Մշակույթ 17:37 15/11/2020 Արցախ

Նահանջ երգով. Դադիվանքի «վերջին» գիշերը

Հեղինակ` Թեհմինե Հարությունյան

Դադիվանքի՝ անորոշ ճակատագրի հանձնմանը մնացել էր 2 օր, մի աղջիկ, ում երբեք իրական կյանքում չէի տեսել, խնդրեց հանդիպել՝ բան կար փոխանցելու։ Հազար ու մի բան մտածելով գնացի՝ պարզվեց Դադիվանքից քար էր բերել՝ լսել էր, որ շատ եմ նեղվում, որ չեմ կարողանում գնալ։ Քարը վերցրեցի, հաջորդ վայրկայնին մեկ այլ ընկերոջից նամակ ստացա, որ եթե ցանկանում եմ, իրենք ինձ հենց վաղը կտանեն Դադիվանք՝ խոստում տալու, որ սա վերջը չի։ Ես նշանների չեմ հավատում, բայց ասեք, որ սա հուշում էր՝ գուցե վերջը չի։

Բերված քարը վերցրեցի,արցունքներս զսպեցի, լսեցի՝ ինչ էր տեսել, ինչպես էր բառիս բուն իմաստով ցավից խեղդվել Դադիվանքի պատերի տակ։

Աթեիստը ողբում է Դադիվանքին փարված։ Սա այն ամբողջ ճշմարտությունն է Աստծու մասին, որ պետք է իմանալ. Աստված հենց Սերն է։ Հիմա բոլորիս սրտում մի սեր կա՝ մեր բզկտված հայրենիքը։ Մենք կառչելու գոնե մի կետ ենք գտել, որ չփլվենք. ասում ենք՝ դե գոնե Դադիվանքը պահենք, գոնե մի վերջին անգամ տեսնենք, գոնեները գնալով փոքրանում են, կառչելու կետերը անհետանում են։ Աչքիդ առաջ գնալով ամեն ինչ նվաղում  է, մի բուռ դառնում։ Ինչպես այն տղամարդը՝ հուժկու, հաղթանդամ, որ ըմբոստ հայացքով կանգնած է իր տան դռան առջև ու հանկարծ նրան հարցնում են՝ ո՞նց ես, ի՞նչ կա,  սկսում է լացել՝ թե էլ բան չկա, իրերն ուղարկել եմ, ընտանիքս ուղարկել, սպասում եմ տղաս հետ գա, տունն էլ վառեմ ու գնամ։

Այս պատմությամբ այսօր ոչ մեկին չես զարմացնի՝ Քարվաճառում մարդիկ համատարած այրում են իրենց ձեռքով կառուցած տները, բայց երբ աչքիդ առաջ վիթխարի մարդը մի բուռ է դառնում, սիրտդ կտոր-կտոր է լինում։ Ընդհանրապես տղամարդու լացը՝ զուսպ, անձայն, թիկունքը ուժգին ցնցելով հազար բառերից ավելի ցավոտ է։ Կողքի տան տղամարդիկ ավելի խոսուն են, մի քիչ սիրտ եմ անում, հարցնում՝ ախր, ինչո՞ւ եք այրում, ասում են՝ այսինքն՝ թողենք թուրքի՞ն։ Մեկն ասում է՝ բա ես 20 տարի «պոստ» պահեմ, մինչև էսօր պոստում լինեմ,մի թիզ հող չտանք, ինձ ասեն տունդ տվե՞լ ենք, բա էդ ոնց կլինի։ Ճիշտն ասած, որպես Ֆեյսբուք շատ կարդացած  մարդ, ուզում էի ասել, ախր դա համամարդկային չէ, հետո մտածեցի՝ ինչ ուժով կարելի է կանգնել այս  մարդու դիմաց, նայել աչքերին ու մարդկային, համամարդկային արժեքներից խոսել նրանց հետ, ովքեր պարտվել են ահաբեկչությանը, իսկ միջազգային հանրությունն այդ առիթով շնորհավորանքներ է ուղարկում կողմերին։ Մարդիկ իրենց ծնողների և վերջին պատերազմում զոհված երեխաների թարմ գերեզմաններն են քանդում և աճյունները տեղափոխում։

Սիրուն բաների, վեհ գաղափարների մասին ավելի լավ է շարունակել սոցիալական ցանցերում գրել, իրական կյանքը վառվող տները, մերկացող անտառները, որբացող երեխաներն ու անտեր մնացող ծնողներն են։ Իրական կյանքը գաղթի ճամփան բռնած արցախցիներն են, որ ով ինչ կարողանում է, փախցնում է։ Դեր Զորի չէ, Բերձորի ճամփորդ արցախցին...Թեև նրանց պաշտոնապես ասել են՝ դեռ մի շտապեք, բայց մեր օրերում մարդիկ անգամ ամենաբարձր մակարդակով հնչեցվող տեղեկատվությանն իրավունք են ստացել չհավատալու։ Հախուռն կերպով, անկազմակերպ, ինքնագլուխ՝ մեծմասամբ առանց հստակ իմանալու ուր են հասնելու, գնում են ճամփեն բռնած՝ ոչինչ թշնամուն չթողնելու մտքով...

