Քաղաքական 14:19 12/11/2020 Տարածաշրջան

Լավրով․ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման արհեստական ժամկետներ չենք դնում

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր հարցազրույց է տվել ռուսական ու արտասահմանյան լրատվամիջոցներին։ Լավրովը պատասխանել է նաև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հարցերին։

Թուրքիայի խաղաղապահ առաքելությունները չեն ուղարկվի Լեռնային Ղարաբաղի տարածք

«Թուրքիայի Հանրապետության ոչ մի խաղաղապահ ստորաբաժանում չի ուղարկվի Լեռնային Ղարաբաղ: Դա հստակ ասված է [Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարության մեջ՝ Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին]», - ասել է Լավրովը:

Լավրովի խոսքով՝ Թուրքիայից դիտորդների շարժունակության սահմանները կսահմանափակվեն Ադրբեջանում տեղակայված ռուս-թուրքական կենտրոնով՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկելու համար:

«Թուրք դիտորդների շարժունակության սահմանները սահմանափակվում են այն աշխարհագրական կոորդինատներով, որոնք որոշվելու են Ադրբեջանի տարածքում ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի տեղակայմամբ Ադրբեջանի տարածքի այն հատվածում, որը մոտ չէ Ղարաբաղին ու որը լրացուցիչ կհամաձայնեցվի», - ասել է Լավրովը:

Համաձայնությունը կպահպանվի

Սերգեյ Լավրովը վստահություն է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնությունը կպահպանվի։

«Առայժմ չկան նշաններ, որ որևէ մեկը փորձում է տապալել ձեռք բերված պայմանավորվաությունները»,-ասել է Լավրովը։

Ղարաբաղի վերաբերյալ նոր պայմանագրերի տարբերությունը նախորդներից

Ռուսաստանի մասնակցությամբ ձեռք բերված վերջին համաձայնագրերը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, Սերգեյ Լավրովի խոսքերով, տարբերվում են նախորդներից նրանով, որ դրանք ենթադրում են տարածաշրջանում իրավիճակի մոնիտորինգի իրական մեխանիզմ։ հինգշաբթի ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Այս բոլոր համաձայնություններին սկզբունքորեն նոր որակ տրվեց այն ժամանակ, երբ անցած շաբաթվա ընթացքում Ռուսաստանի, Ադրբեջանի  նախագահների և Հայաստանի վարչապետի մակարդակով ինտենսիվ բանակցություններ էին վարվում: Նախագահ Պուտինը օրը մի քանի անգամ զրուցում էր իր գործընկերներից յուրաքանչյուրի հետ, և հիմնական ուշադրությունը կենտրոնանում էր նրա վրա, որ համաձայնեցվեր խաղաղապահ գործունեությունը, դրա կազմը որոշեց Ռուսաստանի Դաշնությունը՝ Բաքվի և Երևանի խնդրանքով», - ասել է Լավրովը։

Լավրովն ընդգծել է, որ Ղարաբաղի վերաբերյալ ներկայիս համաձայնագրերը սկզբունքորեն տարբերվում են նախորդներից, քանի որ այն ժամանակ չի ստեղծվել հրադադարի ռեժիմի դիտարկման մեխանիզմ:

Ղարաբաղի հինգ շրջանների անցումը Բաքվին

Եթե հնարավոր լիներ Ղարաբաղի հարցով ավելի շուտ համաձայնության գալ դիվանագիտական ճանապարհով, ապա հինգ շրջանները միևնույնն է անցնելու էին Բաքվին, բայց խաղաղ ճանապարհով, ասել է Լավրովը։

Լավրովը նշել է, որ կնախընտրեին, որ ամբողջ հակամարտությունը վաղուց կարգավորվեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից մշակված սկզբունքների հիման վրա։

«Եթե մենք գնայինք այդ ճանապարհով, արդյունքը, հավանաբար, գործնականում նույնը կլիներ։ Ինչ վերաբերում էր հինգ, ապա երկու շրջանների ազատագրմանը, ապա այն առաջին հերթին կարվեր առանց արյան, և երկրորդ, դա կարվեր վերջնական քաղաքական կարգավորման հետ միասին»,-ասել է Լավրովը։

