Ճապոնիայում ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել առանց դիմակի ուղևորի պատճառով
«Peach Aviation» ընկերության ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել մի ուղևորի պատճառով, որը հրաժարվել էր պահպանել կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված թռիչքի կանոնները: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է NHK-ն:
Հեռուստաընկերության տվյալներով՝ ինքնաթիռը ուղևորվում էր Օսակա քաղաք: Օդանավում եղել է 124 մարդ: Նկատելով առանց դիմակի ուղևորին՝ բորտուղեկցորդուհիները խնդրել են նրան հագնել այն, բայց տղամարդը հրաժարվել է:
Օդաչուն որոշել է վայրէջք կատարել Նիիգատայի օդանավակայանում, որտեղ անվտանգության կանոնները խախտողին հեռացրել են օդանավից: