Հասարակություն 11:55 15/09/2020 Հայաստան

2020 թ. «Երիտասարդական Ավրորա». Երեք հավակնորդները

2020 թ. «Երիտասարդական Ավրորա» նախագծի հավակնորդներն են Տանզանիայի UWC Արևելյան Աֆրիկայի, Հնդկաստանի UWC Մահինդրա և Սինգապուրի UWC Հարավարևելյան Ասիայի միջազգային դպրոցների ուսանողական թիմերը: Նրանք պատրաստվում են նոյեմբերի 3-ին իրենց նախագծերը ներկայացնել ժյուրիին: Այս մասին հայտնում են  IDeA հիմնադրամ հանրային կապերի բաժնից: 

«Մենք հպարտ ենք բոլոր ուսանողներով, որոնք չնայած կորոնավիրուսի հետևանքով առաջացած մարտահրավերներին և ուսումնական ուղևորությունների սահմանափակումներին, հետ չկանգնեցին իրենց մարդասիրական գաղափարներն իրագործելու մտքից, որոնց կարիքը կա հատկապես այս տարի: UWC դպրոցներից և Աֆրիկյան առաջնորդության ակադեմիայից տասներկու նախագիծ է ներկայացվել 2020 թ. «Երիտասարդական Ավրորային»՝ առաջարկելով խնդիրների հաղթահարման հեռանկարային և մանրամասն նախագծեր իրենց դպրոցների գտնվելու վայրերում. Հնդկաստանի Մուլշի Տալուկա գյուղական վայրերում կանխարգելիչ բժշկական խնամքից մինչև ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգում որոշակի դեղերի և սննդի համադրության վնասակար փոխազդեցությունից խուսափելու համար նախատեսված հավելված, Տանզանիայի Սանյա Հոյի գյուղում տեղացիների և փղերի խաղաղ գոյակցությունից մինչևԲոսնիա եւ Հերցեգովինայի Մոստար քաղաքում փախստականների ու տեղի համայնքի միջեւ խաղաղ համակեցության ստեղծում:

Նախագծերից յուրաքանչյուրը հիշեցում էր և ապացույց «Երիտասարդական Ավրորան» հիմնադրած կազմակերպության՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առաքելության կարևորության մասին: «Ավրորան», որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին բազմաթիվ նախագծերի միջոցով օգնության ձեռք մեկնել նրանց, ովքեր ունեն դրա կարիքը: Այդ նախագծերից մեկն էլ «Երիտասարդական Ավրորան» է, որն արդեն չորրորդ տարին անընդմեջ խրախուսում է, ներկայացնում և աջակցում ուսանողական ծրագրերին, որոնք վեր են հանում մարդասիրական հստակ խնդիրներ եւ առաջարկում կայուն ու նորարարական լուծումներ:

Մարդասիրական ոգին իր հստակ արտահայտությունն է գտնում  ներկայացված յուրաքանչյուր նախագծում, որոնք գնահատում է մարդասերներից և  ձեռներեցներից կազմված նախընտրական հանձնաժողովը՝ ըստ յոթ հիմնական չափորոշիչների. ստեղծարարություն, կայուն լուծումներ, հետազոտության որակ, հնարավոր ազդեցություն, ինչպես նաև նվիրվածություն, ինքնահայեցողություն և ձեւաչափ: Բոլոր թիմերը մանրամասն կարծիք-վերլուծություն են ստանում ժյուրիից, որպեսզի կարողանան հետագայում ևս զարգացնել իրենց ծրագիրն ու իրագործել այն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Անդրադառնալով «Երիտասարդական Ավրորայի» կարևորությանը՝ Global Shapers Community Kampala Hub-ի («Գլոբալ շեյփերս» համայնքի Կամպալայի կենտրոն) և 2020 թ. «Երիտասարդական Ավրորայի» նախընտրական հանձնաժողովի անդամ Ջուլյանա Բիտարաբեհոն ասել է. ««Երիտասարդական Ավրորան» յուրահատուկ նախաձեռնություն է, որը սովորեցնում է ուսանողներին դուրս գալ սեփական «ես»-ի սահմաններից և ազդեցություն գործել ուրիշների կյանքի վրա: Կարեկցանքն արդյունավետ է, երբ կա անցում զգացողությունից գործողության: Եվ ես հավատում եմ, որ այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս ուսանողներին գործնական մասնակցություն ունենալ այդ պրոցեսին: Այս տարի նախագծի առաջարկները տպավորիչ էին եւ համայնքակենտրոն: Դրանք շոշափում էին մի շարք խնդիրներ, որոշները նույնիսկ ինձ համար էին բացահայտում, քանի որ դրանց մասին շատ չի խոսվում: Փոփոխություն բերող՝ աշխարհն ավելի լավը դարձնող երիտասարդներն են մեր ապագան: Լավագույնն եմ մաղթում երիտասարդ մարդասերների թիմերից յուրաքանչյուրին»: 

