Հասարակություն 18:31 11/09/2020

Ինչպես փրկվեցի ես, երբ որոշեցի բարձրանալ Արագած լեռը

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Ֆեյսբուքն ինձ հիշեցրեց 2015 թվականի գրառում-խոստումս ինքս ինձ՝ այդ տարի անպայման բարձրանալ Արագածը։ Խոստումից անցել էր 5 տարի, նպատակը մնացել անկատար։ «Դու չես կարող», «Շաա՜տ դժվար է» , «Կմնաս ճամփին», «Գնա լողավազան,հանգստանալ ես ուզում»,«Լավ, բայց ինչի ես քեզ տանջում». սրանք խոսքեր են, որ ասում են մարդիկ, որոնք երբեք չեն հաղթահարել բարձունքներ ու անծանոթ են  հատկապես դժվարությամբ բարձրացած լեռան գագաթին փռվելու հաճույքին։ Իմ լացն է գալիս այդ պահերին, անկեղծ ասած։

Վերելքը կիրակի օրն էր, նախորդող մի քանի օրերին կյանքումս ծանր դեպքեր էին եղել, մտքերը ուղղակի փոքրացրել, խեղճացրել էին այն աստիճանի, որ էլ ոչ մի անհաղթահարելի բարձունքից վախ չէր մնացել, կարևորը գնալ հեռու, սարերին ու քարերին թողնել հոգու ծանր բեռը.հատկապես, որ ոչինչ փոխել այլևս հնարավոր չէր։

Գրանցվեցի։ Առավոտյան 7-ին հարկ էր լինել Հանրապետության Հրապարակում։ Մի քանի գիշեր ընդհանրապես չքնելուց հետո այդ գիշեր քնեցի ու քնած մնացի։ Առավոտյան արթնացա զբոսավարի զանգից՝ հարցնում էր՝ ուր եմ։ Բնականաբար ասացի հասնում եմ։ Մինչև հասնելս մտածում էի՝ տեսնես գնացած կլինե՞ն առանց ինձ՝ թեպետ ուշացել էի 9 րոպե շարժվելու ժամից։ Չէին գնացել, բայց առանձնապես ուրախ մարդ էլ չկար ինձ տեսնելով, թերևս բացառությամբ գիդերից բարիի՝ կապուտաչյա Տատյանայի։ Հենց նրան էլ որոշեցի հետևել ողջ ընթացքում։ Վերելքը սկսեցինք Քարի լճի մոտից։ Ի ուրախություն ինձ՝ գիդերից խիստը՝ Արտյոմը, քայլում էր խմբի առջևից, Տանյան վերջից. այդպես ապահով է՝ կորչողներ չեն լինի։ Ես որ դանդաղ քայլող եմ միշտ խմբի հետևից եմ սար բարձրանում։ Բայց ճանապարհին մի աղջիկ ոլորեց ոտքը, Արտյոմը ստիպված էր թողնել առաջնորդողի դերը Տատյանայի վրա, ինքը պիտի բժշկական օգնություն ցույց տար ու գար խմբի ետևից։ Ես էլ իմ տեմպերով քայլում էի նրա հետ։ Առավոտվա տհաճ ուշացումը մեղմելու համար փորձեցի խոսեցնել նրան, որ գոնե ամեն աչքին ընկնելուց թարս չնայի և բացի այդ միշտ պետք է փորձել ջերմ հարաբերություններ ունենալ նրա հետ, ում ձեռքին կա լուսանկարչական ապարատ։

«Իսկ դուք մի՞շտ եք այսպես ժպտադեմ, թե՞ այսօր ինչ-որ տոն է»-ն, պետք է խոստովանեմ ՝ շատ վատ սկիզբ էր։ Լռելն ավելի խոհեմ կլիներ թերևս։

-Լեռնագնացության մեջ կարգապահությունը, պատասխանատվության զգացումը ամենակարևոր բաներից են։ Առանց դրանց ապահովություն ստեղծելը անհնար կլինի։ Ուշանալու հակումը այս բոլոր որակների հականիշն է, եթե ուզում ես լեռները քեզ սիրեն, պիտի հետևես չգրված օրենքներին,-ասում է Արտյոմը՝ հասկանալով ականարկս։

-Իսկ ո՞ւմ են սիրում լեռները,ովքե՞ր են լեռնագնացները,-չեմ նահանջում ես։
-Լեռնագնացները ամենայուրօրինակ մարդիկ են, բայց իմ 11 տարվա աշխատանքային փորձը ցույց է տվել, որ բաձր IQ  ունեցողներին է գրավում այս սպորտաձևը, ֆանտաստիկ մտահորիզոն ու աշխարհայացք ունեն սար սիրողները, հարուստ ներքին աշխարհ ունեն։ Հենց այս մարդիկ են, որ կապվում են լեռներին, նվիրվում ու ամեն արշավի վերջում մտածում՝ հաջորդն ուր գնալ։ Կան մարդիկ, որ չեն դիմանում ծանր ֆիզիկական բեռնվածությանը ու էլ չեն շարունակում։Լեռնային վերելքների ժամանակ տեսնում ես այն, ինչը ուրիշ ոչ մի տեղ չես տեսնի,  վեհ տեսարաններ, փոփոխվող բնություն։ Ամենակարևորը զգում ես երկրագնդի ռելիեֆը, տեսնում շերտերը, կիրճերը, խառնարանները։

Ի դեպ, Արագածի խառնարանը իմ տեսածներից ամենաչքնաղն էր։ Ֆանտաստիկ, ձգող ուժ ունի Հայաստանի ամենաբարձր գագաթը ու ճանապարհին հանդիպող բարդությունները հետո չես էլ հիշում։ Սար բարձրանալու մի օրինաչափություն էլ կա, ինչքան դժվար է լինում վերելքը,անքան սիրելի է դառնում սարը ու այնքան հզոր են լինում բացվող տեսարանները։ Արագածի վերելքի դժվարություններից պիտի շեշտեմ սահող քարերը, հողը, վառող արևը, ոտքերիդ տակ նայելու ու շրջապատով լիանալու երկընտրանքի մեջ խճճվելը։

Մի քիչ քարերի  մասին՝ խաբուսիկ քարեր կան՝ տեսքից կայուն, բայց միայն ոտքդ վրան դնելուց հետո կիմանաս՝ ճիշտ ընտրություն էր, թե՞ ոչ։ Հնարավոր են անկումներ, բայց հենց այդ ոտքիդ տակից փախչող քարերի հետ լեզու գտնելու շնորհիվ է հոգիդ ամրանում, միտքդ զուլալվում։ Իրավիճակն ավելի է բարդացնում ծանր ուսապարկը, ոչ պրոֆեսիոնալ լեռնահագուստը, կոշիկները, թեթևացնում են վերելքը ճիշտ ընտրված արշավական պայուսակը, հագուստը, արշավական փայտիկները,որոնք շատ անգամ են փրկում ընկնելուց, կարծես օգնող, պահող ձեռք լինեն։ Բայց ամեն դեպքում, երբ դեպի նպատակ ես գնում՝ այս դեպքում բաղձալի գագաթ, ընկնելուց հետո  վեր կենալու ու ճանապարհդ շարունակելու ուժ հաստատ կգտնես։ Եթե ինքդ քեզ սարում չճանաչես ու չհաղթես, հետո շատ դժվար կապրես քո պարտված Ես-ի հետ։ Երբ գրանցվում ես լեռ բարձրանալու,պիտի հիշես, դու ստորագրում ես պայքարելու քո իրավունքի համար։ Դու պիտի պայքարես, պիտի տեսնես վախեցնող գեղեցկություն, պիտի զսպվես կամ անզուսպ գոռաս՝ «ախ, ինչ  սիրուն է»։



Երևի շատերը կկարծեն, թե լեռնային վերելքներ հաղթահարելու համար ֆիզիկական մեծ ուժ է պետք, ես կասեմ հակառակը՝ հոգևոր ուժ ու կամք է պետք։ Չնայած իմ ռոմանտիկ մոտեցմանը, պետք է ասեմ, որ օրինակ, Արտյոմը, ում համար սա ոչ միայն հաճույք, այլև աշխատանք է, ասում է, որ շատ անգամներ են արշավը չշարունակելու , խումբը հետ վերադարձնելու որոշում կայացրել՝ օրինակ վատ եղանակային պայմանների պատճառով։

«Աշխարհում ոչ մի բան մարդկային կյանքը վտանգելու չափ թանկ չի կարող լինել, երբ մի փոքր վտանգ կա, մենք միշտ դադարեցնում ենք վերելքը, հետ դառնում։ Սարերը ոչ մի տեղ չեն փախչելու, մի քանի փորձից բարձրացած սարը ավելի թանկ էլ կարող է լինել»։

-Իսկ Արարատ կարելի է բարձրանա՞լ, շա՞տ է դժվար,-հարցնում եմ ես։
-Չկա անհաղթահարելի մի բան ու չկա հեշտ լեռ. ուղղակի պետք է ճիշտ պատրաստվել, նախապատրաստվել, հասկանալ ինչ է սպասվում, ակլիմատիզացիա, կլիմայավարժումներ անել, զինվել անհրաժեշտ պարագաներով ու ճամփա ընկնել։
-Ու վե՞րջ։
-Չէ, իհարկե, պիտի նաև տեղի քրդերի հետ պայմանավորվել, որ կազմակերպեն վերելքը։
-Իսկ ովքե՞ր են ամենից հաճախ Արարատ բարձրացողները։
-Հիմնականում երկու տիպի են լինում Արարատագնացները՝ կամ ֆանատիկ հայրենասերներ, որ նպատակ ունեն հայտնվել Արարատի գագաթին, գնում են բոլոր անհրաժեշտ պարագաներն ու գրանցվում, ուխտագնացություն է նրանց համար ավելի շատ և կան ուղղակի արշավականներ, որ ուզում են գրավել հերթական բարձունքը, քմահաճ լեռան գագաթը։ Սիրո Խոստովանություն էլ է եղել Արարատի գագաթին, ամուսնության առաջարկ էլ, տարեց տղամարդ էլ է կյանքի երազանքն իրականացրել ու բարձրացել Արարատը։

Դեպի Արարատի գագաթ



​Սերը լեռներում

Սարերը մեծ դաստիարակներ ու ուսուցչներ են, որ սովորեցնում են ապրել, գնալ առաջ ու հաղթահարել բարձունքներ։ Ի դեպ, վայրէջքն , ի տարբերություն վերելքի միշտ ավելի թեթև է լինում, կարծես ուսապարկիդ պարունակության հետ, որը  ուտելիք ու ջուր է լինում,  հետդ սար բարձրացրած հոգուդ ծանրությունն էլ գագաթին մարսած լինես, թեթև, զվարթ իջած։ Ես, որ բարձանալիս ծանրաքայլ ու ծանրաշունչ էի, դանդաղ քայլում էի խմբի հետևից, իջնելիս անգամ հոգնածություն չէի զգում, երջանիկ էի, բավարարված ու խմբի առջևից էի քայլում։ Անգամ Արտյոմն էր բարիացել ու ի զարմանս ինձ առաջարկեց հենց հաջորդ օրը միանալ իրենց ու բարձրանալ իրենց հայտնաբերած նոր լեռնային գանձը՝ Ջավախքի լեռներում թաքնված Սևասարը...

Երևան հետդարձի ճանապարհին լուռ էի, աչքերիս մեջ պահել էի լեռնային տեսարանները՝ խոշոր և զանգվածեղ քարերով հարուստ ճանապարհը, կոները, հրաբխային ժայթքումների հետևանքով լավաներով ծածկված լեռնալանջերը, խառնարանը, արշավային փայտիկներով թխկթխկացնող մարդիկ, քարերի մեջ աճած երիցուկները։

Չգիտեմ՝ մարդն էլ երբ է ինքն իր հետ, աշխարհի հետ լինում այդքան ներդաշնակ, ինչքան նվաճած լեռան գագաթին։ Հիշում եմ՝ ես պառկել էի, հայցքս դիմացի հզոր լեռնաշղթաներին ու խառնարանին ու ինքնս ինձ ասում էի՝ շնորհավորում եմ,դու Հայաստանի ամենաբարձր գագաթի վրա ես, կարող ես հպարտանալ քեզանով,սիրել քեզ ու տանել ուրիշ սարեր ման տալու։


ԳԵղամա լեռները, Արա լեռը և Հատիս լեռը՝ Արագածի Հյուսիսային գագաթից

Արագած Հյուսիսային Գագաթ


Արագած Հյուսիսային Գագաթ


 Արագածի Հարավային գագաթից բացվող տեսարանը՝ դեպի Հյուսիսային գագաթ


Լուսանկարներն ու տեսանյութերը՝ ArmLand-ից։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:30
Վլադիմիր Պուտինը և Էրդողանը քննարկել են Արցախում հրադադարի պահպանման ռեժիմին վերաբերող հարցեր
Թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը: Մանրամասը և բոլոր ասպեկտներով քննարկվել...
Աղբյուր` Panorama.am
23:53
Անդրանիկ, դավաճա՛ն. բողոքի ակցիա Անդրանիկ Քոչարյանի տան դիմաց
Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիաներ են իրականացնում «Իմ քայլ» խմբակցության պատգամավորների բակերում՝ նրանց մեղադրելով Արցախը...
Աղբյուր` Panorama.am
22:51
Բաքվին հանձնելուց առաջ պայթեցվել է Քարվաճառի զորամասը
Հայկական զինվորական վերջին ստորաբաժանումները լքում են Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի շրջանը, որը կեսգիշերին պետք է անցնի Բաքվին։ Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am
22:34
Եթե ԶՈւ-ն գտնի, որ այլևս ռազմական դրություն պահելու կարիք չկա, ուրեմն չկա. Եղոյան
«Ռազմական դրության վերացնել-չվերացնելու հարցն էլ կախված է ռազմաճակատի դրությունից։ Այդ հարցի պատասխանը Զինված ուժերը պետք է տան։ Եթե...
Աղբյուր` Panorama.am
22:16
Ամարասը վերահսկվում է ՊԲ-ի զորքերի կողմից, ռուս խաղաղապահների ուշադրության կենտրոնում է
Ամարասի վանական համալիրն ամբողջությամբ վերահսկվում է ՊԲ-ի զորքերի կողմից։ Ճիշտ է՝ մեկ ու կես կիլոմետրից ադրբեջանական դիրքերն են, բայց շատերն են...
Աղբյուր` Panorama.am
22:05
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը...
Աղբյուր` Panorama.am
22:02
Զավեն Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը Սերգեյ Փարաջանովի թանգարանում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` անվանի մտավորական, լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի մահվան կապակցությամբ...
Աղբյուր` Panorama.am
21:50
Ոստիկանության բաժիններում Արցախից բերված զենք-զինամթերք է հանձնվել
Ոստիկանությունը շարունակում է շուրջօրյա միջոցառումները` ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ։ Այս համատեքստում իրականացվում է...
Աղբյուր` Panorama.am
21:25
Փաստաբան. Առգրավել են Արթուր Դանիելյանի և Նարեկ Մալյանի ընտանիքների մեքենաները
«Առգրավել են Արթուր Դանիելյանի և Նարեկ Մալյանի ընտանիքների կողմից շահագործվող մեքենաները: Ընդ որում և Արթուրի, և Նարեկի դեպքում մեքենաները...
Աղբյուր` Panorama.am
21:11
Տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն մրցույթների կարգը փոխվել է. ԿԳՄՍ փոխնախարար
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը գրում է. «Արդեն իսկ հայտնել էի, որ տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն մրցույթների կարգը փոխել ենք՝...
Աղբյուր` Panorama.am
21:03
Սա ակնհայտ քաղաքական հաշվեհարդար էր Նիկոլ Փաշինյանի կողմից. Զոհրաբյան
«Այն, ինչ տեղի ունեցավ այս խորհրդի նիստում, նույնիսկ սյուռեալիզմ չէր, նույնիսկ աբսուրդի գագաթնակետը չէր։ Որևէ հիմնավորում չկար, որ Գագիկ...
Աղբյուր` Panorama.am
20:28
Հիմնադրամը հատուցումներ կտրամադրի ևս 55 զոհված զինծառայողների ընտանիքների
«Այսօր մենք (1000+) անցկացրեցինք մեր չորրորդ նիստն ու որոշում կայացրեցինք հատուցումներ կատարել ևս 55 զոհված զինծառայողների...
Աղբյուր` Panorama.am
20:17
Նախարար Փիլոյանը աշխատանքային շրջայց է կատարել
Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր այցելել է Լուսակերտ ուսումնական կենտրոն, ծանոթացել Փրկարարական ծառայության Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
20:13
Դավաճանը իրավապահներին ուղարկել է, որպեսզի առգրավեն հորս` Տեր Պետրոս ավագ քահանայի մեքենան․ Մալյան
ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դավաճանը իրավապահներին ուղարկել է, որպեսզի առգրավեն հորս`...
Աղբյուր` Panorama.am
20:06
Գնդակն այլևս Սահմանադրական դատարանի դաշտում է․ Իվետա Տոնոյան
Ինչպես և ակնկալվում էր, ԱԺ խորհրդի նիստում խորհրդարանական մեծամասնություն հանդիսացող Իմ քայլը խմբակցության ջանքերով հաստատվեց  ԲՀԿ ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հայ զինծառայողների խոշտանգումների ուղիղ պատասխանատուն Ադրբեջանի իշխանություններն են․ ՄԻՊ
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է. «Այսօր Ադրբեջանի գյխավոր դատախազությունը հայտարարել է, թե բա հայկական կողմի զինծառայողների դիերի...
Աղբյուր` Panorama.am
19:39
«Ռոման» կերկարաձգի պայմանագիրը Հենրիխ Մխիթարյանի հետ
Իտալական «Ռոմա»-ն մտադիր է երկարաձգել պայմանագիրը հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, գրում է La Gazzetta Dello Sport-ը:...
Աղբյուր` Panorama.am
19:29
Պարտված, խայտառակված մարդը չի կարող Արցախյան բանակցություններն առաջ տանել․ Գեղամ Մանուկյան
Բոլոր մեթոդները կիրառելի են, որովհետև րոպե առաջ Նիկոլ Փաշինյանի հեռանալը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի և Արցախի համար։ Այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
19:17
Կարեն Ֆարխոյանը պատրաստ է դառնալ հայրենիք հանձնած դավաճանի խամաճիկը․ Բաբայան
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինձ ապօրինաբար կալանավորելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
19:07
Ֆոնեթոնի արդյունքում հավաքագրվել է ավելի քան 2.1 միլիոն եվրոյի խոստում-նվիրատվություն
2020 նոյեմբերի 22-ին Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի նախաձեռնած Ֆոնեթոնի արդյունքում հավաքագրվել է ավելի քան 2.1 միլիոն եվրոյի...
Աղբյուր` Panorama.am
19:00
ՌԴ նախագահը հեռախոսացրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին և 24-ին հեռախոսացրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ:Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի...
Աղբյուր` Panorama.am
18:44
Փաշինյանը ներկայացրել է ԿԳՄՍ նորանշանակ նախարարին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Վահրամ...
Աղբյուր` Panorama.am
18:37
Իշխանությունը պահելու համար փորձ է անելու նաև Երևանում արյուն թափի․ Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ներկայացուցիչներն այսօր այցելել են հացադուլ հայտարարած Գեղամ Մանուկյանին ու Կիմ Բալայանին։ Հիշեցնենք, որ նրանք Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
18:27
Ոստիկանությունը դարձրել են Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման թիկնազորը․ Տիգրան Աբրահամյան
Մինչ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում նիստ էր անցկացնում, մի խումբ քաղաքացիներ...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Սերժ Սարգսյանին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Հայաստանի Հանրապետության վաստակյալ նախագահ Սերժ...
Աղբյուր` Panorama.am
18:17
Եվս մեկ խուզարկություն Նարեկ Մալյանի տանը
Հայկական հողերը Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ հայտարարության ներքո ստորագրած Նիկոլ Փաշինյանին քննադատող գործիչների տներում ու բնակության...
Աղբյուր` Panorama.am
18:13
Այսօր թշնամուն է հանձնում ոչ թե հին Քելբաջարի, այլ ներկայիս Շահումյանի շրջանը
«Դավաճանության և անգրագիտության հետևանքներին, Արցախի կորսված ու կորսվելիք բնակավայրերին անդրադարձել է ֆեյսբուքյան օգտատեր Ալվինա...
Աղբյուր` Panorama.am
18:08
Ակցիա. ՔՊ-ն գործում է Ադրբեջանի շահերով
Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի դիմաց այս պահին բողոքի ակցիա են իրականացնում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան
16:30 16/11/2020

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}