Քաղաքական 12:13 17/09/2020 Հայաստան

Համազգային գործողություններ պետք է լինեն մեր ինքնությունը պաշտպանելու համար. Արա Հակոբյան

«Ազգային օրակարգ» կուսակցությունը  բողոքի ակցիա է անցկացնում կառավարության շենքի առջև: Պահանջը՝  կառավարության հրաժարական ողջ կազմով:

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը լրագրողներին ասաց, որ դուրս են եկել պաշտպանելու այն բոլոր գործոնները, տարրերը, որոնք հատկորոշում են հայի ինքնությունը:

«Կրթության բնագավառում այսօր թիրախավորված են այդ ինքնության հատկանիշները, դա վերաբերում է հայոց լեզվին, հայոց պատմությանը, ազգային  դավանանքին, ռազմահայրենասիրությանը, հայ ընտանիքն: Մենք կարծում ենք, որ համազգային գործողություններ պետք է լինեն  մեր ինքնությունը պաշտպանելու համար:

Տվյալ դեպքում անդրադարձ ենք կատարում իշխանության կողմից կրթության ոլորտում իրականացվող գործողություններին: Հենց այսօր ԱԺ-ում տեղի ունեցավ քվեարկություն և մեծամասնությունը, իշխանության ներկայացուցիչները պաշտպանեցին ոչ այնքան ԿԳՄՍ նախարար Արայիկ  Հարությունյանին, որքան այն ռազմավարությունը, քաղաքականությունը, որն իրականացվում է  կրթության ոլորոտում: Դա նշանակում է, որ  տվյալ իշխանությունը պատասխանատու է և ընդհանրական, և անհատական: Սա նշանակում է, որ առանձին անհատի փոփոխությամբ, եթե  մոտեցումը ծրագրային է, դժվար է ընդհանրական փոփոխություն անել: Այդ պատճառով «Ազգային օրակարգ» կուսակցությունը հանրային  մի շարք անգամ իր մոտեցումներն արտահատել է, հիմա եկել ենք այստեղ ասելով՝  առանձին անհատները կարող են գնալ, բայց  խնդրի արմատական լուծումը նշանակում է ամբողջ իշխանության, բոլոր  պատասխանատուների  հեռացումը: Դա վերաբերում է  ինչպես կառավարությանը, այնպես էլ  Ազգային ժողովին»,- ասաց Ա.Հակոբյանը:

Նա նշեց, որ հանդես են եկել հայտարարությամբ, որ ազգային ծրագրերի ու նպատակների շուրջ համախմբում լինի բոլոր այն ուժերի, որոնք այդպես են կարծում. «Մենք կարծում ենք, որ համախմբումն այս փուլում չպետք է լինի որևէ  անհատի կամ  որևէ քաղաքական ուժի շուրջ, այլ լինի ծրագրային: Կարծում ենք՝ դա հնարավոր է, արդեն այդ ուղղությամբ կան քայլեր»:

Ա. Հակոբյանի կարծիքով, հնարավոր է փոփոխություն միայն քաղաքական հանրային ճնշման միջոցով:

«Բոլոր գործողությունները պետք է միտված լինեն դրան, որպեսզի Հայաստանում փոխվի իրավիճակը, իրադարաձություններն այլ ընթացք ունենան, դադարի Հայաստանում բոլոր ոլորտներում իրականացվի ապազգային քաղաքականություն, ռազմավարություն:
Հիմա խոսում ենք կրթությունից, բայց այնպես չէ, որ չունենք ճգնաժամային իրավիճակ առողջապահության, տնտեսության մեջ, սոցիալական ոլորտում: Բոլոր ոլորտներում ունենք ճգնաժամ,  որը ուզում է  լուծում, որը պետք է լինի արմատական: Եղած իշխանությունն ամբողջովին պետք է հեռանա»,- ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահը:

Նրա խոսքով, այս իշխանությունն ունի ժողովրդի որոշ մասի վստահությունը, բայց տեսանելի է արդեն, որ տարբեր շերտեր դժգոհություն են արտահայտում, այն վստահությունը որ վայելում էր, էական անկում է  ապրում:

Ա. Հակոբյանը նշեց, որ իրենք իշխանափոխության համար առաջարկում են որոշակի ճանապարհային քարտեզ: 