Եզրափակիչ դուրս եկած Տանզանիայի UWC Արևելյան Աֆրիկայի, Հնդկաստանի UWC Մահինդրա և Սինգապուրի UWC Հարավարևելյան Ասիայի միջազգային դպորցների ուսանողական թիմերն այժմ պատրաստվում են իրենց նախագծերը ներկայացնել ժյուրիին: Հաղթող թիմը կստանա 4.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ նախագծի հետագա զարգացման համար: Նախորդ տարիներին հավակնորդ-նախագծերը ներկայացվում էին Հայաստանում, սակայն այս տարի կորոնովիրուսի հետեւանքով առաջացած սահմանափակումների պատճառով  այն տեղի կունենա առցանց: շ

Եզրափակիչ փուլ դուրս եկած երեք թիմերը
UWC Արեւելյան Աֆրիկա՝ «Փեթակ-բաժանարար» (Beehive Divide) նախագիծ  
«Փեթակ-բաժանարար» նախագծի նպատակն է խաղաղ գոյակցություն հաստատել փղերի եւ Տանզանիայի Սիհա շրջանի Սանյա Հոյի գյուղի բնակիչների միջեւ: Տեղանքի պատճառով Սանյա Հոյիում մարդիկ ու փղերը հաշտ չեն ապրում՝ բերելով կյանքի կորուստ եւ դաշտերի ոչնչացում: Թիմը մտադիր է փղերին վանող երկու պաշտպանիչ պատնեշ կառուցել դաշտերի եւ փղերի գտնվելու տարածքների միջեւ՝ փեթակ-ցանկապատ եւ «կծու» պատնեշ: UWC Արեւելյան Աֆրիկայի ուսանողները փեթակներ կպատրաստեն իրենց փայտե իրերի նախագծման եւ պլաստիկի վերամշակման աշխատարաններում: Այս նախագիծը կապահովի վտանգված փղատեսակների պաշտպանություն եւ կօգնի Չագա համայնքին բարգավաճել. մի կողմից՝ հացահատիկի դաշտերը պաշտպանված կլինեն, մյուս կողմից՝ մեղվապահությունը կապահովի սնունդ եւ կկրճատի աղքատությունը: Խոսելով նախագծում իր փորձառության մասին՝ թիմի անդամ, տանզանիացի Միրիամ Յուսաբանին ասում է. «Մենք սկսեցինք շատ փոքր նախագծից եւ երբեք չէինք պատկերացնի, որ կհասնենք այս կետին։ Ես սովորել եմ, որ վճռականության շնորհիվ նույնիսկ շատ փոքրիկ նախաձեռնությունը կարող է դրականորեն ազդել բազմաթիվ մարդկանց կյանքի վրա»:

UWC Մահինդրա քոլեջ՝ «Բուժզինվորներ » (MedRangers) նախագիծ
«Բուժզինվորներ» նախագիծը մեկնարկեց, երբ Սադհանա գյուղի կանայք թիմին պատմեցին գյուղական վայրերում բուժօգնություն ստանալու խնդիրների մասին: Հարցումների եւ տեղացի մենթորների օգնությամբ արված հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Մուլշի Տալուկայում բժշկական սխալները կրթության պակասից է, իսկ բուժօգնությունն անբավարար է սոցիալ-տնտեսական, մշակութային եւ ենթակառուցվածքային խնդիրների պատճառով։ Չնայած Հնդկաստանի բնակչության 68,4 տոկոսն ապրում է գյուղական վայրերում, դրանց բաժին է հասնում Հնդկաստանի առողջապահական ենթակառուցվածքների միայն 25 տոկոսը: «Բուժզինվորներ» նախագծի նպատակն է բարելավել առողջապահության վիճակը Մուլշի Տալուկայում՝ կանխարգելիչ եւ ախտորոշիչ գործընթացով: Առաջին հերթին, դրան հասնում են գիտության, ախտանշանների եւ տարածված հիվանդությունների բուժման վերաբերյալ դասընթացների, առաջին բուժօգնության հիմնական հմտությունների ուսուցման եւ դպրոցների անձնակազմի, գյուղի բնակիչների առողջապահական ապահովագրության սխեմաների եւ Սոցիալ-առողջապահության ոլորտի հավատարմագրված աշխատողների (ASHA) բժշկական հետագա վերապատրաստումների կազմակերպմամբ: Ախտորոշման նպատակով թիմն առողջապահական ճամբարներ կկազմակերպի Մուլշի Տալուկայում՝ բժշկական օգնությունն ավելի հասանելի դարձնելու համար: Նրանց նպատակը հստակ է. «Մենք ձգտում ենք խրախուսել տեղացիներին անկախ եւ տեղեկացված որոշումներ կայացնել իրենց առողջության վերաբերյալ»:
Խոսելով նախագծի վրա աշխատելու մասին՝ թիմի անդամ Պրյանկա Չահահրիան ասում է. «Ես հասկացա, որ համայնքին օգնելու իմ ցանկությունը բավարար չէ: Մենք պետք է աշխատենք այն ուղղությամբ, թե ինչի կարիք ունեն մեր շահառուները, եւ ոչ թե՝ ինչ է մեր կարծիքով անհրաժեշտ նրանց: Մենք պետք է ողջամտորեն ընդունենք, որ երբեմն լավագույն քայլը մտքերին ազատություն տալն է»:

UWC Հարավարեւելյան Ասիա՝ «ՆՐԱ ճամփորդությունը» (HER Journey) նախագիծ
«ՆՐԱ ճամփորդությունը» նախաձեռնության նպատակն է պաշտպանել Սինգապուրում օտարազգի տնային աշխատողների (FDWs) իրավունքները եւ աջակցել նրանց: Թիմը հույս ունի հասնել դրան եռակողմ մոտեցմամբ. (1) տեղի հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ նրանք սոցիալական հոլովակներ են պատրաստում՝ «Իմացի՛ր, քո իրավունքները» խորագրով, որոնք լուծումներ են առաջարկում աշխատանքային իրավունքների վեճերի վերաբերյալ: (2) Ջանքեր են գործադրում հանրությանը (հատկապես գործատուներին) կրթելու ուղղությամբ, ինչի համար մշակել են «Փոխըմբռնման մարտահրավեր» (Empathy Challenge) թղթախաղը, որտեղ խաղացողները հանդես են գալիս դերերով՝ որպես տնային աշխատող եւ գործատու, բանակցություններ վարում աշխատանքի ընթացքում ծագած խնդիրների լուծման ուղղությամբ: (3) Թիմն օտարազգի տնային աշխատողների հետ հարցազրույցների հիման վրա պատրաստել է փոդքասթեր, որտեղ նրանք ներկայացնում են իրենց միգրացիոն պատմությունը և խորհուրդներ տալիս գործընկերներին: Հետադարձ հայացք գցելով նախագծի անցած ճանապարհին՝ թիմի անդամ Սինչան Լյու (Քերըն) գրում է. «Մեր նախագիծը երկար ճանապարհ է անցել այն պահից, երբ 2019 թ. մայիսին կապ հաստատեցինք Միգրանտ աշխատողների եւ Տնային աշխատողների կենտրոնների հետ: Մենք մեզ համար նպատակներ սահմանեցինք եւ բաց ենք վերափոխումների համար՝ ելնելով մեր հնարավորություններից: Մենք ուսումնասիրում ենք արձագանքներն ու պարբերաբար շտկումներ անում: Չնայած կորոնավիրուսի համավարակի պատճառով ցրված ենք աշխարհով մեկ, մենք շարունակում ենք աշխատել հեռավար»: 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}