Դադիվանք հասել ենք մթնշաղին, մարդկանց հոսքը չի դադարում՝ կորցրածիդ գինը վերջին վայրկյանին հասկացողի պես մարդիկ շտապում են առնչակից դառնալ կորսվող պատմությանը։ Շատերի համար սա հրաժեշտի հանդիպում էր։Ես նախօրեին նվեր ստացած քարս հետս տարել եմ, երբեք չաղոթած մարդ եմ, քարը հետս տարել եմ, որ ձեռքս պահած աղոթեմ հանուն հրաշքի, հանուն արդարության, իրական խաղաղության։ Աղոթք կարգին չգիտեմ, ասում եմ սրտիս ուզածը ու աստվածային երաժշտություն է լցվում եկեղեցով մեկ։ Երևանից քանոնահարուհիներ են եկել, որ նվագեն Դադիվանքում՝ որ վերջին գիշերն իրեն միայնակ չզգա։ 


Անորոշ ճակատագրի մասին

Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահի հայտարարության համաձայն՝ Հայաստանը մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը Քարվաճառի շրջանը վերադարձնում է Ադրբեջանին։ Վահրամ քահանա Մելիքյանն ասում է, թե Դադիվանքին որևէ վտանգ չի սպառնում.«Այսու իրազեկում եմ, որ Դադիվանքն արդեն գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո և նրան որևէ վտանգ չի սպառնում:

Ներկայիս վանքում կան մի քանի եկեղեցականներ, որոնք շարունակելու են մատուցել իրենց աստվածպաշտությունը և կանոնավոր իրականացնել արարողությունները»։

Մայր Աթոռը չի պատասխանել գլխավոր հարցին՝ հայ ուխտավորներ կարո՞ղ են գնալ վանք, թե՞՝ ոչ։

Ռուս խաղաղապահների հրամանատարը Դադիվանքի վանահորը հասկացրել է, որ ոչ։ Ասել է՝ «ձեր անվտանգությունը չենք կարող ապահովել»։

Ի դեպ, Դադիվանքի զանգերը և զույգ խաչքարերը տեղափոխվել են Էջմիածին։ Վանդալիզմի վտանգ կա։ Թե ով չգիտեր...

Այսօր տարածված տեղեկատվության համաձայն Քարվաճառը հանձնելու ժամկետը հետաձգվել է 10 օրով։

