Երևան-Մեղրի ճանապարհին բռնկված բեռնատարը նախնական տվյալներով տեղափոխում էր կարագ
Հասարակություն
16:35 19/09/2020
Հայաստան

Երևան-Մեղրի ճանապարհին բռնկված բեռնատարը նախնական տվյալներով տեղափոխում էր կարագ

Այսօր  ժամը 11։38-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող բեռնատար ավտոմեքենայում, որը, ըստ նախնական տվյալների, տեղափոխում էր 24 տոննա կարագ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

ԱԻ նախարարության  հաղորդմամբ, հրդեհը մեկուսացվել է ժամը 13։33-ին։ Այրվել է բեռնախցիկը՝ բեռով։ Բեռնատար ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է․վարորդը տեղափոխվել է Մեղրիի ԲԿ։

Իրականացվում են մարման աշխատանքներ։

Placeholder
Երևան-Մեղրի ճանապարհին բռնկված բեռնատարը նախնական տվյալներով տեղափոխում էր կարագ