Մինսկի խմբի համանախագահությունը՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի գլխավորությամբ չի ընդլայնվում

Մինսկի խումբը շարունակում է գործել։ Այն մոտ 10 երկիր է, որում ներառված է նաև Թուրքիան, և Մինսկի խումբը զբաղվում է Լեռնային Ղարաբաղով, այն պարբերաբար լսում է համանախագահների զեկույցները։ Խոսելով ԼՂ կարգավորման գործում Թուրքիայի դերի մասին՝ ասաց Սերգեյ Լավրովը։

«Մինսկի խմբի յուրաքանչյուր անդամ ունի լիարժեք իրավունք՝ հայտնելու իր դիրքորոշումները, առաջարկություններ անել։ Եվ համանախագահները պետք է ուշադրություն դարձնեն դրանց։ Չկան պլաններ ընդլայնել համանախագահ եռյակը՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի գլխավորությամբ»,-ասաց Լավրովը։

Լավրովը նշեց, որ համանախագահ երկրների հետ մշտական կապի մեջ են և հաջորդ շաբաթ սպասում են ԱՄՆ և Ֆրանսիայի համանախագահներին Մոսկվայում, որտեղ նրանց կներկայացվի, թե ինչպես են իրականացնում խաղաղապահությունը, ինչպես նաև քննարկումներ կանեն, ինչպես նպաստել խաղաղ կյանքի վերադարձին՝ հաշվի առնելով ԼՂ-ում ու դրա շուրջ բոլոր էթնո-դավանաբանական համայնքների իրավունքները։ 

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման արհեստական ժամկետներ չենք դնում

«Լեռնային Ղարաբաղի ստատուսի հարցը քաղաքական գործընթացի գլխավոր թեման է, այն որոշված չէ, այս մասին ասել է նաև նախագահ Ալիևը։ Մենք ելնում ենք նրանից, որ ստատուսը կորոշվի կախված նրանից, թե ինչ գործողություններ մենք պետք է ձեռնարկենք, որ օգնենք վերականգնել էթնո-դավանաբանական  համաձայնությունը Լեռնային Ղարաբաղում, ինչպես եղել է երկար տարիներ մինչև պատերազմը՝ ԽՍՀՄ փլուզումից առաջ։

