Փաշինյանը հանդիպում է իր կուսակիցների հետ
Քաղաքական
14:02 20/10/2020
Հայաստան

Փաշինյանը հանդիպում է իր կուսակիցների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է իր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ներկայացուցիչների հետ։

Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանի հետ  կառավարության շենքում հանդիպել են նաև Արցախի Հանրապետության նախկին նախագահները՝ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը։

168-ի փոխանցմամբ, նրանց մտահոգել է երեկ ԱԱԽ նիստում և արտախորհրդարանական ուժերի հետ  հանդիպումների ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տեղեկությունների բովանդակությունը։

Երեկ  Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, վարչապետն անդրադարձել է ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին, հայկական կողմի քայլերին և գործողություններին:

Մինչ այդ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի էր ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Քննարկվել են ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու հակառակորդին հակազդելու ուղղությամբ իրականացվող քայլերը:

 

Placeholder