Հասարակություն 17:29 13/11/2020 Հայաստան

Վիրավոր կամավոր. Պարտված գեներալը իր կոչումները պետք է վայր դնի

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Հիվանդանոցում կողք կողքի պառկած են վիրավոր կամավորներն ու զինծառայողները։ Առաջնագծի տարբեր հատվածներից նրանց հարևան սենյակներ են բերել թշնամու կրակից ստացած վնասվածքները։

Իրար պատմում էին կռիվներից, վիրավորվելուց, հիշում պատերազմում թողած ընկերներին, զանգում դեռ Արցախում գտնվող տղաներին՝ տեղեկանում կռիվների ընթացքից, անհամբեր սպասում իրենց ապաքինվելուն, որ էլի վերադառնան, թեկուզ թիկունքում կարտոֆիլ մաքրելու կամ «մագազին լցնելու» համար։

Նոյեմբերի  10-ի գիշերից այս բոլոր զրույցներին փոխարինել են հողերը հանձնելու վերաբերյալ քննարկումները։ Ուշ գիշերին են իմացել Փաշինյանի ստորագրած հայտարարության մասին, դուրս եկել սենյակներից միջանցք, գլուխներն առել ձեռքերի մեջ։ Տղաները սկսել էին համակերպվել կորցրած ընկերների, ոտքի, ձեռքի, առողջության, հիշողության, լսողության հետ, պատերազմում պատրաստ էին թողնել նույնիսկ սեփական կյանքը, բայց ոչ հողերը։

Հողերը տալու որոշումը քննարկում են իրար հետ, տեսակցության եկած կռված մյուս տղաների հետ, տարբեր հոսպիտալներում պառկած վիրավորների հետ, Արցախում դեռ իրենց պարտքը կատարող տղաների հետ, հարցեր են տալիս, բավարարող պատասխաններ չեն ստանում։ Պատահածը թիկունքից հարված են համարում։ Ասում են, զոհվածների նկատմամբ մեղքի զգացում ունեն, հենց հիշում են ուժեղ կռիվ տվածներին, աչքերը լցվում են արցունքով։

«Ոչ մի զիջում թուրքերին» գրությամբ վերնաշապիկը հիվանդանոցում էլ վրայից չի հանում դաշնակցական կամավորական, առաջին ջոկատին միացած ու Մատաղիս մեկնած Հրանտ Ադամյանը։

«Ստացվեց այնպես, որ մենք խաբնված վիճակում ենք»,- ասում է  նա։


Երվանդ Սարգսյանն ընկերների հետ առանց ծանուցման սպասելու սեպտեմբերի 29-ին մեկնել է Արցախ, ստացել է զենք, զինամթերք, անցել պատրաստություն, ապա մարտական առաջադրանքների անցել։ Վիրավորվել է Հադրութի գյուղերից մեկում հոկտեմբերի 16-ի երեկոյան։ Հողերի հանձնումն ուժեղացրել են վիրավոր ոտքերի ցավերը, հիմա ավելի հաճախ է պառկում ու ցավազրկողներ ընդունում։

«Ես մի բան գիտեմ, պատերազմ պարտված գերագույն հրամանատար մենք չենք ճանաչում՝ արյուն թափած տղաներով։ Երեկ ուզում էի իջնել Մատենադարան, միանալ երթին։ Մենք ոտքի ենք կանգնել, նորից առաջնագիծ ենք մեկնելու։ Որ իմացանք հողերը հանձնելու մասին, հիվանդանոցում կատաստրոֆա էր, մենք թշնամու կրակի տակից վիրավոր ընկերներ ենք հանել, մեր տղեքի դիերն ենք հանել, համաձայն չենք հող հանձնելուն։ Թող գա մի գերագույն հրամանատար, որ մեր կողքին կլինի, ոչ ոք չի կարող ստիպել, որ մեր հողն ու ջուրն ուղղակի տանք, ուժեղ լիդեր ենք ուզում, որը կկարողանա էս հարցը լուծել։ Պարտված գեներալը վայր է դնում իր բոլոր կոչումները»,- ասում է վիրավոր կամավորը՝ հույս հայտնելով, որ մինչև նոյեմբերի 15-ը որևէ բան փոխել կլինի։

Երվանդի 4 և 5 տարեկան տղաներին պապիկներն ու տատիկներն են խնամում։ Երվանդի կինը՝ Լիլիթը, ողջ օրը ամուսնու կողքին է։ Սրտի հատվածում գտնվող գրպանում հենց Լիլիթի հետ լուսանկարը, երեխաների խաչը, անձնագիրն ու հեռախոսն են Երվանդին փրկել մահից։ Հիմա փրկիչ խաչը կախել է իր գլխավերևում՝ հավատով, որ օր առաջ ոտքերը կկարողանա գետնին դնել։

Հետվիրահատական բուժում անցնող Երվանդին օրեր առաջ ծանուցում է եկել՝ հրավիրել են ներկայանալ զինկոմ։ Կամավոր պատերազմ մեկնածին, զենք վերցրած ու կռվածին նման անկազմակերպ ու անպատասխանատու վերաբերմունքը զարմացրել ու զայրացրել է։

Երվանդն ասում է՝ դիքերը լքողներ եղել են, բայց նրանք քիչ են, սեփական օրինակով է փաստում, զինակից ընկերներով կողք կողքի ամուր պահել են իրենց վստահված դիրքերը։



Սենյակի մյուս բնակիչը Քարին տակում ոտքի հատվածում բեկորային վնասվածքներ ստացած Գրիգոր Բարսամյանն է, ով գումարտակի անդամներին բուժօգնություն հասցնողն էր։ Նա ծանուցման չի սպասել, Արցախ է մեկնել կամավոր։ Կարողացել է կրակի տակից դուրս բերել ու շտապ օգնություն հասցնել բազմաթիվ վիրավորների, ոմանց կյանքը փրկել չի հաջողվել, մի մասի մարմինն էլ դուրս բերել չի կարողացել։

«Խնդրանքս, աղաչանքս, պաղատանքս հիմա սա է՝ մեր ընկերներին ենք ուզում, որոնք արյուն են թափել, զոհվել են։ Մեզ պետք են մեր զոհված ընկերների մարմինները, ես չեմ ընդունում հողերի հանձնումը, մեր ընկերներին հետ բերելու համար պետք է հողերը հետ բերենք։ Հետո ես սկսելու եմ պահանջել, պարտադրել, ստիպել»,- ասում է Գրիգորը, որ իր գրպանում մասունքի պես պահում է ոտքից հանած բեկորները։

Վիրավոր վիճակում Հայաստան տեղափոխված կամավորը չի էլ զղջացել, որ պատերազմ է մեկնել։

«Գիշերը հողերի հանձնման մասին լուրը լսելով՝ բոլորով դուրս ենք եկել միջանցք, անզորությունից ձեռքերով գլխներիս էինք խփում։ Էդ որոշում կայացնողն այնտեղ մանկության ընկեր չի թողել...Հողերի հանձնումն ինձ համար շատ ցավոտ էր։ Հիմա խոսում են դավաճանություններից, պատճառներ են ներկայացնում, արդարացումներ, բայց հաղթեք, նոր եկեք խոսեք։ Հիմա մեզ մի սպարապետ է պետք»,- նշում է նա։



Պատերազմի միջոցով ընկերացածներից ամենալուռը Գագիկն է։ Արցախի Մարտունու շրջանից է, պայմանագրային զինծառայող։ Մարտունիից Ֆիզուլի ճանապարհին՝ մարտական առաջադրանք կատարելիս վիրավորվել է։ Բացի ոտքի, ձեռքի վնասվածքներից լսողությունն է վատացել։

«Հողերի հանձնման մասին լսելիս շատ վատ զգացի... Չեմ էլ պատկերացրել, որ ըսենց բան կլինի»,-ասում է նա։



Սենյակում ամենահպարտը Եղնիկներում ամենածանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Անդրանիկ Ալեքսանյանն է։ Համացանցում կարդացել է, որ իր հրամանատարը՝ Կարեն Ջալավյանը, բոլորին հայտնի Քյոխը հրաժարվում է իջնել դիրքերից։ Տասը ամիս հենց Ջալավյանի հրամանատարությամբ է ծառայել Անդրանիկը։ Հոկտեմբերի մեկից ի վեր զինվորն ինը վիրահատություն է տարել, 1-2-ն էլ դեռ առջևում են։

«Հրամանատար ջան, ես քեզ հետ եմ։ Ես արյուն եմ թափել Եղնիկներում։ Պատրաստ եմ էլի թափել։ Հենց վերականգնվեմ, գալու եմ»,- ասում է նա։

Նրանց դիմացի սենյակում Մատաղիսում ծանր վիրավորված ժամկետային զինծառայողն է։ Խոսել չի ուզում, ծանր է մարտի դաշտում ընկերներ թողնելը։ Սոսին է անընդհատ հիշում, որ Ռուսաստանում էր ապրում, կարող էր չգալ ծառայության, բայց եկավ ու անմահացավ։

Որդուն խնամող մայրը բուժվող կամավորներին, զինծառայողներին ու իրենց տեսակցության եկածներին ցույց է տալիս քրոջ որդու լուսանկարը. «Սահակյան Արշակ Մերուժի, 2001 թիվ։ Մարտունի 2»։

Զինվորը վերջին անգամ ծնողներին զանգել է նոյեմբերի 7-ին, տեղեկացրել, որ շրջափակման մեջ են, մորաքույրը հույս ունի՝ Արշակն ինչ-որ տեղ է թաքնվել, տեսնողներին խնդրում է իրենց տեղյակ պահել։









Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:05
Արսեն Թորոսյանը կազատվի պաշտոնից
ՀՀ նախագահը ստացել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին պաշտոնից ազատելու՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկը: Panorama.am-ը տեղեկացավ ՀՀ նախագահի...
Աղբյուր` Panorama.am
14:00
Լավրովը հայ ռազմագերիների վերադարձի մասին. Հայկական կողմից ցուցակները ներկայացվել են ոչ միանգամից ու ոչ ամբողջական
«Ռազմագերիների վերադարձը պայմանավորվածությունների մի մասն է, որ ստորագրվել է նոյեմբերի 9-ին։ Այն քննարկվել է հետագա հեռախոսազրույցների...
Աղբյուր` Panorama.am
13:56
Թուրքերին խիստ զայրացրել է համայն Էլադայի արքեպիսկոպոսի հայտարարությունը
Աթենքի և համայն Էլադայի արքեպիսկոպոս Իերոնիմ II-ի իսլամի մասին խոսքերը վրդովմունք են առաջացրել Թուրքիայի քաղաքական և կրոնական շրջանակներում:...
Աղբյուր` Panorama.am
13:49
Կազմակերպեք ընտրություններ, ո՞վ է ձեր ձեռքը բռնել. Էդմոն Մարուքյան
«Ինչպե՞ս կարելի է կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, երբ ադրբեջանական բանտերում մեր քույրերն ու եղբայրներն են»,-...
Աղբյուր` Panorama.am
13:35
Իսագուլյան. ԱԺ-ում այսօր առաջինը պետք է քննարկեին Արարատ Միրզոյանի գործակալ լինելու մասին հայտարարությունը
«Ազգային ժողովում այսօր առաջնահերթ պետք է քննարկվեր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ գործակալ լինելու մասին հարցը»,- լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:32
ՊԵԿ-ին մոտավորապես 400 միավոր մարտական զենք է հարկավոր. Արշակ Գասպարյան
ՊԵԿ նախագահի տեղակալ Արշակ Գասպարյանն այսօր ԱԺ-ում հայտնեց, որ իրենց գերատեսչությանը մոտավորապես 400 միավոր մարտական զենք է հարկավոր...
Աղբյուր` Panorama.am
13:27
Պատերազմում պարտված իշխանությունն անխուսափելիորեն պետք է հեռանա. Աննա Գրիգորյան
«Ես ցանկանում եմ երկրում տեսնել միջանկյալ՝ տեխնոկրատների կառավարություն, սակայն այս պահին չեմ տեսնում այնպիսի մարդկանց, որոնք կարող են այդ...
Աղբյուր` Panorama.am
13:22
ՄԻՊ-ը գերիների հարցով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը այսօր պաշտոնական նամակով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու ԵԱՀԿ գործող նախագահի...
Աղբյուր` Panorama.am
13:19
Իսագուլյան. Միքայել Մինասյանը խոսում է այլ բանի մասին, ԱԱԾ-ն հերքում է միանգամայն այլ բան
«Ես կարող եմ ողջունել Միքայել Մինասյանի համաձակ քայլը»,- «Հայելի» ակումբում հայտարարեց «Ազգային...
Աղբյուր` Panorama.am
13:13
Լավրով. Ռուսաստանին և Չինաստանին զսպելու հարցում ԱՄՆ-ի գիծը կշարունակվի նոր վարչակազմի օրոք
Ռուսաստանին և Չինաստանին զսպելու հարցում ԱՄՆ-ի գիծը կշարունակվի նոր վարչակազմի օրոք։ Այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ...
Աղբյուր` Panorama.am
13:06
Ավելի քան 93 հազար արցախցի ժամանավորապես ապաստանել էր Հայաստանում. Միքայել Վիրաբյան
«Վերջին տվյալներով, 93 300-ից ավելի արցախիցներ էին ժամանավորապես ապաստանել Հայաստանում»,- ասուլիսում այս տվյալը ներկայացրեց ՀՀ-ում...
Աղբյուր` Panorama.am
12:56
Հարկային ծառայողի օրինական պահանջը չկատարելու դեպքում վարչական տույժ կկիրառվի
Խորհրդարանը քննարկում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։...
Աղբյուր` Panorama.am
12:52
Թուրքիան կրկին կտրել է Սիրիայի Հասաքա քաղաքի ջրամատակարարումը
«Թուրքական զավթիչ ուժերը հերթական անգամ կտրել են Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասաքա քաղաքի ջրամատակարարումը»,- այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
12:46
Թուրքերը ևս մեկ հին հայկական եկեղեցի են վաճառքի հանել
Թուրքիայում շարունակում են քրիստոնեական եկեղեցիների ու մշակութային կոթողների վաճառքի կամ դրանց ախոռի վերածման քաղաքականությունն ու...
Աղբյուր` Panorama.am
12:40
Գերմանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր մուտացիա
Կորոնավիրուսային վարակի նոր մուտացիա է հայտնաբերվել հարավային Գերմանիայում՝ Գարմիշ-Պարտենկիրխեն քաղաքի (Բավարիայի դաշնային նահանգ) կլինիկայում...
Աղբյուր` Panorama.am
12:33
41-ամյա տղամարդը կալանավորվել է՝ զինծառայողի բուժման, գերությունից ազատելու համար գումար հափշտակելու մեղադրանքով
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների...
Աղբյուր` Panorama.am
12:27
«Իմ Ձայնը». Մեծ զոհեր ունենալու Փաշինյանի մոլուցքը
«Իմ Ձայնը» նախագիծը տարածել է նախագծի փորձագետ Արման Պետրոսյանի հոդվածը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
12:21
Պատրաստ եղեք, 100 տոկոս իմացեք, չենք թողնելու՝ մարսեք. ԲՀԿ-ն՝ իշխանություններին
«Ինչ լավ է, որ սկսել եք խոսել, ձեններդ սկսել է դուրս գալ, ասում եք՝ ընդդիմությունը խնդիր է։ Ընդդիմությունը միշտ էլ ձեր համար խնդիր է...
Աղբյուր` Panorama.am
12:17
Samsung-ի փոխնախագահը դատապարտվեց ազատազրկման՝ Հվ. Կորեայի նախկին նախագահի ընկերուհուն տրված կաշառքի գործով
Samsung Electronics-ի փոխնախագահ և Samsung Group-ի գլխավոր ժառանգ Լի Չժե Յենը դատապարտվեց երկու տարի վեց ամսվա ազատազրկման՝ Հարավային Կարեայի...
Աղբյուր` Panorama.am
12:10
Անհետ կորած զինծառայողի հորեղբայրը խնդրում է ԴՆԹ անալիզ հանձնել
Նրա խոսքով շուրջ 50 մարմին ԴՆԹ-ն արված է, տերերը չեն կարողանում գտնվել, իսկ տրված մարդկանց անալիզների հետ չի համըկնում:
Աղբյուր` Panorama.am
12:04
Ադրբեջանի զինծառյողները հայ վարորդներին վիզը կտրելու ազդանշաններ են ցույց տալիս. Իվետա Տոնոյանը
«Նույն տրամաբանությամբ կառավարությունը կարող է տիեզերագնացության զարգացման կամ ռենգեղջյուրների պոպուլացիային վերաբերող նախաձեռնություններ...
Աղբյուր` Panorama.am
11:57
Արզնի-Շամիրամ ջրանցքում դի են գտել
Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 17-ին, ժամը 15:03-ին ահազանգ է ստացվել, որ Կարբի գյուղի ամառանոցների մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
11:51
«Փաշինյանը գնաց Ալիևի հետ ճաշեց ու վերադարձավ, իսկ հայ ռազմագերիների ծնողները մնացին իրենց խնդրի հետ»
«Ինձ մոտ տպավորություն է, որ մենք ապրում ենք երկու զուգահեռ իրականություններում. կա մի իրականություն, որտեղ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Վահան Թումասյան. Արագ թաղվում է հասարակությունը ծայրահեղ աղքատության գիրկը
«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը, ում նախաձեռնությամբ Շիրակում ապրող բազմաթիվ մարդիկ տնակներից տեղափոխվել են բնակարաններ,...
Աղբյուր` Panorama.am
11:42
ՌԴ ՊՆ. Հայաստանից Արցախ է վերադարձել մոտ 50,000 մարդ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռուս խաղաղապահները Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել փախստականների հերթական...
Աղբյուր` Panorama.am
11:36
Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր են գրանցվել
Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2234 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով:
Աղբյուր` Panorama.am
11:30
Իրանի բիոտեխնոլագիայի ասոցիացիայի նախագահ. Կորոնավիրուսի իրանական պատվաստանյութն արդյունավետ է
Իրանի բիոտեխնոլագիայի սսոցիացիայի նախագահը հայտարարել է, որ կորոնավիրուսի իրանական պատվաստանյութն արդյունավետ է: Կիրակի օրը, ԻՌՆԱ...
Աղբյուր` Panorama.am
11:23
Ադրբեջանի բանակի զինծառայողները մուտք են գործել Թուրքիա
Ադրբեջանի բանակի մի խումբ զինծառայողներ ժամանել են Թուրքիա՝ մասնակցելու թուրքական բանակի հետ համատեղ զորավարժությանը: Այս մասին գրում է Pars...
Աղբյուր` Panorama.am
11:17
Համերգ և հարգանքի տուրք՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին
Հունվարի 22-ին լրանում է մեծանուն հայ կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակների դափնեկիր Առնո Բաբաջանյանի 100-ամյակը:...
Աղբյուր` Panorama.am
11:11
ԱՀԿ-ն պարզաբանել է՝ քանի օր է COVID-19 հիվանդը լինում վարակիչ
Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մելիտա Վուինովիչն ասել է, թե քանի օր է COVID-19-ով հիվանդը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ազատամարտիկ, բժիշկ. Փաշինյանի ժամ առաջ հրաժարականը երկիրը տեղատվությունից, ցնցումներից դուրս բերելու լավագույն ճանապարհն է
12:36 27/12/2020

Ազատամարտիկ, բժիշկ. Փաշինյանի ժամ առաջ հրաժարականը երկիրը տեղատվությունից, ցնցումներից դուրս բերելու լավագույն ճանապարհն է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}