Առողջ, ազգային ուժերի հետ պետք է սերտ համագործակցային մթնոլորտ ձևավորվի․ «Հայրենիք»
Քաղաքական
17:47 18/09/2020
Հայաստան

Առողջ, ազգային ուժերի հետ պետք է սերտ համագործակցային մթնոլորտ ձևավորվի․ «Հայրենիք»

Այսօր «Հայրենիք»-ի կենտրոնական գրասենյակում Արթուր Վանեցյանի գլխավորությամբ տեղի ունեցավ կուսակցության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են  ներքաղաքական իրավիճակին և վերջին զարգացումներին վերաբերող խնդիրներ։ Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից: 

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև կուսակցության դիրքորոշումներին և կազմակերպչական խնդիրներին՝ կապված Հայաստանի ներքաղաքական դաշտում առողջ, ազգային ուժերի միջև համագործակցային մթնոլորտ ձևավորելու հետ։

Հստակեցվել են նաև «Հայրենիք»-ի հետագա անելիքները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կուսակցությունը համալրվում է մեծաթիվ նոր անդամներով։

Placeholder
Առողջ, ազգային ուժերի հետ պետք է սերտ համագործակցային մթնոլորտ ձևավորվի․ «Հայրենիք»