Մշակույթ 17:37 15/11/2020 Արցախ

Նահանջ երգով. Դադիվանքի «վերջին» գիշերը

Հեղինակ` Թեհմինե Հարությունյան

Դադիվանքի՝ անորոշ ճակատագրի հանձնմանը մնացել էր 2 օր, մի աղջիկ, ում երբեք իրական կյանքում չէի տեսել, խնդրեց հանդիպել՝ բան կար փոխանցելու։ Հազար ու մի բան մտածելով գնացի՝ պարզվեց Դադիվանքից քար էր բերել՝ լսել էր, որ շատ եմ նեղվում, որ չեմ կարողանում գնալ։ Քարը վերցրեցի, հաջորդ վայրկայնին մեկ այլ ընկերոջից նամակ ստացա, որ եթե ցանկանում եմ, իրենք ինձ հենց վաղը կտանեն Դադիվանք՝ խոստում տալու, որ սա վերջը չի։ Ես նշանների չեմ հավատում, բայց ասեք, որ սա հուշում էր՝ գուցե վերջը չի։

Բերված քարը վերցրեցի,արցունքներս զսպեցի, լսեցի՝ ինչ էր տեսել, ինչպես էր բառիս բուն իմաստով ցավից խեղդվել Դադիվանքի պատերի տակ։

Աթեիստը ողբում է Դադիվանքին փարված։ Սա այն ամբողջ ճշմարտությունն է Աստծու մասին, որ պետք է իմանալ. Աստված հենց Սերն է։ Հիմա բոլորիս սրտում մի սեր կա՝ մեր բզկտված հայրենիքը։ Մենք կառչելու գոնե մի կետ ենք գտել, որ չփլվենք. ասում ենք՝ դե գոնե Դադիվանքը պահենք, գոնե մի վերջին անգամ տեսնենք, գոնեները գնալով փոքրանում են, կառչելու կետերը անհետանում են։ Աչքիդ առաջ գնալով ամեն ինչ նվաղում  է, մի բուռ դառնում։ Ինչպես այն տղամարդը՝ հուժկու, հաղթանդամ, որ ըմբոստ հայացքով կանգնած է իր տան դռան առջև ու հանկարծ նրան հարցնում են՝ ո՞նց ես, ի՞նչ կա,  սկսում է լացել՝ թե էլ բան չկա, իրերն ուղարկել եմ, ընտանիքս ուղարկել, սպասում եմ տղաս հետ գա, տունն էլ վառեմ ու գնամ։

Այս պատմությամբ այսօր ոչ մեկին չես զարմացնի՝ Քարվաճառում մարդիկ համատարած այրում են իրենց ձեռքով կառուցած տները, բայց երբ աչքիդ առաջ վիթխարի մարդը մի բուռ է դառնում, սիրտդ կտոր-կտոր է լինում։ Ընդհանրապես տղամարդու լացը՝ զուսպ, անձայն, թիկունքը ուժգին ցնցելով հազար բառերից ավելի ցավոտ է։ Կողքի տան տղամարդիկ ավելի խոսուն են, մի քիչ սիրտ եմ անում, հարցնում՝ ախր, ինչո՞ւ եք այրում, ասում են՝ այսինքն՝ թողենք թուրքի՞ն։ Մեկն ասում է՝ բա ես 20 տարի «պոստ» պահեմ, մինչև էսօր պոստում լինեմ,մի թիզ հող չտանք, ինձ ասեն տունդ տվե՞լ ենք, բա էդ ոնց կլինի։ Ճիշտն ասած, որպես Ֆեյսբուք շատ կարդացած  մարդ, ուզում էի ասել, ախր դա համամարդկային չէ, հետո մտածեցի՝ ինչ ուժով կարելի է կանգնել այս  մարդու դիմաց, նայել աչքերին ու մարդկային, համամարդկային արժեքներից խոսել նրանց հետ, ովքեր պարտվել են ահաբեկչությանը, իսկ միջազգային հանրությունն այդ առիթով շնորհավորանքներ է ուղարկում կողմերին։ Մարդիկ իրենց ծնողների և վերջին պատերազմում զոհված երեխաների թարմ գերեզմաններն են քանդում և աճյունները տեղափոխում։