Մատենագիտական աղբյուներում Դադի վանքը առաջին անգամ հիշատակվել է 9-րդ դարում։
Ավանդության համաձայն՝ եկեղեցին հիմնվել է Քրիստոսի առաքյալներից Թադևոսի հետևորդ Դադեի կողմից 1-ին դարում։ Դադիվանքի վերանորոգման շրջանակներում իրականացված պեղումների ընթացքում՝ 2007 թվականի հուլիսի 21-ին, վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են սուրբ Դադե առաքյալի մասունքները։ 9-րդ դարում կառուցվել են վանական համալիրի առաջին կառույցները՝ ի դեմս սուրբ Դադիի միանավ վանքի։ 1145 թվականին համալիրն ավերել են սելջուկները, սակայն 1170 թվականին այն վերանորոգվել է:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:17
Արթուր Վանեցյան. Մենք ՀՀ քաղաքացուն հարց կտանք՝ այս աղմուկ-աղաղակից չե՞ս հոգնել, այս համատարած ստից չե՞ս զզվել
Կորսվածը վերականգնելու և երազածը ստանալու միայն մեկ ճանապարհ կա:
Աղբյուր` Panorama.am
20:44
Աշխատել չեք կարողանում, լռել գոնե կարող եք․ Էլինար Վարդանյան
Այսօր ԱԺ նիստին ուսապարկերի ղեկավարը Մարիա Կարապետյանին էր հանձնարել լինել Վաղարշակ Հակոբյան։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խումբ...
Աղբյուր` Panorama.am
20:38
Օդի ջերմաստիճանը մայիսի 8-ի և 9-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով
Ներկայացնում ենք առաջիկա օրերին Հայաստանում սպասվող  եղանակը։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն...
Աղբյուր` Panorama.am
20:27
Իրական գործ անողներին և պարզապես խոսացողներին ցույց կտա ժամանակը․ Սամվել Ասատրյանը՝ Մարուքյանին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ ճեպազրույցում իրեն թույլ է տվել մերկապարանոց...
Աղբյուր` Panorama.am
20:12
Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ-ն և «Վերածնվող Հայաստանը» մայիսի 9-ին հրավիրում են Ազատության հրապարակ
Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ-ն և «Վերածնվող Հայաստանը» մայիսի 9-ին հրավիրում են Ազատության հրապարակ։ «Հաղթանակի օրը՝ Մայիսի 9-ին...
Աղբյուր` Panorama.am
20:06
ԵՊՀ ԳԽ-ն կվիճարկի ՀՀ կառավարության որոշումը
ԵՊՀ գիտական խորհրդի հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի...
Աղբյուր` Panorama.am
19:59
Ո'չ Հոլոքոստը, ո'չ Հայոց ցեղասպանությունն իրենց վերջնական նպատակին չեն հասել․ Գիյերմո Ալտարես
Ճանաչված լրագրող, El País-ի միջազգային բաժնի նախկին ղեկավար Գիյերմո Ալտարեսը հոդված է հրապարակվել օրաթերթում՝ անդրադառնալով Հայոց...
Աղբյուր` Panorama.am
19:50
Ապաշխարելու փոխարեն Թուրքիայի ներկայիս իշխանությունները ժխտում են․ Հովհաննես Վիրաբյան
Արգենտինայում ՀՀ դեսպան Հովհաննես Վիրաբյանի նամակը հրապարակվել է «Perfil» պարբերականում, որում ասվում է․ «Ապրիլի 24-ին...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ռուսաստանը պարտավորվել է ապահովել մեր դաշնակցի՝ Հայաստանի անվտանգությունը․ Լավրով
Հերթական անգամ Երևան այցի առաջին իսկ պահից մենք զգում ենք հայ ժողովրդի, մեր բարեկամների ջերմ վերաբերմունքը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
19:25
Պուտինը COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութերը համեմատել է Կալաշնիկովի հետ
Կորոնավիրուսի դեմ պայքարում ռուսական դեղամիջոցներն այսօրվա դրությամբ  ամենաանվտանգներից en, դրանք պարզ և հուսալի են, ինչպես Կալաշնիկովը:...
Աղբյուր` Panorama.am
19:18
Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել․ ՊՆ
Մայիսի 5-ին և 6-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:42
Նիկոլն ԱԱԾ-ի ձեռքերով շարունակում է քանդել իրավական պետության մնացորդները. Մակինյան
Ազգային անվտանգության ծառայությունը մերժել է Նիկոլ Փաշինյանի իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանի վերաբերյալ քրեական գործ հարուցել։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սոֆիայում մեկնարկել է ըմբշամարտի միջազգային վարկանիշային մրցաշարը
Սոֆիայում մեկնարկել է ըմբշամարտի միջազգային վարկանիշային մրցաշարը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։ Առաջինը մրցագորգ են դուրս եկել ազատ...
Աղբյուր` Panorama.am
18:18
Դավթաշենի 4-րդ թաղամասից մինչև Էրեբունու զանգված, սկսել է աշխատել 74 համարի երթուղին
Այսօր 13 նոր կոմպակտ ավտոբուսներով 74 համարի երթուղին վերսկսել է իր աշխատանքը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Եթե 6 ամսում չձևավորվի հոգաբարձուների խորհուրդ, ապա ԵՊՀ-ն կլուծարվի. Վահե Հովհաննիսյան
ԵՊՀ գիտական խորհուրդը արտահերթ նիստում, որի ընթացքում քննարկվեց  ՀՀ կառավարության կողմից ԵՊՀ կանոնադրության մեջ արված փոփոխության հարցը,...
Աղբյուր` Panorama.am
18:06
Ձյուդոիստները ևս մեկ հնարավորություն ունեն վաստակել օլիմպիական միավորներ
