Արարատ Միրզոյան. Հենց նոր կրկին գրեցի ու առաջարկեցի ձեռնարկել անհապաղ, կոնկրետ ու արդյունավետ միջոցներ
Քաղաքական
15:36 08/10/2020
Հայաստան

Արարատ Միրզոյան. Հենց նոր կրկին գրեցի ու առաջարկեցի ձեռնարկել անհապաղ, կոնկրետ ու արդյունավետ միջոցներ

Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդես  է եկել  հայտարարությամբ, որտեղ ասված է.

«Արցախի ժողովուրդն անհերքելի իրավունք ունի ձեռնարկել ԲՈԼՈՐ անհրաժեշտ միջոցները՝ թուրք-ադրբեջանական բանակների և միջազգային ահաբեկիչների կողմից ցեղասպանության վտանգից իրեն պաշտպանելու համար:

Այս մասին հենց նոր կրկին գրեցի մի շարք եվրոպական, արաբական, լատինամերիկյան երկրների խորհրդարանների նախագահներին, ինչպես նաև միջխորհրդարանական կազմակերպությունների ղեկավարներին՝ առաջարկելով ձեռնարկել ԱՆՀԱՊԱՂ, ԿՈՆԿՐԵՏ և ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ միջոցներ»։

 

Placeholder