Հասարակություն 12:18 16/09/2020 Հայաստան

Ինչպե՞ս օգնել Բեյրութի երեխաներին դպրոց վերադառնալ

Բեյրութի պայթյունից մեկ ամիս անց ՅՈՒՆԻՍԵՖ-ն ահազանգել է՝ ուսումնական տարվան ընդառաջ անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել տուժած երեխաների կրթության հասանելիության խնդիրը՝ ընդգծելով, հրատապ քայլերի և ավելի շատ ներդրումների կարևորությունը: «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի հայաստանյան գրասենյակից հայտնում են, որ պայթյունից տուժել է ավելի քան 163 պետական և մասնավոր դպրոց, ինչի հետևանքով 70,000 աշակերտ զրկվել է կրթություն ստանալու, 7600 ուսուցիչ՝ աշխատելու և կրթելու հնարավորությունից։ Նույն խնդրի առաջ են նաև տեխնիկական և մասնագիտական ուսուցում տրամադրող 20 կրթօջախների՝ 7300 ուսանողները։

Երեխաների կրթության ապահովումը ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաջնահերթություններից է: Կրթությունը, գիտելիքը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը համարում է ոչ միայն երեխայի լավ ապագայի երաշխիք, այլև՝ հնարավորություն խթանելու տրավմայի ենթարկված երեխաներին՝ վստահել սեփական կարողություններին, վերականգնել հավատը վաղվա օրվա նկատմամբ: Պայթյունից 20 կմ շառավղով սահմանազատված տարածքում մոտ 600 000 երեխա է ապրում, որոնք կարող են կարճաժամկետ և երկարաժամկետ հոգեբանական խնդիրներ ունենալ։

Կրթության և բարձրագույն կրթության նախարարության նախնական տվյալով, այս տարածքի դպրոցների 80%-ը տարբեր աստիճանի վնասներ են կրել։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և մյուս գործընկերների հետ, հրատապ կարգով, ռեսուրսներ են հավաքագրվել՝ գոնե հոկտեմբերին դպրոցները վերանորոգելու և վերաբացելու համար:

«Աղետների ժամանակ կրթությունը կարող է կենսական ուժ ունենալ այն երեխաների համար, որոնց կյանքը տակնուվրա է եղել՝ նրանց համար անվտանգ միջավայր ապահովելով և քաոսի մեջ «սովորականի» զգացում արթնացնելով: Ուստի, մենք շատ անհանգստացած ենք փլուզված դպրոցների պատճառով և այն հետևանքների, որ կարող են կրել երեխաները դրա արդյունքում»,- նշել է Լիբանանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Յոկո Մոկուոն։

Պայթյունն էլ ավելի է դժվարացրել կորոնավիրուսի հետևանքով արդեն իսկ բարդացած դասապրոցեսի կազմակերպումը: Փլուզված տներից տեղափոխված ընտանիքների համար կրթական պարագաների և համացանցի հասանելիության խնդիրներ են ծագել, որոնք 2020/2021 ուս․ տարվա համար հրատապ լուծման կարիք ունեն: Սա ավելի է երկարացնում երեխաների՝ կրթությունից դուրս մնալու ժամանակահատվածը և, նույնիսկ, կրթությունը չշարունակելու վտանգ առաջացնում։ Պայթյունից տուժած և սոցիալական բարդ վիճակում գտնվող ընտանիքները, հիմնականում, բավարար միջոց չունեն երեխաներին դպրոց ուղարկելու համար։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործընկերների հետ համատեղ աշխատում է տուժած տարածքներում. դպրոցները վերանորոգվում և վերակահավորվում են, տրամադրվում են անվտանգության ուղեցույցներ, ուսուցիչները վերապատրաստվում են, որպեսզի կարողանան նաև հոգեբանական աջակցություն տրամադրել։ Համակարգվում է ուսուցիչների և երեխաների համար կրթական պարագաների և վաղ մանկական ուսումնառության փաթեթների մատակարարումը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է նաև հեռավար կրթությունը նորարար լուծումներով կազմակերպելու ուղղությամբ, ինչպես նաև համացանցը և անհրաժեշտ սարքավորումները երեխաներին հասցնելու ուղղությամբ։

Երեխաներին ուղղված ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությունը նաև ներառում է.

18 խմբաքանակ (ընդհանուր առմամբ 67 տոննա ծավալով) կենսական նշանակության հումանիտար աջակցության պարագաների մատակարարում (տեղում գնվող պարագաները ներառված չեն),

գործընկերների հետ համատեղ ավելի քան 155 շինության ջրամատակարարման վերականգնում, փլուզված համայնքներում 870 ջրի բաքերի տեղադրում,

2400 մարդու խմելու և կենցաղային օգտագործման ջրի տրամադրում, ընտանիքներին 4485 հիգիենայի փաթեթի և 462 մանկական հավաքածուի տրամադրում,

1406 երեխաների, ծնողների և խնամակալների հոգեբանական աջակցության տրամադրում,
առանց ծնողական խնամքի մնացած երեք երեխայի համար այլընտրանքային խնամքի կազմակերպում,

մինչև հինգ տարեկան 308 երեխայի համար անհրաժեշտ սննդային հավելումների մատակարարում,

նոր արևային սառնարաններ պետք է տեղադրվեն Ռաֆիկ Հարիրի հիվանդանոցում՝ վերականգնելու պատվաստանյութերի պահեստավորման համար օգտագործվող երկու սառը սենյակները,

23 վնասված բուժհաստատությունների վերանորոգման կարիքների գնահատում։
բնակիչներին բաժանված ավելի քան 430 000 կտորե դիմակ,

առաջնային բուժհաստատություններին անհրաժեշտ պաշտպանիչ միջոցների խմբաքանակի տրամադրում, պատվաստման ծառայությունների իրականացում,

ի թիվս այլ անհրաժեշտ ապրանքների մատակարարվել է 3,5 միլիոն բժշկական դիմակ, 8070 դեմքի վահանակ, 124821 բժշկական համազգեստ, 11145 ակնոց, 7646 ջերմաչափ և 2,6 միլիոն զույգ ձեռնոց,

զբաղվածություն է ապահովվել ավելի քան 1900 երիտասարդի համար, այդ թվում՝ մաքրման, թեթև վերանորոգման, խոցելի ընտանիքների համար սննդի պատրաստման և մատակարարման գործում։