Ստատուսը որոշել կարելի է միայն այն բանից հետո, երբ պարզ կլինի, թե ինչպիսի իրավունքներ ունեն բոլոր նրանք, ովքեր ապրել են ԼՂ-ում ու իրավունք ունեն այնտեղ վերադառնալ, և իհարկե նրանք, ովքեր այս ողջ ընթացքում ապրել են այդ տարածքում։ Սա վերաբերվում է և ադրբեջանցիներին, և հայերին։ Պետք է վերականգնել վստահությունը, միջէթնիկ խաղաղությունը, ամենօրյա կյանքը։ Սա հեշտ չէ անել ու մենք այստեղ արհեստական ժամկետներ չենք դնում»,-ասաց Լավրովը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am
10:49
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները.ՀՀ ԱԳՆ
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը`...
Աղբյուր` Panorama.am
10:43
Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնում է. «Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին։ Ստի և...
Աղբյուր` Panorama.am
10:08
Մահացել է Պարույր Սևակի որդին
Ապրիլի 27-ին, Երևանում մահացել է Պարույր Սևակի որդին՝ 66-ամյա Արմեն Ղազարյանը։ Ղազարյանը ոստիկանության գնդապետ էր, բանասիրական...
Աղբյուր` Panorama.am
10:01
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողարկման թեման Հայաստանի ողջ տարածքով մեկնարկած հանրային ընդվզումնրեն են
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողակման հերթապահներն են Լիլիթ Թումանյանը և Մհեր Մկրտչյանը։ Պոդքաստը շարունակում է եթերում մնալ՝...
Աղբյուր` Panorama.am
09:15
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել.Հովհաննես Խուդոյան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է. «Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել․ մեկ անգամ հարվածել է իր և այլ...
Աղբյուր` Panorama.am
09:00
Սուրբ Խաչի երևման տոնն է
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը։
Աղբյուր` Panorama.am
23:22
Այ հիմա այդ ֆիլմը ցուցադրելու ճիշտ ժամանակն է։ Ասում եմ ամենայն լրջությամբ. Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
23:03
Փրկարարները ձորն ընկած ավտոբուսից դուրս են բերում ուղևորներին
Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ձորն ընկած ավտոբուսից փրկարարները դուրս են բերում ուղևորներին։ Տեսանյութը հրապարակել է ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք. Կոնսերվատորիայի Միասնական շարժում
Կոնսերվատորիայի Միասնական շարժումն իր աջակցություն է հայտնում Տավուշում սկսված համակայկական պայքարին և կիսում Տավուշի ժողովրդի արդար պահանջը։...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այսօր Տավուշում ընթացողը շատ ավելին է, քան միայն տավուշյան հողերի հանձնման դեմ պայքարը. Արփի Մադոյան
Ցանկացած զիջում բերելու է միայն նոր պահանջների, ընդհուպ մինչև «Իրեվան, Զենգեզուր ու Գյոյչա»։
Աղբյուր` Panorama.am
22:35
Տավուշում և Հայաստանում սկիզբ առնող շարժման մասին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը «Արմավիր» ՔԿՀ–ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
22:28
Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան
Երգիչ Արման Հովհաննիսյանն ինսթագրամի  սթորի բաժնում հաճախ է ոչ ուղղակի կերպով իր աջակցությունը հայտնում Կիրանցում պայքարի դուրս եկած...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը
Այսօր, ի աջակցություն Տավուշի, Դսեղի հատվածում քաղաքացիները փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա իրականացրել։ Համազգեստով ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
21:29
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
21:21
Տավուշում տեղադրված սյուների մակետներ՝ Երևանում
Երիտասարդներն այսօր Երևանի փողոցներում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները...
Աղբյուր` Panorama.am
21:16
Պատգամավոր. Ոստիկանական կառույցին հեղինակազրկում են իր պահպանության տակ գտնվող անձի առևանգումն ու բռնության օրինակը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
20:53
Վահագնին նստեցրեցին մեքենա, օպերատորիս տապալեցին գետնին. Իրավական գնահատական պետք է տրվի. Անի Գևորգյան
«Իմ օպերատորը՝ Ջանիբեկ Խաչատրյանը լավ է, կարելի է ասել՝ լավ է։ Փորձում ենք շարունակել մեր աշխատանքը Կիրանցում»,-ֆեյսբուքյան ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
20:37
ՔԿ-ն ոստիկանությանը հանձնարարել է գտնել Կիրանցում անվադողը ծակած քաղաքացուն
Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն...
Աղբյուր` Panorama.am
20:19
«Դավաճանը հայրենիք է հանձնում» գրությամբ պաստառ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգին
«Դավաճանը հայրենիք է հանձնում», «Հայրենիքը բոլորիս կարիքն ունի». «Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա...
Աղբյուր` Panorama.am
20:04
Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
«Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամներն ի աջակցություն Տավուշի Դսեղի հատվածում փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա...
Աղբյուր` Panorama.am
19:29
Թևանյան. Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը
«Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը մոտենում է զրոյի, բայց դա չի նշանակում, որ նրան հեռացնելը ժամերի կամ օրերի խնդիր է, քանզի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության...
Աղբյուր` Panorama.am
18:59
Քաղաքացու օրվա առթիվ համերգի ներկաներին հիշեցրեցին՝ Տավուշը հայրենիք է
Մինչ բեմում երգում են ու նշում Նիկոլ Փաշինյանի հռչակած քաղաքացու օրը, «Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամները հիշեցնում են՝ ....
Աղբյուր` Panorama.am
18:51
Արարատ Միրզոյանը կմեկնի Կատար
Ապրիլի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում: ԱԳ նախարարությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
18:32
Դիմակավորված անձինք հարձակվում են Newday-ի օպերատորի վրա
Ազատամուտ-Իջևան ճանապարհին մի քանի դիմակավորված ոստիկաններ հարձակվում են Newday լրատվական կայքի օպերատորին ու ևս մի քաղաքացու։ Չնայած ներկանների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}