Հասարակություն 10:40 26/09/2020 Հայաստան

Հակամարտությունները, կլիմայական ճգնաժամը և ՔՈՎԻԴ-19-ը հսկայական վտանգ են ներկայացնում կանանց և երեխաների առողջության համար

ՅՈւՆԻՍԵՖ-ի նոր զեկույցի համաձայն, կանանց և երեխաների առողջության բարելավման գործում գրանցված ձեռքբերումների համար սպառնալիք են հակամարտությունները, կլիմայական ճգնաժամերն ու կորոնավիրուսը։  Այս մասին հայտնում են ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից։ 

«Պաշտպանելով առաջընթացը. վերելք, վերաձևակերպում, վերականգնում 2020թ.» զեկույցը ընդգծում է, որ 10 տարի առաջ «Յուրաքանչյուր կին, յուրաքանչյուր երեխա» շարժման մեկնարկից ի վեր, որը գլխավորում էր ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, զգալի առաջընթաց է գրանցվել աշխարհում կանանց, երեխաների և դեռահասների առողջության բարելավման գործում․
.մինչև հինգ տարեկան երեխաների մահացության ցուցանիշը 2019 թվականին հասել էր բոլոր ժամանակներում գրանցված ամենացածր մակարդակին,
. վերջին տասնամյակում ավելի քան 1 միլիարդ երեխա է պատվաստվել կանխարգելելի հիվանդությունների դեմ,
. իմունիզացիայի և ծննդաբերության որակյալ ծառայությունների և մաքուր խմելու ջրի հասանելիության ցուցանիշը անցել է 80 տոկոսը,
.2000 թվականից ի վեր մայրական մահացության դեպքերը կրճատվել են 35 տոկոսով՝ 2010 թվականից ի վեր գրանցելով ամենամեծ անկումը,
. վերջին տասնամյակում մոտավորապես 25 միլիոն մանկական ամուսնություններ են կանխվել։

Այնուամենայնիվ, հակամարտությունները, կլիմայի անկայունությունը և կորոնավիրուսային համավարակը վտանգի տակ են դնում բոլոր երեխաների և դեռահասների առողջությունն ու բարեկեցությունը: Մասնավորապես, կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը խորացնում է արդեն իսկ գոյություն ունեցող անհավասարությունները՝ հանգեցնելով առողջապահական կարևոր միջամտությունների խափանումների։ Սա, իր հերթին, անհամաչափորեն ազդում է առավել խոցելի կանանց և երեխաների վրա:

Համավարակով պայմանավորված արգելափակումների գագաթնակետին 192 երկրներում փակվեցին դպրոցները, ինչի հետևանքով տուժել է 1,6 միլիարդ աշակերտ: Աճել են ընտանեկան բռնությունները, աղջիկների և կանանց նկատմամբ բռնությունները, ինչպես նաև՝ աղքատությունն ու սովը։

«Անգամ մինչև կորոնավիրուսային համավարակը, աշխարհի որևէ կետում յուրաքանչյուր վեց վայրկյանը մեկ մինչև հինգ տարեկան երեխա էր մահանում։  Համավարակի առաջին օրերից ի վեր հակամարտությունների գոտիներում և խոցելի միջավայրում ապրող միլիոնավոր երեխաներ է՛լ ավելի մեծ դժվարությունների են բախվել։ Մենք պետք է միասին աշխատենք համավարակի հետևանքով առաջացած խնդիրները լուծելու ուղղությամբ՝ միևնույն ժամանակ ամրապնդելով առողջապահական համակարգերը: Միայն այդ դեպքում մենք կարող ենք պաշտպանել և փրկել կյանքեր»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը:

2019 թվականին 5 տարեկանից ցածր 5,2 միլիոն երեխա և 1 միլիոն դեռահաս մահացել է կանխարգելելի հիվանդություններից: Յուրաքանչյուր 13 վայրկյանը մեկ նորածին երեխա է մահացել: Յուրաքանչյուր ժամը մեկ 33 կին մահացել է ծննդաբերության ժամանակ, իսկ օրական 33,000 աղջիկ հարկադրված ամուսնացել է՝ մեծամասամբ տարիքով իրենից շատ ավելի մեծ տղամարդու հետ։

Զեկույցը կոչ է անում համաշխարհային հանրությանը պայքարել կորոնավիրուսի դեմ` միևնույն ժամանակ հարգելով այն պարտավորությունները, որոնք կարող են բարելավել կանանց և երեխաների կյանքը, որպեսզի չխորանա խոստումների և իրականության միջև առկա անդունդը:

Զեկույցի համաձայն՝ վերջին տասնամյակում գրանցած կանանց, երեխաների և դեռահասների առողջությունը բարելավելու առաջընթացը չպետք է կրի համավարակի ազդեցությունը: Եթե երեխաների կանխարգելելի մահերի դեմ ուղղված պայքար չծավալվի, 2020-2030 թվականների ընթացքում կարող է մահանալ մինչև 5 տարեկան 48 միլիոն երեխա: Այս մահերի գրեթե կեսը բաժին կընկնի նորածիններին:

«Յուրաքանչյուր կին, յուրաքանչյուր երեխա» շարժման ներքո մեր համատեղ քայլերն առավել կարևոր են, քան երբևէ: Այսօր մենք պետք է վերահաստատենք մեր հանձնառությունը հանուն կանանց, երեխաների և ապագա սերունդների՝ ավելի առողջ, անվտանգ, արդար և կայուն աշխարհ ունենալու գործում», - նշել է ԱՀԿ գործադիր տնօրեն դոկտոր Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:00
Եթե տրանսպորտի ուղեվարձը բարձրացնում եք, ուրեմն այդ դեպքում եկեք ժողովրդից գույքահարկ մի հավաքեք. Մեսրոպ Առաքելյան
Երևանի քաղաքային իշխանությունները հայտարարում են, թե տրանսպորտային ռեֆորմ անելու համար գործող ուղեվարձի չափը անընդունելի է և 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
17:53
ԿԳՄՍՆ. Հրազդանի կիրճում հնագիտական շերտեր կամ հուշարձանների պահպանությանն առնչվող խնդիրներ չեն հայտնաբերվել
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն այսօր ահազանգել էր՝ Հրազդանի կիրճում...
Աղբյուր` Panorama.am
17:44
ԱԺ նախագահը և ՔՊ-ական երկու պատգամավոր առաջարկում են տեղափոխություն կատարել օրհներգում
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանը առաջարկում են...
Աղբյուր` Panorama.am
17:12
Գերագույն հոգևոր խորհուրդն իր մտահոգությունն է արտահայտել ՀՀ անվտանգային և ներքաղաքական հիմնախնդիրների կապակցությամբ
Նոյեմբերի 5-7-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և...
Աղբյուր` Panorama.am
17:01
Վիգեն Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտեն, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում
«ՌԴ արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրությունը նախ և առաջ ուղղված է Հայաստանի իշխանություններին։ Այն ասում է՝ հստակ տվյալներ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Փաշինյանը Բուդապեշտում շփվել է Էրդողանի հետ
Նիկոլ Փաշինյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին: Միջոցառման բարձրաստիճան...
Աղբյուր` Panorama.am
16:44
Կառավարությունն առաջարկում է հարկել անհատ շինարարներին, բրոկերներին և այլ մասնագետների
«Օրենքի նախագծով առաջարկվում է 2025 թվականի հուլիսի 1-ից մի շարք մասնագիտական աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը...
Աղբյուր` Panorama.am
16:38
Տիկնիզյան. Փառք Աստծո, ես միջազգային փորձ ունեմ Հայաստանի հավաքականի շնորհիվ
Հայաստանի ազգային հավաքականի և «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը խոսել է իր մոտիվացիայի մասին՝ ռուսական թիմերի միջազգային...
Աղբյուր` Panorama.am
16:19
Գումարի կառավարության մասնաբաժինը հետ ենք պահանջելու քաղաքացուց և նման դեպքեր ունեցել ենք. Գևորգ Պապոյան
«ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման...
Աղբյուր` Panorama.am
16:09
Լաբորատոր կապիկները փախել են հետազոտական կենտրոնից
Ոստիկանությունը բնակիչներին հորդորել է փակ պահել դռներն ու պատուհանները, որպեսզի կապիկները չմտնեն իրենց տները և չշփվեն նրանց հետ:
Աղբյուր` Panorama.am
16:07
Էլ ո՞վ ինձ համար երրորդ հարկից առաջին հարկ կթռնի այդպես. Արփի Աբգարյանը՝ Լազարևի մասին
Արփի Աբգարյանը դարձել է «Россия» հեռուստաալիքով հեռարձակվող «Ну-ка, все вместе» շոուի իսկական աստղը։ Երգչուհին...
Աղբյուր` Panorama.am
15:39
Մեզ մտահոգում է կամավոր ատեստավորման մասնակցության ցուցանիշներն ու հաղթահարման շեմը. Սվաջյան
Այս տարի կամավոր ատեստավորման համար գրանցվել է ավելի քան 7000 ուսուցիչ
Աղբյուր` Panorama.am
15:33
Շոյգու. Ռուսաստանը նախադրյալներ է նկատում Հարավային Կոցկասում իրավիճակի բարելավման համար
Հարավային Կովկասում իրավիճակը մնում է բարդ, Ռուսաստանը տեսնում  նախադրյալներ դրա բարելավման համար, բայց Արևմուտքը խանգարում է։...
Աղբյուր` Panorama.am
15:32
Հայաստանում քաղբանտարկյալներ չկան. Սրբուհի Գալյան
«Ես նախկինում այդ բեռը ստանձնած եղել եմ, երբ հեղափոխությունից հետո զբաղեցրել եմ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը և այդ...
Աղբյուր` Panorama.am
15:20
Հույս ունենք Թուրքիայի հետ հասնել հարաբերությունների ամբողջական կարգավորման. Վահան Կոստանյան
«Մշտապես կապի մեջ ենք Կարմիր խաչի մեր գործընկերների հետ, որոնք յուրաքանչյուր ամիս այցելություններ են ունենում մեր ռազմագերիներին, և...
Աղբյուր` Panorama.am
15:20
Վաշինգտոնը Հայաստանին մղում է ազգային «ինքնասպանության». ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն
ԱՄՆ Պետդեպարտամենտը արագացրել է Հայաստանում քաղաքացիական հասարակության արևմտամետ կառույցները խթանելուն ուղղված միջոցառումների հետ կապված...
Աղբյուր` Panorama.am
14:37
Աշակերտի մոտ էլեկտրոնային սիգարետի հայտնաբերումից մինչև փոխտնօրենի ձերբակալություն. Արտակարգ դեպք Աչաջուրում
Օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Նոյեմբերի 1-ին Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
14:36
Վարկային պորտֆելոն աճում է՝ տնային տնտեսություններին և շինարարությանը տրվող վարկերի շնորհիվ. Մարտին Գալստյան
«Բանկային համակարգում մարտահրավերները բազմազան են, դրանք շատ արագ ծաղկում և վերափոխվում են և մեզանից պահանջվում է դրանց ժամանակին և...
Աղբյուր` Panorama.am
14:27
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Երևանում նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ​Մարզերում նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
13:51
Հայկական կողմը շահագրգռված է Ադրբեջանի պաշտոնյաների հետ հանդիպումներն ինտենսիվացնել. Կոստանյան
«Այս պահին «խաղաղության պայմանագրի» բոլոր դրույթների վերաբերյալ վերջնական համաձայնեցում չկա»,- կառավարության նիստից հետո...
Աղբյուր` Panorama.am
13:28
Կառավարությունը երիտասարդ է համարում 13-35 տարեկաններին
«Մինչ այս պետությունը չի ունեցել համապարփակ մի օրենսդրություն, որը կներկայացներ երիտասարդական քաղաքականությունը, նրա թիրախները,...
Աղբյուր` Panorama.am
13:09
Հյուսիս-Հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման համար 708 մլն եվրո վարկ կներգրավվի. Գնել Սանոսյան
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակում ունենք Սիսիան-Քաջարան հատված՝ շուրջ 60 կմ, որտեղ նախատեսված է 4,7 կմ...
Աղբյուր` Panorama.am
13:07
Թրամփը և Բայդենը դարձան այն բացառիկ նախագահները, որ որևէ հանդիպում, հեռախոսազանգ չունեցան Նիկոլ Փաշինյանի հետ. Քաղաքագետ
«Թրամփը (առաջին նախագահական ժամկետ) և Բայդենը (մինչ օրս) դարձան այն բացառիկ նախագահները, որ իրենց պաշտոնավարման ընթացքում որևէ հանդիպում,...
Աղբյուր` Panorama.am
12:46
ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի շահառու կլինեն նաև 2020 թ. ՀՀ տեղափոխված քաղաքացիները
Կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել 2023 թ. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրում: ԿԳՄՍՆ...
Աղբյուր` Panorama.am
12:42
Աշխարհում հարկերը բարձրացնելու նման փորձ չկա, բանկային համակարգի շահույթը եթե շատ է, ապա շահութահարկն էլ է շատ. Դանիել Ազատյան
«Ֆորումում կքննարկվեն բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման, ինչպես նաև պատժամիջոցների և միջազգային պայմաններին...
Աղբյուր` Panorama.am
12:34
Հիվանդանոցից ՔԿՀ վերադարձած կալանավորվածի բերանի խոռոչից հայտնաբերել են երկու առանձնացված փաթեթներ
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնում ստացված տեղեկությունների հիման...
Աղբյուր` Panorama.am
12:23
Հայաստանում գրանցված սննդային հավելումների առգրավման հետքերով
Ի՞նչ քայլեր է ձեռնարկել Էկոնոմիկայի նախարարությունը
Աղբյուր` Panorama.am
12:15
Կառավարությունը հաստատվեց Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատվեց Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում
17:15 07/11/2024

Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}