Քաղաքական 21:29 06/11/2020 Տարածաշրջան

Գերմանացի պատմաբան. Պատերազմը Լեռնային Ղարաբաղում քաղաքակրթության պայքար է մեր ժամանակների Հիտլերի դեմ

Կրոնական պատմաբան Մայքլ Հեսեմանը կարծում է, որ պատերազմը Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի խամաճիկ ռեժիմ Ալիևի պատերազմն է ընդդեմ Հայաստանի, որը քաղաքակրթության փարոսն է բարբարոսության մեջ: Նա կարծում է, որ Թուրքիայի նպատակն է լռեցնել Հայոց ցեղասպանությունը` լռեցնելով հայ ազգին: Դոկտոր Հեսեմանը կոչ է անում կանգնեցնել Էրդողանին և դատապարտում է Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը, ասելով, որ Արցախը կարմիր գիծ է, որը չպետք է հատել:

Թուրքիայի ներկայիս ռազմաքաղաքական աջակցությունը Ադրբեջանին մեկնաբանելով, Հեսեմանը նշում է, որ Թուրքիան իրեն վտանգված է զգում Հայաստանի կողմից, քանի որ ավելի ու ավելի շատ ազգեր են ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Յուրաքանչյուր ոք, ով Թուրքիայում իշխող դասի անդամ է, այսօր իր հարստությա ու ունեցվածքի համար պարտական է Հայոց ցեղասպանությանը:

«Հազարավոր թուրքեր կողոպտեցին հայերին և նրանց տները այն բանից հետո, երբ նրանք ուղղակիորեն կոտորվեցին կամ ուղարկվեցին մահվան երթերի՝ դեպի Սիրիայի անապատ: Այնպես որ, եթե իսկապես միջազգային դատարանը արդարադատություն կատարեր և Թուրքիայից փոխհատուցում պահանջեր, ինչպես Գերմանիան աջակցում է Իսրայել պետությանը միլիարդավոր եվրոյով՝ որպես փոխհատուցում հոլոքոստի ընթացքում 6 միլիոն հրեաների սպանության համար, Թուրքիան իր փխրուն տնտեսությամբ կփլուզվի: Ահա թե ինչու Թուրքիան ամեն կերպ փորձում է լռեցնել Հայոց ցեղասպանության մասին խոսակցությունները, և այժմ փորձում է լռեցնել հայ ժողովրդին: Սա Ադրբեջանի պատերազմը չէ Լեռնային Ղարաբաղի դեմ, այլ Թուրքիայի խամաճիկ ռեժիմի պատերազմն է ընդդեմ Հայաստանի, միշտ հիշեք դա»,-ասում է Մայքլ Հեսեմանը:

Մայքլ Հեսեմանն ընդգծում է, որ Թուրքիան պետք է դառնա լրիվ անօրինական երկիր, քանի դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ապագա ցեղասպանությունները կարող է կանխվել միայն այն դեպքում, եթե ոչ մեկին թույլ չտաք խուսափել դրա պատասխանատվությունից:

«Ցեղասպանությունը պետք է համարվի մարդկության դեմ աններելի, մեծ հանցագործություն, որն ամեն դեպքում պահանջում է համարժեք պատասխան գործողություն: Ցանկացած ճանաչված ցեղասպանության ժխտումը, ոչ միայն հոլոքոստը, ինքնաբերաբար պետք է պատժամիջոցներ առաջացնի պատասխանատու պետության դեմ: Միջազգային հանրությունը պետք է ճանաչի Արցախը, որը 5000 տարի ու ավելի հայկական հող է, նույնն էլ Արևմտյան Հայաստանը: Թուրքիան կոտրեց միջազգային արդարության տաբուն և ցեղասպանությունը նորից մտցրեց նորագույն պատմության մեջ»,-ասում է Մայքլ Հեսեմանը:

Հեսեմանի խոսքերով, Հայոց ցեղասպանությունը օրինակ հանդիսացավ հոլոքոստի և հետագա այլ ցեղասպանությունների համար: Նաև, նեոօսմանյան նկրտումները ահաբեկչական պատերազմ են առաջացրել Սիրիայում, Իրաքում և այժմ Լիբիայում և Արցախում: Թուրքիան այդ դեպքերից յուրաքանչյուրի գլխավոր ագրեսորն է՝ Սիրիայի մարդասպան քաղաքացիական պատերազմի, իսլամիստական ահաբեկչության, Լիբիայի քաոսային իրավիճակի հետևում կանգնած ուժը: Նշվում է, որ առաջին հերթին, Թուրքիան արժանի չէ ՆԱՏՕ-ում տեղ ունենալուն, մինչև հասկանա, որ ահաբեկչությունն այլևս 21-րդ դարի քաղաքականության մեթոդ չէ:

«Եթե Թուրքիան չի ցանկանում քաղաքակիրթ երկիր դառնալ, ապա միջազգային հանրությունը պետք է ամրապնդի Սևրի պայմանագիրը և գողացված տարածքը վերադարձնի հույներին, հայերին, քրդերին, արամեացիներին և ասորիներին»,-ասում է Մայքլ Հեսեմանը:

Հարցին, թե որպես Գերմանիայի քաղաքացի, մի երկիր, որը ներողություն է խնդրել և վճարել Իսրայելին հոլոքոստի համար, ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ Իսրայելն Ադրբեջանին հսկայական քանակությամբ զենք է տրամադրում, Հեսեմանն ասում է, որ Իսրայելն անտեսում է, որ հոլոքոստը թուրքական իսլամ-ֆաշիզմի գաղափարն էր, և որ թուրքերը նույնիսկ ծրագրել էին 1917-ին կոտորել հրեա սիոնիստ վերաբնակիչներին Պաղեստինում, և այժմ նրանք աջակցում են Ադրբեջանին:

«Սա մեծ ամոթ է: Իսրայելը պետք է լինի հայ ժողովրդի բնական դաշնակիցը, հատկապես նրա ընդհանուր պատմության պատճառով: Ես կարող եմ ծայրահեղ անհեռատես անվանել Ադրբեջանի հետ իսրայելական դաշինքը, որովհետև Ադրբեջանը պարզապես Թուրքիայի խամաճիկ պետությունն է, և Էրդողանն արդեն բացահայտ հայտարարեց, որ իր քաղաքականության վերջնական նպատակը Իսրայելի մայրաքաղաք Երուսաղեմի «ազատագրումն» է: Ումի՞ց ազատագրում, իսրայելցիներից ու հրեաներից: Այսօր հայերի մարդասպանը վաղը հրեաների մարդասպանն է: Ցանկացած իսրայելացի, ով սատարում է Էրդողանին, պետք է իմանա, որ նա սատարում է նոր Հիտլերին՝ հրեական ժողովրդի և Իսրայելի մեծ, սիրված ազգի բարցարձակ թշնամուն»,- ասում է Հեսեմանը։

Իսկ թե ինչու աշխարհը պետք է հոգ տանի Հայաստանի ու Էրդողանին կանգնեցնելու մասին, որքանո՞վ է պայքարը քաղաքակրթության կամ քրիստոնեության դեմ: Ի՞նչ հետևանքներ դա կարող էր ունենալ Եվրոպայի և քաղաքակիրթ աշխարհի համար, Հեսեմանն ասում է․ «Քանի որ Հայաստանը բարբարոսության մեջ քաղաքակրթության փարոս է: Հայերն իրենց էությամբ նկարիչների և մտավորականության խաղաղ ազգ են: Հայաստանն այնքան շատ բան է տվել աշխարհին և ունի ներուժ էլ ավելի շատ բան տալու: Հայերը պարզապես պետք է խաղաղ ապրեն: Դա նրանց բնույթն է: Նրանք քաղաքակրթությունների կառուցողներ են, ոչ թե կործանիչներ: Քաղաքակիրթ աշխարհը պարտավոր է պաշտպանել խաղաղ քաղաքակիրթ ազգը՝ ցանկացած ագրեսորից: Էրդողանը մեր ժամանակների Հիտլերն է: Նա իսլամիստական ահաբեկչությունը մտցրեց Սիրիա և Լիբիա, նա աջակցեց իսլամիստական ահաբեկչությանը Եգիպտոսում: Ինչու ոչ ոք նրան չի խանգարում: Արցախը պետք է լինի կարմիր գիծը»:

Պատմաբանն ընդգծում է, որ աշխարհը պետք է վեր կենա և ասի մեր ժամանակների ամենավտանգավոր բռնապետին՝ պարոն Էրդողանին, որ հիմա կանգ առնի, այլապես նրան կկանգնեցնեն:

«Թուրքական ագրեսիան պետք է ավարտվի հենց այստեղ և հիմա: Ոչ մի քայլ առաջ: Հակառակ դեպքում, նա կգնա նաև Երուսաղեմ, կհարձակվի Իսրայելի վրա, և այդ ժամանակ մենք բոլորս պետք է ակնկալենք Երրորդ համաշխարհային պատերազմ: Եթե դուք ինչ-որ բան եք սովորել պատմությունից, 1938 թ.-ին Մյունխենում «Խաղաղեցման» քաղաքականության վարպետների մեծ սխալից, սա է. Երբեք մի բռնապետի մոտ այնպիսի տպավորություն մի թող, որ աշխարհը տատանվի և փակի իր աչքերը, քանի որ դա միշտ հասկանում են որպես մեկ քայլ առաջ գնալու թույլտվություն: Էրդողանը պետք է կանգնեցվի միջազգային հանրության կողմից, քանի դեռ շատ ուշ չէ: Եթե սպասենք, բոլորս ավելի շուտ կփոշմանենք, քան ուշ»,-ասում է Մայքլ Հեսեմանը։

Հարցազրույցը՝ Նվարդ Չալիկյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:30
Վահե Հովհաննիսյան. Ելքը փակուղուց
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանի հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջությամբ. «Ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:13
Պեսկովը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Ռուսաստանի սահմանային կետեր տեղադրելու գաղափարի մասին
Կրեմլը չի մեկնաբանել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գաղափարը՝ հայ-ադրբեջանական ողջ սահմանի երկայնքով Ռուսաստանի սահմանային...
Աղբյուր` Panorama.am
15:11
Անահիտ Ավանեսյան. Վիրավոր զինծառայողներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
Գեղարքունիքում երեկ մարտական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։...
Աղբյուր` Panorama.am
14:58
Խնդիր կա Գեղարքունիքում երեխաների դպրոց հաճախելն անվտանգ դարձնելու
Այսօր կառավարության նիստից հետո Yerevan.Today-ի լրագրողը հարց է ուղղել ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանին՝ թե ինչ է արվում, որ...
Աղբյուր` Panorama.am
14:53
Արման Թաթոյանը Գեղարքունիք է մեկնել փաստահավաք առաքելությամբ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու ՄԻՊ աշխատակազմի աշխատակիցներ  փաստահավաք աշխատանքների համար Գեղարքունիքի մարզում են։ ՄԻՊ...
Աղբյուր` Panorama.am
14:32
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում հուլիսի 30-ին ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 30-ին...
Աղբյուր` Panorama.am
14:21
Երկրաշարժ Ալյասկայում.հայտարարվել է ցունամիի վտանգ
Սեյսմոլոգները հինգշաբթի օրը երկրաշարժ են գրանցել Ալյասկա նահանգի տարածքում։ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը և ցունամիի նախազգուշացման ազգային...
Աղբյուր` Panorama.am
14:17
Զինծառայողների աճյունների 50 փորձանմուշ կտեղափոխվի Հոլանդիա
Արցախի պատերազմում զոհված զինծառայողների աճյուների 50 փորձանմուշները կտեղափոխվեն Հոլանդիա՝ նույնականացման նպատակով։ Կառավարության նիստի ավարտից...
Աղբյուր` Panorama.am
14:13
Գեղարքունիքի մի քանի համայնքներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի...
Աղբյուր` Panorama.am
14:05
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 796 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 796 նոր դեպք: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 2 088  մարդ: Վերջին օր ու գիշերվա...
Աղբյուր` Panorama.am
14:03
Եզդի հերոսի մայրը, որ որդու գերեզմանից վերադառնալիս վթարի է ենթարկվել, վաղը կվիրահատվի
Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած Դավիթ Գերակլի Այդոևի մայրը՝ տիկին Լալին, ով երեկ ավտովթարի է ենթարկվել, վաղը կվիրահատվի։ «Վթարի...
Աղբյուր` Panorama.am
13:59
Ադրբեջանը ևս 13 հայ ռազմագերիների դատապարտեց 6 տարվա ազատազրկման
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն այսօր դատավճիռ է կայացրել ևս 13 հայ գերիների նկատմամբ, որոնց մեղադրում է «Ադրբեջանի տարածքում...
Աղբյուր` Panorama.am
13:54
Զոհված զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում են Ջրականում
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Արցախի ՆԳՆ ԱԻՊ ծառայության փոխանցմամբ, փրկարարական մեկ ջոկատով...
Աղբյուր` Panorama.am
13:27
Թուրքիայում անտառային հրդեհները մարել չի հաջողվում․ տասնյակ գյուղեր տարհանվել են
