Քաղաքական 09:35 28/10/2020 Հայաստան

Սասունյան. Հնարավոր է, որ հայկական համազգեստով ադրբեջանցի զինվորների վրա կրակել են հենց իրենց զորքերը

2020 թ. հոկտեմբերի 25-ին ԱՄՆ պետքարտուղարությունը մեծ խանդավառությամբ հայտարարեց Արցախյան պատերազմում վերջին մի քանի շաբաթվա ընթացքում հրադադարի երրորդ փորձի մասին։ Առաջին երկու հրադադարները խախտվել էին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից՝ ուժի մեջ մտնելուց հաշված րոպեների ընթացքում։ Նոր հրադադարի մասին հայտարարությունն արվեց այն բանից հետո, երբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ժամանեցին Վաշինգտոն և առանձին հանդիպումներ ունեցան պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ 2020 թ. հոկտեմբերի 23-ին:

Այս վերջին «մարդասիրական հրադադարը» ուժի մեջ մտավ հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին: Ցավոք, երրորդ հրադադարը ևս խախտվեց   Ադրբեջանի և Թուրքիայի կողմից մի քանի րոպե անց: Սա վկայում է այն մասին, որ Ադրբեջանը, Թուրքիան և Սիրիայից ժամանած ջիհադիստական վարձկանները մտադրություն չունեն դադարեցնել պատերազմը, քանի դեռ Արցախը չեն մաքրել տեղի հայ բնակչությունից, ինչը հենց այն է, ինչ բազմիցս հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Հայաստանն ու Արցախը, երեք միլիոնից մի փոքր ավելի բնակչությամբ, պայքարում են ավելի քան 90 միլիոն բնակչություն ունեցող Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ ուժերի դեմ: Սա Դավթի պայքարն է ընդդեմ Գողիաթի: Սա նաև նշանակում է, որ ադրբեջանական հզոր բանակը, մինչ ատամները զինված Իսրայելից և Ռուսաստանից միլիարդավոր դոլարների ժամանակակից զենքերով, անկարող է իր մարտերը վարել՝ առանց հենվելու թուրք զինվորականների և իսլամիստ վարձկանների վրա: Նույնիսկ իրենց համատեղ ուժերով Ադրբեջանն ու Թուրքիան մեկ ամիս տևած մարտերից հետո անզոր են նվաճելու Արցախը․․․

Վերջին շաբաթների ընթացքում Նևադայում, Օհայոյում և Նյու Հեմփշիրում կայացած նախընտրական հանրահավաքներում նախագահ Թրամփն իր ելույթներում երեք անգամ հիշատակել է հայերին: Նա հաճոյախոսություններ է արել հայերի մասին, սակայն բառերն անիմաստ են, քանի դեռ դրանց չեն հետևել գործողությունները: Թրամփին մնում է միայն վերցնել հեռախոսը, զանգահարել իր ընկերոջը`Էրդողանին, և ասել, որ դադարեցնի աջակցել Ադրբեջանին ու հետ կանչի իր հավաքագրած և Ադրբեջան տեղափոխած ահաբեկիչներին: Փոխարենը, Թրամփն արեց այն, ինչը ձեռնտու է իրեն՝ առաջին հերթին նոյեմբերի 3-ին վերընտրվելու համար դիմելով ամերիկահայ ընտրողներին:

Ռազմական գործողություններից բացի, կան նաև այլ ճակատներ, որոնցում հայերն ու ադրբեջանցիները պայքարում են միմյանց դեմ: ԱՄՆ-ում մի քանի բանաձևեր են ներկայացվել Ներկայացուցիչների պալատ և Սենատ՝ ճանաչելու Արցախի անկախությունը և արգելելու զենքի վաճառքը Ադրբեջանին ու Թուրքիային: Նման քայլեր ձեռնարկվել են Կանադայի, Ֆրանսիայի և Ավստրալիայի հայ համայնքների կողմից: Հայկական համայնքները նաև զանգվածային բողոքի ցույցեր են կազմակերպել ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի քաղաքներում:

Ամերիկահայերը և ընտրված պաշտոնյաները ճնշում են գործադրել տարբեր լոբբիստական ընկերությունների վրա, որոնց վարձել են Ադրբեջանը և Թուրքիան՝ դադարեցնելու իրենց քարոզչական ջանքերը: Անցյալ շաբաթ Մերկուրի հանրային ռազմավարության ընկերությունը (Mercury Public Affairs) հայտարարեց, որ դադարեցրել է լոբբիստական պայմանագիրը Թուրքիայի հետ: «Մերկուրին» Թուրքիան ներկայացնում է 2013 թվականից:

Այս տարվա փետրվարին «Մերկուրին» կնքել է 1 մլն դոլարի պայմանագիր՝ Թուրքիայի դեսպանատունը ներկայացնելու համար: Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը «Մերկուրիին» հորդորել էր դադարեցնել պայմանագիրը Թուրքիայի հետ, այլապես այլևս գործ չի ունենա ընկերության հետ: Նման մի հայտարարությամբ հանդես եկավ Լոս Անջելեսի համայնքային համալսարանի շրջանը։