Սիրուն բաների, վեհ գաղափարների մասին ավելի լավ է շարունակել սոցիալական ցանցերում գրել, իրական կյանքը վառվող տները, մերկացող անտառները, որբացող երեխաներն ու անտեր մնացող ծնողներն են։ Իրական կյանքը գաղթի ճամփան բռնած արցախցիներն են, որ ով ինչ կարողանում է, փախցնում է։ Դեր Զորի չէ, Բերձորի ճամփորդ արցախցին...Թեև նրանց պաշտոնապես ասել են՝ դեռ մի շտապեք, բայց մեր օրերում մարդիկ անգամ ամենաբարձր մակարդակով հնչեցվող տեղեկատվությանն իրավունք են ստացել չհավատալու։ Հախուռն կերպով, անկազմակերպ, ինքնագլուխ՝ մեծմասամբ առանց հստակ իմանալու ուր են հասնելու, գնում են ճամփեն բռնած՝ ոչինչ թշնամուն չթողնելու մտքով...

Դադիվանք հասել ենք մթնշաղին, մարդկանց հոսքը չի դադարում՝ կորցրածիդ գինը վերջին վայրկյանին հասկացողի պես մարդիկ շտապում են առնչակից դառնալ կորսվող պատմությանը։ Շատերի համար սա հրաժեշտի հանդիպում էր։Ես նախօրեին նվեր ստացած քարս հետս տարել եմ, երբեք չաղոթած մարդ եմ, քարը հետս տարել եմ, որ ձեռքս պահած աղոթեմ հանուն հրաշքի, հանուն արդարության, իրական խաղաղության։ Աղոթք կարգին չգիտեմ, ասում եմ սրտիս ուզածը ու աստվածային երաժշտություն է լցվում եկեղեցով մեկ։ Երևանից քանոնահարուհիներ են եկել, որ նվագեն Դադիվանքում՝ որ վերջին գիշերն իրեն միայնակ չզգա։ 


Անորոշ ճակատագրի մասին

Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահի հայտարարության համաձայն՝ Հայաստանը մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը Քարվաճառի շրջանը վերադարձնում է Ադրբեջանին։ Վահրամ քահանա Մելիքյանն ասում է, թե Դադիվանքին որևէ վտանգ չի սպառնում.«Այսու իրազեկում եմ, որ Դադիվանքն արդեն գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո և նրան որևէ վտանգ չի սպառնում:

Ներկայիս վանքում կան մի քանի եկեղեցականներ, որոնք շարունակելու են մատուցել իրենց աստվածպաշտությունը և կանոնավոր իրականացնել արարողությունները»։

Մայր Աթոռը չի պատասխանել գլխավոր հարցին՝ հայ ուխտավորներ կարո՞ղ են գնալ վանք, թե՞՝ ոչ։

Ռուս խաղաղապահների հրամանատարը Դադիվանքի վանահորը հասկացրել է, որ ոչ։ Ասել է՝ «ձեր անվտանգությունը չենք կարող ապահովել»։

Ի դեպ, Դադիվանքի զանգերը և զույգ խաչքարերը տեղափոխվել են Էջմիածին։ Վանդալիզմի վտանգ կա։ Թե ով չգիտեր...

Այսօր տարածված տեղեկատվության համաձայն Քարվաճառը հանձնելու ժամկետը հետաձգվել է 10 օրով։

Մատենագիտական աղբյուներում Դադի վանքը առաջին անգամ հիշատակվել է 9-րդ դարում։
Ավանդության համաձայն՝ եկեղեցին հիմնվել է Քրիստոսի առաքյալներից Թադևոսի հետևորդ Դադեի կողմից 1-ին դարում։ Դադիվանքի վերանորոգման շրջանակներում իրականացված պեղումների ընթացքում՝ 2007 թվականի հուլիսի 21-ին, վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են սուրբ Դադե առաքյալի մասունքները։ 9-րդ դարում կառուցվել են վանական համալիրի առաջին կառույցները՝ ի դեմս սուրբ Դադիի միանավ վանքի։ 1145 թվականին համալիրն ավերել են սելջուկները, սակայն 1170 թվականին այն վերանորոգվել է:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

00:12
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}