Կրթություն 11:00 16/09/2020 Հայաստան

ԿԳՄՍ նախարարը՝ Արսեն Ջուլֆալակյանի մանդատը վայր դնելու մասին

«Մանդատի վայր դրման հետ կապված գործընթացը չի ավարտվել, այս պահին զերծ կմնամ անդրադառնալու այդ հարցին»,- ասուլիսում ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Ջուլֆալակյանը հայտարարել է մանդատը վայր դնելու մասին, ասել է` հիմնական պատճառն այն է, որ ձեր որդեգրած ուղին անհեռանկարային է: 

Նա նշեց, որ մի փաստ կարձանագրի. «Անցած ամիսներին Արսեն Ջուլֆալակյանի հետ ունեցել ենք զրո քննարկում, նա կարող էր այդ հարցերը բարձրացնել, և մենք հնարավոր է կոնկրետ քննադատության մի մասն ընդունեինք,  շտկումներ անեինք, մի մասը բացատրեինք, որ իր ընկալումներում, դիրքորոշումներում  այն փաստերը, որոնք դրանց հիմքում են, չեն համապատասխանում իրականությանը: Նման քննարկում չենք ունեցել, այդ հարցերը չեն բարձրացվել: Երբ որ լիներ նման քննարկում, կոնկրետացում, անպայման այդ հարցադրումներին կլինեին պատասխաններ»:

Հարց- Ուսանողները խնդրանք-պահանջով դիմել են կառավարությանը՝ ուսման վարձի մասնակի փոխհատուցման համար:

Ա. Հարությունյան- Դիմումը հանձնվել է աշխատակազմին, խոսակցություն ունեցել եմ, որպեսզի այդ դիմումը փոխանցվի, տեսնենք, թե ինչ առաջարկներ են: Անպայման կքննարկենք, անհրաժեշտության դեպքում նաև քննարկում կլինի ուսանողների հետ:

Հարց- Այսօր ԱԺ-ում «Լուսավոր Հայաստանը» բարձրացնելու է ձեր հրաժարականի հարցը, քաղաքացիների են հրավիրել ԱԺ մուտքի մոտ, ովքեր դեմ են ձեր պաշտոնավարմանը: Արդյո՞ք հիմքեր կան, որ ձեր պաշտոնավարման հարցը դրվի վարչապետի քննարկմանը: 

Ա. Հարությունյան- Եթե նման հիմքեր լինեն, մեկ րոպե ավելի չեմ մնա այս պաշտոնին, ինքս դիմում կգրեմ:

Բողոքները կապված են այն մեծ ռեֆորմների փաթեթի հետ, որն իրականացվում է: Որոշ քաղաքական շրջանակների մտահոգությունը կապված է  այն հանգամանքի հետ, որ  այս բարեփոխումների ընթացքում և արդյունքում մենք ունենալու ենք մի սերունդ, որն այլևս իրենց հիմքը, հենքը չի հանդիսանալու, լինելու է  քննադատող, վերլուծող, իսկ քննադատող և վերլուծող սերունդը, եթե վերլուծի այդ շրջանակների  գործունեությունը,  ապա միանգամից որոշում կկայացանի, որ որևէ առիթով այդ շրջանակներին չի սատարելու: Տարբեր շղարշների, կեղծ  արժեքների անվան տակ պայքար իրականացնող խմբերն այլևս զրկvելու են մեր հասարակության մեջ որևէ աջակցությունից:

Կխնդրեմ մեր գործընկերներին ամպագոռգոռ հայտարարություններով, այսպես հրաժարականներով ինձ չվախեցնել, ես չեմ վախենում դրանից: Ես հեղափոխական թիմի առաջնորդներից մեկն եմ, ոլորտը բարեփոխելու առաքելություն եմ ստանձնել, ներկայում այդ առաքելությունն իրականացնում եմ, եթե ինքս կզգամ, որ գնում ենք սխալ ուղղությամբ, ես ինքս հրաժարական կտամ: Հիմա գնում ենք ճիշտ ուղղությամբ: Հիմա իմ օրակարգում հրաժարականի հարց չկա: 

Հարց- Ի՞նչ փոխհարաբերություններ ունեք ձեր թիմի հետ, ԱԺ կրթության, գիտության մշակույթի հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի, նրա հանձնաժողովի անդամների հետ, ինչպե՞ս եք աշխատում իրենց հետ: Մեր տեղեկություններով բավականին լարված են ձեր հարաբերությունները հանձնաժողովի նախագահի, թիմի ներկայացուցիչների հետ: Պահանջ կա՞ հենց թիմից ձեր հրաժարականի վերաբերյալ:

ԲՈՀ նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականի մասին երբևէ չեք խոսել, դիմում է գրել, վարչապետը չի ստորագրում, մի քանի անգամ նշվել է, որ Գոգյանը ձեր տեղակալ Գրիշա Թամրազյանի հետ է խնդիր ունեցել:

Ա.Հարությունյան- Հանձնաժողովի մեծ մասի հետ ունեմ լավ, շատ լավ հարաբերություններ: Հանձնաժողովի հետ քննարկումների, ոլորտի բարեփոխումներում տարաձայնությունների վերաբերյալ խոսել եմ թե ես, թե պարոն Հայրապետյանը: Հատկապես վերջին ամիսներին դրանց թիվը քիչ է, ունենք նորմալ աշխատանքային մթնոլորտ:

Թիմում չկա նման հարց, ես իմ հարաբերությունները քաղաքական թիմի հետ իրականացնում եմ տարբեր քննարկումների, ինստիտուցիոնալ գործիքների միջոցով, այդ ընթացքում նման հարց չի բարձրացվել:

Գոգյան- Թամրազյան հարաբերություններին չեմ ուզում անդրադառնալ, դրա համար պետք է հիմքեր լինեն:

Հարց- Թեստավորման ընթացքում պարզ դարձավ, որ ուսուցիչները պոլիկլինիկաներում չեն պահպանում հակահամաճարակային կանոնները, երեկ դպրոցներում ևս դա նկատվեց։ Նախարարությունն այս առումով ի՞նչ է անում, հատկապես, երբ ուսուցիչների մի մասն էլ չի թեստավորվել, արդյո՞ք նոր բռնկման վտանգ չկա։

Ա. Հարությունյան- Ցավոք, այդ մեկ-երկու դեպքերը, որոնք արձանագրվել են, այո, կան, և մենք պետք է միջոցներ ձեռք առնենք։ Ես դեռ նախորդ շաբաթ ասել եմ՝ չեմ ակնկալում, որ մենք 100%-անոց համապատասխանեցում ենք ունենալու սահմանված ուղեցույցին։ Բայց այն դպրոցները, որոնք մենք այցելել ենք թե՛ Երևանում, թե՛ մարզերում, ունեն ուղեցույցերին հիմնական համապատասխանում։ Հաճախումների թիվը ցույց է տալիս, որ իրականացվող միջոցառումներն ունեն աջակցություն, և աշակերտների հսկայական մեծ թիվն էլ է դա վկայում։

Առաջին օրվա ընթացքում մենք ունեցել ենք 97% հաճախելիություն։ Հասարակությունն ու ծնողներն ուզում են, որ դասապրոցեսն առկա լինի, և այն սահմանափակումները, որոնք կան, առաջին հերթին միտված են մեր ուսուցիչների և աշակերտների առողջությանն ու նոր բռնկումներ թույլ չտալուն։ Բացի այդ, մենք ամենևին չենք ցանկանում, որ ունենանք նոր լոքդաուններ և դպրոցները փակվեն։ Մենք հույս ունենք, որ դա տեղի չի ունենա։

Հնարավոր է, որ դպրոցների, բուհերի վերաբացումից հետո թվերը որոշակի տատանում կտան, բայց, կարծում ենք՝ այն կանոնները, որ ունենք հիմա, թույլ չեն տա, որ այդ տատանումները մեծ լինեն և նոր բռնկումներ առաջանան։

Հարց- Հեռավար ուսուցմամբ սովորող երեխաները չեն կարողացել համակարգին միանալ, քանի որ սերվերների հետ կապված խնդիր է եղել, խնդրում եմ այդ երեխաների ծնողներին ասեք՝ ինչպե՞ս են նրանք շարունակելու ուսուցումը։

Ա. Հարությունյան- Մենք օգոստոսին իրականացրել ենք բոլոր այն երեխաների հեռավար ուսուցումը, որոնք նախորդ կիսամյակ դուրս էին մնացել գործընթացից։ Հիմա համակարգը մեկնարկել է, և ամսի 15-ից այն լիարժեք աշխատում է, և երեխաները կարող են լիարժեք ներգրավվել գործընթացում։ Այս պահին 2500 հոգի մասնակցում է հեռավար դասերին, բայց յուրաքանչյուր աշակերտ մեզ համար կարևոր է, և նրա կրթության իրավունքն ապահովելը մեր առաջնահերթություններից է։ Համակարգը գործարկված է, գուցե 1-2 օր հապաղում լինի։ Վստահ եղեք, մենք ամբողջապես կապահովենք համակարգի հասանելիությունը։

Հարց- Արդյո՞ք պատրաստվում եք վերանայել 6-12 տարեկան երեխաների դիմակ կրելու վերաբերյալ որոշումը։ Ինչպե՞ս եք վերաբերում դիմավահանների կիրառմանը դպրոցներում։

Ա. Հարությունյան- Դիմակների առումով ես ասել եմ, որ մենք հետևում ենք ԱՆ կողմից սահմանված ցուցումներին, այս շաբաթվա ընթացքում իրավիճակին կհետևենք։ Ուղեցույցը հընթացս կարող է փոփոխությունների ենթարկվել, իսկ դիմակների կրման վերաբերյալ այս պահին լուրջ բողոքներ չենք ստացել։ Հիմնականում առկա բողոքներն են, որ երեխաների մոտ կարող են առողջական խնդիրներ առաջանալ, բայց մենք համագործակցում ենք նաև ԱՀԿ-ի հետ։

1-12 դասարաններում սովորողները մեր ընտանիքներում մեծացող երեխաներ են, և ես չգիտեմ՝ ինչ խելագարության կանխավարկածով մենք պետք է առաջնորդվենք՝ մտածելու, որ նախարարությունն ընդունել է մի այնպիսի կանոնակարգ, որն ազդելու է մեր սերունդների առողջության վրա։ Ես այս խելագարության կանխավարկածը չեմ կարող հասկանալ։

Հարց- Ուսուցիչների քանի՞ տոկոսն է թեստավորվել, և քանիսի՞ մոտ է հաստատվել հիվանդությունը։

Ա. Հարությունյան- Ամսի 10-ի դրությամբ մենք ունենք 6000 թեստի արդյունք, որը ցույց է տալիս, որ վարակվածների թիվը մոտավորապես 1% է, ինչը շատ լավ արդյունք է մեզ համար։ Դա փաստում է, որ մեր ուսուցիչները շատ գիտակից են այս առումով և ունեն սոցիալական շատ մեծ պատասխանատվություն։ Եվ շատ լավ է այն, որ մենք չենք ունենա իրավիճակ, երբ ստիպված կլինենք փոխարինել այդ ուսուցիչներին։ Այս փուլից հետո ևս մենք կնախաձեռնենք ստուգումներ դպրոցներում, որ այդ շղթան կտրենք։

Եթե մենք հիմա ուսուցիչներին ստուգում ենք, դա նշանակում է, որ դպրոցը բավականին երկար ժամանակ ապահովված է բռնկումներից, քանի որ մենք չենք թողնում, որ ուսուցիչների միջոցով վիրուսը մտնի դպրոց։ Իսկ երեխաների շրջանում տարածվածությունը փոքր է։ Ինչ վերաբերում է բուհերում թեստավորման հարցին, ապա չի քննարկվել։

Հարց- Սպորտսմենների 2021 թվականի թոշակները և պատվովճարները հիմնված են լինելու 2020 թվականի արդյունքների վրա, բայց այս տարի կարծես մրցումներ չեն լինում, ինչպե՞ս է լուծվելու այդ հարցը։

Ա. Հարությունյան- Հասկանում ենք, որ սպորտն ունի իր առանձնահատկությունները, և մեծ դադարները կարող են վատ ազդել։ Բայց կարծում եմ, մենք կկարողանանք առաջ շարժվել և լավ արդյունքներ գրանցել։ Եվ, հույս ունենք՝ այն հավաքները, որ պետք է լինեն հաջորդ տարի, դրանց մասնակիցները լուրջ արդյունքներ կունենան։ Նրանք իրենց մարզավիճակը բավականին երկար ժամանակ է՝ վերականգնում են։

Այո, մենք խնդիր ունենք ոչ միայն պատվովճարների հետ կապված, այլ, օրինակ, տարվա տասը լավագույն մարզիկներին որոշելու հարցում։ Հիմա տարբեր չափորոշիչներ ենք մշակում, որ ավելի օբյեկտիվ ներկայացնենք 2020-ի պատկերը։

Հարց- Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանը չմասնակցեց հավաքականի վերջին հավաքին, ի՞նչ տեղեկություն ունեք այս մասին։ Հատկապես այն դեպքում, երբ Ձեր հրաժարականը պահանջողները շեշտում են, թե դուք անտեղյակ եք սպորտի ոլորտից։

Ա. Հարությունյան- Ես ավելի հակված եմ ընդունելու այն դիրքորոշումները, որոնք ներկայացրել են ոլորտի պատասխանատուները, մասնավորապես՝ ֆեդերացիայի նախագահը, և գլխավոր մարզիչը։ Եվ եթե չեմ սխալվում, հաջորդ հավաքին Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի։

Հարց- Արդեն երկրորդ պաշտոնյան է, որ իր հրաժարականի մասին խոսելիս որպես պատճառ սլաքներն ուղղում է ԿԳՄՍ նախարարի կողմ։ Արդյո՞ք դա մտահոգիչ փաստ չէ։

Ա. Հարությունյան- Իհարկե մտահոգում է, քանի որ դա լրացուցիչ տարբեր ֆոներ է ստեղծում, ինչն էլ լրացուցիչ լարվածություն է առաջացնում։ Առաջին պաշտոնյայի հետ կապված ես իմ դիրքորոշումը հայտնել եմ, Արսեն Ջուլֆալակյանի գործընթացի հետ կապված էլ այսօր արդեն խոսեցի։

Հարց- Դուք ասացիք՝ պնդումները, թե կրթական չափորոշիչները ակադեմիականների հետ չեն քննարկվել, սուտ են, բայց, այնուամենայնիվ, Հայոց պատմության չափորոշիչների մասով ԵՊՀ-ի և ՀՊՄՀ-ի պատմության ֆակուլտետները հայտարարել են, որ իրենք այդ «ապազգային» չափորոշիչները հանրայնացնելուց հետո են տեղեկացել, այս դեպքում ո՞ւմ հետ են քննարկվել Հայոց պատմության նոր չափորոշիչները։

Ա. Հարությունյան- Երբ մենք առարկայական չափորոշիչները դրել ենք շրջանառության մեջ, ասել ենք, որ դա աշխատանքային տարբերակն է։ Խնդրում եմ եզրույթները հստակ ֆիքսել։ Եթե դա նույնիսկ նախագիծ չէ, նշանակում է, որ ցանկացած ոք կարող է պրոցեսի մեջ ներգրավվել։ Նա պետք է ուղղակի վերցնի թուղթ ու գրիչը և ասի՝ սա լավ է, սա վատ է։ Եթե ոմանք չափորոշիչների մշակումը, կամ չափորոշիչները որակել են ապազգային..., ապա եթե ազգային է դասագրքերում պատմության կեղծումը՝ անցած երեսուն տարիներին, ապա այո, թող մեզ անվանեն ապազգային, իրենց՝ պատմություն կեղծելը՝ ազգային։ Բայց, իմ կարծիքով, մենք հակառակ իրավիճակն ունենք։ Իսկ որոշ շրջանակների արձագանքի պատճառն այն է, որ նրանք զրկվել են կրթության բյուջեի կերակրատաշտից օգտվելուց, որին մոտ են եղել տասնամյակներ շարունակ, ստացել են հոնարարներ՝ այդ թվում նախկին ռեժիմի համար պատմության դասագրքեր կեղծելով։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:28
Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
12:12
Լավրով․ Զարիֆի հետ ընդգել ենք ԼՂ հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման կարևորությունը՝ արդար հիմքերով
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակը՝...
Աղբյուր` Panorama.am
12:07
«Իմ քայլը» խմբակցությունը ՀԾԿՀ անդամի պաշտոնում առաջադրել է Լևոն Բունիաթյանի թեկնածությունը
ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամի պաշտոնում առաջադրել է Լևոն...
Աղբյուր` Panorama.am
12:01
Օբաման իր գրքում խոստովանել է՝ ինչու չճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Միջազգայնագետ, հայ-ամերիկայն հարաբերություններին քաջատեղյակ Սուրեն Սարգսյանը գրում է. «Նախագահ Օբաման իր «A Promised Land»...
Աղբյուր` Panorama.am
11:57
Եթե Սերժ Սարգսյանը երբևէ որևէ բան խոստացել է Իլհամ Ալիևին, ապա դա սեփական ծոծրակը տեսնելն է. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկ հնչեցրած հայտարարություններին, տարածել է հաղորդագրություն, որտեղ...
Աղբյուր` Panorama.am
11:52
Գեղամ Նազարյանը՝ Փաշինյանին. Ժամկետը սպառվեց, մոռացիր այդ մասին
Ճշմարտություն սերունդների համար նախաձեռնության հիմնադիր, քաղաքագետ Գեղամ Նազարյանը, ում որդին զոհվեց Արցախի վերջին պատերազմում, իր հոդվածում...
Աղբյուր` Panorama.am
11:44
Արցախի ՄԻՊ. Ադրբեջանական իշխանությունների կողմից հիվանդագին հայատյացության հերթական դրսևորումն է
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, արձագանքելով Բաքվում Արցախի պատերազմոըմ ռազմավարի ցուցադրությանը, գրել է....
Աղբյուր` Panorama.am
11:35
G7-ի արտգործնախարարները՝ Ուկրաինայի սահմանների երկայնքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ
Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության և Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարները (G7) և...
Աղբյուր` Panorama.am
11:33
Հայերեն լեզվով Ալիևին շան տուր եք տալիս, ձեզ թվում է, որ դա ինչ-որ ազդեցությո՞ւն ունի աշխարհի վրա. Էդմոն Մարուքյան
«Մեզ ի՞նչ է թվում, մեզ թվո՞ւմ է, որ մեր խորհրդարանում դատափետող ելույթներ ենք ունենում, դա մեծ ազդեցությո՞ւն է ունենում Ադրբեջանի վրա,...
Աղբյուր` Panorama.am
11:28
Ալիևն անձամբ իր մաշկի վրա զգալու է ամբողջ հանցագործությունների հետևանքները. Սիմոնյան
«Եթե հակառակորդը սխալներ է գործում, պետք է թույլ տաք, որ շարունակի, և դրանից ժամանակին օգուտ քաղեք»,- այսօր խորհրդարանում ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
11:28
«Հայ կինոյի օրը»՝ ուղղված անցյալի կինոժառանգությունը, ժամանակակից կինոն հանրայնացնելուն
Ապրիլի 16-ը պաշտոնապես Հայ կինոյի օր է հաայտարարված․ 2019 թ․ ՀՀ ազգային ժողովը  հունիսի 19-ի հերթական նիստում ընդունեց ապրիլի 16-ը՝ ...
Աղբյուր` Panorama.am
11:21
Էդգար Ղազարյան. Արմեն Սարգսյանի անգործության ամեն մի նոր դրվագ ավելորդ ծանրաբեռնվածության պատճառ է լինելու դատախազների համար
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում նախկին դեսպան Էդգար Ղազարյանը գրում է. ««Իրավունքի ուժով» ՀՀ Զինված ուժերի...
Աղբյուր` Panorama.am
11:18
Զելենսկին Բայդենի օգնությունն է խնդրել ՆԱՏՕ-ն անդամակցելու հարցում