Լոբբիստականմեկ այլ խոշոր ընկերություն՝ DLA Piper-ը, տեղեկացրեց ԱՄՆ արդարադատության նախարարությանը, որ այլևս չի ներկայացնում Ադրբեջանի երկաթուղիները: Հոկտեմբերի 13-ին Livingston Group-ն վերջ տվեց իր լոբբիստական գործունեությանը Ադրբեջանի համար: BGR լոբբիստական ընկերությունը հրաժարվեց Ադրբեջանի SOCAR պետական նավթային ընկերությունը ներկայացնելուց, հայտնում է AHVAL News-ը:

Մյուս կողմից, Հայաստանը երբեք չի վարձել լոբբիստական կամ հասարակայնության հետ կապերի ընկերություններ: Հազվադեպ օրինակ էր, երբ ՀՀ կառավարությունը լոբբիստական պայմանագիր կնքեց Alston & Bird իրավաբանական ընկերության հետ (կապված նախկին սենատոր Բոբ Դոուլի հետ), տասը հազար դոլարով՝ 2020 թ․ սեպտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 14-ը: Հայտնի չէ, արդյոք այդ պայմանագիրը երկարաձգվել է, թե ոչ:

Չնայած լոբբիստական կամ հասարակայնության հետ կապերի ընկերություններ վարձելը միշտ էլ օգտակար է, սակայն հայ համայնքն այնքան էլ կախված չէ դրանցից, քանի որ նրանք քաղաքականապես ակտիվ են և ապավինում են Վաշինգտոնի իրենց սեփական կազմակերպություններին, ինչպիսիք են Ամերիկայի հայկական համագումարը և Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Մյուս կողմից, Ադրբեջանը և Թուրքիան պարտավոր են միլիոնավոր դոլարներ ծախսել լոբբիստական գործունեության համար՝ փորձելով իրենց կեղտոտ լվացքը ներկայացնել որպես մաքուր:

Ապատեղեկատվական պատերազմի մեկ այլ կողմ է տարբեր երկրների թերթերի էջերում և սոցիալական ցանցերում մղվող պայքարը։ Ադրբեջանի կառավարությունն ամեն տարի մի ամբողջ հարստություն է ծախսում՝ գրողներ վարձելու համար՝ Հայաստանին սևացնելու և Ադրբեջանի բռնապետությունը փառաբանելու համար: Մեկ այլ ճակատ՝ սոցիալական ցանցերն են: Ամեն անգամ, երբ որևէ հայտնի ամերիկացի կամ եվրոպացի հայտարարում է իր հանրային դիրքորոշումը հօգուտ Հայաստանի, ադրբեջանցիների և նրանց վճարովի գործակալների հորդան հետապնդում է այդ մարդկանց և ստիպում հրաժարվել իրենց հայտարարություններից:

Վերջին օրերին մի քանի հաղորդում ստացվեց այն մասին, որ ադրբեջանական զորքերը կրում են հայ զինվորների համազգեստ, ըստ ամենայնի, մարտադաշտում խառնաշփոթ ստեղծելու համար: Նման մարտերից մեկում հայտնաբերվել էին հայկական համազգեստով 40 ադրբեջանցի զինվորների մարմիններ։ Իմ կարծիքով, նման գործողությունը, հայերին շփոթեցնելու փոխարեն, կբերի նրան, որ ադրբեջանցիները կկրակեն իրենց զինվորների վրա՝ նրանց համարելով հայեր:

Հայաստանի կառավարությունը պետք է բողոք ներկայացնի Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ)՝ ադրբեջանցի զինվորների բարբարոսական վարքագծի վերաբերյալ: Մի տեսանյութում ադրբեջանցի զինվորները գնդակահարում են երկու հայ ռազմագերիների: Մյուսում, ադրբեջանցի զինվորները կտրում են զոհված հայ զինվորի գլուխը: Երրորդ սարսափելի տեսանյութում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները մաշկազերծ անում հայ զինվորին, քանի դեռ նա ողջ է: Սրանք պատերազմական հանցագործությունների բացահայտ դեպքեր են:

Ադրբեջանը պետք է դատապարտվի ՄՔԴ-ի կողմից և պատասխանատվություն կրի այդ անմարդկային գործողությունների համար: Բացի այդ, Ադրբեջանն օգտագործում է կասետային ռումբեր, որոնք արգելված են միջազգային մարդասիրական օրենսդրությամբ: Ավելին, Ադրբեջանն ամեն օր հազարավոր հրթիռներ է արձակում Արցախի քաղաքների ու գյուղերի խաղաղ բնակչության ուղղությամբ: Ադրբեջանը ոչնչացրել է նաև հայերի հարյուրավոր տներ, դպրոցներ և եկեղեցիներ: Սրանք բացահայտ հանցագործություններ են: Ադրբեջանը պետք է շատ թանկ վճարի իր բարբարոսական պահվածքի համար:

Դրականն այն է, որ ամբողջ աշխարհում տասը միլիոն հայ միավորվել է, ինչպես երբեք: Յուրաքանչյուր հայ գիտակցում է, որ սա գոյապայքար է։ Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են երկրորդ ցեղասպանություն իրականացնել հայերի դեմ: Մինչ այժմ հայերը հանգանակել են աննախադեպ գումար՝ 150 միլիոն դոլար և միլիոնավոր դոլարների մարդասիրական օգնություն: Միակ բանը, որ պակասում է՝ որևէ հայ միլիարդատիրոջ կողմից մեկ միլիարդ դոլարի նվիրատվությունն է՝ Հայաստանի և Արցախի գոյատևմանն աջակցելու համար: Ի վերջո, Հայաստանի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է օրական 30 միլիոն դոլար:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

00:12
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}