Հասարակություն 12:42 09/10/2020 Արցախ

Պարգև սրբազանը շնորհակալություն է հայտնում 18-20 տարեկան հերոս տղաների ծնողներին

«Մենք չենք սկսել պատերազմը, երբեք պատերազմ չենք սկսել, երբեք զինադադարը չենք խախտել: Հերթական անգամ նենգաբար սկսեցին լայնածավալ ու դաժան պատերազմ՝ ահռելի զինանոցով: Ոչ միայն Ադրբեջանը, Թուրքիան ամեն ինչով սատարում է, վարձու ահաբեկիչներ են բերել»,- ասուլիսում ասաց Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ հենց մարտի դաշտում հայ զինվորները համառորեն դիմադրում են նրանց կատաղի հարձակումներին, նրանք սկսում են վրեժխնդիր լինել, քաղաքները, գյուղերը ռմբակոծում են:

Երեկ թշնամին նաև հարվածներ է հասցրել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն: Սրբազան հայրն ասաց, որ հատուկ փորձել են մեր խաչի նշանը վիրավորել, մեզ հուսահատեցնել։

«Միջազգային տեռորի ձեռագիրն է սա: Շատ լավ հասկանում ենք: Մի նախագահ տեռորիստ՝ Էրդողան, որը պատրաստում է տեռորիստների, պահում է, ուղարկում է  այս մի տեռորիստ նախագահ Ալիևին, վարձում է նրան ու ուղարկում մարտադաշտ:  Մեր դեմ շատ ուժեր են պայքարում: Մենք ենք, մեր Աստված ու մեր բանակը»,- ասաց Արցախի թեմի առաջնորդը:

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի խոսքով, 18 -20 տարեկան տղաներն, իրոք, հերոսների հերոս են, հիանալ կարելի է: Նա շնորհակալություն հայտնեց նրանց ծնողներին՝ մեր հայրենիքին  այսպիսի հզոր հերոս տղաներ դաստիարակելու համար:

«Իրենց գործը մեծագույն հերոսություն է: Այդ ամեն օրվա հրետակոծության ժամանակ  սարի  պես կանգնած են: Այո, ուժերն անհավասար են, բայց դա չի նշանակում, որ մենք չենք դիմադրելու: Կատաղի դիմադրում ենք: Մեր գործն արդար է: Ամեն մարդ,  պետություն, ազգ իրավունք ունի պաշտպանվելու, իր սրբազան պարտականությունն է, ինչն էլ մենք անում ենք: Մենք խաղաղ ժողովուրդ ենք, ոչ մեկի մահը չենք ցանկանում: Սա մեր ճակատագիրն է, փորձությունն է:

Մենք այսօր մեր քննությունն ենք հանձնում պատմությանը, մենք մեզ և մեր Աստծուն: Դուրս ենք գալու այս փորձությունից, վստահ եմ՝ մեզ պետք է ազգային միաբանություն, համազգային աղոթք, հզոր կամք, անսասան ոգի, ինչն ունեն մեր զինվորները:

Համախմբվենք, ուս ուսի տանք և մեր հացերը կլուծենք: Մի օր, մի ժամ շուտ վստահ եմ՝ զինադադարը լինելու է»,- ասաց սրբազան հայրը:

Նա հիշեցրեց, որ 90-ականներին թշնամին նորից թիրախավորել էր Գանձասարը, վնասել էին, Ամարասը,  նույնիսկ Գյուլիստանի Ամենափրկիչ եկեղեցին, երբ շահումյանցիներից ոմանք չէին հասցրել փախչել, յոթ հոգու գլուխ կտրել ու գցել էին խորանի վրա, գմբեթը պայթեցրել:

«Նույն ձեռագիրն է, բարբարոսների ձեռագիր, ահաբեկիչների ձեռագիր: Բարբարոսներ են: Սա մեզ համար հասկանալի ու ընկալելի էի: Մենք մզկիթների ձեռք չենք տվել, նույնսիկ Շուշիի մզկիթը մեր կարողությամբ նորոգել ենք»,- ասաց Պարգև սրբազանը:

Հենց այդ պահին կրկին հարվածում էին քաղաքին. «Ահա, խփում են, նորից քաղաքն են կրակում»:

Իր խոսքում սրբազան հայրը վստահեցրեց, որ Շուշիի եկեղեցին, քաղաքը, Ստեփանակերտը, բոլոր քաղաքներն ու գյուղերը, ենթակառուցվածքները, որոնք վնասվել են, անպայման վերականգնելու են:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:49
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահի հետ
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ։...
Աղբյուր` Panorama.am
14:42
Մշակույթի նախարարի գլխավորած թուրքական պատվիրակությունը մայիսի 17-ին կժամանի Ռուսաստան
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Էրսոյը պատվիրակության հետ միասին մայիսի 17-ին աշխատանքային այցով կժամանի Մոսկվա: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:34
Կումանը ամենայն հավանականությամբ կհեռանա Բարսելոնայից
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հեռանալու է կատալոնական ակումբից այս ամառ: Այս մասին գրում է football24-ը՝ նշելով, որ...
Աղբյուր` Panorama.am
14:27
2025-ին քրեակատարողական հիմնարկում սև հաց ես մուրալու. Գևորգ Պետրոսյանը՝ Փաշինյանին
«Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ իրենք երկար ժամանակ է բզկտում են Զանգեզուրը: Շատ ճիշտ է ասում, ինքնախոստովանական ցումունք է տալիս»,-...
Աղբյուր` Panorama.am
14:21
Գազայի հատվածում սպանված պաղեստինցիների թիվը հասել է 200-ի՝ այդ թվում 58 երեխա
Իսրայելի զինված ուժերն այսօր վաղ առավոտից սկսել են Գազայի հատված ավիահարվածների հերթական շարքը՝ Իսրայելի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար...
Աղբյուր` Panorama.am
14:11
Կորոնավիրուսը հանգեցրել է նրան, որ տնային հանկարծամահությունների քանակը բազմապատիկ ավելացել է. Պարունակ Զելվեյան
Կորոնավիրուսի պարագայում սրտանոթային բարդությունների հետ կապված ամբողջ աշխարհում բժշկական համայնքը երկու խնդիր ունեցավ: Ասուլիսում ասաց Երևանի...
Աղբյուր` Panorama.am
14:05
«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը կղեկավարի Արմեն Գևորգյանը
ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբը կղեկավարի Արմեն Գևորգյանը: Դաշինքի...
Աղբյուր` Panorama.am
13:59
Պեսկով. Պուտինը համոզված է՝ ԼՂ վերաբերյալ եռակողմ համաձայնագրերի իրագործումն այլընտրանք չունի
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրերի իրագործումն այլընտրանք չունի ու այժմ...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սրտաբան. 18 տարեկանից բարձր տարիքային խմբում 42 տոկոսն ունի բարձր զարերակային ճնշում
«Զարկերակային գերճնշումը լրջագույն ռիսկի գործոն է, որով պայմանավորված են սրտանոթային ընդհանուր մահացությունները»,- ասուլիսում ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:48
Ինդոնեզիան դադարեցնում է AstraZeneca պատվաստանյութերի խմբաքանակի օգտագործումը
Ինդոնեզիայի առողջապահության նախարարությունը կասեցրել է AstraZeneca կորոնավիրուսի պատվաստանյութի շուրջ 450,000 դոզայի բաշխումը՝ պատվաստումից 11...
Աղբյուր` Panorama.am
13:40
Պաղեստինը կդիմի ՄԱԿ-ին իսրայելական ավիահարվածների կապակցությամբ
Պաղեստինը մտադիր է դիմել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային` պահանջելով ընդունել բանաձև իսրայելական ագրեսիան դադարեցնելու համար, հայտարարել է երկրի...
Աղբյուր` Panorama.am
13:32
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի ընթացքում ներկայացվում են բազմաթիվ պրեմիերաներ
Մայիսի 22-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնի փակման համերգը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ...
Աղբյուր` Panorama.am
13:25
Իսրայելի Պաշտպանության ուժերը հայտնել են Սամարիայի շրջանում իրականացված ահաբեկչության մասին
Իսրայելի պաշտպանական ուժերը երկուշաբթի օրը հաղորդել են ականապատ մեքենայի հարձակման մասին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։ Դեպքը տեղի է...
Աղբյուր` Panorama.am
13:20
Էլինար Վարդանյան. Աբսուրդ է. Արտակարգ իրականություն և ընթացիկ ընտրություններ
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագետ Էլինար Վարդանյանի հոդվածը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Հունիսի 20-ին...
Աղբյուր` Panorama.am
13:14
Չինաստանի ԱԳՆ-ն աջակցում է պատվաստանյութերի սեփականությունը վերացնելու առաջարկին
Չինաստանի իշխանություններն աջակցում են զարգացող մի շարք երկրների դիրքորոշմանը, որոնք անհրաժեշտ են համարում վերացնել համապատասխան դեղերի մտավոր...
Աղբյուր` Panorama.am
13:08
ARARAT թանգարանը հրավիրում է բացահայտել Երևանի մի շարք թանգարաններ
«Թանգարանային օր/գիշեր» միջոցառման շրջանակներում
Աղբյուր` Panorama.am
13:01
Չավուշօղլու. Թուրքիան պատրաստ է անհրաժեշտ բոլոր քայլերը ձեռնարկել Պաղեստինում
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն «Իսլամական համագործակցության կազմակերպության» (ԻՀԿ) արտահերթ նիստին անդրադարձել է...
Աղբյուր` Panorama.am
12:55
Գանձայում մեկնարկել են Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի վերականգնման աշխատանքները
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում արդեն մեկնարկել են Վահան Տերյանի...
Աղբյուր` Panorama.am
12:49
17.05.2021. «Հենակետ». Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունները՝ վերջին մեկ շաբաթում
«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին
Աղբյուր` Panorama.am
12:43
ԵԽԽՎ հանձնաժողովն այսօր քննարկելու է Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցը
Այսօր տեղի է ունենալու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստ։ Ինչպես...
Աղբյուր` Panorama.am
12:38
Վահագն Հայրապետյանը կներկայանա նոր՝ Electronic Planet նախագծով
Ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար Վահագն Հայրապետյանն «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կներկայացնի իր նոր՝ Electronic Planet նախագիծը։...
Աղբյուր` Panorama.am
12:32
ՔԿԱԳ-ից տեղեկանք ստանալու համար առհասարակ պետական տուրք չի գանձվի. Վահե Դանիելյան
«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) ոլորտի որոշ ծառայությունների համար պետտուրքերը հանվել են, որոշների ժամկետները՝...
Աղբյուր` Panorama.am
12:27
Փոխհրաձգության հետևանքով Կալիֆոռնիայում երկու մարդ է զոհվել
Կալիֆոռնիայում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում երկու մարդ է զոհվել: Այդ մասին հայտնել է NBC-ն՝ հղում անելով տեղի ոստիկանությունը:...
Աղբյուր` Panorama.am
12:21
Բաղաբուրջ բանավանի գազասպառողների գազամատակարարումը կդադարեցվի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 18-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 13:00-ն...
Աղբյուր` Panorama.am
12:16
Արա Այվազյանը կմասնակցի ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը մայիսի 19-ին Դուշանբեում կմասնակցի ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:13
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը կրկին կրակի հետ է խաղում
Եվրոպական խորհրդարանում Նիդերլանդների պատգամավոր, Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ դաշինք խմբի փոխնախագահ Քեթի Պիրին անդրադարձել է...
Աղբյուր` Panorama.am
12:07
«Ալիք». Դմանիսիում ադրբեջանցիների և վրացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել
«Ալիք»-ը գրում է. «Մայիսի 16-ին Վրաստանի Դմանիսի քաղաքում ազգությամբ ադրբեջանցիների և վրացիների միջև ծեծկռտուք է տեղի...
Աղբյուր` Panorama.am
12:01
Ադրբեջանի նախագահն արձագանքել է Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին դիմելու քայլին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հիմքեր չի տեսել ՀԱՊԿ-ին Հայաստանի դիմելու համար, քանի որ, նրա խոսքերով, բախումներ չեն եղել: Այդ մասին հաղորդում է...
Աղբյուր` Panorama.am
11:56
ՀՀ դեսպան․ Ակնկալում ենք Իրանի աջակցությունը՝ վերջ դնելու ՀՀ տարածքային ամբողջականությանն ուղղված Ադրբեջանի սադրիչ գործողություններին
Արտաշես Թումանյանը հանդիպել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամիին:
Աղբյուր` Panorama.am
11:51
Տիգրան Ուրիխանյան. Վե՛րջ։ Սա խայտառակություն
Ալյանս կուսակցության նախագահ, անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հանդես է եկել հայտարարությամբ։ Այն տարածել է կուսակցության մամուլի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը հրաժարվեց պատասխանել, թե ինչու էր մասնակցում ԱԽ նիստին
16:29 13/05/2021

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը հրաժարվեց պատասխանել, թե ինչու էր մասնակցում ԱԽ նիստին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}