«Հայաստանում ունենք ճգնաժամ, բարձր լարումներ բոլոր ոլորտներում, հանրության մեջ ունենք լարում: Այս իրավիճակում անել արտահերթ ընտրություններ, այդ լարվածությունը կավելանա: Մենք առաջարկում ենք հետևյալ ճանապարահային քարտեզը՝ լինի միջանկյալ փուլ, որն իր մեջ ներառի ազգային համաձայնության  իշխանություն,  որի նատակը պետք է լինի մեղմել ճնշումները, ճգնաժամի  դրսևորումները,  և նախապատրաստել արտահերթ ընտրությունների»,- ասաց Ա.Հակոբյանը: 
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:57
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Ռազմական դրության իրավական ռեժիմի» մասին օրենքի նախագիծը
Կառավարության նախաձեռնությամբ մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը, որում քննարկվում է   «Ռազմական դրության իրավական ռեժիմի»...
Աղբյուր` Panorama.am
18:41
Ոչ ՀՀ ԶՈւ-ն ոչ Արցախի ՊԲ-ն որևէ հրթիռ չեն արձակել Բարդա շրջանի ուղղությամբ․ ՊՆ խոսնակ
«Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, Հայաստանի տարածքից Բարդա շրջանի ուղղությամբ  հրթիռային հարձակում է իրականացվել,...
Աղբյուր` Panorama.am
18:36
Տոկիոյում ցուցադրվում է 32-րդ օլիմպիական խաղերի կրակը
Տոկիոյում  ցուցադրվում է 32-րդ օլիմպիական խաղերի կրակը։ ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝  Kyodo գործակալությունը հայտնում է, որ այն  նոյեմբերից...
Աղբյուր` Panorama.am
18:28
«Լեոն» կմրցի Դանիայի չեմպիոնի հետ
Հոկտեմբերի 27-ին՝ ՈւԵՖԱ գրասենյակում, կայացել է  ՈւԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:18
COVID-19-ով հիվանդների 80 տոկոսն ունեն D վիտամինի պակաս
Իսպանացի գիտնականները պարզել են, որ COVID-19 հիվանդների ավելի քան 80 տոկոսն ունեն D վիտամինի պակաս։ Ավելին, տղամարդկանց շրջանում այն ավելի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Արցախի ՊԲ ստորաբաժանումները շարունակում են ոչնչացնել վարձկան-ահաբեկիչներին
Արցախի ՊԲ ստորաբաժանումները շարունակում են ոչնչացնել վարձկան-ահաբեկիչներին: ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել, որում վարձկան ահաբեկիչների ոչնչացման...
Աղբյուր` Panorama.am
18:04
Տիգրան Աբրահամյան. Զորքերի տեղաշարժերը ավտոբուսներով պետք է արգելել
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը մի տեխնիկական առաջարկ է հրապարակել։ «Ռազմաճակատը մեքենաներով...
Աղբյուր` Panorama.am
17:57
Քաղաքացիների շրջանում առվել մեծ թվով զոհեր ու վիրավորներ գրանցվել են Ստեփանակերտում, Հադրութում
Հոկտեմբերի 26-ի դրությամբ Արցախի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ընթացքում խաղաղ բնակավայրերի ուղղությամբ բացած կրակի հետևանքով զոհվել է...
Աղբյուր` Panorama.am
17:39
Ուղերձը հանուն հայրենիքի հաղթելը պետք է լինի, ոչ թե՝ զոհվելը. Աննա Կոստանյան
«Թշնամին ինչպես  երեկ, այսօր և միշտ, և երբեք  չի փոխվում, միշտ նույնն է ու չի էլ փոխվելու: Բոլոր նրանց համար, ովքեր դեռ կարծում...
Աղբյուր` Panorama.am
17:33
18։30-ին Կառավարության առաջարկով ԱԺ արտահերթ նիստ կգումարվի
Այսօր 18.30-ին Կառավարության առաջարկով ԱԺ արտահերթ նիստ կգումարվի։ Այս մասին խորհրդարանական հայտարարությունների ժամի ավարտից հետո ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
17:28
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում հոկտեմբերի 28-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Արման Թաթոյանը Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը հորդորել է անձամբ այցելել Արցախ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության հետ, որի կազմում են եղել գործող և...
Աղբյուր` Panorama.am
17:16
Հայոց բանակն իր զինանոցում ունի հզորագույն միջոցներ, որոնք կիրառելու ժամանակ դեռ կունենա. Բագրատյան
«Արդեն մեկ ամիս է, ինչ Հայաստանում պատերազմ է։ Հայ ազգը մշտապես մարտնչել ու մարտնչում է դարավոր թշնամու ոճրագործությունների դեմ»,-...
Աղբյուր` Panorama.am
17:10
Էդուարդո Էռնեկյանը 250 հազար ԱՄՆ դոլար է նվիրաբերել հիմնադրամին
Պատրաստ է ներդնել ևս 3.25 մլն դոլար
Աղբյուր` Panorama.am
17:04
Այն, ինչ տեղի է ունենում Արցախում, հայերի դեմ իրականացվող ցեղասպանության վերջնական փուլն է. Ենգիբարյան
«Վերջին տասնամյակներին մենք խոսում ենք Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, և դա հիմնավորում ենք այն կոնտեքստում, որ այն պետք է հետագա...
Աղբյուր` Panorama.am
16:58
Եթե հարձակում է եղել արդեն հարավային սահմանապահ ուղեկալի վրա, ապա սա արդեն նոր որակ է. Կարեն Հովհաննիսյան
«Սպասելի էր, որ հրադադարի ռեժիմը չի հաստատվի, քանի որ երկու համանախագահ երկրների միջնորդությունը չընդունվեց ու չընկալվեց, հետևաբար երրորդը...
Աղբյուր` Panorama.am
16:54
Թուրքիայի համար նախատեսված ամերիկյան F-35-երը կտրվեն Հունաստանին
Հունաստանի ռազմաօդային ուժերի զինանոցում կհայտնվի ամերիկյան F-35 կործանիչներ։ Ամենակարևորը, սակայն, այն է, որ F-35 ինքնաթիռներից վեցը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
16:45
Արցախի ՄԻՊ-ը պատրաստել է հայ ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերը ներկայացնող երկրորդ զեկույցը
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պատրաստել է երկրորդ փակ զեկույցը ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ...
Աղբյուր` Panorama.am
16:40
Բաքվի կինոկենտրոնը հրաժարվել է Մել Գիբսոնի մասնակցությամբ ֆիլմեր ցուցադրելուց
Բաքվի «Նիզամի» կինոկենտրոնը հրաժարվել է հոլիվուդյան հայտնի դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնի մասնակցությամբ ֆիլմեր ցուցադրելուց՝...
Աղբյուր` Panorama.am
16:34
Իրանի փոխարտգործնախարարը ղարաբաղյան հարցով կմեկնի Բաքու, Մոսկվա, Երևան և Անկարա․ Իրանի ԱԳՆ
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ փոխարտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, որպես Իրանի հատուկ բանագնաց, կմեկնի  Բաքու,...
Աղբյուր` Panorama.am
16:29
ՊՆ. Զերծ մնալ պառակտիչ հայտարարություններից և գործողություններից
ՀՀ Պաշտպանության նախարարությունն ու  ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբը տարածել են համատեղ հայտարարություն, որտեղ ասված է. «ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
16:25
Սիմֆոնիկ նվագախումբը կկազմակերպի բարեգործական համերգներ
Հասույթը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին
Աղբյուր` Panorama.am
16:19
Հայաստանը կդիմի ՀԱՊԿ-ին, եթե վստահ լինի, որ միանշանակ դրական պատասխան կստանա. Ալեն Սիմոնյան
«Հայաստանի Հանրապետությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) կդիմի այն ժամանակ, երբ վստահ լինի, որ կստանա...
Աղբյուր` Panorama.am
16:10
ԿԲ նախագահը գնահատել է պատերազմի ու կորոնավիրուսի տարածման տնտեսական ազդեցությունը
Այս տարվա սեպտեմբերին Հայաստանի Կենտրոնական բանկն արձանագրել է 0.2 տոկոս գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.2 տոկոս գնաճի դիմաց, որի...
Աղբյուր` Panorama.am
15:59
Հոկտեմբերի 27-ի մեր նահատակների ու հերոսների հոգիները, ոգին և ուժն այսօր մեզ հետ են. Փաշինյան
«Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի և Հոկտեմբերի 27-ի մեր մյուս նահատակների ու հերոսների հոգիները, ոգին և ուժն այսօր մեզ հետ են:...
Աղբյուր` Panorama.am
15:45
Զինծառայողների կողմից ծառահատման դեպքի հետ կապված ՔԿ-ում քրեական վարույթ չի իրականացվում
Հայաստանի քննչական կոմիտեն, ի պատասխան ԱԺ պատգամավորի կողմից արված հայտարարության տեղեկացնում է, որ նշված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում...
Աղբյուր` Panorama.am
15:15
Ծառուկյանն ու Մարուքյանը Փաշինյանին առաջարկել են հրատապ կերպով ԱԽ նիստ հրավիրել
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացնում է. «Այսօր խորհրդարանական երկու ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
15:12
Deutsche Welle-ն պատմել է Շուշիի հարսանիքի մասին
Գերմանական Deutsche Welle-ի ֆեյսբուքյան էջում հրապարակված Շուշիի ավերված եկեղեցում Մարիամի ու Հովհաննեսի ամուսնության մասին պատմող կարճ...
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}