Քաղաքական 00:38 21/10/2020 Հայաստան

Ես համաձայն չեմ, որ Կազանում սպառվել էր բանակցային ճանապարհով խնդրի լուծումը. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխաններից բրիտանական հեղինակավոր «Independent» պարբերականին, որում նշել է, որ ինքը համաձայն չէ, թե Կազանում սպառվել էր բանակցային ճանապարհով խնդրի լուծումը։ Այս մասին հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։

Independent - Շնորհակալ եմ զրույցի հնարավորության համար։ Ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում պատերազմը: Զգացողությունն այնպիսին է, որ պատերազմը վերածվել է մի գործընթացի, որի նպատակն է տեսնել, թե կռվող կողմերից որն ավելի շուտ կսպառվի, բայց միևնույն ժամանակ զգացողություն է, որ հայկական բանակը պարտվում է: Ի՞նչ եք կարծում:

Սերժ Սարգսյան - Ադրբեջանի նախագահը շարունակաբար խոստանում էր իր ժողովրդին, որ իր բանակը շատ արագ կարող է գրավել Լեռնային Ղարաբաղը, եթե նրանք այդպես ցանկանան։ Հիմա նրանք օգտագործում են իրենց զինանոցում առկա բոլոր զենքերը, ներառյալ Թուրքիայի կողմից ուղարկված ԱԹՍ-ներ և վարձկաններ, սակայն երեք շաբաթվա ընթացքում նրանց հաջողվել է ընդամենը մեկ ուղղությամբ բավականին խորանալ, և սա դեռ չի նշանակում պատերազմի ավարտ: Հայկական բանակը մարտունակ բանակ է` իր հազարավոր պրոֆեսիոնալ, իրենց գործին նվիրված, երկու պատերազմների փորձ ունեցող սպաներով և գեներալներով, տասնյակ հազարավոր քաջ զինվորներով և պաշտպանական պատերազմի համար բավարար սպառազինությամբ: Բայց, ափսոս, շատերը զոհվեցին` պաշտպանվելիս մեծ կորուստ պատճառելով ադրբեջանական զինված ուժերին և վարձկաններին: Ռազմավարական առումով, այս պատերազմը խելահեղություն է, և քաղաքացիական բնակչությունը վճարում է Ալիևի խելահեղ երազանքի համար։

Independent - 25 տարիների ընթացքում Ձեզ հաջողվել էր զսպել կոնֆլիկտը, բայց այն պահից ի վեր, երբ իշխանության եկավ Ձեր իրավահաջորդը, արդեն իսկ տեղի են ունեցել երկու մեծ կոնֆլիկտներ: Ի՞նչ եք կարծում, Ձեր իրավահաջորդը հարցը լուծում է այլ կերպ, քան Դո՞ւք:

Սերժ Սարգսյան - Նախ պետք է ասեմ` ես չեմ համարում, որ երկու մեծ բախում է տեղի ունեցել. հուլիսյան դեպքերը կարելի է համարել սահմանային միջադեպ և այն, իմ կարծիքով, կարելի էր լուծել այլ կերպ: Բայց ես համաձայն եմ Ձեզ հետ, որ իմ իրավահաջորդը չգնաց այն ճանապարհով, որով մենք հաջողությամբ ընթանում էինք երկար ժամանակ և որոշեց, ինչպես ինքն է արտահայտվել, բանակցությունները սկսել սեփական կետից:

Կարող եմ ասել, որ այս հակամարտությունը երբեք չի եղել սառեցված հակամարտություն, անգամ եթե մեզ հաջողվել է երաշխավորել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը։

Փոքր մասշտաբներով, սակայն Ադրբեջանը բոլոր այս տարիներին շարունակել է հարձակվել մեզ վրա։ Իրական խաղաղությունը միայն հնարավոր է բանակցությունների միջոցով։ Դրան հնարավոր էր հասնել, օրինակ, Կազանում։ Տարիներ շարունակվող, ինչպես առաջընթաց, այնպես էլ հետընթաց արձանագրած բանակցությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները համաձայնել են փաթեթային լուծմանը 2011թ․ հունիսին. Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների նախագահները իրենց գոհանակությունն արտահայտեցին շրջադարձային առաջընթացի վերաբերյալ:

Ռուսաստանը հանդես եկավ հանրային հայտարարությամբ, և Ադրբեջանի նախագահն ու ես հրավիրվեցինք Կազան՝ ձեռք բերված համաձայնությունը հաստատելու նպատակով: Երբ բոլորս նույն հարկի տակ էինք, Ալիևը մի թուղթ հանեց գրպանից՝ տասնյակից ավելի էական փոփոխություններով։ Այդ բոլոր դրույթները ամիսներ շարունակ քննարկվել էին կողմերի միջև բանակցությունների ընթացքում և մանրակրկտորեն պարզաբանված կամ հեռացված էին պատշաճ կերպով ձևակերպված փաստաթղթում: Բոլորը ցնցված էին, և չնայած միջնորդների հիասթափությանը՝ Ալիևը հայտարարեց, որ չի տալու իր համաձայնությունը փաստաթղթին:

Ես համաձայն չեմ, որ Կազանում սպառվել էր բանակցային ճանապարհով խնդրի լուծումը: Այո, 2016-ին Ալիևը խախտեց զինադադարը և հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա: Մենք խիզախորեն պաշտպանվեցինք, չկորցրեցինք որևէ բնակավայր, և Ալիևը ստիպված էր վերահաստատելու 1994թ. Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից կնքված զինադադարը: Այնուհետև, ռազմական գործողություններից շաբաթներ հետո, Վիեննայում և Սանկտ Պետեբուրգում Մինսկի խմբի համանախագահները որոշեցին հարգել 1994-1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերը, միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծել և ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունները. Եվ չնայած Ալիևը դժվարությամբ էր համաձայնվում դրան, մենք բանակցությունները շարունակում էինք միջնորդների` Մինսկի խմբի համանախագահների միջոցով:

Independent - Ինչպե՞ս եք կարծում Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիները` ուղղակի կամ անուղղակի, ավելի լավն են, թե՞ ավելի վատը, քան Ձեր ղեկավարման ժամանակ:

Սերժ Սարգսյան - Հակամարտության չկարգավորված լինելը պայմանավորված է նաև վստահության բացակայությամբ: Հայաբնակ Լեռնային Ղարաբաղը, որը մենք անվանում ենք Արցախ, Ստալինը հանձնեց Ադրբեջանին` որպես կռվախնձոր:

Դրանից ի վեր Ադրբեջանը փորձում է ազատել այդ հողը հայ բնակչությունից` արգելափակելով դիվանագիտական լուծումները: Ես խորապես համոզված եմ, որ Ալիևի հետ ուղիղ բանակցությունները կոպիտ սխալ են շատ պարզ պատճառով` Ադրբեջանը երբեք չի համաձայնվի ԼՂ անկախությանը, և ընդհանրապես միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ ինքնորոշման իրավունքի իրացումը տեղի է ունենում միջնորդների կողմից որոշակի պարտադրանքի միջոցով:

Եվ պատահակն չէ, որ 2016թ. լայնածավալ ռազմական գործողություններից ամիսներ հետո` հոկտեմբերին, Ադրբեջանի նախագահը իր կառավարության նիստում հայտարարեց (խոստովանեց), որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել ԼՂ անկախությունը: Ես գտնում եմ, որ բանակցային գործընթացի վերը նշված մոտեցումները անկյունաքարային են, և նաև հենց այս պատճառով երկու ժամկետ նախագահական լիազորությունների ավարտից հետո համաձայնվեցի ընտրվել ՀՀ վարչապետ, որովհետև համոզված էի, որ գլխավոր բանակցողների փոփոխությունը բերելու էր աղետալի հետևանքների: Շարունակականությունը կենսական նշանակություն ուներ:

Independent - Նշեք որոշ աշխարհաքաղաքական սխալներ, որ թույլ է տալիս Ձեր իրավահաջորդը:

Սերժ Սարգսյան - Այս փուլում նպատակահարմար չէ, որ ես մեկնաբանեմ Հայաստանի ներկայիս իշխանությունների գործողությունները։

Independent - Արդյո՞ք կապի մեջ եք Երևանում գործող ներկայիս կառավարության հետ: Կարո՞ղ եք մեզ տեղեկացնել, թե ի՞նչ եք խորհուրդ տվել:

Սերժ Սարգսյան - Իմ թիմը և ես, նաև այլ ընդդիմադիր քաղաքական ուժեր բազմաթիվ անգամներ դիմել ենք ինչպես ներկայիս իշխանությանը, այնպես էլ ԼՂ նախագահին` առաջարկելով մեր ծառայությունները, բայց ափսոսանքով պետք է նշեմ, որ նրանք մեզ հետ կապ չհաստատեցին:

Ներքին հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություններ չեմ կարող ներկայացնել: Հայաստանն առերեսվում է արտաքին ագրեսիայի հետ, ուստի պետք է ներքուստ համախմբված լինի:

Independent - Ինձ ասել են, որ Ադրբեջանի ագրեսիան մասամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջինս չի վստահում ՀՀ նոր ՊՆ նախարարին` համարելով նրան թույլ օղակ, ով հավատում է կանխարգելիչ գործողությունների դոկտրինին: Ի ՞նչ կարծիք ունեք ՀՀ ՊՆ նախարարի մասին:

Սերժ Սարգսյան - Ռազմական դրության պայմաններում և առավել ևս պատերազմի ժամանակ նպատակահարմար չեմ գտնում կարծիք հայտնել պաշտպանության նախարարի մասին: Ես երկար ժամանակ եղել եմ ՀՀ պաշտպանության նախարար, այնուհետև տասը տարի` ՀՀ նախագահ, և մենք միշտ մեր զինված ուժերը պատրաստել ենք պաշտպանական մարտերի, ինչը, իհարկե, չի բացառում թշնամու հարձակման դեպքում հակահարձակողական գործողությունները: Իմ կարծիքով, կանխարգելիչ գործողությունների դոկտրինը մեր պայմաններում կիրառելի չէ: Այսքանով սահմանափակվենք:

Independent - Վերջերս Հայաստանը պաշտոնանկ արեց հետախուզության պետին: Գիտեք ինչու՞: Հետախուզական ի՞նչ անհաջողություններ և հաջողություններ է ունեցել Հայաստանը:

Սերժ Սարգսյան - Ես ստույգ տեղեկություններ չունեմ, ուստի առայժմ ձեռնպահ կմնամ այս հարցին պատասխանելուց:

Independent - Կարո՞ղ է Հայաստանը հաղթել այս պատերազմում առանց Ռուսաստանի օգնության:

Սերժ Սարգսյան - Խոսքը ավելի շուտ պետք է գնա խաղաղության, քան թե պատերազմում հաղթելու կամ պարտվելու մասին։

Երբ Խորհրդային միությունը քանդվելու շեմին էր, Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական կոմիտեն, որը ես գլխավորում էի, ստանձնեց պաշտպանել մեր ժողովրդին էթնիկ զտումներից, որոնց ականատեսը եղանք Բաքվում, Սումգայիթում և այլ բնակավայրերում։ Միջազգային աղբյուրները նշում են, որ մինչ 1994թ. պատերազմը բոլոր կողմերի համար արժեցավ գրեթե 30,000 մարդու կյանք:

Մենք պաշտպանեցինք մեր օջախները, մենք հաղթեցինք պատերազմում, հրադադարի ռեժիմ հաստատվեց: Սակայն մենք չկարողացանք խաղաղություն հաստատել մի հարևանի հետ, որը երբեք չհրաժարվեց Ղարաբաղի անտառապատ լեռները նվաճելու իր անհագուրդ ցանկությունից: Ահա այս է պատճառը, որ մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգային միջնորդների կարիք ունենք, որի համանախագահներից մեկը Ռուսաստանն է` իր հսկայական փորձով և հնարավորություններով:

Independent - Դուք ունե՞ք որևէ անուղղակի կամ անմիջական շփում ադրբեջանցի գործընկերների հետ: Ի՞նչ եք փոխանցում նրանց: Ի՞նչ կցանկանայիք փոխանցել նրանց:

Սերժ Սարգսյան - Իմ պաշտոնավարման ընթացքում ես հանդիպել եմ միայն Ալիևին, որի հետ բանակցում էի: Դրանից հետո որևէ կապ կամ շփում չի եղել:

Ուղերձը, որն ուղղված է Ադրբեջանին, ինչպես նաև բոլոր այլ ներգրավվածներին, պարզ է` այս հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով կամ ցանկացած այլ ձևով, որը կստիպի հայերին լքել իրենց տները Լեռնային Ղարաբաղում:

Խաղաղությունը պետք է հաստատվի բացառապես բանակցությունների միջոցով։

Independent - Ի՞նչ եք կարծում, ի՞նչ դեր ունի Թուրքիան այս ամենի մեջ: Արդյո՞ք Թուրքիան է դրդում Ադրբեջանին, թե ՞ Բաքուն է դիմել Թուրքիային:

Սերժ Սարգսյան - Լեռնային Ղարաբաղի դեմ ներկայիս պատերազմն ուղեկցվում է Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ նախապատրաստվածության աննախադեպ մակարդակով, որոնք իրենց համարում են երկու պետություններում ապրող մեկ ազգ, ինչպես դա սիրում են ասել նրանց նախագահները: Համաձայն բազմաթիվ երկրների հետախուզական և հավաստի լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ այս պատերազմում ներգրավված են Սիրիայից և Լիբիայից վարձկաններ՝ ուղարկված Թուրքիայի կողմից։ Թուրքական անօդաչու թռչող սարքերը մեծ աջակցություն են ադրբեջանական հարձակումներին։

Կարելի է եզրակացնել, որ ռազմական գործողությունների մասին որոշումներն ընդունվում են համատեղ:

Պետք է որ տեղյակ լինեք, որ մենք փորձել ենք Թուրքիայի հետ ևս բարելավել հարաբերությունները։ Երբ 2008 թվականին ստանձնեցի նախագահի պաշտոնը, հանդես եկա նոր նախաձեռնությամբ՝ Երևան հրավիրելով Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Աբդուլլա Գյուլին` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններն սկսելու:

Տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը կարող էին լրջորեն շահել Թուրքիայի հետ հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորումից:

Շվեյցարիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների ներկայությամբ, Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները 2008 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրեցին Ցյուրիխյան արձանագրությունները։

Սակայն ընդամենը մեկ օր անց Թուրքիայի այն ժամանակվա վարչապետը` Էրդողանը, հայտարարեց, որ արձանագրությունների վավերացումը թույլ կտա միայն այն ժամանակ, երբ Ղարաբաղից հեռանան հայկական անվտանգության ուժերը, ինչով կասեցրեց ամբողջ գործընթացը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}