Թուրքիայի Մերսին, Ադանա, Անթալիա և Օսմանիե նահանգներում գտնվող անտառներում բռնկված հրդեհները, չնայած մեծաթիվ հրշեջ տեխնիկայի միջամտությանը,...
Աղբյուր` Panorama.am
13:08
29.07.2021. Նախորդ օրվա ընթացքում կորոնավիրուսով 10 հիվանդ է մահացել
Երեկ կատարվել է 5930 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 233 նոր դեպք: «Ունենք 123 առողջացած և 7 մահվան...
Աղբյուր` Panorama.am
13:00
Գևորգ Պետրոսյան. Ո՞նց կարելի ա կոմունիկացիա տրամադրել ռազմագերի պահող թշնամի երկրին
ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան, ԵՊՀ դասախոս Գևորգ Պետրոսյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ կառավարությունում հնչեցրած հայտարարություններին,...
Աղբյուր` Panorama.am
12:49
«Բարոյական չէ, հետպատերազմական շրջանում թաղապետի 400 հազար դրամ աշխատավարձը դառնում 800 հազար դրամ»
Վերանայել Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների հաստիքացուցակները՝ մասնավորապես հաստիքային դրույքաչափերը։  Երևանի ավագանու նիստում...
Աղբյուր` Panorama.am
12:35
«Երևանի ՋԷԿ»-ում չարաշահումների գործը դատախազությունն ուղարկել է ՔԿ
Գլխավոր դատախազությունում ստացվել և պետական շահերի պաշտպանության հայցի հարուցման գործառույթի շրջանակում ուսումնասիրվել են ՀՀ պետական...
Աղբյուր` Panorama.am
12:27
Փաշինյանն առաջարկում է ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության տեղակայում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
Ադրբեջանի գործողությունների մեկ այլ ուղղություն, որ հստակ վարկաբեկման ու քայքայիչ միտում ունեն՝ Հավաքական անվտանգության պայմանագրի...
Աղբյուր` Panorama.am
12:23
Աշխատանքներ են տարվում՝ վերականգնելու «907-րդ բանաձևի» դրույթները․ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական Գրասենյակ
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական Գրասենյակը հայտարարություն է տարածել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի որոշման վերաբերյալ, որով դադարեցվում է...
Աղբյուր` Panorama.am
12:12
Կոմունիկացիաների բացման ծրագիրն իրականացնելու համար սահմանի համապատասխան կետերում պիտի ստեղծվեն մաքսային կետեր․ Փաշինյան
«Ի հեճուկս ՀՀ կառավարության ու միջազգային հանրության գործադրած ջանքերի՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի երկարությամբ չի...
Աղբյուր` Panorama.am
12:09
Այլ քաղաքների հեղեղներից դասեր քաղե՞լ է Երևանը
Եվրոպայի մի շարք քաղաքներում ջրհեղեղներ են։Կան մեծաքանակ զոհեր։Արդյո՞ք Երևանը քաղել է դասեր։Panorama.am-ն այս հարցերի շուրջ զրուցել է...
Աղբյուր` Panorama.am
12:05
Ամեն քայլ ձեռնարկել՝ նավթադոլարներից հղփացած ադրբեջանաթուրքական բռնապետական տանդեմին կանգնեցնելու համար․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
2021 թվականի հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը Ադրբեջանը մեկ անգամ ևս ծավալուն ռազմական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան...
Աղբյուր` Panorama.am
11:55
Քիմիայի ինստիտուտի գիտաշխատողները կառավարության շենքի դիմաց են. Այս անգին կառույցը վերացման եզրին է կանգնելու
ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները, գիտաշխատողներն ինստիտուտ գնալու փոխարեն...
Աղբյուր` Panorama.am
11:48
ՍԱՏՄ. Խնձորեսկում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումներից հետո կասեցվել է անհատ ձեռնարկատեր...
Աղբյուր` Panorama.am
11:35
Ադամ Շիֆ․ Ադրբեջանի պատասխանատվության ժամանակն է
«Այն տեղեկությունները, որ Ադրբեջանի զինված ուժերը խախտել են Հայաստանի հետ հրադադարի պայմանագիրը, երեք հայ զինվորի սպանությունը և երկու...
Աղբյուր` Panorama.am
11:29
Փշատավան համայնքում շչակ է գործարկվելու
Հուլիսի 30-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի մարզի Փշատավան համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ»...
Աղբյուր` Panorama.am
11:18
Տոկիո.Վանաձորցի բռնցքամարտիկ Դարչինյանը քառորդ եզրափակչում
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Արման Դարչինյանը հաղթանակով մեկնարկեց Օլիմպիական խաղերը և անցավ հաջորդ փուլ։ Ճապոնիայի մայրաքաղաք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}