Կորոնավիրուսի վարակի տարածումը կանխարգելելուն զուգահեռ, առաջիկա երեք ամիսների ընթացքում երեխաների և ընտանիքների առաջնային կարիքներին արձագանքելու, երեխաներին և խնամակալներին տրամադրվող սոցիալ-հոգեբանական աջակցություն իրականացնելու, անվտանգությունն ապահովելու, առաջնային ծառայությունները վերականգնելու և դեռահասների ու երիտասարդների համար կարևոր հմտությունների զարգացումն ապահովվեու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ին անհրաժեշտ է 50 միլիոն ԱՄՆ դոլար:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:23
Ադրբեջանական զինուժի առաջխաղացումը կասեցնելու համար իրականացվում են պատժիչ գործողություններ. ՊԲ
ՊԲ պաշտոնական կայքէջը տեղեկացնում է. «Առաջնագծի ողջ երկայնքով մարտերը շարունակվում են: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
13:13
Ադրբեջանը հարվածներ է հասցրել ՊԲ զորամասերի տարբեր տեղակայման նշանակության օբյեկտներին. ՊՆ ներկայացուցիչ
Ադրբեջանական զինված ուժերը լայնամասշտաբ հրետակոծությամբ, օդային միջոցների կիրառմամբ և ցամաքային զորքերով անցել են լայնամասշտաբ հարձակման՝ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
13:04
ԱԱԾ. Հնարավոր է Ադրբեջանի ապատեղեկատվություն տարածելու և խուճապ առաջացնելու նպատակով ստանաք SMS-հաղորդագրություններ
ՀՀ Ազգային ազնվտանգության ծառայությունը հայտնում է. «Ադրբեջանցիների կողմից ապատեղեկատվություն տարածելու և բնակչության շրջանում խուճապ...
Աղբյուր` Panorama.am
13:00
Ադրբեջանի ձեռնարկած գրոհները ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ հետ են մղվում. ՊՆ
«Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի զինուժի ձեռնարկած գրոհները ՊԲ ստորաբաժանումների կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:55
Հայկական ԶՈւ-ն լավագույնս կատարում են իրենց առաջ դրված մարտական խնդիրները. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությամբ.  «Սիրելի հայրենակիցներ, վաղ առավոտյան մեր հայրենիքի Արցախյան...
Աղբյուր` Panorama.am
12:52
Դավիթ Տոնոյան. Մեր պատասխանը լինելու է կոշտ ինչպես երբեք
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանիը հանդես է եկել ուղերձով. «Սիրելի հայրենակիցներ, Այսօր վաղ առավոտյան, կոպտագույնս խախտելով...
Աղբյուր` Panorama.am
12:49
Հայաստանը Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման հետ կապված չի դիմել ՀԱՊԿ քարտուղարությանը
Հայաստանը Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման հետ կապված չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ)...
Աղբյուր` Panorama.am
12:44
Փաշինյան. Հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է. «Հիմա կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ռազմական դրություն և...
Աղբյուր` Panorama.am
12:26
Գարեգին Երկրորդն ընդհատում է Հռոմի Պապի հետ հանդիպումը և անհապաղ վերադառնում է հայրենիք
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հանդես է եկել հայտարարությամբ.  «Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը` վերստին...
Աղբյուր` Panorama.am
12:19
Նիդերլանդների պատգամավոր․ Ադրբեջանը հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա
Ադրբեջանի սանձազերծած պատերազմին են անդրադառնում քաղաքական գործիչներն ու միջազգային ԶԼՄ-ները
Աղբյուր` Panorama.am
12:14
Ադրբեջանական մարտական տեխնիկայի հերթական խոցումները
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ադրբեջանական մարտական տեխնիկայի հերթական խոցումների հերթական տեսանյութուն է...
Աղբյուր` Panorama.am
12:10
ՌԴ արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում դադարեցնել կրակը ԼՂՀ շփման գծում
Ռուսաստանը մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ, հակամարտության կողմերին կոչ է անում շտապ...
Աղբյուր` Panorama.am
12:07
Փաշինյան. Կքննարկվի ռազմական դրություն և մասնակի զորահավաք հայտարարելու հարց
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացնում է. «Քիչ անց տեղի կունենա Անվտանգության խորհրդի նիստ, ապա կառավարությունը կքննարկի ռազմական...
Աղբյուր` Panorama.am
12:04
Ստեփանակերտում վնասված բազմաբնակարան շենքից կադրեր են հրապարակվել
Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են քաղաքացիական բնակչությանը և կրակել են մեծ տրամաչափի զենքերով։ Հայկական Միասնական տեղեկատվական կենտրոնը...
Աղբյուր` Panorama.am
12:01
27.09.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 328 նոր դեպք, գրանցվել է երեք մահ
Երեկ Հայաստանում կատարվել է 3860 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 328 նոր դեպք: Առողջացել է 37 մարդ։ Մեկ օրում...
Աղբյուր` Panorama.am
11:55
Արցախցի պատգամավոր. Ստեփանակերտում խուճապ չկա
Արցախի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
11:50
Անընդունելի է հայկական կողմի մարտական տեխնիկայի շարժի վերաբերյալ տեսանյութերի տարածումը. ՀՀ ՊՆ
«ՀՀ պաշտպանության նախարարությունը, բացարձակ անընդունելի համարելով հայկական կողմի մարտական տեխնիկայի շարժի վերաբերյալ տեսանյութերի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Թշնամու հարձակումից րոպեներ անց թուրքական ԶԼՄ-ներն ուղիղ եթերներ են տալիս առաջնագծից
Այսօր առավոտյան ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել...
Աղբյուր` Panorama.am
11:26
Հայտարարել եմ ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար. Արցախի նախագահ
«Սիրելի՛ հայրենակիցներ, Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրվել: Հանդես գալով պատգամավորների առջև՝...
Աղբյուր` Panorama.am
11:24
Ադրբեջանական տանկերի և կենդանի ուժի ոչնչացումը. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն ադրբեջանական տանկերի և կենդանի ուժի ոչնչացման  տեսանյութ է...
Աղբյուր` Panorama.am
11:19
Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք. ՊԲ
Հակառակորդը, ռազմական ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, զրահատեխնիկայի ու հրետանու կիրառմամբ, գրոհներ  է ձեռնարկում առաջնագծի տարբեր...
Աղբյուր` Panorama.am
11:15
ՀՀ ՊՆ. Այս պահին կամավորագրման անհրաժեշտություն չկա
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է. «Վերջին ժամերին գրանցվում են բազմաթիվ դեպքեր, երբ հանրապետության ողջ տարածքում զինվորական...
Աղբյուր` Panorama.am
11:13
Հայ երեխաների, կանանց և ԼՂ ողջ բնակչության կյանքն ու առողջությունը իրական վտանգի տակ են. ՀՀ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տարածել է հայտարարություն. «Վաղ առավոտից սահմանագծի ողջ երկայնքով Ադրբեջանը նախաձեռնել է...
Աղբյուր` Panorama.am
11:12
Ադրբեջանը պատերազմ է հայտարարում, պատերազմ էլ կստանա. Արցախի նախագահ
Որևէ մեկը ո՛չ զոհից, ո՛չ վիրավորից, ո՛չ մի կորուստից թող չհուսահատվի, ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսաուղերձում ասում է Արցախի...
Աղբյուր` Panorama.am
11:04
ՀՅԴ. Այս պահից մենք բոլորս հայոց բանակի զինվորն ենք և պատրաստ ցանկացած մարտական առաջադրանքի
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը տարածել է հայտարարություն, որում ասված է. «Սիրելի հայրենակիցներ, Այսօր առավոտյան ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
11:00
Արցախի Մարտունու շրջանում քաղաքացիական երկու անձ է զոհվել՝ կին ու երեխա
Արցախում Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը  տեղեկացնում է. «Ադրբեջանական հրետակոծությունների հետևանքով քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
10:58
«Հայրենիք». Մի կողմ դնելով իշխանություննեերի հետ տարաձայնությունները՝ նպաստելու ենք հաղթանակին
Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Վաղ առավոտից ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
10:54
ԱԱԾ. ԱՆհրաժեշտ է լինել զգոն Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունների նկատմամբ
Ազգային անվտանգության ծառայությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ ազգային անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
10:49
Բացի բուն մարտական գործողություններից, Ադրբեջանն իրականացնում է նաև տեղեկատվական լայնամասշտաբ հարձակում. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը ԶԼՄ-ներին և սոցցանցերի օգտատերերին համոզիչ կերպով կոչ է անում զերծ մնալ չստուգված, ոչ պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան
11:07 24/09/2020

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}