Թաթոյան. Միայն Ներքին Հանդը շրջափակված է ադրբեջանական 25 մարտական դիրքերով
«Հայաստանի Հանրապետությում՝ Վայոց Ձորում, Սյունիքում, Գեղարքունիքում մենք ունենք Ադրբեջանի կողմից բնակիչների մեկուսացումներ։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
17:12
ՌԴ գլխավոր դատախազությունը Պուգաչովայի վերաբերյալ հարցում է ուղարկել արդարադատության նախարարություն
Անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային նախագծի ղեկավար Վիտալի Բորոդինը հրապարակել է նամակ, որը գխավոր դատախազությունն ուղարկել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
16:57
Եղեգնաձորում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա անձը
Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32–ամյա բնակչի կողմից զենքի գործադրմամբ խուլիգանության, ապօրինի կերպով հրազեն...
Աղբյուր` Panorama.am
16:55
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքները
Հայաստանում քաղաքացիներն անորոշ վիճակում են. հիմնական մտահոգող հարցն է՝ ինչ է լինելու վաղը, քանի որ, կարծում են, այս իշխանության օրոք որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Այնպես չէ, որ հանք շահագործողները ռոյալթի վճարեցին ու ազատվեցին պատասխանատվությունից. Նազելի Վարդանյան
Ըստ գործող օրենսդրության՝ հանք շահագործողների վճարած բնապահպանական հարկերից՝ ռոյալթիներից 2 %-ը պետք է վերադարձվի այն համայնքներին, որոնք...
Աղբյուր` Panorama.am
16:46
Արա Ղազարյան. Այն, ինչ անում է Ադրբեջանն այսօր, դեռ պետք է տակից դուրս գա
«ՄԻԵԴ-ում ունենք Ադրբեջանի դեմ շահած երեք գործ։ Ադրբեջանը վճիռները չի կատարում, բայց հետաքրքիր է՝ չի էլ հայտարարում, որ չի...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՌԴ ԱԳՆ. 102-րդ բազայի և ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ 102-րդ բազայի և ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
15:59
Մխիթար Պապոյանը չի բացառում, որ կառաջադրվի ԲԴԽ անդամի թեկնածու
«Այդ հարցի հետ կապված ես որևէ պատասխան չունեմ, խնդրելու եմ այդ հարցը չպնդեք»,- Դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկին լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
15:58
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ Թ. Թովմասյանի դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
«ՀՀ դատախազությունից տեղեկացրեցին, որ իմ դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել»,-տեղեկացրել է ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի...
Աղբյուր` Panorama.am
15:49
Նարեկ Սամսոնյանի՝ ԱՄՆ դեսպանին ուղղված նամակը դեսպանատանը չվերցրեցին
«Իմնեմնիմի» պոդքաստի վարող Նարեկ Սամսոնյանի՝ ԱՄՆ դեսպանին ուղղված բաց նամակն այսօր Սամսոնյանի թիմակիցները տարել էին ԱՄՆ դեսպանատուն՝...
Աղբյուր` Panorama.am
15:41
Կարծում եմ՝ բոլոր տեղերում էլ կլինեն. դատավոր Չիչոյանը դատական համակարգում «գործ տվողների» մասին
«Բոլորիս համար  էլ մտահոգիչ է դատավորների հրաժարականների դիմումները»,- Դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկին լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
15:38
Սուտ է. ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը Բաքվում և Երևանում հստակ ցույց տվեց, թե ինչն ինչոց է. Թևանյան
Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքներին»։ Նա գրում է....
Աղբյուր` Panorama.am
15:31
Ադրբեջանում պահվում է 23 անձ, ումի՞ց և ինչի՞ համար է վրեժխնդիր լինում Բաքուն
«Այս պահի դրությամբ Ադրբեջանը Հայաստանին վերադարձրել է 210 գերեվարվածների կամ այլ կարգավիճակ ունեցող հայերի։ Պաշտոնական տվյալներով, 23 անձ...
Աղբյուր` Panorama.am
15:15
Եթե նույն իրավիճակում հայտնվեմ, նույն կերպ կվարվեմ. դատավոր Բորիս Բախշիյան
«Պետք է պինդ լինել, հավատալ  սեփական ուժերին և արդարադատությանը, անպայման կհասնենք արդարադատությանը»,- Դատավորների ընդհանուր...
Աղբյուր` Panorama.am
15:13
Մատահոգված եմ, որ 4 դատավորները դիմում գրեցին գնացին.Արման Թովմասյան
«Մտահոգված եմ, որ 4 դատավորները դիմում գրեցին գնացին, այստեղ անխուսափելի է չմտահոգվելը, չգիտեմ, թե ով պետք է լինի դատավորներից, որ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Դեղձենին 20-25 օր շուտ կծաղկի
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է ագրոօդերևութաբանական տեղեկատվություն Արարատյան դաշտում դեղձենու...
Աղբյուր` Panorama.am
14:48
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության...
Աղբյուր` Panorama.am
14:43
Դատավորի վրա ճնշում լինելու դեպքում նա պետք է համապատասխան ընթացակարգով դիմի համապատասխան մարմիններին. Դատավոր Արթուր Ստեփանյան
«Այդ հարցը բազմաթիվ անգամ տրվել է դատավորներին և որևէ դեպքում ես դրական պատասխան չեմ լսել իրենցից»,-դատավորների ընդհանուր ժողովից...
Աղբյուր` Panorama.am
14:42
Դավիթ Ֆիդանյան. Կարծում եմ՝ ԱՄՆ դեսպանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի գործով
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի անունից Հայաստանում ԱՄՆ դեսպան...
Աղբյուր` Panorama.am
14:24
Ահազանգ. Արմատախիլ են անում Ալեք Մանուկյան փողոցի ծառերը
Երևանի կենտրոնի ծառերի ապագան վտանգված է։ Այսօր արմատախիլ անելու հերթը Ալեք Մանուկյան փողոցի ծառերինն է։ Ծանր տեխնիկան  քոքահան է անում...
Աղբյուր` Panorama.am
13:59
Վարսեն Աղաբեկյանն ընդգրկվել է Պաղեստինի կառավարության կազմում
Պաղեստինի նախագահ Մոհամեդ  Աբասը հրամանագիր է ստորագրել՝ վստահություն հայտնելով Պաղեստինի տասնիններորդ կառավարությանը, ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
13:39
Կխնդրեի լսումներին ներառել հակադիր կարծիք ունեցողներին, այլապես կարող ենք իրար ջան ասել՝ ջան լսել. Արսեն Թորոսյան
«ԱԺ-ն որպես քաղաքական մարմին, ի դեմս Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի, հնարավորություն է տալիս մասնագետներին, շահառու ուժերին...
Աղբյուր` Panorama.am
13:34
Անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան
«Օրացույցի յուրաքանչյուր նոր օր սոցիալ-քաղաքական սպասումների անտանելի ծանրության տակ ավելի ու ավելի է դառնում անտանելի ու ծանր»։
Աղբյուր` Panorama.am
13:17
Հունաստանի ափերի մոտ երկու ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Հունաստանի Պելոպոնես թերակղզու մերձակայքում երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիան։ 5,4...
Աղբյուր` Panorama.am
13:07
ՊԵԿ. Առցանց անմաքս առևտրի շեմը նվազեցվել է
2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ
Աղբյուր` Panorama.am
13:00
Հորը բռնության ենթարկած, հարևան կնոջը սպանած տղամարդուն տեղափոխել են հոգեկան առողջության կենտրոն
Հարևան կանանցից մեկի նկատմամբ էլ սպանության փորձ էր կատարել։ Նրան մեղադրանք է առաջադրվել
Աղբյուր` Panorama.am
12:49
ՍԱՏՄ-ն ժամկետանց ձվեր է հայտնաբերել
Մարտի 31-ի Սուրբ Զատկի տոնակատարությանն ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մարտի 20-ից 29-ը ներառյալ վերահսկողական...
Աղբյուր` Panorama.am
12:38
Գիտենք, որ ինչքան սաղարթ՝ այնքան տերև, ինչքան տերև՝ այնքան շատ ֆոտոսինթեզ. Արմեն Բեգոյան
Երևանում քաղաքապետարանը լայն թափով փողոցների ողջ երկայնքով իրականացնում է ծառերի փոխարինման ծրագիրը։ Բնապահպաններն ահազանգում են, որ փոշու բարձր...
Աղբյուր` Panorama.am
12:29
Գևորգ Դաբաղյանը ծիրանափողի հնչյունները կհասցնի Նովոսիբիրսկ, ապա Ամստերդամ
Երաժշտական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակում Նովոսիբիրսկ երկրամասում ապրիլի 3-5-ը կայանալու է «Դուդուկի առեղծվածը» խորագրով համերգ,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
«Այսօր դիմում եմ ներկայացրել աշխատանքից ազատվելու մասին»,-հայտարարել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները
17:01 29/03/2024

Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}