ՌԴ դեսպան. ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ամերիկյան ու ռուսական կողմի դիրքորոշումները համընկնում են
Քաղաքական
17:25 17/10/2020
Աշխարհ

ՌԴ դեսպան. ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ամերիկյան ու ռուսական կողմի դիրքորոշումները համընկնում են

Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ սկզբունքային հարցերում ՌԴ և ԱՄՆ դիրքորոշումները համընկնում են։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

«Հաճելի անակնկալ էր, երբ հրապարակվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը։ Այնքան քիչ են դեպքերը, իրադարձությունները, երբ ամերիկյան ու ռուսական դիրքորոշումները համընկնում են, մենք կողմերին զսպվածության, առաջին հերթին կրակի դադարեցման ու բանակցային գործընթաց սկսելու կոչ արեցինք»,- ասել է դեսպանը։

Նա նշել է, որ նյուանսներ կան, իսկ սկզբունքորեն կողմերը սատարում են այն գործընթացը, որը կողմերին կդնի խաղաղության ռելսերի վրա։

Placeholder
ՌԴ դեսպան. ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ամերիկյան ու ռուսական կողմի դիրքորոշումները համընկնում են