Ապրիլի 12-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենին` խնդրելով օգնել իրենց Հյուսիսատլանտյան դաշինքին...
Աղբյուր` Panorama.am
11:15
13.04.2021. Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1539 աճյուն
Որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:
Աղբյուր` Panorama.am
11:13
Կարեն Հովհաննիսյան. Բաքվի բռնապետը չի ուզում, որ հաղթանակի էյֆորան մարի,դա կործանարար կլինի
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը, անդրադառնալով Բաքվում պատերազմի ժամանակ ռազմավարի ցուցադրությանը, գրում է. «Բացահայտ...
Աղբյուր` Panorama.am
11:11
Մենք լավ առումով դատապարտված ենք խորացնել ու ընդլայնել հարաբերությունները ՌԴ-ի հետ. Աբովյան
«Կարծում եմ՝ կարող ենք ավարտված համարել դիսկուրսը, թե արդյոք Թուրքիան և Ադրբեջանը թշնամի են, թե ոչ»,- այսօր խորհրդարանում ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
11:09
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
11:06
13.04.2021. Կորոնավիրուսի 726 նոր դեպք է գրանցվել, 24 մարդ մահացել է
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 4730 կորոնավիրուսով հիվանդ։
Աղբյուր` Panorama.am
11:00
Պալմիրայում սկսվում են Հաղթական կամարը վերականգնելու նախապատրաստական ​​աշխատանքները
Սիրիական Պալմիրայում կվերականգնվի զինյալների կողմից ոչնչացված Հաղթական կամարը: Հաղթական կամարի վերականգնման աշխատանքները կսկսվեն 2022 թվականին:...
Աղբյուր` Panorama.am
10:51
Արտաշատի կամրջի մոտ տեղի է ունեցել վթար
Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ապրիլի 13-ին, ժամը 06:47-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արտաշատի...
Աղբյուր` Panorama.am
10:49
Օրինագիծը ճիշտ քաղաքական որոշում է, բայց այնտեղ խնդիր կա. Նաիրա Զոհրաբյան
«Ես հասկանում եմ բարոյական այն նշագիծը, թե ինչու է վերցված մինչև սեպտեմբերի 26-ը՝ պատերազմի մեկնարկը, բայց ես ստանում եմ հարյուրավոր...
Աղբյուր` Panorama.am
10:47
Մարինա Կալյուրանդ․ Այժմ հիմնական հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցություններին վերադառնալն է
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդարանում ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասի նախաձեռնությամբ նախօրեի երեկոյան տեղի...
Աղբյուր` Panorama.am
10:44
«Գայլերն այծերին հոշոտում էին, իսկ գելխեղդները չկային». Գոռ Գևորգյանը հիշեց Այգեկցու առակը
«Անցած օրը Բաքվում բացվեց Արցախյան պատերազմին նվիրված այսպես կոչված պուրակը, որը ոչ այլ ինչ է, քան համակարգված ծայրաստիճան հայատյացության...
Աղբյուր` Panorama.am
10:42
Անգելա Մերկելը ելույթ կունենա ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում նախագահության շրջանակներում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Եվրոպայի պետնախարար Մայքլ Ռոթը կմասնակցեն...
Աղբյուր` Panorama.am
10:36
Ռուս սակրավորներն ականազերծում են Մարտակերտի շրջակայքի գյուղատնտեսական նշանակության հողերը
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման վաշտի ինժեներա-սակրավորական խմբերը շարունակում են Արցախի տարածքը մաքրել ականներից և...
Աղբյուր` Panorama.am
10:25
Ապրիլի 14-ին և 15-ին Երևանի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 14-ին...
Աղբյուր` Panorama.am
10:23
«Իմ քայլը» նոր պատգամավոր ունի
Մեկնարկել է ԱԺ հերթական նիստը։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները...
Աղբյուր` Panorama.am
10:20
Կայացել է Էրիկ Գևորգյանի անվան կրթամրցանակի հավակնորդների ներկայացման առաջին փուլը
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկանատում երեկ տեղի է ունեցել Էրիկ Գևորգյանի անվան կրթամրցանակի հավակնորդների ներկայացման առաջին փուլը։ Մրցանակի արժանի...
Աղբյուր` Panorama.am
10:11
Բաքվում արցախյան պատերազմին նվիրված «պուրակը» պետական աջակցությամբ հայատյացության ու ցեղասպան քաղաքականության ապացույց է. ՄԻՊ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան ​Արման Թաթոյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ Ադրբեջանում բացված այսպես կոչված «պուրակում»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան
13:36 17/03/2021

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}