Դուք նավթ ունեք, Թրամփ ու Էրդողան. Շերը դիմել է Ադրբեջանին
Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Շերը իր կարծիքն է արտահայտել Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձությունների մասին, գրում է «Գազետա ռու»- ն:
Երգչուհին, որի պատմական հայրենիքը Հայաստանն է, դիմել է ադրբեջանական կողմին:
«... Դուք չե՞ք հոգնել հայեր սպանելուց, մեր հողերը վերցնելուց, մեր երեխաներին որբ թողնելուց: Դուք նավթ ունեք, Թրամփ ու Էրդողան: Թրամփը թույլ տվեց ոչնչացնել մեր դաշնակիցներին՝ քրդերին, քանի որ նա և Էրդողանը սիրտ չունեն», - Twitter- ի իր էջում գրել է Շերը:
Նա գրառմանը կցել է նաև բրիտանական «The Guardian» թերթի հոդվածը՝ նկարագրելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «ցավոտ» զիջումները:
Շերը բազմիցս հրապարակավ խոսել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին՝ կոչ անելով համաշխարհային հանրությանը համարժեք գնահատական տալ այդ իրադարձություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց