Քաղաքական 15:57 18/09/2020 Հայաստան

Ռոբերտ Քոչարյան. Հիմա մեզ նոր ծրագիր է պետք, որը թույլ կտա այս փոթորիկի մեջ անվտանգ պահել մեր պետականության նավը

«Կոմպլեմենտարության «լյուֆտն» այսօր շատ է փոքրացել, այն գրեթե գոյություն չունի։ 1998-2008 թթ. իրավիճակը բոլորովին այլ էր։ Հիմա մեզ նոր արտաքին քաղաքական հայեցակարգ, նոր ծրագիր է պետք, որը թույլ կտա այս փոթորիկի մեջ անվտանգ պահել մեր պետականության նավը»,- քաղաքագետների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: 

Փորձագետների՝ քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մարկարով,  քաղաքագետ, «Պոլիտէկոնոմիա» կենտրոնից Երվանդ Բոզոյան, քաղաքագետ, «Գոլոս Արմենիի» պարբերականի վերլուծաբան Ռուբեն Մարգարյան, հետ հանդիպմանը քննարկվել են Արցախի խնդրի կարգավորման ու անվտանգության հարցերը:

Ռոբերտ Քոչարյան - Բարև ձեզ։ Դուք և՛ լուսաբանում, և՛ ուսումնասիրում եք այն հարցերը, որոնք այսօր ծառացած են երկրի առջեւ։ Երեւի ամենազգայուն հարցերը դա երկրի անվտանգությունն է, Ղարաբաղի հարցի կարգավորումը։ Ճակատագրի բերումով ես երկար-երկար տարիներ ուղղակի առնչվել եմ այդ հարցերին։ Ղարաբաղի հարցում 1992 թվականից մինչեւ 2008 թվականը այն անձն էի, ով որոշիչ դեր էր խաղում՝ այդ ամբողջ բանակցային գործընթացում։

Բայց համոզված եմ, որ դուք շատ ավելի լավ եք տիրապետում թվերին, փաստաթղթերին, քանի որ ուսումնասիրում և վերադառնում եք դրան, իսկ ես երևի ավելի լավ եմ հիշում այն մոտիվացիան և, ընդհանրապես, ինչու ենք այս կամ այն հարցում դրսեւորել այս կամ այն մոտեցումը։ Սա չի մոռացվում, և, կարծում եմ, տվյալ դեպքում ձեր փաստագրական գիտելիքները մենք այսօր կարող ենք միացնել իմ ոչ թե փաստագրական, այլ բովանդակային գիտելիքներին, շարժառիթներին, որոնք տարբեր ժամանակահատվածներում տարբեր են եղել, եւ այդ սիմբիոզը, կարծում եմ, կարող է բերել հետաքրքիր եզրահանգումների եւ հետաքրքիր լինել մեր ժողովրդի համար։

Կառաջարկեմ այս հանդիպումն անցկացնել շատ ազատ քննարկման ոճի մեջ, առանց մոդերատորի, ամեն մեկը կարող է իր մասով մոդերացիա անել, եթե տեսնում է, որ այդ պահին դրա անհրաժեշտությունը կա՝ թեման ավելի լավ բացելու համար։ Սկսե՞նք։

Երվանդ Բոզոյան- Պարոն նախագահ, իմ կարծիքով, այս պահի դրությամբ առաջին մտահոգիչ խնդիրը Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների կտրուկ վատթարացումն է, որը, շատերի կարծիքով, կարող է լուրջ ազդեցություն ունենալ մեր տարածաշրջանի վրա։ Ոչ մեկ չէր պատկերացնում, որ շատ արագ կբռնկվի բելառուսական պրոցեսները, Նավալնու շուրջ խնդիրը։

Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունների այս կտրուկ վատթարացումը, Ձեր կարծիքով, ի՞նչ աստիճանի ազդեցություն կարող է թողնել մեր վրա թե՛ Ղարաբաղի խնդրի հետ կապված, եւ թե՛ Հայաստանի արտաքին քաղաքականության այդ բալանսի, այսպես ասած, այդ միջանցքի շուրջ, այդ մանևրը մեզ համար շատ ավելի նեղ է դառնում։

Ռոբերտ Քոչարյան - Ես հիշեցնեմ, որ 1998-2008 թթ. մենք արտաքին կոմպլեմենտար քաղաքականություն էինք վարում։ Ուղղակի այն ժամանակը լրիվ ուրիշ էր, ճիշտ հակառակ պատկերն էր նրա, ինչն այսօր Ձեզ և բոլորիս մտահոգում է։ Այն ժամանակ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները բավական ջերմ էին, նույնիսկ պատկերացրեք, ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի ծրագրերն ավելի շատ էին, քան Հայաստան-ՆԱՏՕ, և 2002 թ., եթե չեմ սխալվում, ստեղծվեց Ռուսաստան-ՆԱՏՕ հատուկ հանձնաժողով, եւ բավականին էֆեկտիվ համագործակցել են, մինչև վրացական կոնֆլիկտի պահը։

Մեկ տարով հետո սառեցվեց, հետո նորը վերսկսեց, մինչև 2014թ. երբ Ղրիմն ընդգրկվեց Ռուսաստանի կազմի մեջ։ Բայց 1990-2000 թվականներին այդ հնարավորությունը կար, դաշտն էր այդպիսին։ Շիրակի, Շրյոդերի, Բեռլուսկոնիի հետ բազմաթիվ հանդիպումների ժամանակ ես տեսնում էի, թե ինչպիսի հարգանքով են իրենք խոսում Ռուսաստանի մասին, Ռուսաստանի նախագահի մասին։ Չի եղել մեկ հանդիպում, որի ժամանակ մենք շրջանցեինք այդ հարաբերությունները։ Եվ այն ժամանակ, իսկապես հնարավոր էր կոմպլեմենտարության սկզբունքով փորձել մեր շահը փնտրել այնտեղ, որտեղ նաև հզոր երկրների կամ երկրների միավորումների շահերը համընկնում էին, այլ ոչ թե հակասում էին իրար։

Հիմա, ճիշտ եք ասում, այդ լյուֆտը գրեթե չկա, չափազանց նեղացել է։ Ինչի՞ն է բերելու։ Բերելու է անհրաժեշտության՝ մշակել նոր մոտեցումներ, որոնք հնարավորություն կտան մեր ազգային շահերն առավելագույնս պաշտպանել լրիվ նոր իրավիճակում։

Նայեք, այն ժամանակ մենք ԵԱՏՄ-ի անդամ չէինք, և այն ժամանակ մենք անդամակցեցինք մի շարք միջազգային տարբեր կառույցներին, եւ երբեք այդ անդամակցությունը չի հակադրվել Ռուսաստանի հետ մեր ամենինց ջերմ հարաբերություններին, բոլոր ոլորտներում՝ եւ՛ տնտեսական, եւ՛ ռազմական։ Կարծում եմ, այն ժամանակ ուղղակի փայլուն օգտագործվեց այն պահը, երբ կարելի էր ինտեգրվել աշխարհին՝ չափազանց լավ հարաբերություններ պահպանելով քո ռազմավարական գործընկերոջ հետ, որը ևս ինտեգրման այդպիսի պրոցեսի մեջ էր։ Եվ իրար հետ մենք նաև սա էինք միշտ քննարկում, որոշ չափով նաև սինխրոնիզացման հարց կար։ Հիմա պատկերը լրիվ ուրիշ է։

Այսօր իշխանությունները պետք է կարողանան այդ մտավոր ներուժը գտնել, մշակել մի ծրագիր, որը հնարավորություն կտա այս փոթորկի միջով նավն այնպես տանել, որ երկիրը խնդիրներ չունենա։ Ես կասկածում եմ, որ այս իշխանություններն ունեն այդ մտավոր ունակությունը և այդ փորձը։ Իսկ շատ ավելի կարճ եմ կարծում, որ որևէ մեկը կկարողանա ասել, թե ինչին է սա բերելու։ Մի քիչ սև ու սպիտակի է վերածվում այդ հարաբերությունները, և եթե հնարավոր է նպաստել, որ հակասություններն այդքան չխորանան, ապա ևս պետք է բոլոր հնարավորությունները ներդնել հնարավորինս մեղմացնելու այդ ոչ ցանկալի մեզ համար գործընթացը։

Երվանդ Բոզոյան - Պարոն նախագահ, շատ դիտորդներ, հատկապես արևմտյան և ռուսական, նշում են, որ   ղարաբաղյան խնդրի շուրջ այդ հարթակը թերևս միակ կամ եզակի հարթակներից է, որտեղ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը ընդհանուր հայտարար ունեն, ի տարբերություն Դոնբասի, Աբխազիայի կամ Հարավային Օսիայի։ Ձեր կարծիքով, այս հակամարտության սրումը կարո՞ղ է ազդել նաեւ այս հարթակի վրա, որ այստեղ նույնպես հակամարտություն առաջանա, եւ Ձեր կառավարման ժամանակ Դուք զգո՞ւմ էիք այդ մրցակցությունը, եւ ինչպիսին էր այդ մրցակցությունը Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջեւ։

Ռոբերտ Քոչարյան - Մրցակցությունը միշտ եղել է։ Մրցակցության սրության հարցն է։ Երբեք այդ մրցակցությունը չի եղել այն սրության, որ բանակցային գործընթացը ձախողվի կամ, այսպես ասենք, չկարողանան իրար հետ կոմպրոմիս գտնել այս կամ այն մոտեցման շուրջ։ Այդ աստիճան երբեք չի սրվել։ Հիմա մտածում եմ, որ կոնկրետ ղարաբաղյան կարգավորման գործընթացի շուրջ ևս կամուրջները չեն այրվելու, և համանախագահողները որոշ չափով ի վիճակի են լինելու լեզու գտնել իրար հետ։ Տվյալ դեպքում, այն օրինակները, որ բերեցիք՝ Ուկրաինայի, դա մի քիչ այլ է։ Ուկրաինան ակնհայտ ձգտում է դեպի Եվրամիություն, եւ Ուկրաինայի արտաքին քաղաքականության կողմնորոշումները լրիվ ուրիշ են։

Եթե Հայաստանը փորձի նման դրսևորումներով հանդես գալ, ապա Հայաստանը ևս կհայտնվի այդ հակասությունների կիզակետում։ Այսօր դա Հայաստանում արվում է շատ ավելի մեղմ, ավելի շատ փորձելով ազդել երիտասարդ սերնդի վրա, պատրաստել հնարավոր ապագա արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխությունը։ Բայց այսօր, համենայնդեպս, հռչակվում է, որ բան չեն փոխում։

Իմ գնահատականը հետևյալն է, որ կոնկրետ Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ տարաձայնությունները չեն խորանալու, բայց լուծումը, որը ենթադրելու է միասնական լուրջ քայլեր, ևս դժվարանալու է, որովհետև մի հարց է միայն բանակցային գործընթացը, մյուս հարցն է, երբ որ գալիս ես ինչ-որ լուծման և պետք է, օրինակ, քննարկել, թե որ երկրներից են լինելու խաղաղապահ ուժերը, ինչ հարաբերակցությամբ։ Կարծում եմ, այստեղ էական դժվարություններ լինելու են։

Ալեքսանդր Մարկարով- Որոշ չափով անդրադարձանք երկրների դիրքորոշմանը, երբ նշված է եղել, որ ժամանակին նրանք չեն ունեցել էական տարբերություններ մոտեցումների մեջ, բայց արդյո՞ք այս բոլոր երկրների մոտ, որոնք ներկայացված են համանախագահների տեսքով, կա իրոք ընդհանուր մոտեցումը, որովհետեւ կան տարբեր շահեր, որոնք տվյալ երկրներն ունեն մեր տարածաշրջանում։ Խոսքը չի գնում միայն Անդրկովկասի կամ Հարավային Կովկասի մասին, այլ նաեւ Մեծ Միջին Արեւելքի մասին է խոսքը։ Ելնելով այս տարբեր շահերից, որոնք առկա են այս երկրների մոտ այս ամբողջ տարածաշրջանում, արդյո՞ք նրանք միասնական են այն մոտեցումների մեջ, որոնք վերաբերում են Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը։ Թե՞ կան ոչ միայն նրբություններ, այլ նաեւ էական տարբերություններ մոտեցումներում։

Ռոբերտ Քոչարյան - Ակնհայտ է, որ շահերը տարբեր են, բայց ոնց որ տարածաշրջանում խաղաղություն պահպանելը բոլորի շահերից է բխում։ Սա միավորում է, և ես չեմ զգում և այն ժամանակ չեմ զգացել, երբեւիցէ չի եղել, որ նրանք սեղանի շուրջ սկսեն վիճել ինչ-որ հարցի շուրջ։ Համենայնդեպս, կիրառվում էր բանակցային այնպիսի տեխնոլոգիա, որ կոնֆլիկտի կողմերը չեն զգացել արտահայտված տարաձայնությունները բանակցությունների ժամանակ, և իմ տպավորությամբ, բոլորը ուզում էի, որ տարածաշրջանում նոր պատերազմ չբռնկվի։ Սա միավորում էր բոլորին, բայց միավորում էր մինչև այն պահը, երբ կոնկրետ կարգավորումը պետք է մեկնարկի։

Եվ քանի որ մենք երբեւէ չենք հասել այդ պահին, բացի երեւի թե Քի-Վեստի, երբ մի պահ բավականին մոտ էինք, այդ տարաձայնությունները չէին արտահայտվում։ Եվ դա խոսում է նաեւ համանախագահողների հմտության մասին, քանի որ հիմնականում փորձառու դիվանագետներ էին և ներկայացնում էին այնպիսի երկրներ, որոնք լուրջ դիվանագիտական դպրոց ունեն։ Ուղղակի տեխնիկապես ճիշտ էին վարում այդ ամբողջ գործընթացը։ Միգուցե ես հիշեցնեմ, որ այս ֆորմատը միշտ չի եղել։

Բանակցային գործընթացի առաջին ֆորմատը ղեկավարում էր իտալացի դիվանագետ, բայց նա հավաքում էր Մինսկի խումբը, որի նպատակն էր Մինսկի կոնֆերանսի նախապատրաստումը։ Ես առաջին ղարաբաղցին եմ եղել, որ Բորիս Առուշանյանի եւ Հրանտ Խաչատրյանի հետ մասնակցել եմ այդ բանակցություններին։ Դա եղել է 1992 թ. հուլիսին։ Հիասթափությունս անսահման էր։

Շահումյանի կորստից հետո բավական ծանր վիճակում էի գտնվում, երբ մի շքեղ վիլլայում երկու թե երեք օր, եթե չեմ սխալվում, տասնմեկ երկրից հավաքված դիվանագետներ, մտավարժանքների մեջ էին։ Եվ մենք երեք օր քննարկում էինք, թե ով ենք մենք, ով է ադրբեջանական համայնքի ներկայացուցիչը։ Անհասկանալի իրավիճակ էր․ Ղարաբաղում պատերազմ էր, իսկ այստեղ՝ դիվանագիտական մի մեծ խմբի մտավարժանքներ։ Ակնհայտ էր, որ ֆորմատը չաշխատող ֆորմատ է։

Բավականին երկար ժամանակ տևեց, մինչև բոլորը հասկացան, որ սա ուղղակի աշխատող ֆորմատ չէ։ Հետո որոշեցին, որ պետք է լինեն համանախագահողներ, որոնք կոնկրետ, շատ ավելի նպատակաուղղված բանակցություններ կկազմակերպեն՝ փորձելով կոնֆլիկտի կողմերի միջեւ եզրեր գտնել։ Սա մեր ունեցածի ամենավատը չի։ Ունեցել ենք շատ ավելի անհասկանալի, իրավիճակին չհամապատասխանող մի ֆորմատ, սարեր ու ձորեր իրավիճակ, և այն բանակցային ֆորմատը, որով այդ իրավիճակը պետք է կարգավորվի։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:01
Հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին նոր հրադադար. Աննա Նաղդալյան:
ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղադլյանը հայտարարություն է տարածել նոր հրադադարի հաստատման վերաբերյալ:...
Աղբյուր` Panorama.am
23:21
«Դիրքային ընդմիջում»՝ ֆոտոշարք առաջնագծից
Արցախի Տեղեկատվական շտաբը «Դիրքային ընդմիջում» խորագրով լուսանկարների հերթական շարքն է հրապարակել առաջնագծից:
Աղբյուր` Panorama.am
23:21
ԱՄՆ-ը կարող է հեշտությամբ հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանը. Թրամփ
ԱՄՆ-ը կարող է հեշտությամբ հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ կարծիքը կիրակի օրը հայտնել է ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
22:46
Ադրբեջանը բացարձակապես կրակի դադարեցման և խաղաղության որևէ ցանկություն չունի. Արծրուն Հովհաննիսյան
«Եթե սա մեր ազգի, պետականության լինելիության գոյապայքարն է,  հետևաբար մենք կարող ենք պատասխանել, թե ինչ է նշանակում մեր հաղթելը:...
Աղբյուր` Panorama.am
22:22
Դիվերսիոն խմբերն մարտի չեն բռնվում, աշխատում են խուսափել և փախչել. Արծրուն Հովհաննիսյան
«Որպես կանոն դիվերսիոն խմբերն մարտի չեն բռնվում, աշխատում են խուսափել և փախչել այն տեղանքից, որտեղ որ հայտնվում են մեր զինված ուժերի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Հրետակոծվել է Ասկերանի շրջանը
Աարցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է Ասկերանի շրջանի հրետակոծության մասին: Ասկերանի վերին ենթաշրջանը...
Աղբյուր` Panorama.am
20:59
Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը Թուրքիային կոչ է արել չսրել ղարաբաղյան հակամարտությունը
Թուրքիան և մի շարք այլ երկրներ պետք է զերծ մնան Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության սրմանը նպաստող քաղաքականությունից: Այս մասին կիրակի...
Աղբյուր` Panorama.am
20:27
ԱՄՆ-ն Ադրբեջանին դրդում է ընդունել զինադադարը. Ռոբերտ Օ'Բրայեն
«Այս շաբաթվա վերջում մենք աշխատում ենք համաձայնեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը: Հայաստանը ընդունել է հրադադարի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ազատության հրապարակում մոմեր են վառում ի հիշատակ Արցախում զոհված հերոսներ
Ազատության հրապարակում մոմեր են վառում ի հիշատակ Արցախում զոհված հերոսների:  
Աղբյուր` Panorama.am
19:54
Դավիթ Տոնոյանը հանդիպել է առաջնագծում գտնվող զինվորներին և սահմանամերձ գյուղերի բնակիչներին
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը լուսանկարներ է հրապարակել նախարար Դավիթ Տոնոյանի առաջնագծում գտնվող զինվորների և...
Աղբյուր` Panorama.am
19:25
Հայ զինվորն, օր-օրի դառնում է ստեղծված իրադրության տերը. Հասրաթյան
Արցախի Հանրապետության ողջ տարածքն այլևս մարտադաշտ է, հայտնել է Արցախի ՊՆ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը։ «Հրթիռահրետանային և օդային...
Աղբյուր` Panorama.am
19:17
Կարեն Շաքարյանին և Հունան Հայրումյանին կշնորհվի «Արցախի հերոս» բարձրագույն կոչում
Կարեն Շաքարյանին  և Հունան Հայրումյանին կշնորհվի «Արցախի հերոս» բարձրագույն կոչում Գեներալ-մայոր Կարեն Շահենի Շաքարյանը և...
Աղբյուր` Panorama.am
19:10
Հայրենիքի քաջարի պաշտպանները. ֆոտոշարք՝ առաջնագծից
Արցախի ՊԲ-ն հրապարակել է հերթական ֆոտոշարքը՝ առաջնագծից։  
Աղբյուր` Panorama.am
18:59
Ֆրանսիայի ԱԺ պատգամավորների մի մասն ստորագրել է Արցախի ճանաչման հայտարարության նախագիծը
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը եւ ԱԺ խմբակցությունների...
Աղբյուր` Panorama.am
18:58
ԼՂ ժողովրդի ինքնապաշտպանությունը մեր առաջին խնդիրն է. վարչապետը՝ Ֆրանսիայի ԱԺ պատվիրակությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստան ժամանած Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորական պատվիրակությանը, ինչի մասին հայտնում է ՀՀ վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
18:47
ՊԲ կարիքների համար քնապարկերի անհրաժեշտ քանակը լրացված է
«Խորին երախտիգիտություն հայտնելով մեր քաղաքացիներին` բանակի կարիքների համար անհրաժեշտ նյութական միջոցների ձեռք բերմանն արագ արձագանքելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ադրբեջանցի մտավորականներն էլ են հայերի նկատմամբ ատելություն ու բռնության կոչեր տարածում. ՄԻՊ
Ադրբեջանում մշակութային գործիչները, մտավորականները հրապարակային խրախուսում և տարածում են ատելություն ու բռնության կոչեր էթնիկ հայերի նկատմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
18:33
Թշնամու հերթական խոցված ԱԹՍ-ն
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է թշնամու հերթական խոցված ԱԹՍ-ի լուսանկարները։  
Աղբյուր` Panorama.am
18:27
Սևազգեստ ֆրանսահայերի բողոքի ակցիան՝ Թուրքիայի դեսպանատան մոտ
Ֆրանսիայում ապրող հայերն այսօր հերթական բողոքի ակցիան են իրականացրել՝  ընդդեմ արցախյան շփման գծում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի։...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ադրբեջանցիները ահաբեկիչներից խլում են նաև հեռախոսները
«Ահաբեկիչները բողոքում են, որ ադրբեջանցիները նրանցից խլում են ոչ միայն անձնագրերը այլ նաև հեռախոսները։ Բոլորս հասկանում ենք դա ինչի համար...
Աղբյուր` Panorama.am
17:58
Թե՛ բանակը, թե՛ աշխարհազորն ամուր կանգնած են իրենց զբաղեցրած դիրքերում. Արայիկ Հարությունյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր Արցախի Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի և երկրի անվտանգության համակարգի մյուս...
Աղբյուր` Panorama.am
17:42
Թշնամու զրահատեխնիկայի ոչնչացումը
Արցախի ՊԲ-ն հրապարակել է թշնամական ոչնչացված հերթական զրահատեխնիկայի կադրերը։
Աղբյուր` Panorama.am
17:33
Ադրբեջանցու կողմից ծանր վիրավոր հայ զինվորին գնդակահարելու կադրերը իսկական են. Արցախի ՄԻՊ
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ հոկտեմբերի 24-ին տարածված տեսանյութի վերլուծությունը փաստում է` Ադրբեջանի...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորը պահանջել է Թուրքիային ՆԱՏՕ-ից հանել
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն պահանջել է Թուրքիային ՆԱՏՕ-ից հանել նախագահ Էրդողանի կողմից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին...
Աղբյուր` Panorama.am
17:06
Ախալքալաքցի երեխան իր երազանքի կվադրոցիկլի գումարը նվիրաբերել է Արցախին
«Ջավախք» հիմնադրամը շարունակում է գումարներ հավաքել Արցախի Հանրապետությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:...
Աղբյուր` Panorama.am
16:58
«Իմ Ապագան իմ ձեռքերում է»՝ խումբ առաջին
«Ավարտվեցին «Իմ Ապագան իմ ձեռքերում է» ծրագրի առաջին խմբի աշխատանքները»,- տեղեկանում ենք Արցախի ԿԳՄ նախարարությունից:...
Աղբյուր` Panorama.am
16:36
Խաղաղ ցույց Բաթումիում՝ ի աջակցություն Հայաստանի
«Աջարիայի հայերն ի աջակցություն Արցախի խաղաղ ցույց են կազմակերպել»,- գրում է «Ալիք»-ը: Ըստ աղբյուրի, ցուցարարները...
Աղբյուր` Panorama.am
16:34
Արտակ Բեգլարյանը՝ արցախան ապաստարաններում
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն այցելել է Ստեփանակերտի և Շուշիի մի շարք ապաստարաններ, տեղեկանում ենք Արցախի ՄԻՊ գրասենյակից։...
Աղբյուր` Panorama.am
16:21
Մեր օրերի հերոսականներից
Արցախի ՊԲ-ն հրապարակել է մեր օրերի հերթական հերոսների անունները։ «Մարտական գործողությունների ընթացքում հրետանու հստակ և պլանաչափ...
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}