Տիգրան Աբրահամյան. Թուրք-ադրբեջանական նախաձեռնությունը ահռելի ճակատ է բացում Հայաստանի, Արցախի և Սփյուռքի համար
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Թուրքիան և Ադրբեջանը համատեղ մեդիապլատֆորմ են ստեղծում, որի նպատակ, ըստ պաշտոնական պարզաբանումների, անվտանգության ոլորտի սպառնալիքներն են։
Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Թուրքիան և Ադրբեջանը վերջին շրջանում արդեն իսկ ձևակերպել են իրենց ընդհանուր օրակարգը արտաքին քաղաքականության, անվտանգության, տնտեսության ուղղություններով, ապա սա Թուրքիա-Ադրբեջան միասնական քաղաքականության տրամաբանության մեջ տեղավորվող հերթական ներդաշնակեցումն է։
Հասկանալի է, որ հիբրիդային պատերազմի դրույթներում առանցքային դեր ունի տեղեկատվական քաղաքականությունը, դա կդիտենք քարոզչական պատերազմի, թե ագրեսիվ տեղեկատվական գործողությունների համատեքստում, կարևոր չէ։
Այս մեդիապլատֆորմի ֆունկցիան ներկայիս պայմաններում հիբրիդային պատերազմում տեղեկատվական ապահովում իրականացնելու համար է, իսկ սահմանային լարվածության կամ մարտական գործողությունների պայմաններում հասկանալի է, որ ապահովելու է մարտական գործողությունների տեղեկատվական բաղադրիչը՝ Թուրքիայի գերակտիվ մասնակցությամբ, ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների մոբիլիզացմամբ։
Թուրք-ադրբեջանական այս նախաձեռնությունը ահռելի ճակատ է բացում Հայաստանի, Արցախի և Սփյուռքի համար։ Դա անկասկած առկա էր նաև մինչ այս իրադարձությունը, իսկ այսօր, առավել քան երբևէ, հայկական իրականության մեջ առկա տեղեկատվական ներուժը հնարավորինս համախմբելու և համընդհանուր օրակարգին ծառայեցնելու խնդիր կա»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Հետտավուշյան փուլում թուրք-ադրբեջանական հարաբերությունները տրանսֆորմացիայի մեջ են
- Տիգրան Աբրահամյան. Մեզ մնաց կորսված ժամանակը, որը չկարողացանք ավելի էֆեկտիվ օգտագործել
- Տիգրան Աբրահամյան. Պահեստազորը չպետք է որևէ ձևով տարանջատել զինված ուժերից
- Տիգրան Աբրահամյան. Տավուշում ծավալված գործողություններից հետո կրակոցների կտրուկ աճ կա
- Ոչ Ադրբեջանը, ոչ էլ Թուրքիան չեն համակերպվել. հարմար պահի ռևանշի են դիմելու. Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին