ԲՀԿ-ն չի մասնակցի ՍԴ անդամների ընտրությանը
Քաղաքական
11:23 14/09/2020
Հայաստան

ԲՀԿ-ն չի մասնակցի ՍԴ անդամների ընտրությանը

«Մենք որոշել ենք և չենք մասնակցելու ՍԴ անդամների ընտրությանը, քանի որ քանիցս ասել ենք, որ այստեղ խախտված են հստակ ընթացակարգեր»,- ԱԺ հերթական նիստում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավորի ընտրության հարցին։

Հիշեցնենք, որ խորհրդարանն այսօր քննարկելու է ՍԴ անդամների ընտրության հարցը։ Կառավարությունը որպես ՍԴ անդամի թեկնածու է ներկայացրել Էդգար Շաթիրյանին, ՀՀ նախագահը՝ Արթուր Վաղարշյանին, իսկ Դատավորների ընդհանուր ժողովը՝ Երվանդ Խունդկարյանին։

Նաիրա Զոհրաբյանը խոսքով, կա պառլամենտական քաղաքական մշակույթ,  և ՍԴ անդամի թեկնածուները պետք է շահագրգռված լինեն ոչ միայն խորհրդարանական մեծամասնության հետ հանդիպել, այլ նաև փոքրամասնության հետ։

«Բայց այս ամիսների ընթացքում մենք տեսանք, որ ՍԴ դատավորների շուրջ շեքսպիրյան կրքեր են բորբոքվում՝ հենց նույն իշխանական խմբակցությունում, և  շեքսպիրյան ժամանակի Դանիական արքունիքը գլուխը պատին է տվել այդ ներքին խարդավանքների հարցում։ ՍԴ դատավորների թեկնածուներն էլ հասկացել են, որ այդ խնդիրները որոշվում են այստեց (ցույց է տալիս իշխանական խմբակցությանը, խմբ.), և մյուս երկու խմբակցություններին համարել են աննպատակահարմար։ Պարո՛ն Միրզոյան, ես սա համարում եմ հետընթաց, քանի որ նախկինում պառլամենտական գործընթացում չի եղել որևէ դեպք, երբ մենք գնանք, խնդրենք թեկնածուին և ասենք՝ կարա՞ս գաս մեզ հետ հանդիպես։ Թեկնածուները, որոնք ուզում էին լինել կոնսենսուսային, իրենք պետք է մեզ հետ հանդիպումներ նախաձեռնեին»,- շեշտեց պատգամավորը։

Placeholder
ԲՀԿ-ն չի մասնակցի ՍԴ անդամների ընտրությանը