Առավոտյան հրթիռակոծվել են Ստեփանակերտի կենտրոնական շուկան և այլ բնակավայրեր. ԱՀ ԱԻՊԾ
Քաղաքական
10:11 31/10/2020
ԼՂՀ

Առավոտյան հրթիռակոծվել են Ստեփանակերտի կենտրոնական շուկան և այլ բնակավայրեր. ԱՀ ԱԻՊԾ

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ այսօր առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտի կենտրոնական շուկան և այլ բնակավայրեր:

«Երեկ, հոկտեմբերի 30-ին Հայաստանի  և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից և կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված համաձայնությունների անվերապահ կատարման պայմանավորվածությունից շատ չանցած, Արցախի մայրաքաղաքը կրկին արթնանում է թշնամու արձակած հրթիռների ձայներից:

Առավոտյան ժամը 7:08-ին քաղաքում լսվել են պայթյունի ձայներ: Նույն վարկյանին միացել է օդային տագնապի ազդանշանը:

Այս անգամ Ստեփանակերտի կենտրոնական շուկան է ադրբեջանական ուժերի թիրախում: Ավերվել է հանրային նշանակության ենթակառուցվածքի մի մասը, նյութական մեծ վնաս պատճառել խաղաղ բնակչությանը:

Հաջորդ պայթյունից  ավերվել է բնակելի տուն՝ ամբողջ գույքով: Մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները:

Նախնական տվյալներով տուժածներ չկան:

Նշենք, որ հոկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերն, ընդհանուր առմամբ մայրաքաղաքում և շրջաններում պահպանվել էր  հարաբերական հանգիստ իրավիճակը»,- ասվում է հայտարարության մեջ::


 

Placeholder
Առավոտյան հրթիռակոծվել են Ստեփանակերտի կենտրոնական շուկան և այլ բնակավայրեր. ԱՀ ԱԻՊԾ