Ռուսաստանի Կազանում ձյուդոյի «Մեծ սաղավարտի» հերթական փուլում երեք անընդմեջ հաղթանակ է տոնել մեր առաջատար ֆերդինանդ Կարապետյանը /73...
Աղբյուր` Panorama.am
17:56
Բաքվի դեմ քրեական գործեր են հարուցվել չթույլատրվող զենք-զինամթերք օգտագործելու համար
«2020 թվականի սեպտեմբերի 27-ին Թուրքիան և Ադրբեջանը պատերազմ սանձազերծեցին Արցախի դեմ՝ օգտագործելով արգելված զինատեսակներ։ Այդ առումով...
Աղբյուր` Panorama.am
17:50
Իշխանությունները զգացին՝ կարող է իրենց նպատակն ուշանա, այդ պահին հենց այդ որոշում կայացրեցին. ԵՊՀ արհմիության ղեկավար
«Ամենամեծ խնդիրը բուհական ինքնակառավարման իսպառ ոչնչացումն է»,- ԵՊՀ գիտխորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ...
Աղբյուր` Panorama.am
17:44
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է վճարային քարտեր ուսանողներին
ՎՏԲ-Հայաստան Բանկը, միջազգային Visa վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ, մեկնարկել է iStudent քարտը, որը նախատեսված է միջին մասնագիտական և...
Աղբյուր` Panorama.am
17:39
2020 թ-ին կոռուպցիոն գործերով վերականգնվել է 14.2 մլրդ դրամի վնաս. Արթուր Դավթյան
«Միայն 2020 թվականի ընթացքում քրեական հետապնդման է ենթարկվել շուրջ 1356 անձ, ընդ որում՝ այս թիվը գերազանցում է 2019 թվականի արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
17:25
Վահագն Ղալումյանի գործով քրեադատավարական վարույթ է նախաձեռնվել. Գլխավոր դատախազ
«Պարոն դատախազ ուզում եմ անդրադառնաք «Ռաշշն վոյաժ» ՍՊԸ-ի գործին, որի տնօրենն էր Վահագն Ղալումյանը»,- Գլխավոր դատախազի...
Աղբյուր` Panorama.am
17:11
Նաիրա Զոհրաբյան. Գերությունից վերադարձած տղաներին, ասել են՝ պետք է գնան ծառայության
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյան գրել է. «Նախօրեին ադրբեջանական գերությունից վերադարձած 19-ամյա Ռոբերտ Վարդանյանը դեռ Մուրացանի...
Աղբյուր` Panorama.am
17:04
Արման Թաթոյանի ելույթից հետո Արարատ Միրզոյանը «հաշիվներ է պարզում»
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի ելույթից հետո, որում պաշտպանն անդրադարձ էր կատարել նաև իմքայլական պատգամավոր Մարիա Կարապետյանի հայտարարությանը՝ որակելով...
Աղբյուր` Panorama.am
16:53
ԵՊՀ-ում ճգնաժամ չկա, կառավարությունն է ստեղծել ճգնաժամ, ինչպես երկրում է ստեղծել. ԵՊՀ գիտխորհրդի անդամ
Երևանի պետական համալասրանը գիտխորհրդի նիստ է հրավիրել, որի օրակարգում ԵՊՀ կանոնադրությունում արված փոփոխության հարցն է, որով ԵՊՀ հոգաբարձուների...
Աղբյուր` Panorama.am
16:46
Էդ ինձ մեդիատեռորի մե՞ջ եք մեղադրում, տիկին Կարապետյան. լո՞ւրջ եք ասում. Արման Թաթոյանը՝ իմքայլականին
«Ձեր ասածը բացահայտ կեղծիք է, փաստերի կեղծում, ու շատ վիրավորական է մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի նկատմամբ, որ որպես կառավարող...
Աղբյուր` Panorama.am
16:39
Դաշինքը պատրաստակամ է կասեցնել պետականության փլուզումը, կերտել Հայաստանի երաշխավորված ապագան. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ-ն առաջիկա ընտրություններին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբրետ Քոչարյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ հանդես կգանք դաշինքով:
Աղբյուր` Panorama.am
16:31
Սյունեցի երիտասարդն ասում էր, թե ո՞վ իրեն աղջիկ կտա այս իրավիճակում. Անի Սամսոնյան
««Ֆրիդմ Հաուս»-ի զեկույցում արձանագրվել է ժողովրդավարության հետընթաց Հայաստանում և այն պայմանավորված է ոչ միայն...
Աղբյուր` Panorama.am
16:25
Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհին վթարի հետևանքով մեկ մարդ մահացել է
Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 6-ին, ժամը 14:27-ին ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհին տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
16:19
ԼՂ կարգավորման հիմքում պետք է առաջին հերթին ընկած լինի Արցախի կարգավիճակի որոշումը․ Արա Այվազյան
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հեռու է կարգավորված լինելուց։ Բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով է հնարավոր հասնել համապարփակ...
Աղբյուր` Panorama.am
16:13
ՄԻՊ-ի դեմ միաժամանակ արշավ են իրականացնում իշխանական պաշտոնյաները և ադրբեջանական մեդիան. Անի Սամսոնյան
«Վերջերս ծանոթներիցս մեկը հարց տվեց, թե ինչո՞վ է պայմանավորված, որ Հայաստանի ՄԻՊ-ի դեմ միաժամանակ արշավ են իրականացնում թե՛ իշխանական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՄԻՊ-ը՝ Մարիա Կարապետյանին. Դուք գնացե՞լ եք Գորիսից Շուռնուխ ճանապարհով
16:35 06/05/2021

ՄԻՊ-ը՝ Մարիա Կարապետյանին. Դուք գնացե՞լ եք Գորիսից Շուռնուխ ճանապարհով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}