Եղեգնուտ համայնքի բնակիչները սպասում են իրենց խնդրի հանգուցալուծմանը
Հասարակություն
14:16 11/09/2020
Հայաստան

Եղեգնուտ համայնքի բնակիչները սպասում են իրենց խնդրի հանգուցալուծմանը

Եղեգնուտ համայնքի բնակիչները կառավարության մոտ կմնան ևս 1,5-2 ժամ, կստանան իրենց խնդրի լուծումն ու կվերադառնան գյուղ:  Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ հանդիպումից հետո հայտարարեցին եղեգնուտցիները:

«Մեր իրավաբանը ներկայացրեց այն բոլոր իրավական հիմքերը, ըստ որոնց, նախկին համայնքապետը չի կարող ընդհանրապես, ոչ մի րոպե պաշտոնավարել, նրա կատարած բոլոր գործողությունները ոչ իրավական են: Հիմա սպասում ենք երկրորդ փուլին, տարածքային կառավարման նախարարության ներքին իրավաբանական վարչության խորհրդակցությանը:

1,5-2 ժամվա ընթացքում մենք կստանանք պատասխան, կառավարության վերջնական դիրորոշումն այս հարցի վերաբերյալ, խնդիրը կստանա վերջնական հանգուցալուծում, որից հետո գյուղը կհանդարտվի, մարդիկ կգնան իրենց ամենօրյա աշխատաքնին»,- ասաց բնակիչներից մեկը:

Հիշեցնենք՝ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչները կառավարության դիմաց բողոքի ակցիա են անում, չեն ցանկանում, որպեսզի նախկին գյուղապետը վերադառնա նույն պաշտոնին:

Placeholder
Եղեգնուտ համայնքի բնակիչները սպասում են իրենց խնդրի հանգուցալուծմանը