«Մանկական Եվրատեսիլ» մրցույթը կանցկացվի հեռուստակամուրջի միջոցով
«Մանկական Եվրատեսիլ» միջազգային 18-րդ մրցույթը չի հետաձգվելու և նոյեմբերի 29-ին անցկացվելու է հեռուստակամուրջի միջոցով։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իգոր Կրուտոյի Ակադեմիային, որտեղ անցկացվում է ռուս մասնակիցների ընտրությունը։
Կազմակերպիչները նշել են, որ պրոֆեսիոնալ թիմն ու հաղորդավարները կլինեն Վարշավայում՝ ստուդիայում, իսկ մասնակիցներն իրենց երգերը կատարելու են իրենց երկրից՝ ստուդիայից։ Օբյեկտիվության համար բոլոր ստուդիաները կօգտագործեն նմանատիպ բեմական դասավորություն և տեխնիկական լուսավորություն:
kulturomania.ru-ն գրում է, որ մրցույթի եզրափակչում ելույթ կունենան երիտասարդ կատարողներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ֆրանսիայից, Վրաստանից, Ղազախստանից, Մալթայից, Նիդեռլանդներից, Սերբիայից, Իսպանիայից, Ուկրաինայից, Լեհաստանից և Գերմանիայից:
Հարակից հրապարակումներ`
- «Մանկական Եվրատեսիլ». Հայաստանի ներկայացուցչի օգտին կարող են քվեարկել նաև հայաստանաբնակները
- «Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի L.E.V.O.N-ը
- «Մանկական Եվրատեսիլ» մրցույթին մասնակցելու է ռեկորդային թվով երկրներ
- «Մանկական Եվրատեսիլ»-ի հայ մասնակիցը երազում է Արցախում խաղաղության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները