Բաքուն հայտարարում է իր պատրաստակամությունը Հայաստանին փոխանցել զոհված զինծառայողների մի մասի մարմինները
Քաղաքական
18:38 18/10/2020
Աշխարհ

Բաքուն հայտարարում է իր պատրաստակամությունը Հայաստանին փոխանցել զոհված զինծառայողների մի մասի մարմինները

Ադրբեջանը պատրաստ է միակողմանի կարգով Հայաստանին փոխանցել զոհված հայ զինծառայողների մարմինների մի մասը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի  միջնորդությամբ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին այսր հայտնել է Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և քաղաքացիների անհետ կորածների պետական հանձնաժողովից։

Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունից հայտնել են, որ ԿԽՄԿ-ի ադրբեջանական ներկայացուցչության հետ պետական   հանձնաժողովի անցկացրած հանդիպումների ժամանակ հաղորդվել է այն մասին, որ, Ադրբեջանի և Հայաստանի միջև հայտարարված ժամանակավոր հումանիտար զինադադարի ոգուն համապատասխան, Ադրբեջանը պատրաստ է միակողմանի կարգոց փոխանցել Հայաստանին ադրբեջանական կողմում գտնվող հայ զինծառայողների մի մասը մարմինները նախապես համաձայնեցված միջանցքում երկու պետությունների սահմանին Թովուզի շրջանում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ։

Պետական հանձնաժողովը ԿԽՄԿ-ին խնդրել է այդ մասին տեղեկացնել հակառակ կողմին:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության որոշմամբ  հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատվել է մարդասիրական զինադադար:

Placeholder