Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանը Ռուսաստանի միջոցով դիմել է Ադրբեջանին՝ խնդրելով մինչև նոյեմբերի 25-ը հետաձգել Քարվաճառից խաղաղ բնակչության դուրսբերումը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը լրագրողների հետ հանդիպմանը։
Հայկական կողմը որպես խնդրանքի հիմնավորում նշել է եղանակային վատ պայմանները, Քարվաճառից Հայաստան միայն մեկ մուտք ունենալը։
Հաջիևը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը, ելնելով մարդասիրական սկզբունքերից, գնացել է զիջումների ու համաձայնել շրջանը հանձնելու ժամկետների հետաձգմանը։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, սակայն Աղդամի, Բերձորի հանձնումը տեղի է ունենալու մոսկովյան համաձայնությամբ ձեռք բերված ժամկետներին համապատասխան։
Հիշեցնենք, որ Փաշինյանի ստորագրած հայկական հողերը Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ հայտարարության համաձայն, Քարվաճառը պետք է թշնամուն հանձնվեր այսօր՝ նոյեմբերի 15-ին։